Organization
Sub List
Մակրոէկոնոմիկա
Questions
- Մակրոտնտեսական վերլուծության մեթոդաբանությունը:
- Ժամանակակից մակրոտնտեսագիտության գլխավոր խնդիրները:
- Կիրառական մակրոտնտեսագիտության առանձնահատկությունները:
- Արտադրական ֆունկցիաները և արտադրության ծավալի հաշվարկումը:
- Հավասարակշռությունը ապրանքների, ծառայությունների, ֆինանսական շուկաներում և տոկոսադրույքը:
- Պետության հիմնական տնտեսական գործառույթները և տնտեսական խնդիրները:
- Ամբողջական պահանջարկը և դրա բաղադրիչները:
- Տնտեսական աճի ցուցանիշները: Տնտեսական աճի վրա ազդող գործոնները:
- Փոլ Ռոմերի, Յան Թինբերգենի և MRW (Մենքյու, Դ. Ռոմեր, Ուեյլ) տնտեսական աճի մոդելների ընդհանուր բնութագրերը:
- Հելբրայտի ինդուստրիալ հասարակության տեսությունը և Գ. Մյուրդալի տնտեսական աճի տեսությունը:
- Տնտեսական զարգացման ծրագրերի ցուցանիշները:
- Կայուն համաչափ և ներառական աճի հայեցակարգերը: Վերլուծության նախադրյալները:
- Իրական տնտեսական պարբերաշրջանի տեսությունը:
- Փոքր տնտեսության բնութագիրը և առանձնահատկությունները: Կապիտալի և ապրանքների ներհոսքը և արտահոսքը:
- Վճարային հաշվեկշռի կարգավորման հիմնախնդիրները, վճարային հաշվեկշռի կարգավորման մակրոտնտեսական մոդելները:
- Փոխանակային կուրսերը և դրանց վրա ազդող գործոնները: Փոխարժեքի ռեժիմները։
- Տնտեսական քաղաքականության ազդեցությունը փոքր բաց տնտեսության վրա:
- Փոքր բաց տնտեսությունը կարճ ժամկետում:
- Տնտեսական քաղաքականության ազդեցության գնահատումը հաստատագրված և լողացող փոխանակային կուրսերի դեպքում Մանդել-Ֆլեմինգի մոդելի միջոցով:
- IS-LM մոդելը որպես ամբողջական պահանջարկի տեսություն. Հավասարակշռության մեխանիզմը ապրանքների և ծառայությունների շուկայում։ IS կորը:
- Հավասարակշռության մեխանիզմը փողի շուկայում։ LM կորը:
- Կարճաժամկետ հավասարակշռության մեխանիզմը՝ IS-LM մոդելը:
- Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունը IS-LM-ի վրա: Անցումը կարճաժամկետ վերլուծություններից երկարաժամկետի:
- Տնտեսական տատանումների հիմնախնդիրը և դրա ներկայացումը դասական և քեյնսյան դպրոցների ներկայացուցիչների կողմից:
- Տնտեսական ցիկլերի տեսությունները և մոդելները:
- Դասական մոդելի կիրառմամբ ընդհանուր տնտեսական հավասարակշռության հաստատման մեխանիզմի վերլուծությունը:
- Քեյնսյան մոդելի կիրառմամբ ընդհանուր տնտեսական հավասարակշռության հաստատման մեխանիզմի վերլուծությունը:
- Սինթեզված մոդելի կիրառմամբ ընդհանուր տնտեսական հավասարակշռության հաստատման մեխանիզմի վերլուծությունը:
- IS-LM մոդելի դինամիկ վերլուծությունը և մակրոտնտեսական քաղաքականության ուղղությունների հարաբերական արդյունավետությունը տնտեսական հավասարակշռության մոդելում:
- IS-LM-BP մոդելը և տնտեսական քաղաքականության արտացոլումը այդ մոդելում:
- Պարզ և բարդ բազմարկիչների քեյնսյան մոդելները:
- Ամբողջական առաջարկի վերլուծությունը կոշտ աշխատավարձի մոդելի և աշխատողների սխալ պատկերացումների մոդելի միջոցով:
- Ամբողջական առաջարկի վերլուծությունը անկատար տեղեկատվության մոդելի և ոչ ճկուն գների մոդելի միջոցով:
- Կանխատեսման մեթոդները (ինտուիտիվ և ձևականացված մեթոդներ)։
- Գործազրկության ցուցանիշները: Սպասման գործազրկություն: Հավասարակշռությունը աշխատանքի շուկայում:
- Գործազրկության և ինֆլյացիայի կապը: Ֆիլիպսի կորը: Քեյնսականների և դասականների մոտեցումները ամբողջական առաջարկի նկատմամբ:
- Զբաղվածության պետական քաղաքականությունը:
- Գործազրկությունը ՀՀ-ում և դրա ցուցանիշների վերլուծությունը:
- Սպառման հիմնական մոդելները և դրանց տարբերությունները:
- Փողի ագրեգատների հաշվարկման առանձնահատկությունները: Փողի քանակական տեսություն:
- Գնաճի հաշվարկման եղանակները: Ֆիշերի հավասարում:
- Փողի առաջարկի մոդելը:
- Փողի պահանջարկի ճամպրուկային և գործառնական տեսությունները:
- Հակաինֆլյացիոն քաղաքականություն:
- Դրամավարկային քաղաքականության էությունը և առանձնահատկությունները:
- ՀՀ Կենտրոնական բանկի գործառույթները և գործիքակազմը:
- Դրամավարկային քաղաքականության ցուցանիշների համակարգը:
- Տոկոսադրույքների փոփոխության միջոցով գործող դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմը։
- Ակտիվների գների փոփոխության միջոցով գործող դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմը։
- Բանկային վարկերի ծավալների փոփոխության և տնային տնտեսությունների եկամուտների ու ծախսերի փոփոխության միջոցով գործող ԴՎՔ փոխանցման մեխանիզմները։
- Ֆիրմաների հաշվեկշռի փոփոխության և փոխարժեքի փոփոխության միջոցով գործող ԴՎՔ փոխանցման մեխանիզմները։
- Փոխարժեքի նպատակադրումը։
- Փողի ագրեգատների նպատակադրումը։
- Գնաճի նպատակային մակարդակի ընտրությունը։
- Ֆրիդմենի, Թեյլորի, Մակ-Քելամի դրամավարկային քաղաքականության կանոնները։
- ՀՀ հարկային օրենսդրությունը: Հիմնական հարկատեսակները և դրանց դասակարգումը:
- ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կառուցվածքը: Հարկային խթանող քաղաքականությունը:
- ՀՀ պետական բյուջեի ծախսերի ուղղությունները և կառուցվածքը: Բյուջետային քաղաքականությունը։
- Բյուջեի պակասուրդը, պետական պարտքը և դրա կառավարումը:
- Տնտեսության ֆինանսական հատվածը, դրա ցուցանիշները:
- Մարոտնտեսական կայունացնող քաղաքականությունը:
- Ակտիվ և պասիվ տնտեսական քաղաքականություն: Մակրոտնտեսական հավասարակշռություն:
- Տնտեսական զարգացման ծրագրերի էությունը, դասակարգումը և մշակումը:
- Գիտելիքի վրա հիմնված տնտեսություն:
- Տնտեսության իրական հատվածը, դրա ոլորտները և ցուցանիշները:
- ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության գործառույթները տնտեսական քաղաքականության իրականացման գործում:
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքը և գործառույթները:
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կառուցվածքը և գործառույթները:
- Արտաքին տնտեսական քաղաքականությունը: Մակրոտնտեսական քաղաքականության ազդեցությունը արտաքին առևտրի վրա:
- Ներդրումների տեսակները, ձևերը, աղբյուրները: Մասնավոր ներդրումների խթանման լծակները:
- ՀՀ ներդրումային միջավայրը և նրա առանձնահատկությունները: Ներդրումների կառուցվածքը:
- Պետության սոցիալական քաղաքականությունը:
- Կենսամակարդակի բարձրացման խնդիրը: Բնակչության իրական եկամուտները։ Աղքատության ցուցանիշները և դրա նվազեցմանն ուղղված պետական քաղաքականությունը։
- Պետական քաղաքականությունը առողջապահության ոլորտում:
- Պետական քաղաքականությունը կրթության և գիտության ոլորտներում:
- Տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը և ցուցանիշները:
- ՀՀ վարչատարածքային կառուցվածքը: Մարզպետարանների գործառույթները և խնդիրները տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում:
- Տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի բյուջեն և դրա ձևավորման խնդիրները։
- Պետության ինովացիոն քաղաքականությունը:
- Տնտեսության մենաշնորհացման մակարդակը: