Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Անալոգիայի հիմնախնդիրը քրեական իրավունքում։
- Կրկնակի դատապարտման արգելքի ներպետական և միջազգային իրավակարգավորումները։
- Քրեականացման և ապաքրեականացման հիմնախնդիրը ՀՀ քրեական քաղաքականության համատեքստում:
- Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում տևող և շարունակվող հանցագործությունների դեպքում։
- Քրեական օրենքի հետադարձ ուժը, քրեական օրենքի հետադարձ ուժի հարցը բլանկետային դիսպոզիցիաների և գնահատողական հասկացությունների կապակցությամբ։
- Տարածության մեջ քրեական օրենքի կիրառման հիմնախնդիրները մի քանի պետությունների տարածքում կամ սահմանային վիճելի տարածքում հանցանք կատարելու պարագայում:
- Հանցանք հասկացությունը, հատկանիշները, հանցանքն այլ իրավախախտումներից սահմանազատելու չափանիշները։ Արարքի նվազ վտանգավորությունը որպես հանցանքը բացառող հանգամանք։
- Հանցակազմի հասկացությունը, հանցակազմի և հանցանքի հարաբերակցությունը, հանցակազմի նշանակությունը հանցանքների որակման համատեքստում։
- Հանցագործության օբյեկտի նշանակությունը հանցանքների որակման գործընթացում:
- Հակաիրավական արարք. հասկացությունը, դրսևորման ձևերը։ «Հակաիրավական արարք» և «հանցանք» հասկացությունների հարաբերակցությունը:
- Պատճառական կապը քրեական իրավունքում (պատճառական կապի վերաբերյալ առկա տեսությունները):
- Իրավաբանական անձը որպես քրեական պատասխանատվության սուբյեկտ. տեսական հիմնախնդիրները և օրենսդրական լուծումները:
- Արհեստական բանականության քրեական պատասխանատվության հիմնախնդիրը:
- Տարիքային անմեղսունակության և սահմանափակ մեղսունակության հիմնախնդիրը քրեական իրավունքում:
- Հատուկ սուբյեկտով հանցանքների որակման առանձնահատկությունները:
- Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության հիմնախնդիրը:
- Ոչ սթափ վիճակում քրեական քրեական օրենքով արգելված արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության հիմնախնդիրը:
- Մեղքի հասկացությունը, մեղքի վերաբերյալ առկա հայեցակարգերը։
- Հանցանքը դիտավորությամբ կատարելը և քրեական պատասխանատվության առանձնահատկությունները:
- Հանցանքն անզգուշությամբ կատարելը և քրեական պատասխանատվության առանձնահատկությունները:
- Ֆիզիոլոգիական և պաթոլոգիական աֆեկտի քրեաիրավական նշանակությունը։
- Սխալը քրեական իրավունքում. տեսակները, քրեաիրավական նշանակությունը։
- Քրեական պատասխանատվության բացառման հիմք հանդիսացող սուբյեկտիվ հանգամանքները:
- Քրեական պատասխանատվության հասկացությունը և հիմքը: Քրեական պատասխանատվության հիմքի վերաբերյալ առկա տեսակետները։
- Հանցագործությունների բազմակիությունը և արարքների որակման առանձնահատկությունները:
- Հանցագործությունների համակցություն, տարանջատումը եզակի հանցագործություններից:
- Ռեցիդիվի քրեաիրավական նշանակությունը:
- Քրեաիրավական նորմերի մրցակցություն:
- Քրեական պատասխանատվությունը չավարտված հանցանքի համար:
- Հանցափորձ. հասկացությունը, ավարտված և չավարտված հանցափորձի տարբերակման չափորոշիչները։
- Հանցակցության և համապատճառման հիմնախնդիրը քրեական իրավունքում:
- Հանցակիցների տեսակների տարանջատումը քրեական իրավունքում:
- Օժանդակողի քրեական պատասխանատվության առանձնահատկությունները:
- Քրեական պատասխանատվությունը հանցանքը հանցավոր կազմակերպության կողմից կատարելու համար:
- Հանցակցի սահմանազանցման հիմնախնդիրը:
- Հանցակիցների քրեական պատասխանատվության առանձնահատկությունները:
- Պրովոկացիան քրեական իրավունքում:
- Փոխադարձ կռվի ընթացքում, ինչպես նաև անգործությամբ կատարված ոտնձգություններից անհրաժեշտ պաշտպանության իրականացման առանձնահատկությունները։
- Կյանքից զրկելու իրավաչափությունը անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի կիրառման համատեքստում:
- Ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում:
- Հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու և անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտների տարանջատումը:
- Ռիսկը որպես քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք:
- Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելը:
- Հրամանի կամ կարգադրության կատարման քրեաիրավական կանոնակարգումը:
- Պատժի նպատակների վերաբերյալ հայեցակարգերը:
- Զինծառայողների նկատմամբ կիրառվող պատժատեսակների առանձնահատկությունները:
- Լրացուցիչ պատիժների հիմնախնդիրը քրեական իրավունքում:
- Պատիժ նշանակելու սկզբունքները:
- Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերը և պայմանները։
- Պատիժ նշանակելու առանձնահատկությունները հանցագործությունների կամ դատավճիռների համակցության դեպքում:
- Պատիժը պայմանականորեն չկիրառելը։
- Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը։
- Կամովին հրաժարվելու ինստիտուտը քրեական իրավունքում:
- Գործուն զղջալու քրեաիրավական նշանակությունը:
- Վաղեմության ժամկետները քրեական իրավունքում:
- Տուժողի դերը վերականգնողական արդարադատության գործընթացում:
- Անչափահասների քրեական պատասխանատվության ու պատժի առանձնահատկությունները:
- Դատվածությունը որպես քրեաիրավական ինստիտուտ:
- Անվտանգության միջոցների նշանակման առանձնահատկությունները:
- Քրեական պատասխանատվությունը ատելության շարժառիթով հանցագործությունների համար:
- Քրեական պատասխանատվությունը ատելության խոսքի համար:
- Ցեղասպանության հանցակազմի առանձնահատկությունները:
- Քրեական պատասխանատվությունը ահաբեկչության համար:
- Քրեական պատասխանատվությունը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:
- Տուժողի խնդրանքով սպանությունը:
- Ինքնասպանության հասցնելը, հակելը, նպաստելը:
- Այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության որակման առանձնահատկությունները:
- Սպանությունների որակման առանձնահատկությունները մեկից ավելի ծանրացնող հանգամանքների հատկանիշների առկայության պարագայում:
- Անջնջելի այլանդակումը որպես անձի առողջությանը վնաս պատճառելու հատկանիշ:
- Աշխատունակության կորուստը որպես անձի առողջությանը վնաս պատճառելու հատկանիշ:
- Քրեական պատասխանատվությունը վտանգի մեջ թողնելու համար:
- Փոխպատվաստման գործընթացի քրեաիրավական կանոնակարգման առանձնահատկությունները:
- Քրեական պատասխանատվությունը մարդուն առևանգելու համար:
- Քրեական պատասխանատվությունը բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
- Քրեական պատասխանատվությունը սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար:
- Քրեական պատասխանատվությունը խտրականության համար:
- Քրեական պատասխանատվությունը անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու համար:
- Քրեական պատասխանատվությունը անչափահասների նկատմամբ կատարվող հացանքների համար:
- Հափշտակության հասկացությունը, հատկանիշները, առարկան։
- Գաղտնիությունը որպես գողության հատկանիշ:
- Բնակարան ապօրինի մուտք գործելով հափշտակության որակման առանձնահատկությունները:
- Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով:
- Քրեական պատասխանատվության առանձնահատկությունները խարդախության համար:
- Կաշառակերությունը մասնավոր ոլորտում:
- Քրեական պատասխանատվության առանձնահատկությունները փողերի լվացման համար:
- Խուլիգանության քրեաիրավական կանոնակարգման հիմնախնդիրը:
- Քրեական պատասխանատվությունը պոռնկությամբ զբաղվելու հետ կապված արարքների համար:
- Քրեական պատասխանատվությունը գերեզմանն անարգանքի ենթարկելու համար:
- Քրեական պատասխանատվությունը զենքի ապօրինի շրջանառության համար:
- Քրեական պատասխանատվությունը տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող պահանջները կամ կանոնները խախտելու համար:
- Քրեական պատասխանատվությունը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառության համար:
- Քրեական պատասխանատվությունը իշխանությունը յուրացնելու համար:
- Քրեական պատախանատվությունը կոռուպցիոն հանցանքների համար:
- Ինքնիրավչության համար քրեական պատասխանատվության առանձնահատկությունները:
- Հանցագործության մասին չհայտնելու համար քրեական պատասխանատվության առանձնահատկությունները:
- Կրիմինալոգիայի նշանակությունը քրեական քաղաքականության մշակման, օրենսդրության զարգացման գործում:
- Կրիմինալոգիակամն հետազոտության մեթոդները:
- Հանցավորությունը և պատժողական քաղաքականությունը:
- Լատենտային հանցավորություն. հասկացությունը, պատճառները, բացահայտման ուղիները:
- «Հանցագործի անձ» հասկացության հիմնախնդիրը կրիմինալոգիայում։
- Հանցանք կատարող անձանց սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները։
- Կենսաբանականի և սոցիալականի հարաբերակցությունը հանցագործի անձում։
- Հոգեկան խանգարումները և հանցավորությունը:
- Հանցավորության սոցիալ-տնտեսական պատճառներն ու պայմանները։
- Հանցավորության կազմակերպակառավարչական պատճառներն ու պայմանները։
- Հանցավորության իրավական բնույթի պատճառներն ու պայմանները։
- Հանցավորության մշակութային պատճառներն ու պայմանները։
- Հանցավորության սոցիալ-հոգեբանական պատճառներն ու պայմանները։
- Հանցավորության կանխումը. հասկացությունը, տեսակները։
- Բռնի հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը:
- Բռնությամբ կատարվող հանցագործությունների պատճառներն ու պայմանները։
- Սպանությունների վիկտիմոլոգիական ասպեկտը. վիկտիմոլոգիական կանխարգելում:
- Սեքսուալ բնույթի հանցավորության վիկտիմոլոգիական ասպեկտը. վիկտիմոլոգիական կանխարգելում:
- Թրաֆիքինգի կրիմինալոգիական բնութագիրը:
- Թրաֆիքինգի պատճառներն ու պայմանները:
- Ահաբեկչության կրիմինալոգիական բնութագիրը:
- Ահաբեկչության պատճառներն ու պայմանները:
- Շահադիտական հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը:
- Գողությունների վիկտիմոլոգիական ասպեկտը. վիկտիմոլոգիական կանխարգելում:
- Կողոպուտների, ավազակությունների վիկտիմոլոգիական ասպեկտը. վիկտիմոլոգիական կանխարգելում:
- Խարդախությունների վիկտիմոլոգիական ասպեկտը. վիկտիմոլոգիական կանխարգելում:
- Առցանց տիրույթում կատարվող հափշտակությունների կանխարգելման առանձնահատկությունները:
- Կոռուպցիոն հանցավորության հասկացությունը:
- Կազմակերպված հանցավորություն. հասկացությունը, կրիմինալոգիական բնութագիրը։
- Կազմակերպված հանցավորության պատճառներն ու պայմանները։
- Անչափահասների հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը։
- Ռեֆերենտային խմբի դերը անչափահասների հանցավորության համատեքստում:
- Ընտանիքի դերը անչափահասների հանցավորության համատեքստում:
- Ընտանեկան բռնության կրիմինալոգիական բնութագիրը:
- Ռեցիդիվային հանցավորություն. հասկացությունը, կրիմինալոգիական բնութագիրը։
- Ռեցիդիվային հանցավորության պատճառներն ու պայմանները։
- Քրեակատարողական հիմնարկները և հանցավորությունը:
- Թմրամիջոցները և հանցավորությունը:
- Իրավապահ մարմինների դերը հանցավորության կանխարգելման գործընթացում:
- Հանցավորության դեմ պայքարի քաղաքականությունը և քրեակատարողական քաղաքականությունն այդ համակարգում:
- Հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման սոցիալ-իրավական (քրեակատարողական) համակարգը:
- Քրեակատարողական իրավունքի դասընթացի առարկան և համակարգը:
- Քրեակատարողական օրենսդրության հասկացությունը, բովանդակությունը, նպատակները և խնդիրները:
- ՀՀ Քրեակատարողական օրենսդրութունը և դատապարտյալների հետ վարվեցողության միջազգային իրավական փաստաթղթերը:
- Քրեական պատիժների դատապարտված անձանց իրավական վիճակի հասկացությունը, սոցիալ-իրավական հիմքերը, դատապարտյալների հիմնական պարտականությունները և հիմնական իրավունքները:
- Քրեական պատիժներ կատարող մարմինների և հիմնարկների հասկացությունը, տեսակներն ու խնդիրները:
- Քրեակատարողական հիմնարկների տեսակները, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները կատարող մարմինները և խնդիրները:
- Անվտանգության միջոցները և գույքի բռնագրավումը:
- Տուգանք պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները:
- Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները:
- Հանրային աշխատանքներ պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները:
- Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելը պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները:
- Զինվորական ծառայության մեջ սահմանափակման կատարման կարգն ու պայմանները:
- Ազատության սահմանափակման կատարման կարգն ու պայմանները:
- Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը:
- Կարճաժամկետ ազատազրկման կատարման կարգն ու պայմանները:
- Կարգապահական գումարտակում պահելը պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները:
- Ազատազրկման դատապարտվածների դասակարգման հասկացությունը, դասակարգման խմբերը և դատապարտյալներին միմյանցից անջատ պահելու կարգը:
- Դատապարտյալների բաշխումն ըստ քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու տեսակների:
- Դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում թողնելը կամ բարձր անվտանգային գոտի տեղափոխելը կամ վարույթն իրականացնող մարմնի մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում պահելը:
- Ազատազրկում պատժատեսակի կատարման կանոնակարգի հասկացությունը, հիմնական պահանջները և բովանդակությունը:
- Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս դատապարտյալների տեղաշարժվելու իրավունքը:
- Դատապարտյալների մեկնումները քրեակատարողական հիմնարկների սահմաններից դուրս:
- Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման դատապարտվածների պատժի կրման պայմանների փոփոխումը:
- Ազատազրկման կատարման կարգը և պայմանները տարբեր տեսակի քրեակատարողական հիմնարկներում:
- Ազատազրկման դատապարտվածների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցները:
- Դատապարտյալների աշխատանքի, կրթության և մասնագիտական կրթության իրավական կարգավորումը:
- Դատապարտյալների վերասոցիալականացման իրավական կարգավորումը:
- Դատապարտյալների քրեական պատասխանատվությունը:
- Պատժից ազատելու հասկացությունը, տեսակները, կարգը և պատժից ազատվողներին ցուցաբերվող աջակցությունը:
- Համաներում:
- Ներում: