Երևանի պետական համալսարան (Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք)

Вопросы
  1. Օրինականության սկզբունքը քրեական իրավունքում։ Անալոգիայի արգելումը։
  2. Դատական նախադեպը որպես քրեական իրավունքի աղբյուր։
  3. Արդարության և քրեական պատասխանատվության անհատականացման սկզբունքը։ Կրկնակի դատապարտման արգելքը։
  4. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում։
  5. Քրեական օրենքի հետադարձ ուժը, քրեական օրենքի հետադարձ ուժի հարցը բլանկետային դիսպոզիցիաների և արժեքավորվող հասկացությունների կապակցությամբ։
  6. Քրեական օրենքի գործողությունը տարածության մեջ։ Տարածքային, քաղաքացիության, ունիվերսալ և ռեալ սկզբունքներ։
  7. Հանցագործության հասկացությունը, հատկանիշները, հանցագործությունը այլ իրավախախտումներից սահմանազատելու չափանիշները։ Արարքի նվազ կարևորությունը որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք։
  8. Հանցագործությունների դասակարգումը ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի։ Հանցակազմի հասկացությունը, հանցակազմի և հանցագործության հարաբերակցությունը, հանցակազմի նշանակությունը։
  9. Հանցակազմի տարրերն ու հատկանիշները, հանցակազմի պարտադիր և ոչ պարտադիր հատկանիշները։
  10. Հանցակազմի տեսակները, դրանց նշանակությունը հանցագործությունների որակման համար։
  11. Հանցագործության օբյեկտ. հասկացությունը, տեսակները։ Հանցագործության օբյեկտը և առարկան։
  12. Հանցագործության անմիջական օբյեկտը և հանցագործությունների որակումը։
  13. Հանրորեն վտանգավոր արարք. հասկացությունը, դրսևորման ձևերը, հատկանիշները։ Պատճառական կապը քրեական իրավունքում (պատճառական կապի վերաբերյալ առկա տեսությունները)։
  14. Հանցագործության սուբյեկտ. հասկացությունը, հատկանիշները։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հիմնախնդիրը։
  15. Մեղսունակություն և անմեղսունակություն։ Անմեղսունակության հատկանիշները։ Սահմանափակ մեղսունակություն։
  16. Հանցագործության հատուկ սուբյեկտ։
  17. Մեղքի հասկացությունը, մեղքի վերաբերյալ առկա հայեցակարգերը։
  18. Դիտավորությունը որպես մեղքի ձև, դրա տեսակները։
  19. Անզգուշությունը որպես մեղքի ձև, դրա տեսակները։ Մեղքի երկու ձևով կատարվող հանցագործություններ:
  20. Հանցագործության շարժառիթը, նպատակը, հանցագործությանը ուղեկցող հույզերը։
  21. Սխալ. տեսակները, քրեաիրավական նշանակությունը։
  22. Քրեական պատասխանատվության հասկացությունը և հիմքը։ Քրեական պատասխանատվության հիմքի վերաբերյալ առկա տեսակետները։
  23. Հանցագործությունների բազմակիության հասկացությունը, էությունը։
  24. Հանցագործությունների համակցություն։
  25. Հանցագործությունների ռեցիդիվ։
  26. Քրեաիրավական նորմերի մրցակցություն։
  27. Հանցագործության փուլերը։
  28. Հանցագործության նախապատրաստություն։
  29. Հանցափորձ. հասկացությունը, տեսակները։
  30. Հանցագործությունից կամովին հրաժարվելը։
  31. Հանցակցության հասկացությունը, հատկանիշները։
  32. Հանցակիցների տեսակները։
  33. Հանցակցության ձևերը։
  34. Հանցակիցների քրեական պատասխանատվության առանձնահատկությունները։ Առնչակցություն։
  35. Անհրաժեշտ պաշտպանության հասկացությունը։
  36. Անհրաժեշտ պաշտպանության ժամանակ ոտնձգությանը վերաբերող իրավաչափության պայմանները։
  37. Անհրաժեշտ պաշտպանության ժամանակ պաշտպանությանը վերաբերող իրավաչափության պայմանները։
  38. Ծայրահեղ անհրաժեշտություն. հասկացությունը, իրավաչափության պայմանները։
  39. Հանցանք կատարած անձին բռնելը. հասկացությունը, իրավաչափության պայմանները։
  40. Հիմնավորված ռիսկ. հասկացությունը, իրավաչափության պայմանները։
  41. Հրաման կամ կարգադրություն կատարելը։ Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանք։
  42. Պատժի հասկացությունը, նպատակները։
  43. Պատժի համակարգը. հիմնական և լրացուցիչ պատիժներ։
  44. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները։
  45. Պատիժը մեղմացնող հանգամանքները։
  46. Պատիժը ծանրացնող հանգամանքները։
  47. Պատիժը պայմանականորեն չկիրառելը։
  48. Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը։
  49. Պատիժ նշանակելը հանցագործությունների և դատավճիռների համակցությամբ։
  50. Քրեական պատասխանատվությունից ազատելը տուժողի հետ հաշտվելու դեպքում։
  51. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով։
  52. Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը։
  53. Դատվածություն։ Համաներում և ներում։
  54. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ. տեսակները, նշանակելը, փոփոխելը, դադարեցնելը։
  55. Անչափահասների քրեական պատասխանատվության ու պատժի առանձնահատկությունները:
  56. Սպանության հասկացությունը, տեսակները։
  57. Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում։
  58. Հոգեկան խիստ հուզմունքի կամ երկարատև հոգեճնշող վիճակի պայմաններում կատարված սպանություն։
  59. Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը։
  60. Հասարակ սպանություն։
  61. Ինքնասպանության հասցնելը։
  62. Առողջությանը ծանր վնաս պատճառելը։
  63. Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը։
  64. Առողջությանը թեթև վնաս հասցնելը։
  65. Ծեծ։ Խոշտանգում։
  66. Սպանության կամ առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքը։
  67. Ապօրինի աբորտ կատարելը։
  68. Մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելը։
  69. Մարմնի մասերի կամ հյուսվածքների տալուն հարկադրելը։
  70. Վտանգի մեջ թողնելը։
  71. Մարդուն առևանգելը, դրա ծանրացնող հանգամանքները։
  72. Ազատությունից ապօրինի զրկելը, դրա ծանրացնող հանգամանքները։
  73. Բռնաբարություն, դրա ծանրացնող հանգամանքները։
  74. Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
  75. Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը։
  76. Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ։
  77. Անառակաբարո գործողություններ։
  78. Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հասկացությունը, ընդհանուր բնութագիրը։
  79. Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը։
  80. Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը։
  81. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։
  82. Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը։
  83. Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը։
  84. Ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը։
  85. Անչափահասին հանցանքի կատատարմանը ներգրավելը։ Երեխային հակահասարակական գործունեության ներգրավելը։
  86. Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը։ Զավակի կողմից անաշխատունակ ծնողին պահելուց չարամտորեն խուսափելը։
  87. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը և տեսակները։
  88. Հափշտակության հասկացությունը և հատկանիշները։
  89. Հափշտակությունների ծանրացնող հանգամանքները։
  90. Գողություն։
  91. Կողոպուտ։
  92. Ավազակություն։
  93. Յուրացում և վատնում։
  94. Խարդախություն։
  95. Շորթում։
  96. Ավտոմեքենային կամ այլ տրանսպորտային միջոցին տիրանալը առանց հափշտակելու նպատակի։
  97. Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով։
  98. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը։
  99. Գույքը անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը։
  100. Օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը։
  101. Ապօրինի ձեռնարկատիրություն։
  102. Կեղծ ձեռնարկատիրություն։
  103. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը։
  104. Կանխամտածված սնանկություն։ Կեղծ սնանկություն։
  105. Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը։
  106. Կազմակերպություններից գանձվող հարկեր վճարելուց խուսափելը։ Քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափելը։
  107. Սպառողներին խաբելը։
  108. Մաքսանենգություն։
  109. Ահաբեկչություն։
  110. Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ զավթելը։
  111. Բանդիտիզմ։
  112. Զանգվածային անկարգություններ։
  113. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը։
  114. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
  115. Ապօրինի կերպով զենք պատրաստելը։
  116. Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով։
  117. Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը։
  118. Ապօրինի որսը։
  119. Խուլիգանություն, դրա ծանրացնող հանգամանքները։
  120. Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը։ Դիակը կամ թաղման վայրերը անարգանքի ենթարկելը։
  121. Պետական դավաճանություն։
  122. Պետական իշխանությունը յուրացնելը։
  123. Լրտեսություն։
  124. Դիվերսիա։
  125. Պետական գաղտնիք հրապարակելը։
  126. Պաշտոնատար անձի հասկացությունը։
  127. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։
  128. Պաշտոնեական լիազորությունները անցնելը։
  129. Կաշառքի առարկան։
  130. Կաշառք ստանալը։
  131. Կաշառք տալը։
  132. Պաշտոնեական կեղծիք։
  133. Պաշտոնեական անփութություն։
  134. Ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելը։
  135. Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունը ինքնակամ յուրացնելը։
  136. Պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ ձերբակալվածներին պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելը։
  137. Ինքնիրավչություն։
  138. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։
  139. Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը։
  140. Արդարադատության իրականացմանը և նախնական քննությանը խոչընդոտելը։
  141. Սուտ մատնությունը։ Հանցագործությունը պարտակելը։
  142. Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը։
  143. Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանությունը։
  144. Ցուցմունք տալուց հրաժարվելը։
  145. Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը։
  146. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։
  147. Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը։
  148. Ապացույցներ կեղծելը։
  149. Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը։
  150. Հրաման չկատարելը։
  151. Զորամասը կամ ծառայության վայրը ինքնագլուխ թողնելը։
  152. Դասալքությունը։
  153. Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։
  154. Գենոցիդ։
  155. Էկոցիդ։
  156. Վարձկանություն։
  157. Կրիմինալոգիայի հարաբերակցությունը իրավաբանական գիտությունների հետ։
  158. Կրիմինալոգիայի հարաբերակցությունը ոչ իրավաբանական գիտությունների հետ։
  159. Վիճակագրական մեթոդը կրիմինալոգիայում։
  160. Ընտրանքային սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդը։
  161. Հոգեբանական և կիբեռնետիկական մեթոդները կրիմինալոգիայում։
  162. Դիտարկում, փորձագիտական գնահատականներ։
  163. Համեմատական մեթոդը կրիմինալոգիայում։
  164. Հանցավորության հասկացությունը, հատկանիշները։
  165. Հանցավորությունը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները։
  166. Լատենտային հանցավորություն. հասկացությունը, պատճառները, բացահայտման մեթոդները։
  167. Հանցավորության աշխարհագրություն, էկոլոգիա, քարտեզագրություն։
  168. «Հանցագործի անձ» հասկացության հիմնախնդիրը կրիմինալոգիայում։
  169. Կենսաբանականի և սոցիալականի հարաբերակցությունը հանցագործի անձում։
  170. Հանցանք կատարող անձանց սոցիալ-ժողովրդագրական առանձնահատկությունները։
  171. Հանցանք կատարող անձանց սոցիալ-դերային առանձնահատկությունները։
  172. Հանցանք կատարող անձանց սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները։
  173. Եզակի հանցագործության պատճառների և պայմանների հասկացությունը։
  174. Ընտանիքի դերը հանցագործի անձի ձևավորման մեջ։
  175. Սոցիալական միջավայրի այլ միավորումների դերը հանցագործի անձի ձևավորման մեջ (ռեֆերենտային խմբեր)։
  176. Հանցավոր վարքագծի մոտիվացիան որպես հանցագործության պատճառ։
  177. Իրադրության դերը հանցագործության պատճառական մեխանիզմում։
  178. Եզակի հանցագործության պատճառների և պայմանների վիկտիմոլոգիական գործոնները։
  179. Հանցավոր վարքագծի մեխանիզմը։
  180. Հանցավորության պատճառների և պայմանների հասկացությունը։
  181. Հանցավորության սոցիալ-տնտեսական պատճառներն ու պայմանները։
  182. Հանցավորության կազմակերպակառավարչական պատճառներն ու պայմանները։
  183. Հանցավորության իրավական բնույթի պատճառներն ու պայմանները։
  184. Հանցավորության մշակութային պատճառներն ու պայմանները։
  185. Հանցավորության սոցիալ-հոգեբանական պատճառներն ու պայմանները։
  186. Հանցավորության կանխումը. հասկացությունը, տեսակները։
  187. Ընդհանուր սոցիալական կանխում։
  188. Հատուկ կրիմինալոգիական կանխում։
  189. Կրիմինալոգիական կանխատեսում. հասկացությունը, տեսակները, մեթոդները (արտամիջարկում, մաթեմատիկական մոդելավորում, փորձագիտական գնահատականներ)։
  190. Կրիմինալոգիական պլանավորում. հասկացությունը, տեսակները։
  191. Հանցավորության պատճառների և հանցավորության կանխման վերաբերյալ արևմտյան երկրներում տարածված տեսություններ։
  192. Բռնությամբ կատարվող հանցագործությունների հասկացությունը։
  193. Բռնությամբ կատարվող հանցագործությունների կրիմինալոգիական բնութագիրը։
  194. Բռնությամբ կատարվող հանցագործությունների պատճառներն ու պայմանները։
  195. Կոռուպցիայի հասկացությունը, կրիմինալոգիական բնութագիրը։
  196. Կոռուպցիայի պատճառներն ու պայմանները, կոռուպցիայի կանխումը։
  197. Կազմակերպված հանցավորություն. հասկացությունը, կրիմինալոգիական բնութագիրը։
  198. Կազմակերպված հանցավորության պատճառներն ու պայմանները։
  199. Կազմակերպված հանցավորության կանխումը։
  200. Ռեցիդիվային հանցավորություն. հասկացությունը, կրիմինալոգիական բնութագիրը։
  201. Ռեցիդիվային հանցավորության պատճառներն ու պայմանները։
  202. Ռեցիդիվային հանցավորության կանխումը։
  203. Անչափահասների հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը։
  204. Անչափահասների հանցավորության պատճառներն ու պայմանները։
  205. Անչափահասների հանցավորության կանխումը։
  206. Տնտեսական հանցագործությունների կրիմինալոգիական բնութագիրը։
  207. Տնտեսական հանցագործությունների պատճառներն ու պայմանները, դրանց կանխումը։
  208. Անզգույշ հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը։
  209. Անզգուշությամբ կատարվող հանցագործությունների պատճառներն ու պայմանները, կանխումը։
  210. Քրեակատարողական քաղաքականությունը։
  211. Հանցանք կատարած անձանց ուղղման վերասոցիալականացման համակարգը։
  212. Քրեակատարողական իրավունքի սկզբունքները։
  213. Քրեակատարողական իրավունքի նորմերի կիրառումը։
  214. Քրեական պատիժների դատապարտված անձանց իրավական վիճակի հասկացությունը և սոցիալ-իրավական հիմքերը։
  215. Քրեական պատիժների դատապարտված անձանց հիմնական իրավունքները։
  216. Քրեական պատիժների դատապարտված անձանց հիմնական պարտականությունները։
  217. Դատապարտյալների հատուկ իրավունքները։
  218. Պատժի նպատակները։
  219. Քրեական պատիժներ կատարող հիմնարկների և մարմինների տեսակներն ու խնդիրները։
  220. Քրեակատարողական հիմնարկների տեսակները և խնդիրները։
  221. Վերահսկողությունն ու հսկողությունը պատիժներ կատարող մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ։
  222. Դատախազական հսկողությունը պատիժներ կատարող մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ։
  223. Դատական վերահսկողությունը պատիժներ կատարող մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ։
  224. Գերատեսչական վերահսկողությունը պատիժներ կատարող մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ։
  225. Հասարակական վերահսկողությունը պատիժներ կատարող մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ։
  226. Այցելություններ պատիժներ կատարող մարմիններ և հիմնարկներ։
  227. Տուգանք պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները։
  228. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները։
  229. Հանրային աշխատանքներ պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները։
  230. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները։
  231. Կալանք պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները։
  232. Ազատազրկումը որպես պատժատեսակ, ազատազրկման կատարման ընդհանուր դրույթներ։
  233. Ազատազրկման դատապարտվածների դասակարգման հասկացությունը։
  234. Ազատազրկման դատապարտվածների դասակարգման խմբերը։
  235. Ազատազրկման դատապարտվածների բաշխումն ըստ քրեակատարողական հիմնարկների տեսակների։
  236. Նախկինում ազատազրկում կրած դատապարտյալներ։
  237. Դատապարտյալներին միմյանցից անջատ պահելու կարգը։
  238. Ազատազրկման դատապարտվածներին պատիժը կրելու ուղարկելը։
  239. Ազատազրկման դատապարտվածներին քրեակատարողական հիմնարկներ ընդունելու կարգը։
  240. Դատապարտյալներին կալանավորվածներին պահելու վայրում թողնելը կամ փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը։
  241. Քրեակատարողական հիմնարկի տեսակը փոխելը։
  242. Ազատազրկում պատժատեսակի կատարման կանոնակարգի հասկացությունը և հիմնական պահանջները։
  243. Ազատազրկման կանոնակարգի բովանդակությունը։
  244. Ազատազրկման դատապարտվածների նյութակենցաղային ապահովումը։
  245. Ազատազրկում պատժատեսակի կատարման կանոնակարգի գործառույթները։
  246. Տեսակցություններն ազատազրկման վայրերում։
  247. Ազատազրկման դատապարտվածների ծանրոցներ, հանձնուքներ, փաթեթներ և դրամական առաքումներ ստանալու կարգն ու պայմանները։
  248. Ազատազրկման դատապարտվածների նամակագրության և հեռախոսակապից օգտվելու կարգը և պայմանները։
  249. Ազատազրկման դատապարտվածների առանց պահակախմբի կամ առանց ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու կարգն ու պայմանները։
  250. Ազատազրկման դատապարտվածների մեկնումներն քրեակատարողական հիմնարկների սահմաններից դուրս։
  251. Ազատազրկման դատապարտվածների պատժի կրման պայմանների փոփոխումը։
  252. Կանոնակարգն քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներում։
  253. Բաց քրեակատարողական հիմնարկ։
  254. Կիսաբաց քրեակատարողական հիմնարկ։
  255. Կիսափակ քրեակատարողական հիմնարկ։
  256. Փակ քրեակատարողական հիմնարկ։
  257. Բուժական քրեակատարողական հիմնարկ։
  258. Ցմահ ազատազրկման դատապարտվածների պատժի կրման առանձնահատկությունները։
  259. Քրեակատարողական հիմնարկներում կանոնակարգի ապահովման միջոցները։
  260. Ազատազրկման դատապարտվածների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները։
  261. Ազատազրկման դատապարտվածների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները։
  262. Ազատազրկման դատապարտվածներին պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց և պատժի կրման սահմանված կարգի չարամիտ խախտումներ։
  263. Անվտանգության միջոցները, կիրառման կարգը։
  264. Մարտական կամ ծառայողական զենք գործադրելու հիմքերը։
  265. Դատապարտյալների աշխատանքի իրավական կարգավորումն քրեակատարողական հիմնարկներում։
  266. Դատապարտյալների կրթության և մասնագիտական կրթության իրավական կարգավորումը։
  267. Ազատազրկման կատարման առանձնահատկություններն անչափահաս դատապարտյալների նկատմամբ։
  268. Դատապարտյալների քրեական պատասխանատվությունը։
  269. Դատապարտյալների հետ վերաբերմունքի միջազգային իրավական փաստաթղթերը։
  270. Պատժից ազատելու հասկացությունը և տեսակները:
  271. Պատժից պայմանական վաղաժամկետ ազտելը:
  272. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը:
  273. Պատժից ազատելը ծանր հիվանդության հետևանքով:
  274. Պատժից ազատելը ծանր հիվանդության պատճառով:
  275. Ներում:
  276. Համաներում: