Organization
Speciality
Questions
- Գետային քաղաքակրթությունները Հին Արևելքում․ Շումեր, Եգիպտոս, Բաբելոն․ հասարակական կառույց, վարչակարգ, կրոն, գաղափարախոսություն։
- Լեռնային քաղաքակրթություննորը Հին Արևելքում․ Ասորոստան, Խեթական տերություն, Ուրարտու․ հասարակական կառույց, վարչակարգ, կրոն, գաղափարախոսություն։
- Աքեմենյան աշխարհակալ տերությունը․ տարածք, պետական կառույց, գաղափարախոսություն:
- Հունական պոլիսը (քաղաք–պետություն)․ սոցիալական կառույց, կառավարման համակարգ, գաղափարախոսություն։
- Հին հունական դեմոկրատիան և նրա գաղափարական հիմնավորումը․ Պերիկլես, Պլատոն, Արիստոտել։
- Հելլենիզմ․ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և «համաշխարհային» տերության ստեղծումը:
- Հնդկաստանը Մաուրյան հարստության շրջանում (մ.թ.ա. IV-II դդ.): Աշոկա տիրակալ:
- Չինաստանը Ավագ Ցին տերության դարաշրջանում․ Ցին Շի Հուանդի:
- Պարթևական պետությունը:
- Հռոմեական հանրապետությունը․ սոցիալական կառույց, կառավարման համակարգ, գաղափարախոսություն։
- Օգոստոսյան դարաշրջանի Հռոմը․ պրինցիպատ «հանրապետական միապետություն»։
- Դոմինատի դարաշրջանը Հռոմում․ Դիոկղետիանոս, Կոնստանտին Մեծ։
- Քրիստոնեության առաջացումը և տարածումը:
- Հռոմեական կայսրության մասնատումն ու անկումը:
- Սասանյան տերությունը:
- Բյուզանդական կայսրությունը Հուստինիանոս Ա-ի օրոք:
- Իսլամի առաջացումը: Արաբական խալիֆայությունը VII-XIII դդ.:
- Կարլոս Մեծի կայսրությունը:
- Ֆեոդալիզմը Եվրոպայում (9 – 12-րդ դդ)․ հասարակական կառույց, կառավարման համակարգ, գաղափարախոսություն։
- Սելջուկ-թյուրքերի արշավանքները:
- Իկոնիայի (Ռումի) սուլթանությունը:
- Խաչակրաց արշավանքները. նրանց նպատակներն ու հետևանքները:
- Վերածնունդը Եվրոպայում․ նոր տեխնոլոգիաներ, կառավարման համակարգեր, մարդակենտրոն մշակույթ։
- Մոնղոլ-թաթարական արշավանքները և մոնղոլական տերության ստեղծումը:
- Օսմանյան պետության ձևավորումը․ տարածք, վարչակազմ, բանակ, գաղափարախոսություն. 15 – 17–րդ դդ․:
- Ռեֆորմացիա․ Մարտին Լյութեր․ Եկեղեցու և հասարակության բարեփոխության տեսլականը։
- Սեֆյան տերությունը: Շահ Աբբաս
- Արդյունաբերական դարաշրջանի առաջին շրջափուլը․ տեխնոլոգիաներ հասարակական կառույց, պետություն, գաղափարախոսություն։
- Հասարակական նորացման անգլիական ուղին․ հեղափոխությունից (Կրոմվել) դեպի կոմպրոմիս (սահմանադրական միապետություն)։
- Հասարակական նորացման ֆրանսական ուղին․ 1789 – 1792 թթ․ հեղափոխությունը․ «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»։
- Հասարակական նորացման ամերիկյան ուղին․ ազատագրական պատերազմ, պետության ձևավորում․ «Անկախության հռչակագիրը»։
- Հասարակական նորացման ռուսական ուղին․ Պյոտր Մեծի բարեփոխումները և կասրության ձևավորումը։
- Նապոլեոն Բոնապարտի տերությունը․ սոցիալական քաղաքականություն, վարչական կառույց, գաղափարախոսություն։
- Ռուս-պարսկական պատերազմները (1804-1828 թթ․). Գյուլիստանի և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրերը։
- Քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում (1861-1865 թթ.)
- Աբրահամ Լինքոլնը և ԱՄՆ հասարակական նորացման տեսլականը:
- Արդյունաբերական դարաշրջանի երկրորդ շրջափուլը (1850 – 1914 թթ․)․ տեխնոլոգիաներ, սոցիալական փոփոխություններ, կառավարման համակարգեր, կրթություն և մշակույթ։
- Իտալիայի միավորումը (1859 - 1871 թթ.): Ջուզեպպե Գարիբալդի:
- Ֆրանս-պրուսական պատերազմը (1870 - 1871 թթ.): Գերմանական կայսրության ստեղծումը: Օտտո ֆոն Բիսմարկ:
- Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմը: Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Բեռլինի վեհաժողովը:
- 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումը․Օսմանյան սահմանադրությունը․ պետական քարոզչություն և իրականություն
- Առաջին աշխարհամարտ․ պատճառներ, ընթացք, ավարտ:
- Օսմանյան կայսրությունը առաջին համաշխար-հային պատերազմի տարիներին: Հայոց ցեղասպանությունը:
- 1917 թ. Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունները Ռուսաստանում:
- Արդյունաբերական դարաշրջանի երրորդ շրջափուլը (1918 – 1939 թթ․)․ տեխնոլոգիաներ, հասարակական շարժումներ ու կառույցներ կառավարման համակարգեր, գաղափարախոսություններ։
- Քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում (1918 - 1922 թթ.): Խորհրդային Միության ստեղծումը:
- Քեմալական շարժումը: Թուրքիայի Հանրապետության ձևավորումը (1923 թ.):
- Արևմտյան դեմոկրատիայի ճգնաժամը 1920 –30–ական թթ․ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա։
- Ամբողջատիրական համակարգերը Եվրոպայում․ ԽՍՀՄ, Իտալիա, Գերմանիա․ հասարակական կառույցներ, կառավարման համակարգեր, գաղափարախոսություններ։
- ԱՄՆ-ը 1920- 1930–ական թթ.: Ֆ. Ռուզվելթի «Նոր կուրսը»:
- Երկրորդ Աշխարհամարտ․ պատճառներ, ընթացք, արդյունքներ:
- Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը:
- Հնդկաստան․ անկախացում և սոցիալական նորացում․ Մահաթմա Գանդի, Ջավահարլալ Ներու:
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումը (1949 թ.): Մաո Ցզեդուն:
- 1952 թ. հեղափոխությունը Եգիպտոսում: Գամալ Աբդել Նասեր:
- Ազգային-ազատագրական շարժումներն Արաբական Արևելքում 1940-60-ական թթ.:
- 1978-1979 թթ. հեղափոխությունը Իրանում և Իրանի Իսլամական Հանրապետության առաջացումը: Այաթոլլահ Խոմեյնի:
- Եվրոպայի միասնականացումը և Եվրամիության ձևավորումը (1952 – 1993 թթ․)․ տեսլական, գործընթաց , իրավական հիմքեր, հաստատություններ։
- ԽՍՀՄ համակարգային ճգնաժամը և փլուզումը․ պատճառներ, գործընթացներ, աշխարհաքաղաքական հետևանքներ։
- Հետարդյունաբերական քաղաքակրթություն․ տեխնոլոգիաներ, կառավարման ու տնտեսական համակարգեր և մարտահրավերներ (բնապահպանություն, քաղաքական ծայրահեղություն, ահաբեկչություն)։
- Վեստֆալյան համակարգի առաջացումը:
- Վիեննայի վեհաժողովը (1814 - 1815 թթ.) և Սրբազան դաշինքի ստեղծումը:
- Հայկական հարցը որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:
- Անտանտի ռազմաքաղաքական դաշինքի կազմավորումը:
- Փարիզի խաղաղության վեհաժողովը (1919-1920 թթ.):
- Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը:
- Ազգերի լիգայի ստեղծումը և գործունեությունը:
- Սևրի և Լոզանի պայմանագրերը:
- Նոր աշխարհամակարգի ձևավորումը Մերձավոր Արևելքում Առաջին աշխարհամարտից հետո: Մանդատային համակարգը:
- Հակահիթլերյան դաշինքի կազմավորումը:
- Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը: Պոտսդամի խորհրդաժողովը:
- Միավորված ազգերի կազմակերպությունը. նպատակները, կառուցվածքը և խնդիրները:
- Սառը պատերազմը: ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի և Վարշավայի պայմանագրի կազմակերպության ստեղծումը:
- Ինտեգրացիոն գործընթացները Արևմտյան Եվրոպայում: Եվրամիության ստեղծումը:
- Գաղութային համակարգի փլուզումը XX դ. 40-70-ական թթ.:
- Խորհրդային Միության փլուզումը և սոցիալիզմի համաշխարհային համակարգի վերացումը:
- Միաբևեռ աշխարհակարգի ձևավորումը 1990-ական թթ.: ԱՄՆ-ի միջազգային դիրքերի ամրապնդումը:
- Էթնոքաղաքական կոնֆլիկտները Հարավային Կովկասում XX դ. վերջում - XXI դ. Սկզբին: Հարավային Կովկասը հարևան պետությունների քաղաքականության մեջ (1991-2016 թթ.):