Organization
Questions
- Օրինականության սկզբունքը քրեական իրավունքում։ Անալոգիայի արգելումը։
- Դատական նախադեպը որպես քրեական իրավունքի աղբյուր։
- Արդարության և քրեական պատասխանատվության անհատականացման սկզբունքը։ Կրկնակի դատապարտման արգելքը։
- Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում։
- Քրեական օրենքի հետադարձ ուժը, քրեական օրենքի հետադարձ ուժի հարցը բլանկետային դիսպոզիցիաների և արժեքավորվող հասկացությունների կապակցությամբ։
- Քրեական օրենքի գործողությունը տարածության մեջ։ Տարածքային, քաղաքացիության, ունիվերսալ և ռեալ սկզբունքներ։
- Հանցագործության հասկացությունը, հատկանիշները, հանցագործությունը այլ իրավախախտումներից սահմանազատելու չափանիշները։ Արարքի նվազ կարևորությունը որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք։
- Հանցագործությունների դասակարգումը ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի։ Հանցակազմի հասկացությունը, հանցակազմի և հանցագործության հարաբերակցությունը, հանցակազմի նշանակությունը։
- Հանցակազմի տարրերն ու հատկանիշները, հանցակազմի պարտադիր և ոչ պարտադիր հատկանիշները։
- Հանցակազմի տեսակները, դրանց նշանակությունը հանցագործությունների որակման համար։
- Հանցագործության օբյեկտ. հասկացությունը, տեսակները։ Հանցագործության օբյեկտը և առարկան։
- Հանցագործության անմիջական օբյեկտը և հանցագործությունների որակումը։
- Հանրորեն վտանգավոր արարք. հասկացությունը, դրսևորման ձևերը, հատկանիշները։ Պատճառական կապը քրեական իրավունքում (պատճառական կապի վերաբերյալ առկա տեսությունները)։
- Հանցագործության սուբյեկտ. հասկացությունը, հատկանիշները։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հիմնախնդիրը։
- Մեղսունակություն և անմեղսունակություն։ Անմեղսունակության հատկանիշները։ Սահմանափակ մեղսունակություն։
- Հանցագործության հատուկ սուբյեկտ։
- Մեղքի հասկացությունը, մեղքի վերաբերյալ առկա հայեցակարգերը։
- Դիտավորությունը որպես մեղքի ձև, դրա տեսակները։
- Անզգուշությունը որպես մեղքի ձև, դրա տեսակները։ Մեղքի երկու ձևով կատարվող հանցագործություններ:
- Հանցագործության շարժառիթը, նպատակը, հանցագործությանը ուղեկցող հույզերը։
- Սխալ. տեսակները, քրեաիրավական նշանակությունը։
- Քրեական պատասխանատվության հասկացությունը և հիմքը։ Քրեական պատասխանատվության հիմքի վերաբերյալ առկա տեսակետները։
- Հանցագործությունների բազմակիության հասկացությունը, էությունը։
- Հանցագործությունների համակցություն։
- Հանցագործությունների ռեցիդիվ։
- Քրեաիրավական նորմերի մրցակցություն։
- Հանցագործության փուլերը։
- Հանցագործության նախապատրաստություն։
- Հանցափորձ. հասկացությունը, տեսակները։
- Հանցագործությունից կամովին հրաժարվելը։
- Հանցակցության հասկացությունը, հատկանիշները։
- Հանցակիցների տեսակները։
- Հանցակցության ձևերը։
- Հանցակիցների քրեական պատասխանատվության առանձնահատկությունները։ Առնչակցություն։
- Անհրաժեշտ պաշտպանության հասկացությունը։
- Անհրաժեշտ պաշտպանության ժամանակ ոտնձգությանը վերաբերող իրավաչափության պայմանները։
- Անհրաժեշտ պաշտպանության ժամանակ պաշտպանությանը վերաբերող իրավաչափության պայմանները։
- Ծայրահեղ անհրաժեշտություն. հասկացությունը, իրավաչափության պայմանները։
- Հանցանք կատարած անձին բռնելը. հասկացությունը, իրավաչափության պայմանները։
- Հիմնավորված ռիսկ. հասկացությունը, իրավաչափության պայմանները։
- Հրաման կամ կարգադրություն կատարելը։ Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանք։
- Պատժի հասկացությունը, նպատակները։
- Պատժի համակարգը. հիմնական և լրացուցիչ պատիժներ։
- Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները։
- Պատիժը մեղմացնող հանգամանքները։
- Պատիժը ծանրացնող հանգամանքները։
- Պատիժը պայմանականորեն չկիրառելը։
- Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը։
- Պատիժ նշանակելը հանցագործությունների և դատավճիռների համակցությամբ։
- Քրեական պատասխանատվությունից ազատելը տուժողի հետ հաշտվելու դեպքում։
- Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով։
- Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը։
- Դատվածություն։ Համաներում և ներում։
- Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ. տեսակները, նշանակելը, փոփոխելը, դադարեցնելը։
- Անչափահասների քրեական պատասխանատվության ու պատժի առանձնահատկությունները:
- Սպանության հասկացությունը, տեսակները։
- Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում։
- Հոգեկան խիստ հուզմունքի կամ երկարատև հոգեճնշող վիճակի պայմաններում կատարված սպանություն։
- Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը։
- Հասարակ սպանություն։
- Ինքնասպանության հասցնելը։
- Առողջությանը ծանր վնաս պատճառելը։
- Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը։
- Առողջությանը թեթև վնաս հասցնելը։
- Ծեծ։ Խոշտանգում։
- Սպանության կամ առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքը։
- Ապօրինի աբորտ կատարելը։
- Մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելը։
- Մարմնի մասերի կամ հյուսվածքների տալուն հարկադրելը։
- Վտանգի մեջ թողնելը։
- Մարդուն առևանգելը, դրա ծանրացնող հանգամանքները։
- Ազատությունից ապօրինի զրկելը, դրա ծանրացնող հանգամանքները։
- Բռնաբարություն, դրա ծանրացնող հանգամանքները։
- Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
- Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը։
- Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ։
- Անառակաբարո գործողություններ։
- Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հասկացությունը, ընդհանուր բնութագիրը։
- Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը։
- Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը։
- Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։
- Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը։
- Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը։
- Ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը։
- Անչափահասին հանցանքի կատատարմանը ներգրավելը։ Երեխային հակահասարակական գործունեության ներգրավելը։
- Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը։ Զավակի կողմից անաշխատունակ ծնողին պահելուց չարամտորեն խուսափելը։
- Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը և տեսակները։
- Հափշտակության հասկացությունը և հատկանիշները։
- Հափշտակությունների ծանրացնող հանգամանքները։
- Գողություն։
- Կողոպուտ։
- Ավազակություն։
- Յուրացում և վատնում։
- Խարդախություն։
- Շորթում։
- Ավտոմեքենային կամ այլ տրանսպորտային միջոցին տիրանալը առանց հափշտակելու նպատակի։
- Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով։
- Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը։
- Գույքը անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը։
- Օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը։
- Ապօրինի ձեռնարկատիրություն։
- Կեղծ ձեռնարկատիրություն։
- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը։
- Կանխամտածված սնանկություն։ Կեղծ սնանկություն։
- Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը։
- Կազմակերպություններից գանձվող հարկեր վճարելուց խուսափելը։ Քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափելը։
- Սպառողներին խաբելը։
- Մաքսանենգություն։
- Ահաբեկչություն։
- Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ զավթելը։
- Բանդիտիզմ։
- Զանգվածային անկարգություններ։
- Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը։
- Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
- Ապօրինի կերպով զենք պատրաստելը։
- Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով։
- Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը։
- Ապօրինի որսը։
- Խուլիգանություն, դրա ծանրացնող հանգամանքները։
- Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը։ Դիակը կամ թաղման վայրերը անարգանքի ենթարկելը։
- Պետական դավաճանություն։
- Պետական իշխանությունը յուրացնելը։
- Լրտեսություն։
- Դիվերսիա։
- Պետական գաղտնիք հրապարակելը։
- Պաշտոնատար անձի հասկացությունը։
- Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։
- Պաշտոնեական լիազորությունները անցնելը։
- Կաշառքի առարկան։
- Կաշառք ստանալը։
- Կաշառք տալը։
- Պաշտոնեական կեղծիք։
- Պաշտոնեական անփութություն։
- Ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելը։
- Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունը ինքնակամ յուրացնելը։
- Պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ ձերբակալվածներին պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելը։
- Ինքնիրավչություն։
- Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։
- Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը։
- Արդարադատության իրականացմանը և նախնական քննությանը խոչընդոտելը։
- Սուտ մատնությունը։ Հանցագործությունը պարտակելը։
- Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը։
- Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանությունը։
- Ցուցմունք տալուց հրաժարվելը։
- Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը։
- Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։
- Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը։
- Ապացույցներ կեղծելը։
- Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը։
- Հրաման չկատարելը։
- Զորամասը կամ ծառայության վայրը ինքնագլուխ թողնելը։
- Դասալքությունը։
- Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։
- Գենոցիդ։
- Էկոցիդ։
- Վարձկանություն։
- Կրիմինալոգիայի հարաբերակցությունը իրավաբանական գիտությունների հետ։
- Կրիմինալոգիայի հարաբերակցությունը ոչ իրավաբանական գիտությունների հետ։
- Վիճակագրական մեթոդը կրիմինալոգիայում։
- Ընտրանքային սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդը։
- Հոգեբանական և կիբեռնետիկական մեթոդները կրիմինալոգիայում։
- Դիտարկում, փորձագիտական գնահատականներ։
- Համեմատական մեթոդը կրիմինալոգիայում։
- Հանցավորության հասկացությունը, հատկանիշները։
- Հանցավորությունը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները։
- Լատենտային հանցավորություն. հասկացությունը, պատճառները, բացահայտման մեթոդները։
- Հանցավորության աշխարհագրություն, էկոլոգիա, քարտեզագրություն։
- «Հանցագործի անձ» հասկացության հիմնախնդիրը կրիմինալոգիայում։
- Կենսաբանականի և սոցիալականի հարաբերակցությունը հանցագործի անձում։
- Հանցանք կատարող անձանց սոցիալ-ժողովրդագրական առանձնահատկությունները։
- Հանցանք կատարող անձանց սոցիալ-դերային առանձնահատկությունները։
- Հանցանք կատարող անձանց սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները։
- Եզակի հանցագործության պատճառների և պայմանների հասկացությունը։
- Ընտանիքի դերը հանցագործի անձի ձևավորման մեջ։
- Սոցիալական միջավայրի այլ միավորումների դերը հանցագործի անձի ձևավորման մեջ (ռեֆերենտային խմբեր)։
- Հանցավոր վարքագծի մոտիվացիան որպես հանցագործության պատճառ։
- Իրադրության դերը հանցագործության պատճառական մեխանիզմում։
- Եզակի հանցագործության պատճառների և պայմանների վիկտիմոլոգիական գործոնները։
- Հանցավոր վարքագծի մեխանիզմը։
- Հանցավորության պատճառների և պայմանների հասկացությունը։
- Հանցավորության սոցիալ-տնտեսական պատճառներն ու պայմանները։
- Հանցավորության կազմակերպակառավարչական պատճառներն ու պայմանները։
- Հանցավորության իրավական բնույթի պատճառներն ու պայմանները։
- Հանցավորության մշակութային պատճառներն ու պայմանները։
- Հանցավորության սոցիալ-հոգեբանական պատճառներն ու պայմանները։
- Հանցավորության կանխումը. հասկացությունը, տեսակները։
- Ընդհանուր սոցիալական կանխում։
- Հատուկ կրիմինալոգիական կանխում։
- Կրիմինալոգիական կանխատեսում. հասկացությունը, տեսակները, մեթոդները (արտամիջարկում, մաթեմատիկական մոդելավորում, փորձագիտական գնահատականներ)։
- Կրիմինալոգիական պլանավորում. հասկացությունը, տեսակները։
- Հանցավորության պատճառների և հանցավորության կանխման վերաբերյալ արևմտյան երկրներում տարածված տեսություններ։
- Բռնությամբ կատարվող հանցագործությունների հասկացությունը։
- Բռնությամբ կատարվող հանցագործությունների կրիմինալոգիական բնութագիրը։
- Բռնությամբ կատարվող հանցագործությունների պատճառներն ու պայմանները։
- Կոռուպցիայի հասկացությունը, կրիմինալոգիական բնութագիրը։
- Կոռուպցիայի պատճառներն ու պայմանները, կոռուպցիայի կանխումը։
- Կազմակերպված հանցավորություն. հասկացությունը, կրիմինալոգիական բնութագիրը։
- Կազմակերպված հանցավորության պատճառներն ու պայմանները։
- Կազմակերպված հանցավորության կանխումը։
- Ռեցիդիվային հանցավորություն. հասկացությունը, կրիմինալոգիական բնութագիրը։
- Ռեցիդիվային հանցավորության պատճառներն ու պայմանները։
- Ռեցիդիվային հանցավորության կանխումը։
- Անչափահասների հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը։
- Անչափահասների հանցավորության պատճառներն ու պայմանները։
- Անչափահասների հանցավորության կանխումը։
- Տնտեսական հանցագործությունների կրիմինալոգիական բնութագիրը։
- Տնտեսական հանցագործությունների պատճառներն ու պայմանները, դրանց կանխումը։
- Անզգույշ հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը։
- Անզգուշությամբ կատարվող հանցագործությունների պատճառներն ու պայմանները, կանխումը։
- Քրեակատարողական քաղաքականությունը։
- Հանցանք կատարած անձանց ուղղման վերասոցիալականացման համակարգը։
- Քրեակատարողական իրավունքի սկզբունքները։
- Քրեակատարողական իրավունքի նորմերի կիրառումը։
- Քրեական պատիժների դատապարտված անձանց իրավական վիճակի հասկացությունը և սոցիալ-իրավական հիմքերը։
- Քրեական պատիժների դատապարտված անձանց հիմնական իրավունքները։
- Քրեական պատիժների դատապարտված անձանց հիմնական պարտականությունները։
- Դատապարտյալների հատուկ իրավունքները։
- Պատժի նպատակները։
- Քրեական պատիժներ կատարող հիմնարկների և մարմինների տեսակներն ու խնդիրները։
- Քրեակատարողական հիմնարկների տեսակները և խնդիրները։
- Վերահսկողությունն ու հսկողությունը պատիժներ կատարող մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ։
- Դատախազական հսկողությունը պատիժներ կատարող մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ։
- Դատական վերահսկողությունը պատիժներ կատարող մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ։
- Գերատեսչական վերահսկողությունը պատիժներ կատարող մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ։
- Հասարակական վերահսկողությունը պատիժներ կատարող մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ։
- Այցելություններ պատիժներ կատարող մարմիններ և հիմնարկներ։
- Տուգանք պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները։
- Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները։
- Հանրային աշխատանքներ պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները։
- Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները։
- Կալանք պատժատեսակի կատարման կարգն ու պայմանները։
- Ազատազրկումը որպես պատժատեսակ, ազատազրկման կատարման ընդհանուր դրույթներ։
- Ազատազրկման դատապարտվածների դասակարգման հասկացությունը։
- Ազատազրկման դատապարտվածների դասակարգման խմբերը։
- Ազատազրկման դատապարտվածների բաշխումն ըստ քրեակատարողական հիմնարկների տեսակների։
- Նախկինում ազատազրկում կրած դատապարտյալներ։
- Դատապարտյալներին միմյանցից անջատ պահելու կարգը։
- Ազատազրկման դատապարտվածներին պատիժը կրելու ուղարկելը։
- Ազատազրկման դատապարտվածներին քրեակատարողական հիմնարկներ ընդունելու կարգը։
- Դատապարտյալներին կալանավորվածներին պահելու վայրում թողնելը կամ փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը։
- Քրեակատարողական հիմնարկի տեսակը փոխելը։
- Ազատազրկում պատժատեսակի կատարման կանոնակարգի հասկացությունը և հիմնական պահանջները։
- Ազատազրկման կանոնակարգի բովանդակությունը։
- Ազատազրկման դատապարտվածների նյութակենցաղային ապահովումը։
- Ազատազրկում պատժատեսակի կատարման կանոնակարգի գործառույթները։
- Տեսակցություններն ազատազրկման վայրերում։
- Ազատազրկման դատապարտվածների ծանրոցներ, հանձնուքներ, փաթեթներ և դրամական առաքումներ ստանալու կարգն ու պայմանները։
- Ազատազրկման դատապարտվածների նամակագրության և հեռախոսակապից օգտվելու կարգը և պայմանները։
- Ազատազրկման դատապարտվածների առանց պահակախմբի կամ առանց ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու կարգն ու պայմանները։
- Ազատազրկման դատապարտվածների մեկնումներն քրեակատարողական հիմնարկների սահմաններից դուրս։
- Ազատազրկման դատապարտվածների պատժի կրման պայմանների փոփոխումը։
- Կանոնակարգն քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներում։
- Բաց քրեակատարողական հիմնարկ։
- Կիսաբաց քրեակատարողական հիմնարկ։
- Կիսափակ քրեակատարողական հիմնարկ։
- Փակ քրեակատարողական հիմնարկ։
- Բուժական քրեակատարողական հիմնարկ։
- Ցմահ ազատազրկման դատապարտվածների պատժի կրման առանձնահատկությունները։
- Քրեակատարողական հիմնարկներում կանոնակարգի ապահովման միջոցները։
- Ազատազրկման դատապարտվածների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները։
- Ազատազրկման դատապարտվածների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները։
- Ազատազրկման դատապարտվածներին պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց և պատժի կրման սահմանված կարգի չարամիտ խախտումներ։
- Անվտանգության միջոցները, կիրառման կարգը։
- Մարտական կամ ծառայողական զենք գործադրելու հիմքերը։
- Դատապարտյալների աշխատանքի իրավական կարգավորումն քրեակատարողական հիմնարկներում։
- Դատապարտյալների կրթության և մասնագիտական կրթության իրավական կարգավորումը։
- Ազատազրկման կատարման առանձնահատկություններն անչափահաս դատապարտյալների նկատմամբ։
- Դատապարտյալների քրեական պատասխանատվությունը։
- Դատապարտյալների հետ վերաբերմունքի միջազգային իրավական փաստաթղթերը։
- Պատժից ազատելու հասկացությունը և տեսակները:
- Պատժից պայմանական վաղաժամկետ ազտելը:
- Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը:
- Պատժից ազատելը ծանր հիվանդության հետևանքով:
- Պատժից ազատելը ծանր հիվանդության պատճառով:
- Ներում:
- Համաներում: