Organization
Sub List
Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն
Questions
- Խմորումը որպես խմորման արտադրությունների հիմնական պրոցես: Մանրէների կենսագործունեության կիրառումը խմորվող միջավայրում:
- Արդյունաբերական խմորման տեսակները: Խմորման արտադրությունների համառոտ նկարագրություն:
- Խմորման արդյունաբերության գործարաններում վերամշակվող հատիկային կուլտուրաներ:
- Հատիկային զանգվածի ֆիզիկական հատկությունները: Հիգրոսկոպիկ և հավասարակշիռ խոնավություն: Սորունություն: Ծակոտկնենություն:
- Կարտոֆիլը որպես սպիրտային արտադրության հումք: Կարտոֆիլի տեխնիկական սորտեր: Կարտոֆիլի պահպանում:
- Հմուլը որպես հումք գարեջրի արտադրության համար: Հմուլի չորացում և պահպանում:
- Խմորման արտադրություններում կիրառվող ֆերմենտային պատրաստուկներ: Օսլայի ֆերմենտատիվ հիդրոլիզը:
- Էթիլ սպիրտ:
- Գարեջրային քաղցուի խմորում: Գարեջրի լրացուցիչ խմորում և հասունացում:
- Գարեջրի ֆիլտրում և լցում: Գարեջրի պղտորությունը պայմանավորող նյութեր:
- Օղիների տեսականի: Թունդ ալկոհոլային ըմպելիքների արտադրություն: Օղի, վիսկի, ռոմ:
- Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության տեխնոլոգիա: Սատուրացիա: Կվասի արտադրություն:
- Դաբաղային նյութեր: Ֆենոլային միացությունները խաղողի և գինու մեջ, դրանց տեխնոլոգիական նշանակությունը:
- Խաղողի և գինու ալդեհիդներ: Քացախալդեհիդի գոյացման աղբյուրները գինու մեջ: Ալդեհիդների տեխնոլոգիական նշանակությունը:
- Խաղողի և գինու ացետալներ: Գինու եթերներ: Ացետալների և եթերների տեխնոլոգիական նշանակությունը:
- Խաղողի գինիների դասակարգումը: Գինու դասակարգումը ըստ խաղողի և գինու միջազգային կազմակերպության մշակումների:
- Խաղողի վերամշակում, քաղցուի և փլուշի մշակում:
- Խաղողի քաղցուի խմորում: Փլուշի խմորում: Սպիրտային խմորման նկատմամբ իրականացվող հսկողություն:
- Հնացման ընթացքում գինենյութերում ընթացող ֆիզիկական և կենսաքիմիական գործընթացները:
- Գինիների պարզեցումը, կայունացումը և ֆիլտրումը:
- Կուպաժավորում, էգալիզացիա և ասամբլյաժ, սպիրտացում: Կոնտրակցիայի երևույթ:
- Շշալից, գինիների հնացումը շշերում:
- Գինիների հիվանդությունները, նախանշանները, հարուցիչները, կանխարգելման և բուժման մեթոդները:
- Գինիների պղտորումները և արատները: Պղտորումների հայտնաբերման և վերացման մեթոդները:
- Բնական սպիտակ գինիների պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները:
- Բնական կարմիր գինիների պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները:
- Կիսաանապակ և կիսաքաղցր բնական սպիտակ, վարդագույն և կարմիր գինիների արտադրման տեխնոլոգիական առանձնահատկություններ: Հայկական և արտասահմանյան կիսաանապակ և կիսաքաղցր գինիներ:
- Հատուկ գինիների արտադրման առանձնահատկություններ` թրմում, թնդացում, ջերմային մշակում:
- Հատուկ գինիներ: Պորտվեյն: Պորտուգալական պորտվեյն:
- Մադերա: Պորտուգալական մադերա:
- Խերես: Իսպանական խերես:
- Մարսալա: Իտալական մարսալա: Մարսալայի պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները:
- Աղանդերային գինիներ: Մուսկատ:
- Տոկայ: Հունգարական տոկայական գինիներ:
- Մալագա: Իսպանական մալագա:
- Կագոր: Կագոր տիպի գինիների արտադրման տեխնոլոգիական առանձնահատկությունները: Կագոր տիպի գինիների արտադրությունը Հայաստանում:
- Բուրավետ գինիներ: Բուրավետ գինիների արտադրման հումքը, տեխնոլոգիական առանձնահատկությունները:
- Խաղուն (փրփրուն) գինիներ: Շամպայնիզացման գործընթաց:
- Շամպայնի գինենյութերի պատրաստում և մշակում: Շամպայնի արտադրությունը շշերում:
- Շամպայնի արտադրության ընդհատ և հոսքային եղանակներ: Տիրաժային, պահամանային և էքսպեդիցիոն լիկյորների պատրաստում:
- Կոնյակագործության զարգացման պատմությունը: Կոնյակագործությունը Հայաստանում:
- Կոնյակի գինենյութերի արտադրման տեխնոլոգիա:
- Կոնյակի սպիրտների թորում:
- Կաղնու փայտի և թթվածնի դերը կոնյակի արտադրությունում:
- Կոնյակի սպիրտների հնացում:
- Կոնյակների կուպաժավորումը, մշակումը և շշալիցը:
- Պտղահատապտղային գինիներ:
- Պտղահատապտղային գինիների դասակարգումը, նրանց տեխնոլոգիան:
- Մրգերի և հատապտուղների թունդ ըմպելիքները: Խնձորի օղի:
- Մնացորդների օգտագործումը. սպիրտահումք, գինեթթու, բուսական յուղ, անասնակեր, պարարտանյութ ստանալու նպատակով:
- Գինու արտադրության սարքավորումների դասկարգումը և արտադրողականության հաշվարկի հիմնական սկզբունքները
- Խաղողի մատակարարման համար նախատեսված ժամանակակից տրանսպորտային միջոցներ
- Խաղողի նմուշառու սարքերի աշխատանքի սկզբունքը
- Ընդունման սնող բունկերների հաշվարկի և նախագծման հիմնական սկզբունքները:
- Խաղողի ջարդման և չանչանջատման համար նախատեսված սարքավորումների դասակարգումը:
- Արտասահմանյան ընկերությունների արտադրության ջարդիչ-չանչանջատիչ սարքավորումներ:
- Առաջնային ֆրակցիայի քաղցուի ստացման համար նախատեսված հոսիչների կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը:
- Արտասահմանյան ընկերությունների արտադրության հոսիչներ:
- Մամլիչների կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը:
- Ժամանակակից պնևմատիկ զամբյուղային մամլիչների կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը:
- NOLM տիպի ժամանակակից ժապավենային մամլիչներ:
- Սպիտակ գինենյութերի ստացման ժամանակակից տեղակայանքների սկզբունքային սխեմաներ:
- Կարմիր գինենյութերի խմորման սարքավորումների աշխատանքի սկզբունքը:
- Կարմիր գինիների ստացման ժամանակակից տեղակայանքների սկզբունքային սխեմաներ:
- Գինեգործության արտադրության մթերքների պարզեցման սարքավորումների դասակարգումը:
- Պարզարանների հաշվարկի և նախագծման հիմնական սկզբունքները:
- FLOTTAFLUX տիպի ֆլոտացման տեղակայանք:
- Ժամանակակից մեմբրանային ֆիլտրերի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը:
- Գինեգործության մթերքների ջերմաֆիզիկական մշակման նորագույն սարքավորումներ:
- Խաղացող գինիների արտադրության սարքավորումների դասակարգումը:
- Գազավորված գինիների արտադրության սարքավորումներ:
- Կոնյակի սպիրտի թորման ընդհատ տեղակայանքների:
- Կոնյակի սպիրտի թորման անընդհատ տեղակայանքների:
- Գինեգործության արտադրության մթերքների տեղափոխման պոմպային ագրեգատների դասակարգումը:
- Մեմբրանային պոմպերի աշխատանքի սկզբունքը: