Organization
Speciality
Questions
- Կորյունի <<Վարք Մաշտոցի>> երկը:
- Ագաթանգեղոսի <<Հայոց պատմությանը>>
- Փավստոս Բուզանդի անձնավորության և նրա <<Հայոց պատմության>> դպրությունների հարցը:
- Փավստոս Բուզանդի <<Հայոց պատմության>> գեղարվեստական հատկանիշները:
- Մովսես Խորենացու կյանքը, աշխարհայացքը: <<Հայոց պատմության>> կառուցվածքը, բովանդակությունը:
- Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> գիտական ու եղարվեստական արժեքը:
- Եղիշեի <<Վարդանի և հայոց պատերազմի մասին>> երկը:
- Ղազար Փարպեցու <<Հայոց պատմությունը>>: Կառուցվածքը և ընդգրկումը:
- Սեբեոսի <<Պատմութիւն ի Հերակլն>> գիրքը: Պարսկա-բյուզանդական ու արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի արտացոլումը: Պատմության գիտական ու գեղարվեստական արժեքը:
- Հովհ. Մամիկոնյանի <<Տարոնի պատմությունը>>: Հեղինակային պատկանելիության հարցը: Պատմության բովանդակությունն ու բնույթը:
- Արաբական տիրապետության շրջանի Հայաստանի պատկերը Ղևոնդի <<Պատմության>> մեջ: Պատմության ճանաչողական արվեստը:
- Դավթակ Քերթողի <<Ողբ ի մահն Ջիվանշիրի մեծի իշխանին>> երկի բովանդակությունը և գեղարվեստական առանձնահատկությունները:
- Կոմիտաս կաթողիկոս Աղձեցու <<Անձինք Նուիրեալք>> երկը:
- Հովհ. Դրասխանակերտցու <<Հայոց պատմությունը>>: Պատմիչի աշխարհայացքը: Կենտրոնաձիգ պետության գաղափարը: Պատմության գեղարվեստական ու ոճական առանձնահատկությունները, պատմիչի կերպարը:
- Թովմա Արծրունու <<Արծրունյաց տան պատմության>> պատմագիտական արժեքը: Քաղաքական տրամադրությունների արտացոլումը: Գեղարվեստական արժեքը. Ժողովրդական կյանքի պատկերները:
- Անանուն Արծրունու <<Պատմության>> պատմագիտական արժեքը:
- Մ. Կաղանկատվացու <<Աղվանից աշխարհի պատմությունը>>: Բովանդակությունը, կառուցվածքը, ընդգրկումները: Գեղարվեստական և պատմաճանաչողական արժեքը:
- Գր. Նարեկացու տաղերը:
- Գր. Նարեկացու <<Մատյան ողբերգության>> երկի գաղափարական, գեղարվեստական, կրոնական արժեքը:
- Գրիգոր Մագիստրոսի բանաստեղծական ժառանգությունը: <<Թղթերի>> պատմական-ճանաչողական և գրական արժեքը:
- Արիստակես Լաստիվերցու <<Հայոց պատմության>> գիտական ու գեղարվեստական արժեքը:
- Հովհաննես Իմաստասերը (Սարկավագ) (11-12-րդ դարեր) իբրև գիտնական ու բանաստեղծ: Իմաստասերի <<Բան իմաստութեան…>> երկը: Պոեմի տեսական արժեքը հայ գեղագիտական մտքի պատմության մեջ:
- Շնորհալու բանաստեղծությունը:
- Մխիթար Գոշ (12-13-րդ դդ): Աշխարհայացքը: <<Դատաստանագիրքը>>: Առակները:
- Վարդան Այգեկցու (12-13-րդ դդ) առակների բովանդակային շերտերը: Առակների ճանաչողական ու գեղարվեստական արժեքը:
- Ժամանակաշրջանի գեղարվեստական ընդհանրացված արտացոլումը Ֆրիկի ստեղծագործություններում:
- Կոստանդին Երզնկացի. բնապաշտական ու սիրային քնարերգությունը:
- Հովհ. Թլկուրանցու (14-րդ դար) ստեղծագործության մոտիվներն ու առանձնահատկությունները: <<Տաղ քաջ Լիպարիտին>> երկը:
- Մկրտիչ Նաղաշ (15-րդ դար): Աշխարհայացքը, տաղերի թեմատիկ հարստությունը: <<Վասն ագահութեան>> բանաստեղծությունը, պանդխտության մոտիվը:
- Գրիգորիս Աղթամարցու (16-րդ դար) սիրերգությունը: Այլաբանությունը: <<Տաղ գեղեցիկ ի վերայ այգոյ, հոգոյ և մարմնոյ>> բանաստեղծությունը:
- Նահապետ Քուչակի (16-րդ դար) հարցը բանասիրության մեջ: Քուչակը սիրերգակ: Պանդխտության հայրենները: Կրոնա-բարոյական խրատները:
- Նաղաշ Հովնաթանն (1661-1722) իբրև աշխարհիկ պոեզիայի ներկայացուցիչ: Երգիծական, սիրային, խնջույքի, խոհախրատական բանաստեղծությունները:
- Սայաթ-Նովայի սիրերգությունը:
- Հայկական կլասիցիզմը, նշանավոր ներկայացուցիչները. Արսեն Բագրատունի: Նոր գրականության սկզբնավորման առաջին երևույթները Հարություն Ալամդարյանի (1796-1834թթ) ստեղծագործության մեջ (Չափաբերականք):
- Մեսրոպ Թաղիադյանի (1803-1858) կյանքը: Աշխարհայացքը: Գեղարվեստական ստեղծագործության (<<Վեպ Վարդգեսի>>, <<Վեպ Վարսենկա>>, <<Թութակ Թաղիադեան>>, <<Սոս և Սոնդիպի>>) ընդհանուր բնութագիրը:
- Խաչատուր Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպի ժանրային յուրահատկություններն ու կառուցվածքը:
- Հայ նոր գրականության զարգացման ուղիների, բովանդակության, ժանրերի ու ձևերի հիմնավորումը <<Վերքի>> առաջաբանում:
- Աբովյանի ստեղծագործության ժանրային բազմազանությունը (<<Պարապ վախտի խաղալիքը>>, <<Թուրքի ախչիկ>>, <<Առաջին սեր>>և այլն):
- Ղևոնդ Ալիշանի <<Երգք Նահապետի>> շարքը:
- Միքայել Նալբանդյանի պոեզիան:
- Մ. Նալբանդյանի քննադատական հայացքները (<<Կրիտիկա. Սոս և Վարդիթեր>>, <<Կրիտիկա հանդես նոր հայախոսության>>):
- Ռափայել Պատկանյանի <<Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը>> պոեմը:
- Սմբատ Շահազիզի <<Լևոնի վիշտը>> պոեմը:
- Մկրտիչ Պեշիկթաշլյանի քաղաքական և հայրենասիրական քնարերգությունը:
- Պետրոս Դուրյանի քնարերերգության հիմնական մոտիվները:
- Հայ գյուղական իրականության արտացոլումը Պռոշյանի վեպերում (<<Հացի խնդիր>>, <<Ցեցեր>>, <<Հունոն>>, <<Սոս և Վարդիթեր>>, <<Բղդե>>):
- Ղազարոս Աղայանի <<Արություն և Մանվել>>, <<Երկու քույր>> վեպերը:
- Սոցիալ-կենցաղային երևույթների արտացոլումը (<<Խաթաբալա>>, <<Էլի մեկ զոհ>>, <<Քանդած օջախ>>):
- Գաբրիել Սունդուկյանի <<Պեպո>> պիեսը:
- Րաֆֆու (1835-1888) կյանքի ու ստեղծագործության զարգացման հիմնական շրջանները: Աշխարհայացքը: Լուսավորական հայացքները:
- Ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության գեղարվեստականացումը Րաֆֆու ծրագրային-քաղաքական վեպերում (<<Ջալալեդդին>>, <<Խենթը>>, <<Կայծեր>>) և նրանց ներքին զարգացումը:
- Րաֆֆու <<Սամվել>> պատմավեպը:
- Հակոբ Պարոնյանի <<Ատամնաբույժն արևելյան>> և <<Պաղտասար աղբար>> կատակերգությունները:
- Հակոբ Պարոնյանի <<Մեծապատիվ մուրացկաններ>> վեպը:
- Ծերենցի պատմավեպերը:
- Սրբուհի Տյուսաբի (1842-1901) կյանքը: Կանանց ազատագրության հարցի արծարծումը: <<Մայտա>>, <<Սիրանույշ>>, <<Արաքսիա կամ Վարժուհի>> վեպերը: Տյուսաբի ռոմանտիզմը:
- Շիրվանզադեի կյանքն ու գրական-հասարակական գործունեությունը:
- Շիրվանզադեի գավառական քաղաքի պատկերը (<<Նամուս>>, <<Չար ոգին>>, <<Ֆաթման և Ասադը>>): Ընտանիքի թեման արձակում (<<Արամբին>>):
- Շիրվանզադեի <<Քաոս>> վեպի կոնֆլիկտը, կերպարները:
- Անհատի և հասարակության հարաբերությունը Շիրվանզադեի <<Արտիստը>> ստեղծագործության մեջ:
- Շիրվանզադեի թատրերգությունը (<<Եվգինե>>, <<Ունե՞ր իրավունք>>, <<Արմենուհի>>, <<Պատվի համար>>, <<Կործանվածը>>, <<Ավերակների վրա>>, <<Մորգանի խնամին>>):
- Մուրացանի գյուղի մասին երկերը (<<Խորհրդավոր միանձնուհի>>, <<Նոյի ագռավը>>, <<Առաքյալը>>):երկը:
- Մուրացանի <<Գևորգ Մարզպետունի>> պատմավեպը:
- Մտավորականության և ընտանիքի թեման Նար-Դոսի ստեղծագործության մեջ (<<Աննա Սարոյան>>, <<Սպանված աղավնի>>):
- Ժամանակի իրականության քննադատությունը և արհեստավորության կյանքի պատկերը Նար-Դոսի <<Մեր թաղը>> նովելաշարում:
- Հովհ. Հովհաննիսյանի (1864-1929) կյանքը, քնարերգության հիմնական տրամադրություններն ու առանձնահատկությունները:
- Վրթանես Փափազյանի <<Ժայռը>> դրաման:
- Տիգրան Կամսարականի <<Վարժապետին աղջիկը>> վեպը:
- Գրիգոր Զոհրապի նորավեպերի առանձնահատկությունները:
- Գրիգոր Զոհրապի <<Խղճմտանքի ձայներ>>, <<Կյանքը ինչպես որ է>>, <<Լուռ ցավեր>> շարքերը:
- Հովհաննես Թումանյանի կյանքը և աշխարհայացքը:
- Հովհաննես Թումանյանի <<Անուշ>> պոեմի գեղարվեստական արժեքը:
- Հովհաննես Թումանյանի էպիկական պոեմները (<<Սասունցի Դավիթ>>, <<Թմկաբերդի առումը>>):
- Հայրենիքի քաղաքական ողբերգությունը (<<Մեր նախորդներին>>, <<Հայոց վիշտը>>, <<Հայոց լեռներում>>, <<Հոգեհանգիստ>> <<Հայրենիքիս հետ>>):
- Հովհաննես Թումանյանի քառյակները, նյութի բազմազանությունն ու արվեստի ուժը:
- Հովհաննես Թումանյանի պատմվածքներն ու հեքիաթները:
- Ավետիք Իսահակյանի կյանքի և ստեղծագործության զարգացման շրջանները, աշխարհայացքը::
- Ավետիք Իսահակյանի <<Երգեր ու վերքեր>> ժողովածուն:
- Ավետիք Իսահակյանի <<Աբու-Լալա Մահարի>> պոեմը:
- Ավետիք Իսահակյանի գեղարվեստական արձակը:
- Երվանդ Օտյանի քաղաքական երգիծանքը՝ <<Ընկ. Բ. Փանջունի>>:
- Լևոն Շանթի <<Հին աստվածներ>> դրաման:
- Լևոն Շանթի <<Կայսր>> դրաման որպես պատմության գեղարվեստականացման միջոց:
- Միսաք Մեծարենցի (1886-1908) կյանքը: Գրական ըմբռնումները: Սեփական ստեղծագործության գնահատությունը (<<Ինքնադատության փորձ մը>> հոդվածը), սիմվոլիզմի բնութագրությունը:
- Միսաք Մեծարենցի <<Ծիածան>> ժողովածուն:
- Միսաք Մեծարենցի <<Նոր տաղեր>> ժողովածուն:
- Սիամանթոյի քաղաքական քնարերգության ազգային ու համամարդկային բովանդակությունը:
- Դանիել Վարուժանի Բանաստեղծական ժողովածուները` <<Սարսուռներ>>, <<Ցեղին սիրտը>>, <<Հեթանոս երգեր>>:
- Դանիել Վարուժանի <<Հարճը>> պոեմը:
- Դանիել Վարուժանի <<Հացին երգը>> ժողովածուի բնույթը, առանձնահատկությունները:
- Վահան Տերյանի կյանքը և գրական-հասարակական գործունեությունը: Աշխարհայացքը, գրական ըմբռնումները:
- Վահան Տերյանի առաջին ժողովածուն` <<Մթնշաղի անուրջները>>:
- Վահան Տերյանի սիրերգությունը:
- Վահան Տերյանի հայրենիքի պատկերն ու ճակատագիրը <<Երկիր Նաիրի>> շարքում:
- Վահան Տերյանի <<Հայ գրականության գալիք օրը>> և <<Հոգևոր Հայաստան>> հոդվածները:
- Արշակ Չոպանյանը հայ հին և միջին դարերի գրականության մասին:
- Չոպանյանը հայ նոր գրականության մասին:
- Նիկոլ Աղբալյանի՝ Թումանյանին, Իսահակյանին, Վարուժանին, Շանթին, Զոհրապին և այլոց նվիրված հոդվածները:
- Նիկոլ Աղբալյանը գրականության պատմաբան:
- Տերտերյանի գրականագիտական հայացքների փոփոխությունը 20-30-ական թվականներին: