ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ (Հայ միջնադարյան և նոր գրականություն)

Հարցեր
  1. Կորյունի <<Վարք Մաշտոցի>> երկը:
  2. Ագաթանգեղոսի <<Հայոց պատմությանը>>
  3. Փավստոս Բուզանդի անձնավորության և նրա <<Հայոց պատմության>> դպրությունների հարցը:
  4. Փավստոս Բուզանդի <<Հայոց պատմության>> գեղարվեստական հատկանիշները:
  5. Մովսես Խորենացու կյանքը, աշխարհայացքը: <<Հայոց պատմության>> կառուցվածքը, բովանդակությունը:
  6. Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> գիտական ու եղարվեստական արժեքը:
  7. Եղիշեի <<Վարդանի և հայոց պատերազմի մասին>> երկը:
  8. Ղազար Փարպեցու <<Հայոց պատմությունը>>: Կառուցվածքը և ընդգրկումը:
  9. Սեբեոսի <<Պատմութիւն ի Հերակլն>> գիրքը: Պարսկա-բյուզանդական ու արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի արտացոլումը: Պատմության գիտական ու գեղարվեստական արժեքը:
  10. Հովհ. Մամիկոնյանի <<Տարոնի պատմությունը>>: Հեղինակային պատկանելիության հարցը: Պատմության բովանդակությունն ու բնույթը:
  11. Արաբական տիրապետության շրջանի Հայաստանի պատկերը Ղևոնդի <<Պատմության>> մեջ: Պատմության ճանաչողական արվեստը:
  12. Դավթակ Քերթողի <<Ողբ ի մահն Ջիվանշիրի մեծի իշխանին>> երկի բովանդակությունը և գեղարվեստական առանձնահատկությունները:
  13. Կոմիտաս կաթողիկոս Աղձեցու <<Անձինք Նուիրեալք>> երկը:
  14. Հովհ. Դրասխանակերտցու <<Հայոց պատմությունը>>: Պատմիչի աշխարհայացքը: Կենտրոնաձիգ պետության գաղափարը: Պատմության գեղարվեստական ու ոճական առանձնահատկությունները, պատմիչի կերպարը:
  15. Թովմա Արծրունու <<Արծրունյաց տան պատմության>> պատմագիտական արժեքը: Քաղաքական տրամադրությունների արտացոլումը: Գեղարվեստական արժեքը. Ժողովրդական կյանքի պատկերները:
  16. Անանուն Արծրունու <<Պատմության>> պատմագիտական արժեքը:
  17. Մ. Կաղանկատվացու <<Աղվանից աշխարհի պատմությունը>>: Բովանդակությունը, կառուցվածքը, ընդգրկումները: Գեղարվեստական և պատմաճանաչողական արժեքը:
  18. Գր. Նարեկացու տաղերը:
  19. Գր. Նարեկացու <<Մատյան ողբերգության>> երկի գաղափարական, գեղարվեստական, կրոնական արժեքը:
  20. Գրիգոր Մագիստրոսի բանաստեղծական ժառանգությունը: <<Թղթերի>> պատմական-ճանաչողական և գրական արժեքը:
  21. Արիստակես Լաստիվերցու <<Հայոց պատմության>> գիտական ու գեղարվեստական արժեքը:
  22. Հովհաննես Իմաստասերը (Սարկավագ) (11-12-րդ դարեր) իբրև գիտնական ու բանաստեղծ: Իմաստասերի <<Բան իմաստութեան…>> երկը: Պոեմի տեսական արժեքը հայ գեղագիտական մտքի պատմության մեջ:
  23. Շնորհալու բանաստեղծությունը:
  24. Մխիթար Գոշ (12-13-րդ դդ): Աշխարհայացքը: <<Դատաստանագիրքը>>: Առակները:
  25. Վարդան Այգեկցու (12-13-րդ դդ) առակների բովանդակային շերտերը: Առակների ճանաչողական ու գեղարվեստական արժեքը:
  26. Ժամանակաշրջանի գեղարվեստական ընդհանրացված արտացոլումը Ֆրիկի ստեղծագործություններում:
  27. Կոստանդին Երզնկացի. բնապաշտական ու սիրային քնարերգությունը:
  28. Հովհ. Թլկուրանցու (14-րդ դար) ստեղծագործության մոտիվներն ու առանձնահատկությունները: <<Տաղ քաջ Լիպարիտին>> երկը:
  29. Մկրտիչ Նաղաշ (15-րդ դար): Աշխարհայացքը, տաղերի թեմատիկ հարստությունը: <<Վասն ագահութեան>> բանաստեղծությունը, պանդխտության մոտիվը:
  30. Գրիգորիս Աղթամարցու (16-րդ դար) սիրերգությունը: Այլաբանությունը: <<Տաղ գեղեցիկ ի վերայ այգոյ, հոգոյ և մարմնոյ>> բանաստեղծությունը:
  31. Նահապետ Քուչակի (16-րդ դար) հարցը բանասիրության մեջ: Քուչակը սիրերգակ: Պանդխտության հայրենները: Կրոնա-բարոյական խրատները:
  32. Նաղաշ Հովնաթանն (1661-1722) իբրև աշխարհիկ պոեզիայի ներկայացուցիչ: Երգիծական, սիրային, խնջույքի, խոհախրատական բանաստեղծությունները:
  33. Սայաթ-Նովայի սիրերգությունը:
  34. Հայկական կլասիցիզմը, նշանավոր ներկայացուցիչները. Արսեն Բագրատունի: Նոր գրականության սկզբնավորման առաջին երևույթները Հարություն Ալամդարյանի (1796-1834թթ) ստեղծագործության մեջ (Չափաբերականք):
  35. Մեսրոպ Թաղիադյանի (1803-1858) կյանքը: Աշխարհայացքը: Գեղարվեստական ստեղծագործության (<<Վեպ Վարդգեսի>>, <<Վեպ Վարսենկա>>, <<Թութակ Թաղիադեան>>, <<Սոս և Սոնդիպի>>) ընդհանուր բնութագիրը:
  36. Խաչատուր Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպի ժանրային յուրահատկություններն ու կառուցվածքը:
  37. Հայ նոր գրականության զարգացման ուղիների, բովանդակության, ժանրերի ու ձևերի հիմնավորումը <<Վերքի>> առաջաբանում:
  38. Աբովյանի ստեղծագործության ժանրային բազմազանությունը (<<Պարապ վախտի խաղալիքը>>, <<Թուրքի ախչիկ>>, <<Առաջին սեր>>և այլն):
  39. Ղևոնդ Ալիշանի <<Երգք Նահապետի>> շարքը:
  40. Միքայել Նալբանդյանի պոեզիան:
  41. Մ. Նալբանդյանի քննադատական հայացքները (<<Կրիտիկա. Սոս և Վարդիթեր>>, <<Կրիտիկա հանդես նոր հայախոսության>>):
  42. Ռափայել Պատկանյանի <<Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը>> պոեմը:
  43. Սմբատ Շահազիզի <<Լևոնի վիշտը>> պոեմը:
  44. Մկրտիչ Պեշիկթաշլյանի քաղաքական և հայրենասիրական քնարերգությունը:
  45. Պետրոս Դուրյանի քնարերերգության հիմնական մոտիվները:
  46. Հայ գյուղական իրականության արտացոլումը Պռոշյանի վեպերում (<<Հացի խնդիր>>, <<Ցեցեր>>, <<Հունոն>>, <<Սոս և Վարդիթեր>>, <<Բղդե>>):
  47. Ղազարոս Աղայանի <<Արություն և Մանվել>>, <<Երկու քույր>> վեպերը:
  48. Սոցիալ-կենցաղային երևույթների արտացոլումը (<<Խաթաբալա>>, <<Էլի մեկ զոհ>>, <<Քանդած օջախ>>):
  49. Գաբրիել Սունդուկյանի <<Պեպո>> պիեսը:
  50. Րաֆֆու (1835-1888) կյանքի ու ստեղծագործության զարգացման հիմնական շրջանները: Աշխարհայացքը: Լուսավորական հայացքները:
  51. Ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության գեղարվեստականացումը Րաֆֆու ծրագրային-քաղաքական վեպերում (<<Ջալալեդդին>>, <<Խենթը>>, <<Կայծեր>>) և նրանց ներքին զարգացումը:
  52. Րաֆֆու <<Սամվել>> պատմավեպը:
  53. Հակոբ Պարոնյանի <<Ատամնաբույժն արևելյան>> և <<Պաղտասար աղբար>> կատակերգությունները:
  54. Հակոբ Պարոնյանի <<Մեծապատիվ մուրացկաններ>> վեպը:
  55. Ծերենցի պատմավեպերը:
  56. Սրբուհի Տյուսաբի (1842-1901) կյանքը: Կանանց ազատագրության հարցի արծարծումը: <<Մայտա>>, <<Սիրանույշ>>, <<Արաքսիա կամ Վարժուհի>> վեպերը: Տյուսաբի ռոմանտիզմը:
  57. Շիրվանզադեի կյանքն ու գրական-հասարակական գործունեությունը:
  58. Շիրվանզադեի գավառական քաղաքի պատկերը (<<Նամուս>>, <<Չար ոգին>>, <<Ֆաթման և Ասադը>>): Ընտանիքի թեման արձակում (<<Արամբին>>):
  59. Շիրվանզադեի <<Քաոս>> վեպի կոնֆլիկտը, կերպարները:
  60. Անհատի և հասարակության հարաբերությունը Շիրվանզադեի <<Արտիստը>> ստեղծագործության մեջ:
  61. Շիրվանզադեի թատրերգությունը (<<Եվգինե>>, <<Ունե՞ր իրավունք>>, <<Արմենուհի>>, <<Պատվի համար>>, <<Կործանվածը>>, <<Ավերակների վրա>>, <<Մորգանի խնամին>>):
  62. Մուրացանի գյուղի մասին երկերը (<<Խորհրդավոր միանձնուհի>>, <<Նոյի ագռավը>>, <<Առաքյալը>>):երկը:
  63. Մուրացանի <<Գևորգ Մարզպետունի>> պատմավեպը:
  64. Մտավորականության և ընտանիքի թեման Նար-Դոսի ստեղծագործության մեջ (<<Աննա Սարոյան>>, <<Սպանված աղավնի>>):
  65. Ժամանակի իրականության քննադատությունը և արհեստավորության կյանքի պատկերը Նար-Դոսի <<Մեր թաղը>> նովելաշարում:
  66. Հովհ. Հովհաննիսյանի (1864-1929) կյանքը, քնարերգության հիմնական տրամադրություններն ու առանձնահատկությունները:
  67. Վրթանես Փափազյանի <<Ժայռը>> դրաման:
  68. Տիգրան Կամսարականի <<Վարժապետին աղջիկը>> վեպը:
  69. Գրիգոր Զոհրապի նորավեպերի առանձնահատկությունները:
  70. Գրիգոր Զոհրապի <<Խղճմտանքի ձայներ>>, <<Կյանքը ինչպես որ է>>, <<Լուռ ցավեր>> շարքերը:
  71. Հովհաննես Թումանյանի կյանքը և աշխարհայացքը:
  72. Հովհաննես Թումանյանի <<Անուշ>> պոեմի գեղարվեստական արժեքը:
  73. Հովհաննես Թումանյանի էպիկական պոեմները (<<Սասունցի Դավիթ>>, <<Թմկաբերդի առումը>>):
  74. Հայրենիքի քաղաքական ողբերգությունը (<<Մեր նախորդներին>>, <<Հայոց վիշտը>>, <<Հայոց լեռներում>>, <<Հոգեհանգիստ>> <<Հայրենիքիս հետ>>):
  75. Հովհաննես Թումանյանի քառյակները, նյութի բազմազանությունն ու արվեստի ուժը:
  76. Հովհաննես Թումանյանի պատմվածքներն ու հեքիաթները:
  77. Ավետիք Իսահակյանի կյանքի և ստեղծագործության զարգացման շրջանները, աշխարհայացքը::
  78. Ավետիք Իսահակյանի <<Երգեր ու վերքեր>> ժողովածուն:
  79. Ավետիք Իսահակյանի <<Աբու-Լալա Մահարի>> պոեմը:
  80. Ավետիք Իսահակյանի գեղարվեստական արձակը:
  81. Երվանդ Օտյանի քաղաքական երգիծանքը՝ <<Ընկ. Բ. Փանջունի>>:
  82. Լևոն Շանթի <<Հին աստվածներ>> դրաման:
  83. Լևոն Շանթի <<Կայսր>> դրաման որպես պատմության գեղարվեստականացման միջոց:
  84. Միսաք Մեծարենցի (1886-1908) կյանքը: Գրական ըմբռնումները: Սեփական ստեղծագործության գնահատությունը (<<Ինքնադատության փորձ մը>> հոդվածը), սիմվոլիզմի բնութագրությունը:
  85. Միսաք Մեծարենցի <<Ծիածան>> ժողովածուն:
  86. Միսաք Մեծարենցի <<Նոր տաղեր>> ժողովածուն:
  87. Սիամանթոյի քաղաքական քնարերգության ազգային ու համամարդկային բովանդակությունը:
  88. Դանիել Վարուժանի Բանաստեղծական ժողովածուները` <<Սարսուռներ>>, <<Ցեղին սիրտը>>, <<Հեթանոս երգեր>>:
  89. Դանիել Վարուժանի <<Հարճը>> պոեմը:
  90. Դանիել Վարուժանի <<Հացին երգը>> ժողովածուի բնույթը, առանձնահատկությունները:
  91. Վահան Տերյանի կյանքը և գրական-հասարակական գործունեությունը: Աշխարհայացքը, գրական ըմբռնումները:
  92. Վահան Տերյանի առաջին ժողովածուն` <<Մթնշաղի անուրջները>>:
  93. Վահան Տերյանի սիրերգությունը:
  94. Վահան Տերյանի հայրենիքի պատկերն ու ճակատագիրը <<Երկիր Նաիրի>> շարքում:
  95. Վահան Տերյանի <<Հայ գրականության գալիք օրը>> և <<Հոգևոր Հայաստան>> հոդվածները:
  96. Արշակ Չոպանյանը հայ հին և միջին դարերի գրականության մասին:
  97. Չոպանյանը հայ նոր գրականության մասին:
  98. Նիկոլ Աղբալյանի՝ Թումանյանին, Իսահակյանին, Վարուժանին, Շանթին, Զոհրապին և այլոց նվիրված հոդվածները:
  99. Նիկոլ Աղբալյանը գրականության պատմաբան:
  100. Տերտերյանի գրականագիտական հայացքների փոփոխությունը 20-30-ական թվականներին: