Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում)

Հարցաշար
Մակրոէկոնոմիկա
Հարցեր
  1. Մակրոտնտեսական վերլուծության մեթոդաբանությունը:
  2. Ժամանակակից մակրոտնտեսագիտության գլխավոր խնդիրները:
  3. Կիրառական մակրոտնտեսագիտության առանձնահատկությունները:
  4. Արտադրական ֆունկցիաները և արտադրության ծավալի հաշվարկումը:
  5. Հավասարակշռությունը ապրանքների, ծառայությունների, ֆինանսական շուկաներում և տոկոսադրույքը:
  6. Պետության հիմնական տնտեսական գործառույթները և տնտեսական խնդիրները:
  7. Ամբողջական պահանջարկը և դրա բաղադրիչները:
  8. Տնտեսական աճի ցուցանիշները: Տնտեսական աճի վրա ազդող գործոնները:
  9. Փոլ Ռոմերի, Յան Թինբերգենի և MRW (Մենքյու, Դ. Ռոմեր, Ուեյլ) տնտեսական աճի մոդելների ընդհանուր բնութագրերը:
  10. Հելբրայտի ինդուստրիալ հասարակության տեսությունը և Գ. Մյուրդալի տնտեսական աճի տեսությունը:
  11. Տնտեսական զարգացման ծրագրերի ցուցանիշները:
  12. Կայուն համաչափ և ներառական աճի հայեցակարգերը: Վերլուծության նախադրյալները:
  13. Իրական տնտեսական պարբերաշրջանի տեսությունը:
  14. Փոքր տնտեսության բնութագիրը և առանձնահատկությունները: Կապիտալի և ապրանքների ներհոսքը և արտահոսքը:
  15. Վճարային հաշվեկշռի կարգավորման հիմնախնդիրները, վճարային հաշվեկշռի կարգավորման մակրոտնտեսական մոդելները:
  16. Փոխանակային կուրսերը և դրանց վրա ազդող գործոնները: Փոխարժեքի ռեժիմները։
  17. Տնտեսական քաղաքականության ազդեցությունը փոքր բաց տնտեսության վրա:
  18. Փոքր բաց տնտեսությունը կարճ ժամկետում:
  19. Տնտեսական քաղաքականության ազդեցության գնահատումը հաստատագրված և լողացող փոխանակային կուրսերի դեպքում Մանդել-Ֆլեմինգի մոդելի միջոցով:
  20. IS-LM մոդելը որպես ամբողջական պահանջարկի տեսություն. Հավասարակշռության մեխանիզմը ապրանքների և ծառայությունների շուկայում։ IS կորը:
  21. Հավասարակշռության մեխանիզմը փողի շուկայում։ LM կորը:
  22. Կարճաժամկետ հավասարակշռության մեխանիզմը՝ IS-LM մոդելը:
  23. Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունը IS-LM-ի վրա: Անցումը կարճաժամկետ վերլուծություններից երկարաժամկետի:
  24. Տնտեսական տատանումների հիմնախնդիրը և դրա ներկայացումը դասական և քեյնսյան դպրոցների ներկայացուցիչների կողմից:
  25. Տնտեսական ցիկլերի տեսությունները և մոդելները:
  26. Դասական մոդելի կիրառմամբ ընդհանուր տնտեսական հավասարակշռության հաստատման մեխանիզմի վերլուծությունը:
  27. Քեյնսյան մոդելի կիրառմամբ ընդհանուր տնտեսական հավասարակշռության հաստատման մեխանիզմի վերլուծությունը:
  28. Սինթեզված մոդելի կիրառմամբ ընդհանուր տնտեսական հավասարակշռության հաստատման մեխանիզմի վերլուծությունը:
  29. IS-LM մոդելի դինամիկ վերլուծությունը և մակրոտնտեսական քաղաքականության ուղղությունների հարաբերական արդյունավետությունը տնտեսական հավասարակշռության մոդելում:
  30. IS-LM-BP մոդելը և տնտեսական քաղաքականության արտացոլումը այդ մոդելում:
  31. Պարզ և բարդ բազմարկիչների քեյնսյան մոդելները:
  32. Ամբողջական առաջարկի վերլուծությունը կոշտ աշխատավարձի մոդելի և աշխատողների սխալ պատկերացումների մոդելի միջոցով:
  33. Ամբողջական առաջարկի վերլուծությունը անկատար տեղեկատվության մոդելի և ոչ ճկուն գների մոդելի միջոցով:
  34. Կանխատեսման մեթոդները (ինտուիտիվ և ձևականացված մեթոդներ)։
  35. Գործազրկության ցուցանիշները: Սպասման գործազրկություն: Հավասարակշռությունը աշխատանքի շուկայում:
  36. Գործազրկության և ինֆլյացիայի կապը: Ֆիլիպսի կորը: Քեյնսականների և դասականների մոտեցումները ամբողջական առաջարկի նկատմամբ:
  37. Զբաղվածության պետական քաղաքականությունը:
  38. Գործազրկությունը ՀՀ-ում և դրա ցուցանիշների վերլուծությունը:
  39. Սպառման հիմնական մոդելները և դրանց տարբերությունները:
  40. Փողի ագրեգատների հաշվարկման առանձնահատկությունները: Փողի քանակական տեսություն:
  41. Գնաճի հաշվարկման եղանակները: Ֆիշերի հավասարում:
  42. Փողի առաջարկի մոդելը:
  43. Փողի պահանջարկի ճամպրուկային և գործառնական տեսությունները:
  44. Հակաինֆլյացիոն քաղաքականություն:
  45. Դրամավարկային քաղաքականության էությունը և առանձնահատկությունները:
  46. ՀՀ Կենտրոնական բանկի գործառույթները և գործիքակազմը:
  47. Դրամավարկային քաղաքականության ցուցանիշների համակարգը:
  48. Տոկոսադրույքների փոփոխության միջոցով գործող դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմը։
  49. Ակտիվների գների փոփոխության միջոցով գործող դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմը։
  50. Բանկային վարկերի ծավալների փոփոխության և տնային տնտեսությունների եկամուտների ու ծախսերի փոփոխության միջոցով գործող ԴՎՔ փոխանցման մեխանիզմները։
  51. Ֆիրմաների հաշվեկշռի փոփոխության և փոխարժեքի փոփոխության միջոցով գործող ԴՎՔ փոխանցման մեխանիզմները։
  52. Փոխարժեքի նպատակադրումը։
  53. Փողի ագրեգատների նպատակադրումը։
  54. Գնաճի նպատակային մակարդակի ընտրությունը։
  55. Ֆրիդմենի, Թեյլորի, Մակ-Քելամի դրամավարկային քաղաքականության կանոնները։
  56. ՀՀ հարկային օրենսդրությունը: Հիմնական հարկատեսակները և դրանց դասակարգումը:
  57. ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կառուցվածքը: Հարկային խթանող քաղաքականությունը:
  58. ՀՀ պետական բյուջեի ծախսերի ուղղությունները և կառուցվածքը: Բյուջետային քաղաքականությունը։
  59. Բյուջեի պակասուրդը, պետական պարտքը և դրա կառավարումը:
  60. Տնտեսության ֆինանսական հատվածը, դրա ցուցանիշները:
  61. Մարոտնտեսական կայունացնող քաղաքականությունը:
  62. Ակտիվ և պասիվ տնտեսական քաղաքականություն: Մակրոտնտեսական հավասարակշռություն:
  63. Տնտեսական զարգացման ծրագրերի էությունը, դասակարգումը և մշակումը:
  64. Գիտելիքի վրա հիմնված տնտեսություն:
  65. Տնտեսության իրական հատվածը, դրա ոլորտները և ցուցանիշները:
  66. ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության գործառույթները տնտեսական քաղաքականության իրականացման գործում:
  67. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքը և գործառույթները:
  68. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կառուցվածքը և գործառույթները:
  69. Արտաքին տնտեսական քաղաքականությունը: Մակրոտնտեսական քաղաքականության ազդեցությունը արտաքին առևտրի վրա:
  70. Ներդրումների տեսակները, ձևերը, աղբյուրները: Մասնավոր ներդրումների խթանման լծակները:
  71. ՀՀ ներդրումային միջավայրը և նրա առանձնահատկությունները: Ներդրումների կառուցվածքը:
  72. Պետության սոցիալական քաղաքականությունը:
  73. Կենսամակարդակի բարձրացման խնդիրը: Բնակչության իրական եկամուտները։ Աղքատության ցուցանիշները և դրա նվազեցմանն ուղղված պետական քաղաքականությունը։
  74. Պետական քաղաքականությունը առողջապահության ոլորտում:
  75. Պետական քաղաքականությունը կրթության և գիտության ոլորտներում:
  76. Տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը և ցուցանիշները:
  77. ՀՀ վարչատարածքային կառուցվածքը: Մարզպետարանների գործառույթները և խնդիրները տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում:
  78. Տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի բյուջեն և դրա ձևավորման խնդիրները։
  79. Պետության ինովացիոն քաղաքականությունը:
  80. Տնտեսության մենաշնորհացման մակարդակը: