Organization
Sub List
Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա
Questions
- Բուսական բջիջ, տեսակները, կառուցվածքը: Պլազմոլիզ և տուրգոր:
- Բանջարեղենների և մրգերի քիմիական կազմը: Բուսական հումքի հասունացումը, հասունացման աստիճաններ և նրա գնահատում:
- Բուսական հումքի բերքահավաք, տարայավորում, փոխադրում, ընդունում և պահպանում: Հումքի կարճատև պահպանում հումքային հրապարակներում:
- Օսմոտիկ ճնշում և օսմոտիկ ճնշմամբ գործող նյութեր: Պահածոյման սկզբունքներ:
- Չափավոր ցրտի կիրառում, արագ սառեցում: Չորացում: Պահպանում կարգավորվող մթնոլորտում: Ջերմային ստերիլիզացիա: Անտիսեպտիկների և անտիբիոտիկների կիրառում:
- Հումքի լվացում: Հումքի ջրախաշում և շոքեհարում: Տապակում: Ստերիլիզացիայի մանրէաբանական և ջերմոֆիզիկական հիմունքներ:
- Բանջարեղենային բնական պահածոներ: Այդ խմբի պահածոների տեսականին, առանձնահատկությունները և նշանակությունը:
- Խոտանի տեսակները և պատճառները: Խոտանից խուսափելու ուղիները: Արտադրության մնացորդների օգտագործում: Տեխնոլոգիական հաշվառման եղանակներ:
- Բնական պյուրեանման պահածոների արտադրման հումքի բնութագիրը և տեխնոլոգիական պրոցեսների հիմնավորումը:
- Սպանախի, թրթնջուկի և տաքդեղի պյուրեների արտադրության տեխնոլոգիան: Միջոցառումներ նշված պահածոներում վիտամինների պահպանման համար: Տեխնոլոգիական հաշվարկներ:
- Բանջարեղենային խորտիկային պահածոների արտադրության տեխնոլոգիական պրոցեսներում հումքի կրած փոփոխությունները և դրանց ազդեցությունը պատրաստի արտադրանքի որակի վրա:
- Տապակման ջերմաստիճանի տևողության ընտրությունը և հիմնավորումը:
- Բանջարեղենների տապակման ժամանակ բուսական յուղի կրած փոփոխությունները: Յուղի փչացման դեմ ուղղված միջոցառումները:
- Խորտիկային պահածոներ` ջրախաշված բանջարեղեններից:
- Բանջարեղենների ճաշատեսակային արտադրատեսակներ:
- Դիետիկ սննդի բանջարեղենային պահածոների ընդհանուր բնութագիր և արտադրատեսակներ:
- Խտացրած տոմատային կիսաֆաբրիկատների տրորում, տոմատ մասսայի ստացման տարբեր տեխնոլոգիական սխեմաների համեմատական բնութագիրը:
- Տաքացնելիս և տրորելիս տոմատում ընթացող քիմիական և ֆիզիկո-քիմիական փոփոխություններ, դրանց կախվածությունը կիրառվող ապարատուրայից և մշակման պայմաններից:
- Տոմատամթերքների խտացման եղանակները, խտացումը մթնոլորտային ճնշման պայմաններում և վակուումով, ընդհատ և անընդհատ:
- Տոմատային կիսաֆաբրիկատների խտացման տեղակայանքների համեմատական գնահատումը: Խտացման ապարատներում տեղ գտնող թերությունները: Խտացման ապարատներում այրվածքների, փրփուրի և մթերքի գույնի մգացման պատճառները:
- Տոմատային կիսաֆաբրիկատներում տեղի ունեցող երևույթների քիմիական և ֆիզիկո-քիմիական բնութագիրը, պայքարը դրանց դեմ:
- Տոմատ մածուկի արտադրման ավտոմատ հոսքագծեր:
- Տոմատամթերքների տարբեր տարաներում պահածոյման եղանակների համեմատական գնահատականը: Խոշոր թիթեղյա տարաների վակում դեֆորմացիան և այդ երևույթի բացառման եղանակները:
- Տոմատի հյութի արտադրման տեխնոլոգիա:
- Հոմոգենիզացիայի ազդեցությունը հյութի որակի վրա:
- Տոմատամթերքների թերությունները և խոտանը: Շերտավորում, թթվում և ֆենոլային համի առաջացում: Այդ երևույթների պատճառները և պայքարը դրանց դեմ:
- Պահածոյած բանջարեղենային սոուսներ: Սոուսների արտադրատեսակներ:
- Համեմունքների էքստրակտիվ նյութեր, աղի և շաքարի ազդեցությունը տոմատամթերքների որակի վրա:
- Պահածոյած կոմպոտների արտադրատեսակները:
- Պահածոյած կոմպոտների սորտընտրության հիմնավորում և հումքի կարևոր սորտեր:
- Պահածոյած կոմպոտների հումքի կրած կենսաքիմիական, քիմիական փոփոխությունները ջրախաշման ժամանակ, մաքրած պտուղների պահպանումը:
- Պտուղների գույնի փոփոխությունը օքսիդացման, դաբաղանյութերի կոնդենսացիայի, մելանոիդային ռեակցիաների կամ գունավորող նյութերի, ծանր մետաղների հետ ընթացող ռեակցիաների հետևանքով:
- Կոմպոտների օշարակի պղտորման մանրէաբանական պատճառները:
- Մրգա-հատապտղային պահածոյած հյութերի արտադրատեսակները և բնութագիրը:
- Մրգա-հատապտղային պահածոյած հյութերի անհրաժեշտ քիմիական կազմի հարմոնիկ համադրման համար հումքի սորտընտրությունը:
- Պարզեցրած և պտղամսով հյութերի արտադրման տեխնոլոգիական պրոցեսների հիմնավորում:
- Պտղային հյուսվածքի ֆիզիոլոգիական և ֆիզիկո-քիմիական հատկությունների ազդեցությունը հյութանջատման վրա:
- Հյութի ելքի մեծացման, հումքի ֆիզիկական և կենսաքիմիական մշակման եղանակներ:
- Հյութի պարզեցման պրոցես:
- Հյութերի պարզեցման ֆիզիկական, կենսաքիմիական և ֆիզիոլոգիական եղանակներ և դրանց համեմատական գնահատական:
- Պարզեցվող հյութի ֆիլտրում:
- Հյութերի դեաէրացիան և կուպաժը:
- Հյութերի պահածոյման եղանակների համեմատական գնահատականը:
- Պտղամսով պտղահյութերի ստացման տեխնոլոգիա:
- Խտացրած հյութերի ստացումը գոլորշացմամբ և սառեցմամբ:
- Խտացման եղանակի ազդեցությունը հյութերի որակի վրա:
- Մրգային պյուրեանման պահածոների տեխնոլոգիական պրոցեսի հիմնավորումը:
- Հոմոգենիզացիայի և վակուումի ազդեցությունը մթերքի կենսաբանական արժեքի բարձրացման վրա:
- Մանկական սննդի մրգային պյուրեանման պահածոների տեխնոլոգիա:
- Մանկական սննդի մրգային պյուրեանման պահածոների բարձր սննդարժեքի ապահովումը երաշխավորող պայմաններ:
- Հումքի լվացման մեքենաներ:
- Տարայի լվացման ինքնահոս գրավիտացիոն հարմարանք:
- Արկղները առանց թրջոցման գծային լվացող մեքենա:
- Հումքը չափավորող հարմարանքներ:
- Հումքը տեսակավորող փոխադրիչ:
- Հիդրավլիկ դասակարգիչներ:
- Պտուղների կտրատման մեխանիզմներ:
- Պտուղների և բանջարեղենի ջարդիչ մեքենաներ:
- Դեզինտեգրատորներ:
- Կոլոիդ աղացների մանրացնող մեխանիզմներ:
- Հոմոգենիզատորներ:
- Տրորող մեքենաներ և ֆինիշյորներ:
- Շնեկային մամլիչ:
- Սեպարատորներ:
- Չափաբաժանող հարմարանքներ:
- Բանջարեղենային խառնուրդը լցնող ավտոմատ մեքենա:
- Պահածոների տարաների գլոցմամբ հերմետիկացնող մեքենաներ:
- Պիտակավորող մեքենաներ: Սոսնձային բռնումով մեքենա:
- Ժապավենային ջերմահարման (թերեփման) մեքենաներ:
- Շնեկային գերխաշման մեքենա:
- Ժապավենային գերխաշման մեքենա:
- Պատյանախողովակավոր ջերմափոխանակիչներ:
- Տապակման վառարաններ: Տապակման վառարանների ավտոմատ վերահսկումը, կարգավորումը ու կառավարումը:
- Միաստիճան շոգեհանման ապարատ: Բազմաստիճան շոգեհանման տեղակայանքներ:
- Ստերիլիզատորներ: Ընդհանուր գործողության ուղղահայաց ավտոկլավ: