Публикации Мгер Франгулян

Сортировать по
Год
Publication year (field_publication_year)

Статья

Հարկային մարմնի գործառույթների գնահատման դերը ՀՀ հարկային քաղաքականության մեջ

Том. 9 pp. 147-155 (2018)

URL: http://eua-collection.am/wp-content/uploads/2022/12/%D4%B5%D5%8E%D5%90%D5%88%D5…

Описание: Հոդվածում արձանագրվել է այն փաստը, որ հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացման գործում կարևոր գործոն է հանդիսանում հարկային մարմնի գործառույթների գանհատումը։ Արդյունավետ հարկային համակարգ կառուցելու համար անհրաժեշտ է արդարացի և օբյեկտիվ գնահատել բոլոր այն գործառույթները, որոնք ուղղված են հարկահավաքման գործընթացին։ Գնահատման նպատակն է բացահայտել հարկային գործառույթների օգտակարությունը, առկա թերությունները, հասկանալ, թե դրանցից յուրաքանչյուրը ինչպես է նպաստում ստվերային տնտեսության կրճատմանը` կատարելով ուղղումներ գործառույթներում։
ՀՀ հարկային համակարգում գնահատման մեխանիզմներ առկա են, սակայն դրանք անարդյունավետ են, քանի որ միտված են աշխատողների գնահատման արդյունքում պարգևատրումներին։ Արդյունքում այդ գնահատումները ձևական տեսք են ստանում։
Հոդվածի նորույթն այն է, որ առաջարկվում է, հարկային քաղաքականության արյունավետության բարձրացման նպատակով, ներդնել հարկային մարմնի գործառույթների գնահատման համակարգ, որը արդարացի և օբյեկտիվ կգնահատի հարկային մարմնի գործառույթները։


Ստվերային տնտեսությունը որպես հարկային մարմնի գործառույթների անարդյունավետ գնահատման արդյունք

Том. 10 No. 01 pp. 162-171 (2019)

URL: http://eua-collection.am/wp-content/uploads/2022/12/%D4%B5%D5%8E%D5%90%D5%88%D5…

Описание: Հոդվածում անդրադարձ է կատարվել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 2018թ.-ին հրապարակված փաստաթղթում 1991-2015թթ.-ների ՀՀ-ում ստվերային տնտեսության ցուցանիշին: Հարկային մարմնի կողմից իրականացվող կարևորագույն գործառույթների վերլուծության օգնությամբ՝ հոդդվածում փորձ է արվել հիմնավորել ստվերային տնտեսության բարձր ցուցանիշի առկայությունը՝ որպես հարկային անարդյունավետ գործառույթների արդյունք: Եվ մասնավորապես չգնահատված գործառույթների շարունակաբար անարդյունավետ իրականացման արդյունքում ստվերային տնտեսությունը ոչ մի այն չի կրճատվել, այլ շարունակել է մնալ նույն բարձր մակարդակին: Հոդվածի նորույթը միտված է հարկային մարմնի գործառույթնեի գնահատման համակարգի ստեղծման անհրաժեշտությանը՝ ստվերային տնտեսության կրճատման բանալին դիտելով գործառույթների գնահատման համակարգի կայացման մեջ:


Կառավարչական վարքագծի գործող մոդելը ՀՀ հարկային մարմնի կառավարման համակարգում

Том. 10 No. 02 pp. 123-132 (2019)

URL: http://eua-collection.am/wp-content/uploads/2022/12/%D4%B5%D5%8E%D5%90%D5%88%D5…

Описание: Հարկային քաղաքականության իրականացման գործում կարևոր է այդ քաղաքականությունն իրականացնող պետական մարմնի՝ ՀՀ ՊԵԿ, կառավարումն ու դրա արդյունավետությունը: Հարկային մարմնի կառավարման արդյունավետության տեսանկյունից հոդվածում կարևորվել է ՀՀ ՊԵԿ կառավարման համակարգում գործող
կառավարչական վարքագիծը: Հարկային ծառայողը, որը զբաղված է հարկերի հավաքագրման գործընթացով, կառավարչական վարքագծի տեսանկյունից, կարող է դիտարկվել ինչպես կատարող մարդ, այնպես էլ նախաձեռնող մարդ: Հոդվածով առաջարկվում է վերլուծել ՀՀ ՊԵԿ համակարգի կառավարչական վարքագծի գործող մոդելը, բացահայտել թերություններն ու ձևավորել կառավարչական վարքագծի այնպիսի մոդել, որը միտված կլինի հարկահավաքման գործառույթի արդյունավետության բարձրացմանը:


Система оценки деятельности налоговых служащих в Республике Армения
РОССИЯ: ТЕНДЕНЦИИ И ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ, Ежегодник.

Том. Вып. 14 No. Ч. 2. pp. 597-600 (2019)

URL: http://ukros.ru/archives/20804

DOI: http://innclub.info/archives/15621

Описание: Հոդվածում ներկայացված է ՀՀ հարկային մարմնի գործունեության գնահատման գործող համակարգը՝ նպատակ ունենալով բացահայտել առկա թերություններուն ու ձևավորել հարկային մարմնի գործունեության գնահատման նոր համակարգ:


Неэффективность управленческих структур налоговой службы – результат отсутствия оценки налоговых функций в Республике Армения
БОЛЬШАЯ ЕВРАЗИЯ: РАЗВИТИЕ, БЕЗОПАСНОСТЬ, СОТРУДНИЧЕСТВО Ежегодник

Том. Выпуск 2 No. Ч. 2. pp. 852-855 (2019)

URL: http://inion.ru/site/assets/files/4862/bolshaia_evraziia_2019-2-2.pdf

Описание: Հարկային մարմնի կառավարման արդյունավետության տեսանկյունից կարևոր է արդյունավետ կառավարման կառուցվածքների ձևավորումը: Հոդվածում ներկայացվել են ՀՀ ՊԵԿ կառավարման կառուցվածքի անարդյունավետության խնդիրները, որոնք արդյունք են կառավարման գործառույթների օբյեկտիվ գնահատման համակարգի բացակայության: Հոդվածում կարևորվել է հարկային մարմնի կառավարման գործառույթների գնահատումը, անօգուտ գործառույթների վերհանումն ու բացառումը հարկային մարմնի կազմակերպական կառուցվածքում՝ նպաստելով կազմակերպական կառուցվածքների արդյունավետության բարձրացմանը:


ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

No. 2 pp. 32-41 (2020)

URL: https://paara.am/wp-content/uploads/2023/04/MHER-FRANGULYAN.pdf

Описание: Հոդվածում ուսումնասիրվել է հարկային ծառայողների ուսուցման ու վերապատրաստման գործընթացները, բացահայտվել է այդ համակարգում առկա խնդիրները: Հոդվածում առաջարկվում է ստեղծել հարկային ծառայողների ուսուցման և վերապատրաստման նոր համակարգ, որը, համագործակցելով տնտեսության մասնավոր հատվածի հետ, կնպաստի հարկային ծառայողների մասնագիտական ունակությունների կատարելագործմանը, ինչն էլ կհանգեցնի հարկային համակարգի արդյունավետության բարձրացմանն ու ստվերային տնտեսության կրճատմանը:


Необходимость в концепции оценки функции налоговой системы как предпосылка формирования эффективной налоговой системы в Республике Армения
Современный менеджмент: проблемы и перспективы

(2021)

URL: https://unecon.ru/sites/default/files/sbornik_statey_2021_itogo.pdf

Описание: Հոդվածում ներկայացվել է հարկային մարմնի գործառույթների գնահատման հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը՝ որպես հարկային մարմնի գործունեության արդյունավետության նախապայման:


Հարկային մարմնի գործառույթների գնահատման հայեցակարգի հիմնական ուղղությունները ՀՀ-ում
Նարինե Կիրակոսյան

No. 4 pp. 213-221 (2021)

URL: https://alternative.am/wp-content/uploads/2023/12/Narine-KIRAKOSYAN-Mher-FRANGU…

Описание: Հոդվածում ներկայացվել են հարկային մարմնի գործառույթների գնահատման հայեցակարգի հիմնական ուղղությունները, որոնց պետք է ուղղված լինի հարկային ծառայողների գործունեության գնահատումը՝ նպաստելով արդյունավետ հարկային համակարգի ձևավորմանը:


Tax strategies, their analysis and ways of improvement in Republic of Armenia

No. #4 pp. 33-46 (2023)

URL: https://alternative.am/wp-content/uploads/2023/12/Mher-FRANGULYAN-Tax-system-St…

Описание: The article main goal is to analis tax system all the strategies in RA and find a way of their improvement connecting the improvement with the assessment of functions of that system.


Հարկային ծառայողների աշխատանքների գնահատման հիմնական սկզբունքները ՀՀ-ում

Том. 14 No. 02 pp. 33-39 (2023)

URL: http://eua-collection.am/hy/mher-frangulyan/

DOI: https://doi.org /10.59982/18294359-23.14.2-ms-03

Описание: ՀՀ-ում արդյունավետ հարկային համակարգ ձևավորելու նպատակով անհրաժեշտ է գնահատել հարկային համակարգում աշխատող անձանց՝ հարկային ծառայողների, աշխատանքը: Գնահատման գործընթացը առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է մշակել հիմնական սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է պահպանել հարկային ծառայողների աշխատանքը գնահատելիս:


Материал конфиренции

ՀՀ հարկային համակարգի զարգացման ռազմավարական ուղղությունները ՀՀ-ում հետպատերազմյան շրջանում

Հայաստանը Covid-19-ի պայմաններում և արցախյան պատերազմից հետո

pp. 112-118, (2021)

URL: https://eua.am/wp-content/uploads/2022/05/%D5%80%D4%B1%D5%85%D4%B1%D5%8D%D5%8F%…

Описание: Զեկույցով ներկայացվում են ՀՀ հարկային համակարգի զարգացման ռազմավարական ուղղություններ՝ հաշվի առնելով այն կառավարման հիմնախնդիրները, որոնք գոյություն ունեն ՀՀ հարկային համակարգում:


Конкурентоспособность преподавателя вуза как одно из условий повышения качества образовательных услуг.

Традиции и новации в профессиональной подготовке и деятельности педагога: сб. науч. тр. III Междунар. науч.-практ. конф.


Հարկային օրենսգրքի և օրենքների փոփոխության անհրաժեշտությունը ՀՀ տնտեսական անվտանգության կարևորագույն նախապայման

Անվտանգության արդի հիմնախնդիրները

pp. 44-48, (2021)

URL: https://eua.am/wp-content/uploads/2022/05/%D4%B1%D5%86%D5%8E%D5%8F%D4%B1%D5%86%…

Описание: Զեկույցում ներկայացված են ՀՀ հարկային օրենսգրքում առկա հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են ՀՀ հարկային մարմնի արդյունավետ կառավարման իրականացմանը: Ինչից ելնելով՝ զեկույցում առաջարկվում է կատարել ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների այնպիսի փոփոխություններ, որոնք կնպաստեն հարկերի հավաքագրման գործառույթի արդյունավետ իրականացմանը՝ առանց խոչընդոտների:


Արցախի օկուպացված տարածքներում մշակութային արժեքների անվտանգության հիմնախնդիրները
Արման Ազոյան

Անվտանգության արդի հիմնախնդիրները

pp. 161-165, (2021)

URL: https://eua.am/wp-content/uploads/2022/05/%D4%B1%D5%86%D5%8E%D5%8F%D4%B1%D5%86%…

Описание: Զեկույցը ներկայացվել է Հայաստանի Եվրոպական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Արման Ազոյանի հետ համատեղ: Զեկույցում ներկայացված է Արցախի օկուպացված տարածքներում մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրներն ու դրանց կարևորությունը: