Speciality
Sub List
Մաշկավեներաբանություն
Questions
- Դերմոէպիդերմալ միավորում, հիմային թաղանթ։
- Մաշկի պաշտպանական-իմունաբանական գործառույթը։
- Գործընթացներ, որտեղ կերատինոցիտների պրոլիֆերացիան և դիֆերենցիացիան գերակշռում են էքսֆոլիացիայի հանդեպ։
- Գործընթացներ, որտեղ կերատինոցիտների էքսֆոլացիան գերակշռում է պրոլիֆերացիայի և դիֆերենցիացիայի հանդեպ։
- Գործընթացներ, որտեղ կերատինոցիտների պրոլիֆերացիան և դիֆերենցիացիան գերակշռում են ապոպտոզի հանդեպ։
- Գործընթացներ, որտեղ կերատինոցիտների ապոպտոզը գերակշռում է պրոլիֆերացիայի և դիֆերենցիացիայի հանդեպ։
- Կերատինոցիտների միջբջջային կապերի խախտում (ականթոլիզ, սպոնգիոզ, ներբջջային այտուց, ծփացող կազմափոխություն)։
- Մաշկի և լորձաթաղանթների հետ զուգորդված լիմֆոիդ հյուսվածք։
- Ալերգիկ ռեակցիաների I տեսակ (անաֆիլակտիկ ալերգիկ ռեակցիաներ, անհապաղ ալերգիկ ռեակցիաներ, IgE-միջնորդավորված ալերգիկ ռեակցիաներ)։
- Ալերգիկ ռեակցիաների II տեսակ (ցիտոտոքսիկ ալերգիկ ռեակցիաներ, IgG- և IgM-հակամարմիններով միջնորդավորված ալերգիկ ռեակցիաներ)։
- Ալերգիկ ռեակցիաA15ների III տեսակ (իմուն համալիրային ալերգիկ ռեակցիաներ, իմուն համալիրներով միջնորդավորված ալերգիկ ռեակցիաներ)։
- Ալերգիկ ռեակցիաների IV տեսակ (հապաղող ալերգիկ ռեակցիաներ)։
- Մաշկախտերի ախտորոշման կլինիկական-ձևաբանական սկզբունքը։
- Մաշկախտերի լուսաբուժությունը։
- Մաշկախտերի արտաքին բուժումը։ Տեղային բուժման հիմնական սկզբունքները։
- Մակերեսային ստաֆիլոդերմիաներ։ Օստիոֆոլիկուլիտ, ֆոլիկուլիտ, հասարակ սիկոզ, ստաֆիլոկոկային այրված մաշկի համախտանիշ, ստաֆիլոկոկային տոքսիկ շոկի համախտանիշ։
- Խոր ստաֆիլոդերմիաներ։ Խոր ֆոլիկուլիտ, ֆուրունկուլ, ֆուրունկոլոզ, կարբունկուլ, հիդրադենիտ, պիոգեն գրանուլեմա, թարախակույտ։
- Մակերեսային ստրեպտոդերմիաներ։ Թիլբերի-Ֆոքսի ստրեպտոկոկային իմպետիգո, դեմքի չոր ստրեպտոդերմիա, սուր տարածուն ստրեպտոդերմիա, ստրեպտոկոկային տոքսիկ շոկի համախտանիշ։
- Խոր ստրեպտոոդերմիաներ։ Սուր ստրեպտոկոկային ցելյուլիտ, հասարակ էկթիմա։
- Մակերեսային ստրեպտոստաֆիլոդերմիաներ։ Հասարակ իմպետիգո (ստրեպտոստաֆիլոկոկային իմպետիգո)։
- Խոր ստրեպտոստաֆիլոդերմիաներ։ Գլխի թարախակուտային և քայքայող ֆոլիկուլիտ և պերիֆոլիկուլիտ (Հոֆֆմանի հիվանդություն), խրոնիկ պիոդերմիա։
- Դերմատոֆիտիաներ։ Գլխի մազածածկ մասի, մորուքի և բեղերի միկոզներ
- Եղունգների դերմատոֆիտիաներ։ Կլինիկական ձևերը։
- Ափերի միկոզներ (սկվամոզ կամ հիպերկերատոտիկ, դիսհիդրոտիկ կամ էկզեմատոիդ ձևերը)։
- Ներբանների միկոզներ (միջմատնային, սկվամոզ կամ հիպերկերատոտիկ, դիսհիդրոտիկ կամ էկզեմատոիդ և սուր ձևերը)։
- Իրանի միկոզ։ Հարթ մաշկի դերմատոֆիտիաներ։
- Կանդիդոզ։ Պատճառագիտությունը։ Կլինիկան։ Մաշկի կանդիդոզ։ Մաշկի հավելումների կանդիդոզ։ Կանդիդային օնիխոմիկոզ, կանդիդային պարօնիխիա, կանդիդային ֆոլիկուլիտ։
- Լորձաթաղանթների կանդիդոզ։
- Մաշկի մալասեզիոզներ։ Գունափոփոխ որքին, Malassezia-ֆոլիկուլիտ, նեոնատալ պուստուլոզ (նեոնատալ ցեֆալիկ պուստուլոզ)։
- Malassezia-զուգորդված մաշկախտեր։ Սեբորեային դերմատիտ և գլխի թեփոտում, Գուժերո-Կարտոյի միավորվող և ցանցային պապիլոմատոզ։
- Խրոնիկ մաշկախտեր, որոնց ժամանակ Malassezia-վարակը կատարում է սադրիչ գործոնի դեր։ Ատոպիկ դերմատիտ։ Պսորիազ։
- Առաջնային և երկրորդային (կրկնվող) հերպես։ Կրկնվող սեռական հերպես։
- Հերպեսային էկզեմա։ Կապոշի-Յուլիուսբերգի հերպեսանման էկզեմա։
- Պոքսվիրուսային մաշկախտեր։ Կոնտագիոզ կամ հպավարակիչ մոլյուսկ։
- Պապիլոմավիրուսային վարակի էկզոֆիտային ձևը։ Հասարակ և տափակ գորտնուկներ, անոգենիտալ գորտնուկներ։
- Գորտնուկային էպիդերմոդիսպլազիա (Լևանդովսկի-Լյուտցի հիվանդություն)։
- Բեխչետի համախտանիշ։
- Մաշկի տուբերկուլոզի տեղային և տարածուն ձևերը։
- Բոր, լեպրոմատոզ, տուբերկուլոիդային, չտարբերակված և դիմորֆ տեսակները։
- Բորովսկու հիվանդություն (լեյշմանիոզ)։ Քաղաքային և գյուղական տեսակները։
- Հեբրայի բազմաձև էքսուդատիվ էրիթեմա։ Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ, Լայելի տոքսիկ էպիդերմոլիզ։
- Ժիբերի վարդագույն որքին։
- Դերմատիտներ, ալերգոտոքսիդերմիաներ։
- էկզեմա (իսկական, կոնտակտային, մանրէային և հետտրավմատիկ)։
- Ատոպիկ հիվանդություն (ատոպիկ դերմատիտ, ատոպիկ ռինիտ, բրոնխային ասթմա և այլն)։
- Եղնջայտուց (սովորական, խրոնիկական, ֆիզիկական, մեխանիկական, ցրտային, ջերմային և այլն)։
- Սահմանափակ (Բրոկի օջախային նեյրոդերմիտ կամ Վիդալի խրոնիկ որքին) և տարածուն նեյրոդերմիտ։
- Մաշկի քոր։ Պատճառագիտությունը և ախտածագումը։ Քորի ֆիզիոլոգիան և զարգացման մեխանիզմները։
- Քորպտիկ (պրուրիգո)։ Կլինիկական ձևերը (մանկական, մեծահասակների և հանգուցանման քորպտիկ)։ Բուժման սկզբունքները։
- Սովորական բշտախտ։
- Թերթաձև բշտախտ (սեբորեային կամ էրիթեմատոզ, բրազիլական և հերպեսանման բշտախտ)։
- Լևերի բշտային պեմֆիգոիդ (ոչ ականթոլիտիկ բշտախտ)։
- Դյուրինգի հերպեսանման դերմատիտ։
- Հասարակ պսորիազ։
- Պսորիազային արթրոպաթիա և էրիթրոդերմիա։
- Վահանակային (մանր և խոշոր վահանիկային) և լիխենոիդ (որքինանման) պարապսորիազ։
- Պսորիազիֆորմ պուստուլոզ մաշկախտեր։ Գեներալիզացված պսորիազիֆորմ պուստուլոզ։ Հալոպպոյի կայուն թարախային ակրոդերմատիտ։ Էնդրյուսի պուստուլոզ բակտերիդ։
- Էրիթրոմելալգիա (ակրոմելալգիա, Միտչելլի հիվանդություն)
- Լիվեդո։
- Դերմալ անգիիտներ։ Բազմաձև դերմալ անգիիտ։
- Դերմոհիպոդերմալ անգիիտներ։ Լիվեդո-անգիիտ։
- Հիպոդերմալ անգիիտներ։ Հանգուցանման անգիիտ։ Հանգուցանման-խոցային անգիիտ։
- Ինտեգումենտ (մաշկային) կարմիր գայլախտ։
- Ինտեգումենտ (մաշկային) սկլերոդերմիա։
- Դերմատոմիոզիտ (պոլիմիոզիտ, դերմատոպոլիմիոզիտ, Վագների հիվանդություն)։
- Աբիոտրոֆիկ մաշկախտեր։ Թառամ մաշկ, գերառաձգական կամ կաուչուկանման մաշկ։
- Վուլվայի և առնանդամի կրաուրոզ։
- Առաջնային հիպոմելանոզներ։ Վիտիլիգո։
- Երկրորդային հիպոմելանոզներ։ Հետվարակական և հետբորբոքային հիպոմելանոզներ։
- Խլոազմա և մելազմա։
- Օջախային ալոպեցիա (եզրային կամ ժապավենաձև ալոպեցիա կամ ophiasis, եռանկյուն ալոպեցիա, մերկացնող կամ դեկալվացhող ալոպեցիա, սուբտոտալ, տոտալ և համապարփակ ալոպեցիա)։
- Առաջնային (ատրոֆիկ սպիական ալոպեցիա կամ Բրոքի պսևդոպելլադա և այլն) և երկրորդային սպիական ալոպեցիաներ։
- Անդրոգենային ֆիզիոլոգիական ալոպեցիա (տղամարդկանց, կանանց, հղիների, հետծննդյան, վաղաժամ, պրեսենիլ, սենիլ ալոպեցիաներ և այլն)։
- Կորյակային հիվանդության ոչ բորբոքային (կոմեդոններ և միլիումներ) և բորբոքային ձևերը (հանգուցիկա-թարախաբշտիկային պզուկներ, գնդաձև, հանգուցա-կիստային պզուկներ և այլն)։
- Ակնէանման մաշկախտեր (ռոզացեա, դեմոդեկոզ, պերիօրալ դերմատիտ)։
- Սեբորեային կերատոմա կամ սեբորեային կերատոզ (ծերունական գորտնուկ)։
- Բազալ-բջջային քաղցկեղ (բազալիոմա, բազոցելյուլար քաղցկեղ, մաշկի կարցինոիդ)։ Կլինիկական ձևերը։
- Ներսփռող տափակ-բջջային քաղցկեղ (սպինոցելյուլար քաղցկեղ, էպիդերմոիդ քաղցկեղ, սպինալիոմա)։ Էկզոֆիտային (պտկիկային) և էնդոֆիտ (ներսփռական-խոցային) ձևերը։
- Մաշկի անոթային բարորակ ուռուցքներ։ Հեմանգիոմաներ, անգիոմաներ։
- Մաշկի անոթային մալֆորմացիաներ «Բոցավառվող» նևուս»։
- Տափակ քսանթոմաներ (քսանթելազմաներ, ափերի տափակ քսանթոմաներ, շփաբորբային տափակ քսանթոմաներ և այլն)։
- Մեկուսացված (ոչ համախտանիշային) ոչ բնածին իխթիոզներ։ Հասարակ իխթիոզ (ֆիլագրինի գենի մուտացիա), X-կապակցված, ռեցեսիվ ժառանգմամբ իխթիոզ (X-քրոմոսոմային իխթիոզ, ստերոիդային սուլֆատազայի գենի մուտացիա)։
- Ֆոլիկուլային հանգուցիկային կերատոզներ (մազային որքին, ատրոֆիկ մազային որքին, Դեվերժիի հիվանդություն և այլն)։
- Նեյրոկուտան ժառանգական հիվանդություններ (նեյրոֆիբրոմատոզ կամ Ռեկլինգհաուզենի հիվանդություն, Պրինգլ-Բուրնեվիլլի հիվանդություն կամ տուբերոզային սկլերոզ)։
- Առաջնային սիֆիլիս։
- Երկրորդային սիֆիլիս։
- Երրորդային սիֆիլիս։
- Գաղտնի սիֆիլիս (վաղաժամ, ուշացած և չճշտված)։
- Կենսաբանական կեղծ դրական շիճուկաբանական ռեակցիաներ (սուր, խրոնիկ)։ Շճակայունություն (իսկական, հարաբերական, կեղծ)։
- Վաղաժամ և ուշացած նեյրոսիֆիլիս։
- Վաղաժամ և ուշացած բնածին սիֆիլիս։
- Վաղաժամ և ուշացած ընդերային սիֆիլիս։
- Գոնորեա։
- Էնդեմիկ արևադարձային սեռավարակներ (փափուկ շանկր, վեներական լիմֆոգրանուլեմա, դոնովանոզ)։
- Մակաբուծային սեռավարակներ։ Տրիխոմոնիազ։
- Միզասեռական խլամիդիոզ։
- Միզասեռական միկոպլազմոզ։
- Նոր սերնդի սեռավարակների դերն անպտղության զարգացման գործում (կանանց անպտղություն, տղամարդկանց անպտղություն)։
- Մանրէային վագինոզ։
- ՁԻԱՀ-ի մաշկաբանական, սնկաբանական, վիրուսաբանական և վեներաբանական առանձնահատկությունները։