Organization
Speciality
Sub List
Ֆրանսերեն
Questions
- Ռոմանագիտության հիմնախնդիրները:
- Ժամանակակից ռոմանական լեզուներն ու նրանց դասակարգումը:
- Ֆրանսերենի զարգացման շրջաբաժանումների բնութագիրը:
- Հնչյունական համակարգի զարգացման ուղիները հին և միջին ֆրանսերենում:
- Ձևաբանական համակարգի զարգացման ուղիները հին և միջին ֆրանսերենում:
- Շարահյուսական համակարգի զարգացման ուղիները հին և միջին ֆրանսերենում:
- Բառապաշարի զարգացման ուղիները հին և միջին ֆրանսերենում:
- Խոսքի մասերի դասակարգումը և փոխակերպման միջոցները ժամանակակից ֆրանսերենում:
- Գոյական անվան ընդհանուր բնութագիրը, բառաքերականական ենթադասերը, սեռի և թվի կարգերի արտահայտությունը, որոշակիության կարգը և նրա արտահայտության միջոցները ժամանակակից ֆրանսերենում:
- Դետերմինատիվների ընդհանուր բնութագիրը, իմաստային դասակարգումը, բաշխական առանձնահատկությունները:
- Առկայացման հասկացությունը: Հոդը որպես գոյականների առկայացման և որոշակիության/ անորոշության կարգի արտահայտության հիմնական միջոց:
- Փոխարկման երևույթը: Ամենատարածված փոխարկիչների` դերանունների ընդհանուր բնութագիրը, դերանուններին բնորոշ հիմնական տարբերակիչ հատկանիշները, բառաքերականական ենթախմբերը ժամանակակից ֆրանսերենում:
- Բայերի ընդհանուր բնութագիրը և բառաքերականական ենթադասերը, շարահյուսական զուգորդելիության հնարավորությունները, դիմավոր ձևերին բնորոշ քերականական կարգերը և նրանց համեմատական բնութագիրը:
- Եղանակի բայական կարգը: Պայմանական, ըղձական եղանակների խնդիրը, կերպաժամանակային ձևերի իմաստույթային վերլուծությունը, բայասեռի կարգը և նրա արտահայտության միջոցները ժամանակակից ֆրանսերենում:
- Ֆրանսերենի բառապաշարի հարստացման համադրական միջոցները:
- Ֆրանսերենի բառապաշարի հարստացման վերլուծական միջոցները:
- Հնչույթը որպես լեզվի արտահայտության պլանի նվազագույն միավոր: Հնչույթը և նրա տարբերակները: Հնչույթի սահմանումը տարբեր լեզվաբանների կողմից (Սոսյուր, Տրուբեցկոյ, Շերբա):
- Ֆրանսերենի ձայնավորների բնութագրումը ձևաբանական ¥acoustique¤, բնախոսական (physiologique), հնչութաբանական (phonématique) չափանիշներով:
- Փոխազդեցական հնչունափոխություն` առաջընթաց և ետընթաց առնմանում (assimilation), առաջընթաց և ետընթաց տարնմանում (accomodation), համաբանություն (dissimilation): Հնչյունափոխություն: Տարաժամանակյա հնչյունափոխություն:
- Գոյականների քերականական կարգերը և նրանց բառիմաստային ու քերականական արժեքների փոխկապակցվածության դրսևորումը ֆրանսերենում և հայերենում:
- Դերանունների հարացուցային և շարակարգային առանձնահատկությունները ֆրանսերենում և հայերենում:
- Բայական ժամանակի կարգը ֆրանսերենում և հայերենում: Ընդհանուր տարբերակիչ հատկանիշներ ունեցող ժամանակաձևերի գործառական առանձնահատկությունները երկու լեզուներում:
- Պայմանական և ըղձական եղանակները և նրանց տարբեր դրսևորումները Ֆրանսերենում և հայերենում:
- Շարահյուսական հարաբերությունների արտահայտության միջոցները ֆրանսերենում և հայերենում:
- Խոսքի մասերի փոխանցման օրինաչափությունները ֆրանսերենում և հայերենում:
- Բառի պայմանականությունն և պատճառաբանվածությունը ֆրանսերենում և հայերենում, համատեքստի դերը երկու լեզուներում:
- Քերականական ձևերի և բառային արժեքի փոխկապակցվածության աստիճանը ֆրանսերենում և հայերենում:
- Խոսքային ակտի տեսությունը` Օստին, Սերլ, Դյուկրո:
- Խոսողական փոխադարձությունների (trope illocutoire), գործաբանական արժեքների (valeurs pragmatiques) հասկացությունները: Անուղղակի խոսքային ակտերը և նրանց դասակարգումը:
- Խոսքային փոխներգործության տեսությունը Կերբրա-Օրեկիոնիի աշխատություններում: Խոսքային փոխներգործության տիպաբանությունը:
- Լեզվական հաղորդակցությունը և նրա բաղադրիչները ըստ Ռոման Յակոբսոնի հաղորդակցության տեսության:
- Հռետորական բանադարձումեր` ֆիգուրներ, և դարձույթներ` տրոպներ:
- Փաստարկների միջոցով համոզելու սկզբունքները: Փաստարկների տեսակները և նրանց դասակարգումը` դեդուկտիվ (եզրակացնող) և ինդուկտիվ (արտածական): Կանխադրույթ և ներակայում (présuppositions et imlicatures):
- Տեքստի վերլուծություն` խոսակցական և պայմանական ներակայումներ (implications conventionnelles et conversationnelles): Տեքստի խոսույթային եղանակայնությունը :
- Ֆ. դը Սոսյուրի ուսմունքի ստեղծման պատմական պայմանները: Սոսուրյան երկատումները, նրանց դերը 20-րդ դարի լեզվաբանության զարգացման գործում: Սոսուրյան լեզու/ խոսք երկատումը և առկայացման հասկացության զարգացումը ֆրանսիական լեզվաբանության մեջ:
- Շ Բալլիի ‘’ Linguistique générale et linguistique française’’աշխատության կառուցվածքը և նրանում արծարծված հիմնախդիրները: Նախադասության առկայացման մեկնաբանությունը Շ. Բալլիի կողմից (modus/dictum, thème /propos):
- Առկայացման եռաստիճան համակարգը, ժամանակի և եղանակի կարգերը, բայական կարգի մեկնաբանությունը Գ. Գիյոմի ուսմունքում:
- Լ. Տենիերի ‘’ Eléments de syntaxe structurale’’ աշխատությունը, նրա նորարարական գաղափարները: Խոսքի մասերի դասակարգումը, նախադասության բայակենտրոն կառուցվածքի գրաֆիկական պատկերումը Լ. Տենիերի ուսմունքում:
- Ֆրանսերենի ուսումնասիրության մեջ անվանաբանական (Ֆ. Բրյունոյի „La pensée et la langue’’ աշխատության մեջ) և իմաստաբանական (Ժ. Դամուրետի և Էդ. Պիշոնի ‘’ Des mots à la pensée’’ աշխատության մեջ) սկզբունքների կիրառությունը:
- Կառուցվածքաբանության ակունքները և սկզբունքները: Կառուցվածքաբանական դպրոցները:
- Բաշխական մեթոդի կիրառությունը Ժ. Դյուբուայի ‘’Grammaire structurale du français’’ աշխատության մեջ:
- Սերող-փոխակերպական քերականության ներկայացուցիչները Ֆրանսիայում:
- Իմաստաբանության ժամանակակից ուղղություններն ու հիմնադրույթները:
- Գործառական ոճագիտություն: Գործառական ոճեր: Ժամանակակից ֆրանսերենի գործառական ոճերը, նրանց ընդհանուր բնութագիրը:
- Խոսույթային լեզվաբանական տեսությունները (polyphonie énonciative): Ասույթի և ասության (énonciation, énoncé) հասկացությունները ըստ Էմիլ Բենվենիստի:
- Խոսույթային բազմաձայնություն (polyphonie énonciative) ըստ Օսվալդ Դյուկրոյի:
- Ասույթային լեզվաբանական տեսությունները (linguistiques discursives):
- Ասույթի վերլուծություն (Analyse du discours):