Organization
Speciality
Questions
- Ըստ չափի և համարյա ամենուրեք զուգամիտություն: Ռիսի թեորեմն ըստ չափի զուգամետ հաջորդականությունների համար:
- Եգորովի թեորեմը չափելի ֆունկցիաների հաջորդականության հավասարաչափ զուգամիտության մասին:
- Լուզինի թեորեմը չափելի ֆունկցիան անընդհատով մոտարկելու մասին:
- Թեորեմ ինտեգրալի բացարձակ անընդհատության մասին:
- Լեբեգի թեորեմը ինտեգրալում սահմանային անցման մասին:
- Լևիի թեորեմը ինտեգրալում սահմանային անցման մասին:
- Ֆատուի թեորեմը:
- Լեբեգի ինտեգրալի համեմատումը Ռիմանի ինտեգրալի հետ:
- Չափերի դեկարտյան արտադրյալ: Ֆուբինիի թեորեմը:
- Lp տարածությունների լրիվությունը:
- Ամենուրեք խիտ դասեր Lp տարածություններում:
- Մոնոտոն ֆունկցիայի դիֆերենցելիությունը:
- Բացարձակ անընդհատ ֆունկցիայի միակությունը:
- Լեբեգի անորոշ ինտեգրալի ածանցյալը:
- Ֆուրիեի շարքերի մասնակի գումարների բանաձևը: Զուգամիտության Դինիի հայտանիշը:
- Ֆուրիեի շարքերի զուգամիտության Ժորդանի հայտանիշը:
- Ֆեյերի թեորեմը անընդհատ ֆունկցիայի (C,1) միջինների հավասարաչափ զուգամիտության մասին:
- Ֆեյեր-Լեբեգի թեորեմը (C,1) միջինների համարյա ամենուրեք զուգամիտության մասին:
- Լեբեգի հաստատուններ: Անընդհատ ֆունկցիայի օրինակ, որի Ֆուրիեի շարքը տարամետ է կետում:
- L1 դասի ֆունկցիայի Ֆուրիեի ձևափոխությունը: Նրա պատկանելիությունը C0(R) դասին:
- L1 դասի ֆունկցիայի Ֆուրիեի ձևափոխության հակադարձելիությունը:
- L2 դասի ֆունկցիայի Ֆուրիեի ձևափոխությունը: Պլանշերելի թեորեմը:
- Ռադեմախերի համակարգ: Խինչինի անհավասարությունը:
- Ռադեմախերի շարքի համարյա ամենուրեք զուգամիտության բավարար պայմանը:
- Ռադեմախերի շարքի համարյա ամենուրեք զուգամիտության անհրաժեշտ պայմանը:
- Հաարի համակարգ: Անընդհատ ֆունկցիայի Ֆուրիե-Հաարի շարքի հավասարաչափ զուգամիտությունը։
- Հաարի համակարգի բազիսությունը Lp [0,1] տարածություններում:
- Բանախյան տարածություններում բազիսության անհրաժեշտ ու բավարար պայմանները:
- Ֆաբեր-Շաուդերի համակարգի բազիսությունը C[0,1]-ում:
- Անալիտիկ և հարմոնիկ ֆունկցիաներ. Կոշու թեորեմը անալիտի ֆունկցիայի փակ կորով ինտեգրման մասին:
- Կոշու ինտեգրալային բանաձևը: Մորերայի թեորեմը:
- Միջին արժեքի թեորեմը: Մոդուլի մաքիմումի սկզբունքը:
- Անալիտիկ ֆունկցիաների հավասարաչափ զուգամետ շարքեր, Վեյերշտրասի թեորեմը:
- Անալիտիկ ֆունկցիաների զրոները: Միակության թեորեմը:
- Մեկուսացված եզակի կետեր և նրանց դասակարգումը: Կոշու թեորեմը մնացքների մասին:
- Արգումենտի սկզբունքը: Ռուշեի թեորեմը:
- Միտագ-Լեֆլերիի թեորեմը մերոմորֆ ֆունկցիայի ներկայացման մասին:
- Միջին արժեքի թեորեմը: Մաքսիմումի սկզբունքը հարմոնիկ ֆունկցիաների համար:
- Դիրիխլեի խնդիրը: Պուասոնի բանաձևը շրջանի համար:
- Կոնֆորմ արտապատկերում: Կոտորակա-գծային արտապատկերումերի շրջանագծային հատկությունը:
- Անալիտիկ շարունակելիություն: Անալիտիկ ֆունկցիայի կառուցումը նրա անալիտիկ տարրերի միջոցով:
- Մետրիկական տարածություններ: Լրիվություն և լրիվացում: Բեռի թեորեմը:
- Սեղմող արտապատկերումների սկզբունքը:
- Կոմպակտությունը մետրիկական տարածություններում, Արցելայի թեորեմը:
- Կոմպակտության հայտանիշը Lp տարածություններում:
- Հան-Բանախի թեորեմը գծային տարածությունների համար:
- Թույլ տոպոլոգիա և զուգամիտություն: Գծային ֆունկցիոնալների ընդհանուր տեսքը C[0,1]-ում:
- Գծային ֆունկցիոնալների ընդհանուր տեսքը Lp տարածություններում:
- Գծային օպերատորներ: Թեորեմ բաց արտապատկերման մասին:
- Թեորեմ փակ գրաֆիկի մասին:
- Գծային սահմանափակ օպերատորներ, համալուծ օպերատոր, սպեկտր և ռեզոլվենտ:
- Բանախ-Շտեյնհաուզի թեորեմը:
- Կոմպակտ (լիովին անընդհատ) օպերատորների հիմնական հատկությունները: Ֆրեդհոլմի թեորեմները:
- Հիլբերտյան տարածության մեջ ուռուցիկ բազմության մինիմալ նորմով տարրի գոյությունը:
- Հիլբերտյան տարածությունում գծային անընդհատ ֆունկցիոնալի ընդհանուր տեսքը: