Organization
Speciality
Questions
- Հայոց լեզվի կազմավորումը և զարգացման փուլերը:
- Գրական լեզվի երկու տարբերակները՝ արևելահայերեն և արևմտահայերեն:
- Հնչյունաբանություն. հնչյուն և հնչույթ:
- Հնչյունների դասակարգումը և նրանց բնութագիրը:
- Հնչյունափոխություն, նրա տեսակները:
- Ուղղագրություն, ուղղախոսություն:
- Ժամանակակից հայերենի ուղղագրության հիմունքները: Ուղղագրական բարեփոխություններ:
- Արտասանական ոճեր:
- Բառագիտություն. բառ, բառույթ և բառաձև:
- Իմաստաբանություն և իմաստափոխություն:
- Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի:
- Ժամանակակից հայերենի բառապաշարը և հարստացման միջոցները՝ ներքին և արտաքին:
- Փոխառություններ:
- Բառակազմություն. Բառակազմական կաղապարներ:
- Բառաբարդում, ածանցում: Հապավում:
- Բարդության տեսակները:
- Ժամանակակից հայոց լեզվի բառապաշարն ըստ գործածության ոլորտների:
- Ժամանակակից հայերենի բառապաշարի պատմական շերտերը. գործուն և ոչ գործուն բառապաշար:
- Ժամանակակից հայոց լեզվի ոճական-գործառական շերտերը:
- Դարձվածաբանություն: Դարձվածքի ըմբռնումը և նրա դասակարգումը:
- Հայ բառարանագրություն: Բառարանների տեսակները:
- Քերականության ուսումնասիրության առարկան (ձևաբանություն և շարահյուսություն):
- Քերականական իմաստ և ձև:
- Քերականական կարգեր:
- Բառի ձևաբանական կառուցվածքը, ձևույթներ: Հիմք և վերջավորություն:
- Խոսքի մասերի համակարգը հայերենում: Խոսքի մասերի դասակարգման սկզբունքները:
- Գոյականը որպես խոսքի մաս. առանձնահատկությունները և իմաստային-քերականական խմբերը:
- Գոյականի թվի, հոլովի, առկայացման, անձի և իրի քերականական կարգերը, նրանց արտահայտման միջոցները:
- Ժամանակակից հայերենի հոլովների համակարգը, այդ մասին եղած տարբեր ըմբռնումներն ու գիտական բանավեճերը:
- Ածական անունը որպես խոսքի մաս, նրա տեսակները, կազմությունը, ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները:
- Թվական անունը որպես խոսքի մաս, նրա տեսակները, կազմությունը:
- Դերանունների խոսքիմասային առանձնահատկությունները, դերանունների տեսակները, նրանց հոլովման առանձնահատկությունները և փոխանվանական գործածությունը:
- Բայը որպես խոսքի մաս, նրա իմաստային, ձևաբանական, շարահյուսական և բառակազմական առանձնահատկությունները:
- Բայի անդեմ և դիմավոր ձևեր:
- Բայի քերականական կարգեր:
- Հայերենի դերբայները և նրանց դասակարգումը:
- Բայի դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, նրանց արտահայտությունը:
- Դիմավոր բայեր, բայի եղանակները:
- Հայերենի խոնարհման տիպերը:
- Անկանոն բայեր և նրանց խոնարհումը:
- Հայերենի չթեքվող խոսքի մասերը (մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն), նրանց ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները:
- Շարահյուսության առարկան, շարահյուսական առավելագույն և նվազագույն միավորները: Շարահյուսական կաղապարներ:
- Լեզու և խոսք. նրանց փոխհարաբերության հարցը հայ լեզվաբանության մեջ:
- Հասկացություն կապակցության մասին: Շարահյուսական կապակցության միջոցներն ու եղանակները:
- Բառակապակցություն: Բառակապակցության տեսակները:
- Բառ, բառակապակցություն, նախադասություն և շարույթ:
- Նախադասությունը որպես լեզվական միավոր:
- Ստորոգում և հնչերանգ: Ստորոգման ըմբռնումները հայ քերականագիտության մեջ:
- Նախադասության տեսակներն ըստ հնչերանգի:
- Նախադասության կառուցվածքային տեսակները:
- Նախադասության անդամ, գլխավոր և երկրորդական անդամներ, նրանց տեսակները, արտահայտությունը և քերականական ձևավորումը:
- Նախադասության գլխավոր անդամների լրացումները:
- Գոյականական և բայական անդամների լրացումներ, տեսակները:
- Միակազմ նախադասության տեսակները և ձևավորման առանձնահատկությունները:
- Բարդ նախադասության կառուցվածքը և տեսակները:
- Երկրորդական նախադասությունների բնույթը, նրանց կառուցվածքը և տեսակները:
- Փոխակերպումներ: Բարդ ստորադասական նախադասության փոխակերպումը պարզի:
- Դերբայական դարձված:
- Նախադասության կողմնակի անդամներ:
- Տեքստի ըմբռնումը, տեքստերի տեսակներն ու հիմնական բնութագրիչները:
- Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք:
- Պարբերույթ. կառուցվածքային յուրահատկությունները, ոճական արժեքը:
- Կետադրություն և նրա դերը գրավոր խոսքում, տեսակները:
- Գրաբար: Գրաբարի հնչյունական համակարգը: Պատմական հնչյունափոխություն:
- Գրաբարի երկբարբառները և նրանց հետագա հնչյունափոխությունը:
- Գրաբարի հոլովները և նրանց կազմությունը:
- Գոյական և ածական անունների հոլովումը գրաբարում:
- Ներքին, արտաքին և խառը հոլովումները գրաբարում:
- Դերանվանական հոլովումը գրաբարում և նրա առանձնահատկությունները:
- Ածականների համեմատության աստիճանները և կազմությունը գրաբարում:
- Մակբայներ, նրանց տեսակները գրաբարում:
- Գրաբարի դերբայները, կազմությունը և հետագա փոփոխությունները:
- Բայի եղանակները և ժամանակները գրաբարում: Նրանց կազմությունը:
- Բայական հիմքեր: Ներկայի և անցյալ կատարյալի հիմքերից կազմվող ձևերը գրաբարում:
- Պարզ և բաղադրյալ ժամանակաձևերը գրաբարում:
- Կրավորականի կազմությունը ներկայի և կատարյալի հիմքերի ձևերում:
- Անկանոն բայերը և նրանց խոնարհումը գրաբարում:
- Պակասավոր բայեր. դրանց խոնարհումը և գործածությունը գրաբարում:
- Գրաբարի դերբայները, դրանց գործածությունը:
- Գրաբարի նախդիրները:
- Շարադասությունը, համաձայնությունը գրաբարում:
- Լեզու և բարբառ, ենթաբարբառ և խոսվածք:
- Բարբառների պատմական զարգացման ընթացքը տարբեր դարաշրջաններում:
- Հայ բարբառների առաջացման վերաբերյալ տեսակետները:
- Հայ բարբառների աշխարհագրական, հնչյունաբանական, ձևաբանական, բազմահատկանիշ վիճակագրական դասակարգումները:
- Հայ բարբառների հիմնական ճյուղերի հնչյունաբանական, ձևաբանական, շարահյուսական առանձնահատկությունները:
- Արարատյան, Թիֆլիսի, Ղարաբաղի, Պոլսի, Կարնո, Վանի բարբառների ընդհանուր բնութագիրը, նրանց ընդհանրությունները և տարբերությունները գրական լեզվի համեմատ:
- Հայերենի առաջացման մասին եղած տեսությունները. պատմահամեմատական լեզվաբանությունը հայերենի առաջացման մասին:
- Հայոց լեզվի բնույթը և ցեղակցական կապերը, նրա դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում:
- Հայերենի զարգացման ընթացքը մ.թ.ա. 2-րդ– մ.թ. 5-րդ դդ. ընկած ժամանակաշրջանում:
- Նախագրային հայերենի շրջանաբաժանումը և համապատասխան փուլերի բառապաշարային և քերականական յուրահատկությունները:
- Հայոց գրերի ստեղծման պատմական պայմանները: Նախամեսրոպյան հայ գրերի գոյության մասին եղած տեսակետները:
- 5-րդ դարի գրաբարը և գրաբար մատենագրության բնույթը:
- Գրաբարի կրած ազդեցությունները:
- Հունաբան հայերենը և նրա ստեղծման նպատակները:
- Գրաբարի վիճակը 7-10-րդ դարերում:
- Միջին հայերենի կազմավորումը: Գրաբարի և բարբառների դերը միջին հայերենի կազմավորման գործընթացում:
- Կիլիկյան հայկական թագավորության ստեղծումը: Միջին հայերենը որպես պետական, գրական և գիտական լեզու:
- Միջին հայերենի հնչյունական համակարգը, հնչյունական նոր երևույթները, հնչյունափոխություն և ուղղագրական տարբերությունները գրաբարից:
- Միջին հայերենի բառապաշարը, բառապաշարի շերտերը, փոխառություններ, նրանց բնույթն ու աղբյուրները:
- Միջին հայերենի ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները:
- 10-15-րդ դարերի քերականական միտքը:
- Կիլիկյան թագավորության վերացումը: Միջին հայերենի հետագա վիճակը:
- Լատինաբան հայերենը և նրա բնույթը:
- Հայ պատմագրության, պաշտոնական գրագրությունների, գրական երկերի աշխարհաբարացումը 17-18-րդ դարերում:
- Հայ գրական լեզվի ճյուղավորումները:
- Հայոց ազգային լեզվի կազմավորումը: Գրաբարի, միջին հայերենի և բարբառների օգտագործումը ազգային լեզվի կազմավորման մեջ:
- Հայ ժողովրդի կյանքում կատարված փոփոխությունները 19-րդ դարի սկզբում: Աղաբաբյան դպրոցը, Լազարյան ճեմարանը, Ներսիսյան դպրոցը և նրանց դերը գրական հայերենի մշակման գործում:
- Խ. Աբովյանի երկերի լեզվի առանձնահատկությունները և նշանակությունը աշխարհաբարի զարգացման բնագավառում:
- Խ. Աբովյանի լեզվագիտական հայացքները:
- Հայոց գրականության և լեզվի հետագա զարգացումը: «Հյուսիսափայլի» հիմնադրումը:
- Ստ.Նազարյանը, նրա լեզվագիտական հայացքները:
- Միքայել Նալբանդյանի լեզվագիտական հայացքները: Նրա դերը հայ հրապարակախոսության, քննադատության, գիտական տերմինների ստեղծման և մշակման մեջ:
- Գրապայքարը և նրա փուլերը:
- Աշխարհաբարի հետագա մշակումն ու կատարելագործումը: Հայերենի բառային կազմի ընդարձակումն ու հարստացումը:
- Գրական լեզուն իբրև համազգային միասնական լեզու, նրա զարգացման հեռանկարները:
- Ոճաբանության ուսումնասիրության առարկան և խնդիրները: Լեզու, խոսք և ոճ:
- Հնչյունաբանական ոճաբանություն:
- Առձայնույթ, բաղաձայնույթ և հանգ:
- Բառային ոճաբանություն:
- Հայերենի բառապաշարի ոճական-գործառական դասակարգումը:
- Բառապաշարի շերտերը և դրանց ոճական արժեքը:
- Ձևաբանական, շարահյուսական ոճաբանություն:
- Նրանց ուսումնասիրության եղանակներն ու սահմանները:
- Իրադրական ոճեր:
- Անհատական ոճեր:
- Հայերենի գործառական ոճերը և նրանց առանձնահատկությունները:
- Խոսքի արժանիքները և թերությունները: Գրավոր և բանավոր խոսք: Բանավոր խոսքի առանձնահատկությունները (հնչերանգ, շեշտ, առոգանություն):
- Լեզվական նորմի ըմբռնումը: Լեզվական նորմ և ոճական նորմ:
- Հայերենի գործառական ոճերը և լեզվական նորմը:
- Լեզվի պատկերավորման և արտահայտչական միջոցները:
- Քերականական (ձևաբանական և շարահյուսական) ոճաբանություն, քերականական կարգերի ոճական արժեքը:
- Խոսքաշարի լեզվական ուսումնասիրության առանձնահատկությունները: