Organization
Questions
- Ելակետային տեքստիլ նյութեր Տեքստիլ նյութերի դասակարգումը։
- Բուսական ծագում ունեցող նյութերի դասակարգումը։ Կենդանական ծագում ունեցող նյութերի դասակարգումը։
- Բնական օրգանական բարձրամոլեկուլային միացությունների դասակարգումը։
- Բնական անօրգանական բարձրամոլեկուլային միացությունների դասակարգումը։
- Բնական և քիմիական մանրաթելեր և թելեր: Բամբակ, բամբակյա հումք, նախնական վերամշակման սկզբունքները։
- Ցողունային մանրաթելեր: Բուրդ, բրդյա մանրաթելերի կառուցվածքը: Մետաքս և այլ բնական մանրաթելեր:
- Քիմիական մանրաթելերի և թելերի ստացման սկզբունքները: Քիմիական մանրաթելերի հատկությունները: Քիմիական մանրաթելերի հիմնական խմբերը:
- Արհեստական մանրաթելեր և թելեր: Սինթետիկ թելեր և մանրաթելեր: Ջերմակայուն, գերամուր, բարձրմոդուլային մանրաթելեր և թելեր։
- Թելերի և մանրաթելերի կառուցվածքը։ Մանրաթելերի և տարրական թելերի կառուցվածքը, դրանց բնութագրերը
- Կառուցվածքային վերլուծություն, մեթոդները, բնութագրերը
- Թելերի դասակարգումը: Մանրաթելերի և թելերի հատկությունները:
- Անհավասարության առաջացումը, դրա տեխնոլոգիական և տնտեսական նշանակությունը
- Տեքստիլ նյութերի մեխանիկական և ֆիզիկական հատկությունները: Ձգման դեֆորմացիա
- Միացիկլային ձգում
- Կիսացիկլային բնութագրերը, դրանց վրա ազդող գործոնները
- Հոգնածության բնութագրերը, դրանց որոշման մեթոդները: Ծերացում:
- Սեղմում:Տեքստիլ նյութերի սեղմման դեֆորմացիայի առանձնահատկությունը: Սեղմման բնութագրերը:
- Ոլորման դեֆորմացիա: Ծռման դեֆորմացիա: Տեքստիլ նյութերի ծռման դեֆորմացիայի առանձնահատկությունները:
- Ֆրիկցիոն հատկություններ
- Տեքստիլ նյութերի հիդրոսկոպիկ հատկությունները: Օպտիկական հատկությունները: Թափանցելիություն
- Ջերմային, էլեկտրական, ակուստիկական հատկությունները
- Տեքստիլ պաստառներ: Պաստառների դասակարգումը: Ստանդարտ դասակարգում:
- Գործվածքների կառուցվածքը և կառուցվածքային բնութագրերը
- Տրիկոտաժի կառուցվածքը և բնութագրերը
- Չհյուսված պաստառների կառուցվածքը և բնութագրերը
- Տեքստիլ պաստառների երկրաչափական հատկությունները։ Մակերևութային խտություն։ Պաստառների ձգման բնութագրերը
- Պաստառների ձգման բնութագրերը
- Թելերի տեղաշարժը և սորունությունը պաստառներում և իրերի կարերում
- Կաշվե իրեր: Կոշիկի տեսականին, կառուցվածքը և մասնիկների աշխատանքը
- Կաշվեգալանտերեային իրերի տեսականին, կառուցվածքը և մասնիկների աշխատանքը: Կաշվե իրերի նյութերին ներկայացվող պահանջները
- Կաշվե իրերի հիմնական նյութերի կառուցվածքը և արտադրման սկզբունքները. կաշի (կենդանու մաշկի կառուցվածքը, կաշվի հումք, կենդանու մաշկի պահածոյացումը, կաշվի արտադրության հիմնական գործընթացները և գործույթները), տեքստիլ նյութեր, արհեստական կաշիներ, թաղանթային նյութեր, ստվարաթուղթ և թուղթ, սինթետիկ նյութեր կոշիկի տակացուի համար (կոշիկի ռետիններ, ռետինի խառնուրդների վուլկանացմամբ ներբաններ, պլաստիկ նյութերից կոշիկի մասնիկներ)
- Կաշիների տեսականին կաշվե իրերի վերնամասի և աստառի համար: Մորթու տեսականին կաշվե իրերի համար: Տեքստիլ նյութերի տեսականին կաշվե իրերի համար:
- Արհեստական կաշիների և թաղանթային նյութերի տեսականին կաշվե իրերի համար
- Նյութերի տեսականին կաշվե իրերի մասնիկների համար
- Նյութերի տեսականին կոշիկի տակացուի համար
- Կաշվե իրերի արտադրությունում օգտագործվող նյութերի ֆիզիկական, ֆիզիկաքիմիական, ֆիզիկամեխանիկական և գեղագիտական հատկությունները։
- Ապրանքագիտության տեսություն Ապրանքագիտության արդի հարցերը: Ապրանքների սպառողական արժեքը:
- Տեքստիլ, կարի, տրիկոտաժի, կաշվի ապրանքների և հումքի դասակարգման առանձնահատկությունները:
- «Ապրանքների տեսականի» կատեգորիան: Ապրանքի որակը որպես ապրանքագիտության հիմնական կատեգորիա: Ապրանքների որակը բնորոշող հիմնական գործոնները
- Արդյունաբերական ապրանքների և հումքի ստանդարտացման ու սերտիֆիկացման էությունը, նպատակը և խնդիրները
- Ապրանքների և հումքի որակի հսկումը, հսկման տեսակները: Ստուգողական փորձարկումների տեսակները:
- Արդյունաբերական ապրանքների և հումքի որակի գնահատման ու վերահսկման մեթոդները
- Որակի գնահատման մեթոդները: Ապրանքների որակի մակարդակի գնահատման մեթոդները: Ապրանքների սպառողական հատկությունների ձևավորումը
- Տեքստիլ թելերի արտադրության հումքը:
- Քիմիական մանրաթելերի հատկությունների կանխատեսումը և ձևավորումը:
- Մանման տեսության հիմնական դրույթները (քրքրում, խառնում, գզում, սանրում, ձգում, ոլորում և փաթաթում):
- Գործող հաստոցի վրա գործվածքի ձևավորումը
- Անմշակ գործվածքի հիմնական թերությունները, դրանց պատճառները
- Տրիկոտաժե հյուսվածքներ, ստացման եղանակները
- Վերջնամշակման գործընթացներում գործվածքների հատկությունների փոփոխությունները
- Գործվածքների վերջնամշակման հիմնական փուլերը
- Չհյուսված տեքստիլ նյութեր, հիմնական տեսականին
- Գործվածքի և տրիկոտաժի հիմքով արհեստական մորթիներ
- Գորգեր և գորգանման արտադրանքներ
- Կարի և տրիկոտաժի ապրանքներ: Հագուստի տեսականին և դասակարգումը։ Չափսային հատկանիշները, դրանց համակցության օրինաչափությունները
- Բնակչության մարդաբանական չափսերի դասակարգման կարգը: Մանկական չափսերի տարակարգման առանձնահատկությունները:
- Կարի և տրիկոտաժի ապրանքների սպառողական հատկությունները
- Հագուստի մոդելավորում։ Կոմպոզիցիայի հիմնական տարրերը։ Հագուստի նախագծման մեթոդները։
- Հագուստի սպառողական հատկությունների ձևավորումը արտադրությունում
- Տրիկոտաժի արտադրության հումքը, մանվածքին ներկայացվող պահանջները
- Տրիկոտաժի ձևավորման եղանակները, հատկությունները
- Տրիկոտաժե պաստառի կառուցվածքային ցուցանիշները, դրանց ազդեցությունը տրիկոտաժի սպառողական հատկությունների վրա
- Ապրանքի փորձաքննությունը: Փորձաքննության կազմակերպման սկզբունքները:
- Սերտիֆիկացում, անցկացման կարգը: Պարտադիր ցուցանիշները:
- Մանկական արտադրանքի սերտիֆիկացման առանձնահատկությունները
- Կաշի, կոշկեղեն և կաշվեգալանտերեային ապրանքներ Կաշվի հումքի արատները և դրա տեսակավորումը
- Կաշվի հումքի որակական փորձաքննությունը: Կաշվի արտադրության նախապատրաստական գործընթացները:
- Կաշվի որակը: Կաշվի որակի գնահատման մեթոդները:
- Կաշվի թերությունները, դրանց բնութագրերը և ազդեցությունը կաշվի որակի վրա: Կաշվի թերությունների առաջացման պատճառները, վերացման ուղիները
- Կոշիկի սպառողական հատկությունների ձևավորումը
- Կոշիկի տեսականին։ Կոշիկի ձևանմուշները և մոդելները, դրանց գեղագիտական և կիրառական հատկությունները։
- Կոշիկի փորձարկումը և ստացված արդյունքների գնահատումը
- Կոշիկի սերտիֆիկացումը, դրա իրականացման կարգը և հիմնական ցուցանիշները
- Կաշվեգալանտերեային ապրանքների սպառողական հատկությունները և որակի ցուցանիշները։ Կաշվեգալանտերեային ապրանքների փորձաքննությունը
- Ոչխարենու մորթիներ և մուշտակային ապրանքներ Ոչխարենու և մուշտակային ապրանքների դասակարգումը։ Հումքի նախնական մշակումը և պահածոյացման եղանակները։ Մազի կառուցվածքը, մազածածկույթ
- Արտադրությունում ոչխարենու և մուշտակային ապրանքների սպառողական հատկությունների ձևավորումը։ Մշակման նախապատրաստական գործընթացները, դրանց նշանակությունը։ Դաբաղման մեթոդները, դրանց ազդեցությունը կաշվե նյութի միկրոկառուցվածքի վրա։
- Մորթիների ներկում, ներկման եղանակները։
- Ոչխարենու և մուշտակային ապրանքների մազածածկույթի վերջնամշակման գործողությունները։ Ոչխարենու և մուշտակային ապրանքների ստանդարտացման առանձնահատկությունները
- Ոչխարենու և մուշտակային ապրանքների որակի գնահատման ձևերը, տեսակավորման սկզբունքները։
- Ոչխարենու և մուշտակային պատրաստի արտադրանքների դասակարգումը։ Արտադրանքին ներկայացվող հիմնական պահանջները։ Ստանդարտացումը և որակի գնահատումը։
- Մորթե արտադրանքի սերտիֆիկացումը և գնահատման ցուցանիշները
- Մանվածքային արտադրության տեխնոլոգիա։ Մանվածքային արտադրության փուլերը, թողարկվող մանվածքների նկարագրերը։
- Բամբակի մանման արտադրության տեխնոլոգիական գործընթացները և մանման եղանակները։ Բամբակի մանման արտադրությունում օգտագործվող հումքը, խառնուրդների կազմման սկզբունքները
- Բամբակի մանման արտադրությունում օգտագործվող մանրաթելային հումքի և դրանցից ստացված մանվածքի հատկությունների փոխկապակցությունը, մանվածքի հատկությունների նախագծումը։ Բամբակի մանման արտադրության մեքենասարքավորումները և դրանց աշխաատանքային սկզբունքը
- Բրդի մանման արտադրության տեխնոլոգիական գործընթացները և մանման եղանակները։ Բրդի մանման արտադրությունում օգտագործվող հումքը, բրդի տեսականին, խառնուրդների կազմման սկզբունքները
- Բրդի մանման արտադրությունում օգտագործվող մանրաթելային հումքի և դրանցից ստացված մանվածքի հատկությունների փոխկապակցությունը, բրդե մանվածքի հատկությունների նախագծումը
- Բրդի մանման արտադրության մեքենասարքավորումները և դրանց աշխատանքի սկզբունքը
- Վուշի և այլ ցողունային մանրաթելերի մանումը, մանվածքի ստացման յուրահատկությունները և մեքենասարքավորումները
- Քիմիական շտապելային մանրաթելերի մանումը, մանվածքի ստացման յուրահատկությունները և մեքենասարքավորումները
- Ոլորման արտադրությունը և դրա տեխնոլոգիական գործընթացները։ Ոլորված թելերի հատկությունները։ Մանվածքի և թելերի նախապատրաստումը ոլորման համար, զույգավորում, զույգավորող մեքենա։ Ոլորման արտադրության մեքենասարքավորումները և դրանց աշխատանքի սկզբունքը։
- Ձևավոր ոլորում և ձևավոր թելերի ստացման տեխնոլոգիական գործընթացները։
- Կարի թելերի ստացման եղանակները և հիմնական առանձնահատկությունները։ Կարի թելերի արտադրության տեխնոլոգիական գործընթացները, օգտագործվող հումքը և մեքենասարքավորումները
- Մեծածավալ թելերի տեսակները և ձևավորման սկզբունքները
- Գործվածքային արտադրության փուլերը, թելերին ներկայացվող պահանջները։ Հենքի թելերի նախապատրաստումը գործման համար
- Վերափաթաթում, նպատակը և էությունը։ Վերափաթաթող մեքենայի տեխնոլոգիական սխեման, կառուցվածքը և աշխատանքը
- Հենում։ Հենման նպատակը և եղանակները։ Հենող մեքենայի տեխնոլոգիական սխեման և կառուցվածքային առանձնահատկությունները
- Օսլայում։ Օսլայման նպատակը։ Օսլայի բաղադրությունը և դրան ներկայացվող պահանջները։ Օսլայող մեքենան և կառուցվածքը։
- Ասպավորում և հանգուցակապում, իրականացման եղանակները և մեքենասարքավորումները
- Միջնաթելի նախապատրաստումը գործման համար. տեխնոլոգիական գործընթացները և մեքենասարքավորումները
- Գործվածքային հյուսվածքի պարամետրերը։ Գործվածքային հյուսվածքների դասակարգումը։ Պարզ, փոքր նախշավոր, խոշոր նախշավոր և բարդ հյուսվածքներ
- Հարդարման նկար, կառուցման սկզբունքները։ Հարդարման պարամետրերի հաշվարկը։
- Գործում։ Գործվածքային հաստոց։ Հաստոցի հիմնական մեխանիզմները և տեխնոլոգիական գործընթացները։
- Հենքի թելի և պատրաստի գործվածքի տեղաշարժը գործվածքային հաստոցի վրա
- Հենքային կարգավորիչ, կառուցվածքը և աշխատանքը
- Գործվածքային հաստոցի նախազգուշացնող և ավտոմատ կառավարման մեխանիզմները
- Տրիկոտաժի և չհյուսված տեքստիլ նյութերի արտադրության տեխնոլոգիա Տրիկոտաժե իրերի տեսականու կառուցվածքը և դասակարգումը
- Տրիկոտաժային արտադրության հումքը և դրա նախապատրաստումը հյուսման։ Հումքի հատկությունների բնութագիրը։ Հումքի որակի ստուգումը։ Տրիկոտաժը բնութագրող հիմնական ցուցանիշները։
- Գուլպայի արտադրման տեխնոլոգիայի առանձնահատկությունները
- Տրիկոտաժային հյուսվածքների տեսակները, պարամետրերը և դրանց հիմնական հատկությունները։
- Միատակ հենքագործվածքային հյուսվածքներ, դրանց հիմնական հատկությունները
- Երկտակ տրիկոտաժ, կառուցվածքը և հիմնական հատկությունները
- Լաստիկային հյուսվածքով պաստառներ գործող մեքենաներ, դրանց կառուցվածքային առանձնահատկությունները և աշխատանքի սկզբունքները
- Գուլպանասկեղենի արտադրություն, գուլպայի տեսակները և դրանց կառուցվածքը
- Տրիկոտաժե վերնահագուստի արտադրություն։ Տրիկոտաժ-կար արտադրության տեխնոլոգիական գործընթացները։
- Չհյուսված տեքստիլ նյութերի (ՉՀՏՆ) արտադրությունում օգտագործվող հումքը, թողարկվող արտադրանքի տեսականին։ ՉՀՏՆ արտադրության տեխնոլոգիաները, դրանց բնութագրերը
- Մեխանիկական մշակմամբ չհյուսված տեքստիլ նյութերի արտադրություն, հյուսակարման եղանակ, այդ եղանակով արտադրվող նյութերի դասակարգումը, հյուսակարող մեքենայի տեխնոլոգիական սխեման և աշխատանքը, օգտագործվող հյուսվածքների տեսակները
- Ասեղնածակման եղանակ, արտադրվող նյութերը, ասեղների տեսականին, ասեղնածակող մեքենայի սկզբունքային սխեման և աշխատանքը։
- Պաստառի տեխնոլոգիական պարամետրերը և դրանց կախվածությունը հումքի կազմից ու մեքենայի աշխատանքային ռեժիմից։ Ֆիզիկաքիմիական մշակմամբ չհյուսված տեքստիլ նյութերի արտադրություն
- Կարի արտադրության տեխնոլոգիա։ Նյութեր, թակալակարեր և կարեր, դրանց կայացման գործընթացները և ամրությունը։ Կարարտադրանքի մասնիկների սոսնձային, եռակցովի և համակցված միացությունները։ Կարարտադրանքի խոնավաջերմային մշակման գործընթացը, գործելակարգը, գործույթները և մեքենասարքավորումները
- Վերնահագուստի հիմնական մասնիկների սկզբնական մշակումը։
- Գրպանների, օձիքների, լանջաեզրերի և թևքերի մշակումը։ Գրպանների, օձիքների, լանջաեզրերի և թևքերի հավաքումը։
- Կիսաշրջազգեստների և շրջազգեստների արտադրման գործընթացները։ Վերնաշապիկների և անդրավարտիքների արտադրման գործընթացները։
- Տրիկոտաժե և մորթե իրերի ու արտադրական հագուստի մշակման առանձնահատկությունները։
- Կարարտադրանքի արտադրման գործընթացների ավտոմատացման և համալիր մեքենայացման հիմնական ուղղությունները։ Կարարտադրանքի որակը բնորոշող գործոնները և տեխնիկական ուղղությունները։ Կարարտադրանքի ձևանների մակերեսի որոշման եղանակները, մասնիկների և դասավորվածքի պատրաստումը։
- Գործվածքի առանձին կտորների խելամիտ օգտագործման եղանակները, նյութերի ծախսի նորմավորումը և հաշվարկը։ Նյութերի կտրատման եղանակները և սարքավորումները, ձևող մեքենաներ։
- Տեքստիլ նյութերի ձևման ոչ հպումային եղանակները։ Նյութերի նախապատրաստման և ձևման գործընթացները, գործվածքների բեռնաթափումը և տեղափոխումը, որակի վերահսկումը
- Գործվածքի փռումը, փռվածքի և կարարտադրանքի մասնիկների կտրումը։ Ձևման արտադրության եզրափակիչ գործույթները։ Նախապատրաստական և ձևման արտադրության տեխնոլոգիական գործընթացների նախագծման խնդիրները և կարգը։
- Կարի արտադրամասերի տեխնոլոգիական գործընթացների նախագծման խնդիրները և կարգը։ Կարարտադրանքի արտադրման տեխնոլոգիական գործընթացների բարելավումը։
- Կաշվի և մորթու արտադրության տեխնոլոգիա։ Թրջում։ Թրջման գործընթացի վրա ազդող գործոնները։ Մազազերծում։ Մազազերծման եղանակները։
- Մոխրում։ Մոխրման վրա ազդող գործոնները։ Մոխրազերծում և փափկեցում, դրանց վրա ազդող գործոնները։
- Պիկելման և թթվեցման գործընթացներն ու դրանց կարևորությունը կաշվի ու մորթու մշակման համար։
- Ճարպազերծում։ Մորթու մազի ճարպազերծման բացատրությունը համաձայն Պ.Ա. Ռեբինդերի։
- Դաբաղման գործընթացը և դրա նշանակությունը կաշվի և մորթու կառուցվածքի ձևավորման վրա։ Քրոմային դաբաղման եղանակները։ Ոչխարենու մուշտակի դաբաղման գործընթացի նկարագրությունը։
- Վերադաբաղման գործընթացը և դրա նշանակությունը կաշվի մշակման համար։ Տանիդային դաբաղում, դրա նշանակությունը տակացու կաշիների ստացման համար։ Սինթետիկ դաբաղանյութերով դաբաղում։
- Կաշվի և մորթու կաշվենյութի ներկման, յուղման գործընթացները։
- Մորթիների մազի ներկման և վերջնամշակման գործըթնացները և գործույթները։
- Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի տեխնոլոգիա։ Ձևման ժամանակ նյութերի խելամիտ օգտագործումը։ Կոշիկի վերնամասի և տակացուի համար նյութի մակերեսի օգտագործման տոկոսի որոշումը։ Հիմնական նյութերի ծախսի և անհրաժեշտ նորմերի սահմանումը։
- Ձևանմուշների դասավորումը նյութերի ձևման ժամանակ և այդ գործընթացում համակարգչային տեխնիկայի օգտագործումը։ Նյութերի կտրումը և եղանակները։
- Խոնավության ազդեցությունը կոշիկի և կաշվե նյութերի հատկությունների վրա։ Կոշիկի վերնամասի և տակացուի խոնավացումը և չորացումը. եղանակները, օգտագործվող սարքավորումները
- Կոշիկի ջերմախոնավային մշակումը և սարքավորումները։
- Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի մասնիկների ձևավորման եղանակները։ Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի մասնիկների ամրացման մեխանիկական եղանակները։ Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի մասնիկների ամրացման սոսնձային եղանակները։
- Հարակցության տեսությունները, սոսնձային ամրացման ֆիզիկական հիմունքները և տեխնոլոգիան։ Կոշիկի և կաշվե նյութերի սոսնձային միացությունների մեխանիկական ամրությունը։
- Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի մասնիկների և հանգույցների պատրաստումը բարձր հաճախությամբ հոսանքներով։ Կաշվե արտադրանքի արտադրության ձուլման եղանակները
- Կոշիկի արտադրության մամլառետինացման եղանակը
- Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի վերջնամշակումը, արտադրության տեխնոլոգիական գործընթացների նախագծման խնդիրները և կարգը
- Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացումը։