Organization
Speciality
Questions
- Ընդհանուր լեզվաբանության առարկան և հիմնախնդիրները:
- Անվանման տեսությունը լեզվաբանության մեջ (Հերակլիտ, Դեմոկրիտ, Պլատոն):
- Լեզվաբանական ավանդույթներ՝ լեզվաբանությունը Չինաստանում:
- Հնդկական ավանդույթ (Յասկա, Պանինի):
- Լեզվաբանությունը Հին Հունաստանում (Պրոթագոր, Արիստոտել):
- Հռոմեական ավանդույթ (Վառոն, Դոնատ, Պրիսցիան):
- Արաբական լեզվաբանություն:
- Լեզվաբանության զարգացումը վաղ և ուշ միջնադարում (Անսելմ, Աբելյար, Աքվինացի):
- Լեզվաբանությունը Վերածննդի դարաշրջանում:
- Պոր-Ռոյալի քերականությունը:
- Երիտքերականությունը լեզվաբանության մեջ. Լայպցիգի դպրոց (Լեսկին, Բրուգման, Օստհոֆ, Պաուլ): Երիտքերականության քննադատումը:
- Հիմնական լեզվաբանական ուղղությունները՝ բնագիտական ուղղություն:
- Տրամաբանական ուղղությունը լեզվաբանության մեջ:
- Հոգեբանական ուղղությունը լեզվաբանության մեջ:
- Հասարակական ուղղությունը լեզվաբանության մեջ:
- Գեղագիտական ուղղությունը լեզվաբանության մեջ:
- Կառուցվածքային ուղղությունը լեզվաբանության մեջ:
- Մոսկվայի և Կազանի լեզվաբանական դպրոցները:
- Լեզուն որպես կառուցվածք և համակարգ: Լեզվի ներքին կառուցվածքը:
- Լեզվի մակարդակները և դրանց հիմնական միավորները:
- Բառային իմաստի կառուցվածքը: Հիմնական բառային միավորները:
- Իմաստաբանական անցումների համակարգը լեզվում. փոխաբերություն, փոխանունություն, համըմբռնում:
- Հարաբերությունների տեսակները լեզվում:
- Լեզվի գործառույթները (Բյուլեր, Յակոբսոն):
- Վ. ֆոն Հումբոլտի լեզվափիլիսոփայությունը:
- Ֆ. դը Սոսյուրի լեզվաբանական ուսմունքը:
- Կառուցվածքային լեզվաբանության հիմնական դպրոցները (Պրահայի դպրոց. հիմնական դրույթները):
- Կոպենհագենի դպրոց՝ գլոսեմատիկան որպես ուսմունք լեզվի մասին:
- Լեզվական նշան և ֆիգուր: Կոմուտացիոն թեստ ըստ Լ. Ելմսլևի:
- Ֆունկցիայի և ֆունկտիվի գաղափարը ըստ Լ. Ելմսլևի:
- Լ. Ելմսլևը լեզվի պլանների մասին:
- Լեզվի և խոսքի գաղափարները լեզվաբանության մեջ (Հումբոլդտ, Սոսյուր, Ելմսլև):
- Ամերիկյան կառուցվածքային լեզվաբանություն (Սեպիր, Բլումֆիլդ):
- Բաշխումային վերլուծության մեթոդ:
- Անմիջական բաղադրիչների մեթոդ:
- Փոխակերպական մեթոդ:
- Սերող քերականություն (I,II տարբերակ):
- Բաղադրիչային վերլուծության մեթոդ:
- Վերականգման մեթոդներ:
- Լեզվաբանական աշխարհագրություն և տարածքային լեզվաբանություն:
- Տեքստի լեզվաբանության հիմնական հասկացությունները:
- Հաղորդակցման գաղափարը և տեսակները (լեզվական, ոչ լեզվական, հարալեզվաան):
- Խոսքային ակտերի տեսությունը: Խոսքային ակտերի տեսակները:
- Խոսույթի հասկացությունը լեզվաբանության մեջ:
- Հանրալեզվաբանության հիմնահարցերը:
- Հոգելեզվաբանության հիմնահարցերը:
- Սեպիր-Ուորֆի վարկածը:
- Լեզու և մտածողություն: Ճանաչողական լեզվաբանության ստեղծումը:
- Ճանաչողական լեզվաբանության հիմնական հասկացությունները:
- Տիպաբանության առարկան և տեղը լեզվաբանության մեջ: Մասնավոր և ընդհանուր տիպաբանություն:
- Լեզվական տիպի հասկացությունը:
- Տիպաբանությունը և ընդհանրույթները: Ընդհանրույթների տեսակները:
- Տիպաբանության տեսակները՝ ձևաբանական, շարահյուսական, իմաստային և այլն:
- Բայի հիմնական քերականական կարգերը զուգադրվող լեզուներում:
- Հայերենի հիմնական և կողմնակի հնդեվրոպական շերտերի վարկածը:
- Հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության առաջին փորձերը:
- Գոյականի հիմնական քերականական կարգերը զուգադրվող լեզուներում:
- Փիջին-կրեոլ լեզուների ծագումը, տարածումը, գործառման հիմնական առանձնահատկությունները:
- «Նախալեզվի» հասկացությունը և վերակագնման հնարավորությունները:
- Հայերենի՝ որպես հնդեվրոպական առանձին լեզվաճյուղ լինելու տեսությունը (Հյուբշման):
- Նույնականության խնդիրը թարգմանության մեջ. նույնականության աստիճանները:
- Տեքստ և համատեքստ: Համատեքստի տեսակները:
- Թարգմանության հիմնական լեզվաբանական տեսությունները՝ փոխակերպման, իմաստային, դինամիկ համարժեքության տեսությունները;
- Թարգմանության հիմնական միավորի խնդիրը լեզվաբանության մեջ:
- Յ. Ռեցկերի տեսությունը:
- Լ. Բարխուդարովի տեսությունը:
- Թարգմանական փոխակերպումներ՝ բառային փոխակերպումներ:
- Քերականական փոխակերպումներ:
- Թարգմանության հիմնական տեսակները:
- Թարգմանության տեսության ստեղծումն ու զարգացման փուլերը: