Speciality
Questions
- Հարաբերականության հատուկ տեսության տարրերը:
- Ինվարիանտ հատույթ: Մասնիկների առաձգական բախումներ:
- Դաշտի քառաչափ պոտենցիալ: Լիցքի շարժման հավասարումը դաշտում:
- Լիցքի շարժումը հաստատուն համասեռ էլեկտրամագնիսական դաշտում:
- Լիցքի շարժումը հարթ և շրջանային բևեռացմամբ ալիքների դաշտերում:
- Էլեկտրամագնիսական դաշտի թենզորը: Լորենցի ձևափոխությունները դաշտի համար: Էլեկտրամագնիսական դաշտի ինվարիանտները:
- Գործողությունը էլեկտրամագնիսական դաշտի համար և Մաքսվելի հավասարումները:
- Անընդհատության հավասարումը, էներգիայի խտություն և հոսք:
- Հավասարաչափ շարժվող լիցքի դաշտը:
- Երկբևեռային մոմենտ: Մագնիսական մոմենտ:
- Ուշացող պոտենցիալներ: Լիենար-Վիխերտի պոտենցիալները:
- Ալիքային հավասարում: Հարթ ալիքներ:
- Մոնոքրոմատիկ հարթ ալիքներ: Սպեկտրալ վերլուծություն:
- Էլեկտրաստատիկ դաշտի վերլուծություն: Դաշտի սեփական տատանումներ:
- Լիցքերի համակարգի դաշտը մեծ հեռավորություններում: Երկբևեռային ճառագայթում:
- Արագ շարժվող լիցքի ճառագայթումը:
- Մագնիսաարգելակային ճառագայթում:
- Ճառագայթման սպեկտրալ տարրալուծումը ուլտրառելյատիվիստիկ դեպքում:
- Քվանտային մեխանիկայի հիմնական հասկացությունները: Անորոշությունների առընչությունները: Վերադրման սկզբունքը: Օպերատորներ: Ալիքային ֆունկցիա:
- Էլեկտրամագնիսական դաշտի քվանտացումը:
- Դիրակի հավասարումը:
- Էլեկտրոն-պոզիտրոնային դաշտի քվանտացումը:
- Քվանտային էլեկտրադինամիկայի հիմնական հավասարումները:
- Ֆոտոնի ցրումը էլեկտրոնով:
- Դաշտի հավասարումը դիէլեկտրիկներում դիսպերսիայի բացակայության դեպքում:
- Դիէլեկտրիկ թափանցելիության դիսպերսիան: Դիէլելկտրիկ թափանցելիությունը շատ մեծ հաճախությունների դեպքում:
- Երկրաչափական օպտիկա: Ալիքների անդրադարձումը և բեկումը:
- Էլեկտրամագնիսական տատանումները ռեզոնատորներում:
- Ալիքների տարածումը ալիքատարներում:
- Ալիքների տարածումը անհամասեռ միջավայրում:
- Արագ մասնիկների իոնիզացիոն կորուստները նյութի մեջ:
- Չերենկովի և անցումային ճառագայթումներ:
- Գերհաղորդիչների մագնիսական հատկությունները: Գերհաղորդական հոսանք:
- Կրիտիկական դաշտի գաղափարը գերհաղորդականության մեջ:
- Գերհաղորդականության միջանկյալ վիճակ:
- Պլազմային հաճախություն: Ալիքները պլազմայում: Լանդաուի մարում:
- Պլազմայի վիճակի հավասարում: Պլազման որպես հեղուկ: Իդեալական պլազմա:
- Լիցքակիրների բաշխման ֆունկցիաները պլազմայում: Լյուվիլի հավասարում:
- Բոլցմանի կինետիկ հավասարումը: H-թեորեմ: Պլազմայի նկարագրությունը մակրոսկոպիկ հավասարումների միջոցով:
- Սառը պլազմայի դիէլեկտրիկ թափանցելիություն: Պլազմային տատանումներ: Լայնական ալիքները սառը պլազմայում:
- Երկայնական ալիքները պլազմայում: Իոնաձայնային ալիքներ: Վլասովի հավասարումը:
- Արագացուցչային մագնիսներ՝ երկբևեռ, քառաբևեռ, բազմաբևեռ մագնիսներ, համակցված ֆունկցիայով մագնիսներ, սոլենոիդ:
- Էլեկտրամագնիսական դաշտում լիցքավորված մասնիկների շարժման հավասարումը: Ուղղորդող մագնիսական դաշտ և մասնիկների ֆոկուսացում:
- Շարժման գծային հավասարումների լուծումները: Կոսինուսանման և սինուսանման հետագծեր: Դիսպերսիոն ֆունկցիա: Մատրիցական ներկայացում:
- Մասնիկների շարժման վերլուծությունը մատրիցներով: Ձևափոխության մատրիցներ (ազատ հատված, երկբևեռ և քառաբևեռ մագնիսներ): Բարակ ոսպնյակի մոտարկում:
- Ֆոկուսացումը երկբևեռ մագնիսներում: Սեկտորաձև և ուղղանկյուն մագնիսներ: Եզրային դաշտերի ազդեցությունը:
- Քառաբևեռ մագնիսների համակարգեր:
- Քառաբևեռ և թեքող մագնիսներից կազմված օպտիկական համակարգեր: Սիմետրիկ, աքրոմատ և իզոքրոն համակարգեր:
- Մասնիկների փնջերի հիմնական բնութագրերը: Փուլային տարածության և մասնիկների համույթի գաղափարի կիրառումը փնջերը նկարագրելիս:
- Փուլային էլիպս և Կուրանտ-Սնայդերի ինվարիանտ: Լյուվիլի թեորեմը: Փնջի էմիտանս:
- Բետատրոնային ֆունկցիաներ: Փնջի դինամիկայի նկարագրությունը բետատրոնային ֆունկցիաների միջոցով: Փնջի պարուրիչ:
- Ճառագայթումը թեքող մագնիսներում: Հիմնական բնութագրերը՝ հզորություն, սպեկտր, տարածական և ժամանակային կոհերենտություն: Սպեկտրալ պայծառություն:
- Վիգլեր/անդուլյատորային ճառագայթում: Ֆունդամենտալ ալիքի երկարություն, հզորություն, տարածական և սպեկտրալ բաշխվածություն:
- Մասնիկների շարժումը ցիկլիկ արագացուցիչներում: Թույլ և ուժեղ ֆոկուսացմամբ արագացուցիչներ: Մասնիկների լայնական տատանումները, Հիլլի հավասարում: Ֆլոկեի թեորեմը: Կայունության վերլուծություն:
- Պարբերական բետատրոնային և դիսպերսիոն ֆունկցիաներ: Բետատրոնային տատանումների հաճախություն: Տարածական խտացման գործակից:
- Լայնական տատանումները խոտորումների առկայության դեպքում: Ամբողջ և պարամետրիկ ռեզոնանսներ: Ռեզոնանսային ցանց և բետատրոնային տատանումների հաճախության ընտրությունը: Քրոմատիկություն:
- Փնջի դինամիկան երկայնական փուլային տարածությունում: Էներգիայի կորուստն ու վերականգնումը: Փոքր տատանումներ: Փուլային կայունություն:
- Երկայնական մեծ տատանումներ: Մասնիկների ինքնափուլավորում: Էներգիական տատանումների սեպարատրիս: Իմպուլսային ակսեպտանս և փնջի երկարություն:
- Սինքրոտրոնային ճառագայթման ազդեցությունը արագացուցչում մասնիկների շարժման վրա: Երկայնական և լայնական տատանումների ռադիացիոն մարում:
- Քվանտային գրգռումներ: Ռադիացիոն մարման և քվանտային գրգռումների միջև հավասարակշռության արդյունքում ձևավորված փնջի բնութագրերը:
- Ցիկլիկ արագացուցիչներ տարանջատված և համատեղված ֆունկցիաներով: Սինքրոտրոն և կուտակիչ օղակ:
- Ներարկման համակարգերը: Հիմնական պահանջներն ու մոտեցումները: Բազմապտույտ ներարկում: Տեղափոխման հատվածի և արագացուցչի ակսեպտանսների համաձայնեցումը:
- Դուրս բերման համակարգերը: Միապտույտ և բազմապտույտ դուրս բերում: Փնջի հատման եղանակը: Դանդաղ դուրս բերում առաջին և երկրորդ կարգի ռեզոնանսներով: Հիմնական առանձնահատկությունները:
- Ներփնջային միապատիկ և բազմապատիկ ցրում: Տուշեկի էֆեկտը և փնջի կյանքի տևողությունը:
- Մնացորդային գազի ազդեցությունը փնջի վրա: Ցրումներ և իոնների զավթում:
- Փնջի տարածական լիցք և բետատրոնային տատանումների հաճախության շեղում:
- Կիլվատերային դաշտերի գրգռումը և արագացուցչի իմպեդանս: Փնջի միաթանձրուկ և բազմաթանձրուկ անկայունություններ:
- Ֆոկուսացման առանձնահատկությունները գծային արագացուցիչներում: Մասնիկների կոհերենտ տատանումներ և խոտորված փուլային էլիպս:
- Դիսպերսիոն էֆեկտները գծային արագացուցիչներում: Փնջի էմիտանսի պահպանման պրոբլեմները:
- Լանդաուի մարումը գծային արագացուցիչներում: ԲՆՍ մարում:
- Ազատ էլեկտրոնային լազեր: Սկզբունքը և տեսակները:
- Արագացումը կիլվատերային դաշտերում: Կերպափոխման գործակից:
- Արագացումը պլազմայում: Հիմնական մոտեցումերը և փունջ-պլազմա փոխազդեցության նկարագրությունը:
- Ճառագայթման փոխազդեցությունը նյութի հետ: Ճառագայթման ազդեցությունը նյութերի և ռադիոէլեկտրոնային սարքերի վրա:
- Տարբեր տեսակի լիցքավորված մասնիկների արագացուցիչների ռադիացիոն ակտիվությունը: Ռադիացիոն դոզայի չափման հիմնական միավորները: Սպասարկող աշխատակազմի աշխատանքի անվտանգության ապահովումը:
- Էլեկտրոնների էմիսիա` ջերմաէմիսիա, ինքնաէմիսիա, պլազմայի էմիսիա, ֆոտոէմիսիա, լազերային էմիսիա: Էմիսիայի յուրաքանչյուր տեսակի վրա հիմնված կատոդների հիմնական բնութագրերը:
- Էլեկտրոնների թնդանոթներ: Փնջերի ձևավորումը: Պերվեանս, Էմիտանս, փնջերի պայծառությունը: Փոքր էմիտանսով էլեկտրոնային փնջերի ձևավորումը: Էլեկտրոնների թնդանոթների տեսակները:
- Արագացուցիչների մագնիսական համակարգերը: Մագնիսական համակարգերի տարրերի նախագծման և պատրաստման առանձնահատկությունները: Սնուցման համակարգերը և պահանջը նրանց նկատմամբ:
- Լիցքավորված մասնիկների արագացման համակարգերը: Բարձրհաճախային ռեզոնատորներ: Հզորության աղբյուրներ: Հիմնական առանձնահատկությունները: Բարձրհաճախային ֆոկուսացում և արագացում:
- Էլեկտրամագնիսական ալիքատարների և ռեզոնատորների հիմնական հատկությունները: Կանգուն և վազող ալիքներով ռեզոնատորներ: Դիէլեկտրիկ և դիաֆրագմային ալիքատարներ:
- Վակուումի գաղափարը և դասակարգումը: Վակուումը արագացուցիչներում: Բարձր և գերբարձր վակուումի ստացման մեթոդները: Օգտագործվող պոմպերի նկարագրությունը: Վակուումի չափման հիմնական եղանակները:
- Արագացուցչի վակուումային համակարգերի ինտեգրալ/դիֆերենցիալ բնութագրերը և թողունակությունը:
- Գազային լարվածության աղբյուրները և դրանց բնութագրերը վակուումային համակարգերում: Վակուումային համակարգերում գործող ուժերը և դրանց ազդեցությունը երկրաչափական բնութագրերի վրա:
- Արագացուցչի կենտրոնացված ղեկավարման համակարգ: Կառուցվածքային առանձնահատկություններ: Առանձին համակարգերի ղեկավարման սկզբունքները: Անվտանգության վերահսկողություն:
- Փնջերի դիագնոստիկ համակարգեր: Փնջի բնութագրերի (լիցքի, էներգիայի, էներգիական ցրվածության, դիրքի, կտրվածքի և այլն) չափումը: Մեթոդների և օգտագործվող սարքերի նկարագրությունը:
- Հովացման համակարգեր: Առանձին համակարգերի համար դրանց կիրառման անհրաժեշտությունն ու առանձնահատկությունները:
- Արագացուցիչներում օգտագործվող հիմնական նյութերը: Վակուումային բաղադրիչների միացման ձևերը և հանգույցների տեսակները (СF, KF, ISO, ASA):
- Արագացուցչի բաղադրիչների միացման վակուումային խտության գաղափարը: Արտահոսքերի ստուգումը վակուումային համակարգերում: Հիմնական սարքավորումներն ու տեխնոլոգիաները: Վակուումային համակարգերի մաքրման մեթոդները:
- Արագացուցիչներում օգտագործվող տարրերի պատրաստման ճշտությունների և մակերևույթային անհարթությունների նկատմամբ պահանջները:
- Արագացնող համակարգերի պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները և օգտագործվող հիմնական նյութերը: Դրանց կարգավորման (tuning) տեխնոլոգիաները և իրականացման անհրաժեշտությունը:
- Կերամիկական միացությունների դերը արագացուցչային տեխնիկայում: Մետաղ-կերամիկական բաղադրիչների միացման հիմնական մեթոդները: Զոդման (brazing) և եռակցման (welding) պրոցեսների հիմնական տարբերությունները: Զոդման պրոցեսի ազդեցությունը արագացնող համակարգի բնութագրերի վրա: