Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Միջազգային տնտեսագիտություն)

Questions
  1. ՄՏՀ-ի զարգացման փուլերը, ժամանակակից առանձնահատկությունները։
  2. ՄՏՀ-ն և զարգացած շուկայական տնտեսությունը:
  3. Աշխատանքի միջազգային բաժանման գործոնները և ցուցանիշները:
  4. Արտադրության ներճյուղային մասնագիտացումը և դրա ձևերը:
  5. Արտադրության միջազգային կոոպերացումը և դրա ձևերը:
  6. Աշխատանքի միջազգային բաժանման ժամանակակից միտումները:
  7. Աշխատանքի միջազգային բաժանման ժամանակակից տեսությունները:
  8. ՀՀ-ի մասնակցությունը աշխատանքի միջազգային բաժանմանը:
  9. Աշխարհի երկրների դասակարգման հիմքում դրված ցուցանիշները:
  10. Համաշխարհային տնտեսության զարգացման արդի միտումները։
  11. Համաշխարհային շուկան և դրա բնորոշ գծերը:
  12. Համաշխարհային տնտեսության գլոբալ հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:
  13. Միջազգային առևտրի ձևերն ու զարգացման նախադրյալները։
  14. Միջազգային առևտրի ծավալը, դինամիկան և կայուն աճի վրա ազդող գործոնները։
  15. «Առևտրի պայմաններ» հասկացությունը։ Առևտրի պայմանների համաթիվը։ Առևտրի միջազգային պայմանագրեր։
  16. Մատակարարման բազիսային պայմանները (Ինքոթերմս-2020)։
  17. Զարգացած երկրների և երկրների տարբեր խմբավորումների տեղը համաշխարհային առևտրում։
  18. «Համեմատական առավելության տեսության» զարգացումը Հեկշեր-Օհլենի կողմից: Լեոնտևի «պարադոքսը»:
  19. Հեկշեր-Օհլինի տեսության կիրառումը ժամանակակից պայմաններում։
  20. «Մասշտաբի էֆեկտի» տեսությունները:
  21. Մ․Պորտերի «Երկրի մրցակցային առավելությունների» տեսություն։
  22. Պահանջարկի տեսությունը միջազգային առևտրում։
  23. Ազատ առևտրի գոտիների և մաքսային միությունների ստեղծման անհրաժեշտությունը և դրանց ազդեցությունը միջազգային առևտրի վրա։
  24. Արտաքին առևտրի պետական քաղաքականությունը:
  25. Արտաքին առևտրի սակագնային կարգավորումը։
  26. Արտաքին առևտրի ոչ սակագնային կարգավորումը:
  27. Արտաքին առևտրի միջազգային կարգավորումը:
  28. ՀՀ արտաքին առևտրային ռեժիմը: ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը, դինամիկան և աշխարհագրությունը։
  29. ՀՀ անդամակցությունը ԱՀԿ-ին:
  30. Միջազգային առևտրի ժամանակակից տեսությունները։
  31. Ծառայությունների միջազգային առևտրի առանձնահատկությունները, դինամիկան և կառուցվածքը։
  32. Տեղեկատվական ծառայությունների համաշխարհային շուկան։
  33. Ապահովագրական ծառայությունների համաշխարհային շուկան։
  34. Միջազգային ինժինիրինգային ծառայություններ։
  35. Միջազգային վարձակալական գործառնությունների էությունն ու ձևերը։
  36. Լիզինգային գործառնությունների առանձնահատկությունները:
  37. Լիզինգային ծառայությունների համաշխարհային շուկան:
  38. Ծառայությունների համաշխարհային շուկայի պետական, միջպետական և միջազգային կարգավորումը։
  39. ՀՀ-ի մասնակցությունը ծառայությունների միջազգային շուկային։
  40. Արտաքին տնտեսական գործունեության ապահովագրման անհրաժեշտությունը, գործառույթները, առանձնահատկությունները և դերը ժամանակակից ՄՏՀ-ի համակարգում։
  41. Ազատ տնտեսական գոտիների ձևերը և գործող խթանների համակարգը:
  42. Ազատ տնտեսական գոտիների ձևավորման նախադրյալնորը ՀՀ-ում:
  43. Կապիտալի միգրացիայի ժամանակակից առանձնահատկությունները:
  44. Կապիտալի միջազգային միգրացիայի տեսությունները:
  45. Կապիտալի միջազգային միգրացիոն գործընթացներին երկրների մասնակցության ցուցանիշները։
  46. Օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) և դրանց տնտեսական գնահատականը։
  47. Օտարերկրյա պորտֆելային ներդրումները և դրանց տնտեսական գնահատականը։
  48. Փոխատվական կապիտալի միգրացիան։ «Միջազգային ներդրումային դիրք» հասկացությունը։
  49. Կապիտալի միջազգային շարժի պետական կարգավորումը։
  50. ՕՈՒՆ-երի ներգրավման անհրաժեշտությունը ՀՀ տնտեսության զարգացման գործում։ ՕՈՒՆ-երի ներգրավման միջավայրի բարելավման ուղիները։
  51. Միջազգային կորպորացիաների զարգացման միտումները:
  52. Ֆինանսաարդյունաբերական խմբերը համաշխարհային տնտեսության համակարգում:
  53. ՎԱԿ-երը և արտադրության գործոնների միջազգային շարժը:
  54. ՎԱԿ-երի գործունեությունը ՀՀ-ում: ՎԱԿ-երի դերը համաշխարհային տնտեսության մեջ:
  55. «Գլոբալացում» հասկացությունը: Գլոբալացման նախադրյալները և բնորոշ գծերը: Տնտեսական ինքնավարություն և գլոբալացում:
  56. ՎԱԿ-երի ազդեցությունը գլոբալացման գործընթացների վրա։
  57. Գլոբալացման առավելությունները և թերությունները։
  58. ՀՀ-ն գլոբալացման գործընթացներում:
  59. Աշխատուժի միջազգային շուկան որպես համաշխարհային շուկայի բաղկացուցիչ մաս։
  60. Աշխատուժի միջազգային միգրացիայի ազդեցությունը երկրի վճարային հաշվեկշռի վրա։
  61. Աշխատուժի միջազգային միգրացիայի պետական, տարածաշրջանային և միջազգային կարգավորումը:
  62. Ռեէմիգրացիայի պետական խթանումը:
  63. Աշխատուժի միջազգային միգրացիայի արդի միտումները։
  64. ՀՀ-ի մասնակցությունը միջպետական միգրացիոն գործընթացներին:
  65. ՀՀ աշխատուժի միգրացիայի կարգավորումը որպես սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման միջոց։
  66. Աշխատուժի միջազգային միգրացիային վերաբերող տեսությունները։
  67. Տեխնիկական առաջընթացը և տեխնոլոգիաների միջազգային շարժը: Տեխնիկական առաջընթացի վերլուծության Ջոն-Հիքսի մոդելը:
  68. Արտոնագրերի և լիցենզիաների միջազգային առևտուր։
  69. Միջազգային տեխնիկական աջակցություն։ Տեխնիկական գրանտներ։ Տեխնիկական աջակցության համաֆինանսավորում։
  70. ՎԱԿ-երի և վենչուրային (ռիսկային) ֆիրմաների դերը մտավոր սեփականության օբյեկտների համաշխարհային շուկայում:
  71. Տեխնոլոգիաների միջազգային շարժի կարգավորումը:
  72. Տեխնոլոգիաների համաշխարհային շուկայի հեռանկարները:
  73. ՀՀ-ի մասնակցությունը տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում:
  74. Համաշխարհային արժութային համակարգի էվոլյուցիան:
  75. Եվրոպական արժութային համակարգը և դրա զարգացման փուլերը: «Եվրոյի» գոտու ձևավորման նախադրյալները:
  76. Արժույթի փոխարժեքը և դրա վրա ազդող գործոնները: Արժութային գնանշում: Արժույթի փոխարժեքի հաշվարկման ձևերը։
  77. Արժութային շուկաներ և դրանց ձևերը:
  78. Միջազգային վարկային շուկաներ:
  79. Արժութային ռիսկ, դրա գնահատումն ու կառավարումը։
  80. Միջազգային վարկային ռիսկ, դրա գնահատումն ու կառավարումը։
  81. Արժույթի փոխարժեքի տեսություններ։
  82. Վճարային հաշվեկշռի կարգավորման մեթոդները:
  83. Եվրամիությունը կառավարման մարմինները:
  84. Ինտեգրացիոն գործընթացները ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի միջև (NAFTA, USMCA):
  85. Ինտեգրման գործընթացներն աշխարհի այլ տարածաշրջաններում:
  86. Հայաստան-Եվրամիություն տնտեսական համագործակցություն։
  87. Հարևան երկրների հետ ՀՀ-ի տնտեսական ինտեգրման հիմնախնդիրները։
  88. ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: