Հայաստանի ազգային ագրարային համալսարան (Մոլեկուլային և բջջային կենսաբանություն)

Questions
  1. ԴՆԹ-ի դերը ժառանգական տեղեկատվության պահպանման գործընթացում: ԴՆԹ-ի սինթեզը:
  2. ԴՆԹ մոլեկուլի կառուցվածքը. նուկլեոտիդներ, կրկնակի պարույր, գերպարույր:
  3. ԴՆԹ մոլեկուլի կառուցվածքը. ազոտային հիմքերի միջև առաջացող կապեր, հիմքերի քիմիական ձևափոխություններ:
  4. ԴՆԹ-ի վնասվածքներ, ԴՆԹ կառուցվածքային կարգավորումներ:
  5. Բակտերիալ և վիրուսային ԴՆԹ-երի գերպարուրվածություն:
  6. ԴՆԹ-ի վերարտադրության /ռեպլիկացիայի/ մեխանիզմը պրոկարիոտիկ բջիջներում: ԴՆԹ-ի վերարտադրության կիսակոնսերվատիվ բնույթը:
  7. ԴՆԹ-ի ռեպլիկացիայի սկիզբը /ինիցիացիա/ պրոկարիոտներում: Ռեպլիկացիոն պատառաքաղ:
  8. էուկարիոտների մոտ ԴՆԹ-ի ռեպլիկացիայի առանձնահատկությունները: Ռեպլիկոններ:
  9. ԴՆԹ-ի վնասվածքները և դրանց վերականգնման /ռեպարացիա/ ռազմավարությունները էուկարիոտներում և պրոկարիոտներում:
  10. ԴՆԹ պոլիմերազաներ և SOS- վերականգնում:
  11. Երկպարույր ԴՆԹ-ի վնասվածքների վերականգնման եղանակներ` հոմոլոգ ռեպարացիա և ԴՆԹ-ի ծայրերի ոչ հոմոլոգ միացում:
  12. ԴՆԹ-ի վերափոխում /ռեկոմբինացիա/, բակտերիաների Rec BCD ռեկոմբինացիա: Ռեկոմբինացիայի ֆերմենտներ: Քրոսինգովեր և գեների կոնվերսիա:
  13. Գենոմի կառուցվածքը: Եզակի և կրկնվող հաջորդականություններ:
  14. Պրոկարիոտների և էուկարիոտների գենոմի մոբիլ տարրերը, դրանց տեղափոխման մեխանիզմներ:
  15. «Մարդու գենոմ» նախագիծը և ժամանակակից գենոմիկայի մեթոդները:
  16. ԴՆԹ-ի սեկվենացիայի ժամանակակից մոտեցումներ: Ամբողջական գենոմների սեկվենացիայի խնդիրները: Կենսաինֆորմատիկայի մոտեցումներ սեկվենացիայի տվյալների վերլուծության մեջ:
  17. Տրանսկրիպցիան պրոկարիոտներում, հոլոֆերմենտ: Պրոմոտորների ու սիգմա գործոնի դերը դրանց տրանսկրիպցիոն գործընթացում:
  18. Տրանսկրիպցիայի դադարեցումը պրոկարիոտներում: Պրոկարիոտիկ գեների կարգավորումը: Կատաբոլիկ և անաբոլիկ օպերոն:
  19. էուկարիոտների ՌՆԹ պոլիմերազա: ՌՆԹ պոլիմերազա II- ի պրոմոտորներ:
  20. Հյուսվածք-սպեցիֆիկ տրանսկրիպցիոն գործոնները:
  21. Նուկլեոսոմի կառուցվածքը: Հիստոնային և ոչ հիստոնային սպիտակուցներ: քրոմատինում էուկարիոտիկ գենոմի կազմակերպման դոմենային /տիրույթ/ վարկածը: Ակտիվ և ոչ ակտիվ քրոմատինի տիրույթներ, դրանց ձևավորման մեխանիզմներ: ԴՆԹ-ի CpG մեթիլացում:
  22. Գենետիկական ինֆորմացիայի փոխանցում` տրանսդուկցիա, տրանսֆորմացիա: Վիրուսների դերը գենետիկական ինֆորմացիայի փոխանցման մեջ:
  23. Տրանսլյացիա: Տրանսլյացիայի արագության կարգավորումը: Վիրուսների դերը տրանսլյացիայի արագության կարգավորման մեջ:
  24. Սպիտակուցի հետտրանսլյացիոն փոփոխությունները:
  25. Սպիտակուցների կառուցվածքը և ֆունկցիաները: Սպիտակուցների ֆունկցիոնալ բազմազանությունը:
  26. Սպիտակուցների կառուցվածքը և ֆունկցիաները: Սպիտակուցների ֆունկցիոնալ բազմազանությունը: Բարդ և պարզ սպիտակուցներ: Ինֆեկցիոն բջջային գործոնի հետ իմունային համակարգի փոխազդեցության տիպերը: Սպիտակուցների ֆիզիկաքիմիական հատկությունները: Սպիտակուցների կառուցվածքային բազմազանությունը: Սպիտակուցների կառուցվածքային կազմավորման մակարդակները:
  27. Սպիտակուցների առաջնային կառուցվածքի ուսումնասիրության նշանակությունը օրգանիզմների էվոլյուցիայի և սիստեմատիկայի պրոբլեմների լուծման հարցում: Ֆերմենտների դասակարգումը: Ֆերմենտների կոֆակտորների բնույթը:
  28. Ֆերմենտատիվ ռեակցիաների կինետիկան: Ֆերմենտատիվ կատալիզի հիմնական տիպերը: Ֆերմենտատիվ ակտիվության կարգավորման մակարդակները և տիպերը: Իզոֆերմենտներ: ԴՆԹ-ի մոդիֆիկացիայի ֆերմենտներ:
  29. Բջիջը որպես տարրական և կառուցվածքաֆունկցիոնալ կենսաբանական համակարգ:
  30. Պրո- և էուկարիոտիկ բջիջների կառուցվածքային առանձնահատկությունները:
  31. Կենսաբանական թաղանթներ, կառուցվածքը:
  32. Կենսաբանական թաղանթներ, հիմնական հատկությունները և ֆունկցիաները:
  33. Բջջի բաղադրիչ տարրերի կառուցվածքը և ֆունկցիան:
  34. Կորիզի կառուցվածքը և ֆունկցիան:
  35. Միտոքոնդրիումների կառուցվածքը և ֆունկցիան:
  36. Սպիտակուցների և լիպիդների ներբջջային տրանսպորտ:
  37. Նուկլեինաթթուների ներբջջային տրանսպորտ:
  38. Բջջի մեթաբոլիզմ:
  39. Ապոպտոզ (բջիջների ծրագրավորված մահ)՝ կենսաբանական նշանակությունը:
  40. Ապոպտոզ (բջիջների ծրագրավորված մահ)՝ կարգավորումը:
  41. Բջիջների տրանսֆորմացիա:
  42. Բջջային կուլտուրաներ: