Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Թեթև արդյունաբերության նյութա­գիտություն, ապրանքագիտություն և տեխնոլոգիա)

Հարցեր
  1. Ելակետային տեքստիլ նյութեր Տեքստիլ նյութերի դասակարգումը։
  2. Բուսական ծագում ունեցող նյութերի դասակարգումը։ Կենդանական ծագում ունեցող նյութերի դասակարգումը։
  3. Բնական օրգանական բարձրամոլեկուլային միացությունների դասակարգումը։
  4. Բնական անօրգանական բարձրամոլեկուլային միացությունների դասակարգումը։
  5. Բնական և քիմիական մանրաթելեր և թելեր: Բամբակ, բամբակյա հումք, նախնական վերամշակման սկզբունքները։
  6. Ցողունային մանրաթելեր: Բուրդ, բրդյա մանրաթելերի կառուցվածքը: Մետաքս և այլ բնական մանրաթելեր:
  7. Քիմիական մանրաթելերի և թելերի ստացման սկզբունքները: Քիմիական մանրաթելերի հատկությունները: Քիմիական մանրաթելերի հիմնական խմբերը:
  8. Արհեստական մանրաթելեր և թելեր: Սինթետիկ թելեր և մանրաթելեր: Ջերմակայուն, գերամուր, բարձրմոդուլային մանրաթելեր և թելեր։
  9. Թելերի և մանրաթելերի կառուցվածքը։ Մանրաթելերի և տարրական թելերի կառուցվածքը, դրանց բնութագրերը
  10. Կառուցվածքային վերլուծություն, մեթոդները, բնութագրերը
  11. Թելերի դասակարգումը: Մանրաթելերի և թելերի հատկությունները:
  12. Անհավասարության առաջացումը, դրա տեխնոլոգիական և տնտեսական նշանակությունը
  13. Տեքստիլ նյութերի մեխանիկական և ֆիզիկական հատկությունները: Ձգման դեֆորմացիա
  14. Միացիկլային ձգում
  15. Կիսացիկլային բնութագրերը, դրանց վրա ազդող գործոնները
  16. Հոգնածության բնութագրերը, դրանց որոշման մեթոդները: Ծերացում:
  17. Սեղմում:Տեքստիլ նյութերի սեղմման դեֆորմացիայի առանձնահատկությունը: Սեղմման բնութագրերը:
  18. Ոլորման դեֆորմացիա: Ծռման դեֆորմացիա: Տեքստիլ նյութերի ծռման դեֆորմացիայի առանձնահատկությունները:
  19. Ֆրիկցիոն հատկություններ
  20. Տեքստիլ նյութերի հիդրոսկոպիկ հատկությունները: Օպտիկական հատկությունները: Թափանցելիություն
  21. Ջերմային, էլեկտրական, ակուստիկական հատկությունները
  22. Տեքստիլ պաստառներ: Պաստառների դասակարգումը: Ստանդարտ դասակարգում:
  23. Գործվածքների կառուցվածքը և կառուցվածքային բնութագրերը
  24. Տրիկոտաժի կառուցվածքը և բնութագրերը
  25. Չհյուսված պաստառների կառուցվածքը և բնութագրերը
  26. Տեքստիլ պաստառների երկրաչափական հատկությունները։ Մակերևութային խտություն։ Պաստառների ձգման բնութագրերը
  27. Պաստառների ձգման բնութագրերը
  28. Թելերի տեղաշարժը և սորունությունը պաստառներում և իրերի կարերում
  29. Կաշվե իրեր: Կոշիկի տեսականին, կառուցվածքը և մասնիկների աշխատանքը
  30. Կաշվեգալանտերեային իրերի տեսականին, կառուցվածքը և մասնիկների աշխատանքը: Կաշվե իրերի նյութերին ներկայացվող պահանջները
  31. Կաշվե իրերի հիմնական նյութերի կառուցվածքը և արտադրման սկզբունքները. կաշի (կենդանու մաշկի կառուցվածքը, կաշվի հումք, կենդանու մաշկի պահածոյացումը, կաշվի արտադրության հիմնական գործընթացները և գործույթները), տեքստիլ նյութեր, արհեստական կաշիներ, թաղանթային նյութեր, ստվարաթուղթ և թուղթ, սինթետիկ նյութեր կոշիկի տակացուի համար (կոշիկի ռետիններ, ռետինի խառնուրդների վուլկանացմամբ ներբաններ, պլաստիկ նյութերից կոշիկի մասնիկներ)
  32. Կաշիների տեսականին կաշվե իրերի վերնամասի և աստառի համար: Մորթու տեսականին կաշվե իրերի համար: Տեքստիլ նյութերի տեսականին կաշվե իրերի համար:
  33. Արհեստական կաշիների և թաղանթային նյութերի տեսականին կաշվե իրերի համար
  34. Նյութերի տեսականին կաշվե իրերի մասնիկների համար
  35. Նյութերի տեսականին կոշիկի տակացուի համար
  36. Կաշվե իրերի արտադրությունում օգտագործվող նյութերի ֆիզիկական, ֆիզիկաքիմիական, ֆիզիկամեխանիկական և գեղագիտական հատկությունները։
  37. Ապրանքագիտության տեսություն Ապրանքագիտության արդի հարցերը: Ապրանքների սպառողական արժեքը:
  38. Տեքստիլ, կարի, տրիկոտաժի, կաշվի ապրանքների և հումքի դասակարգման առանձնահատկությունները:
  39. «Ապրանքների տեսականի» կատեգորիան: Ապրանքի որակը որպես ապրանքագիտության հիմնական կատեգորիա: Ապրանքների որակը բնորոշող հիմնական գործոնները
  40. Արդյունաբերական ապրանքների և հումքի ստանդարտացման ու սերտիֆիկացման էությունը, նպատակը և խնդիրները
  41. Ապրանքների և հումքի որակի հսկումը, հսկման տեսակները: Ստուգողական փորձարկումների տեսակները:
  42. Արդյունաբերական ապրանքների և հումքի որակի գնահատման ու վերահսկման մեթոդները
  43. Որակի գնահատման մեթոդները: Ապրանքների որակի մակարդակի գնահատման մեթոդները: Ապրանքների սպառողական հատկությունների ձևավորումը
  44. Տեքստիլ թելերի արտադրության հումքը:
  45. Քիմիական մանրաթելերի հատկությունների կանխատեսումը և ձևավորումը:
  46. Մանման տեսության հիմնական դրույթները (քրքրում, խառնում, գզում, սանրում, ձգում, ոլորում և փաթաթում):
  47. Գործող հաստոցի վրա գործվածքի ձևավորումը
  48. Անմշակ գործվածքի հիմնական թերությունները, դրանց պատճառները
  49. Տրիկոտաժե հյուսվածքներ, ստացման եղանակները
  50. Վերջնամշակման գործընթացներում գործվածքների հատկությունների փոփոխությունները
  51. Գործվածքների վերջնամշակման հիմնական փուլերը
  52. Չհյուսված տեքստիլ նյութեր, հիմնական տեսականին
  53. Գործվածքի և տրիկոտաժի հիմքով արհեստական մորթիներ
  54. Գորգեր և գորգանման արտադրանքներ
  55. Կարի և տրիկոտաժի ապրանքներ: Հագուստի տեսականին և դասակարգումը։ Չափսային հատկանիշները, դրանց համակցության օրինաչափությունները
  56. Բնակչության մարդաբանական չափսերի դասակարգման կարգը: Մանկական չափսերի տարակարգման առանձնահատկությունները:
  57. Կարի և տրիկոտաժի ապրանքների սպառողական հատկությունները
  58. Հագուստի մոդելավորում։ Կոմպոզիցիայի հիմնական տարրերը։ Հագուստի նախագծման մեթոդները։
  59. Հագուստի սպառողական հատկությունների ձևավորումը արտադրությունում
  60. Տրիկոտաժի արտադրության հումքը, մանվածքին ներկայացվող պահանջները
  61. Տրիկոտաժի ձևավորման եղանակները, հատկությունները
  62. Տրիկոտաժե պաստառի կառուցվածքային ցուցանիշները, դրանց ազդեցությունը տրիկոտաժի սպառողական հատկությունների վրա
  63. Ապրանքի փորձաքննությունը: Փորձաքննության կազմակերպման սկզբունքները:
  64. Սերտիֆիկացում, անցկացման կարգը: Պարտադիր ցուցանիշները:
  65. Մանկական արտադրանքի սերտիֆիկացման առանձնահատկությունները
  66. Կաշի, կոշկեղեն և կաշվեգալանտերեային ապրանքներ Կաշվի հումքի արատները և դրա տեսակավորումը
  67. Կաշվի հումքի որակական փորձաքննությունը: Կաշվի արտադրության նախապատրաստական գործընթացները:
  68. Կաշվի որակը: Կաշվի որակի գնահատման մեթոդները:
  69. Կաշվի թերությունները, դրանց բնութագրերը և ազդեցությունը կաշվի որակի վրա: Կաշվի թերությունների առաջացման պատճառները, վերացման ուղիները
  70. Կոշիկի սպառողական հատկությունների ձևավորումը
  71. Կոշիկի տեսականին։ Կոշիկի ձևանմուշները և մոդելները, դրանց գեղագիտական և կիրառական հատկությունները։
  72. Կոշիկի փորձարկումը և ստացված արդյունքների գնահատումը
  73. Կոշիկի սերտիֆիկացումը, դրա իրականացման կարգը և հիմնական ցուցանիշները
  74. Կաշվեգալանտերեային ապրանքների սպառողական հատկությունները և որակի ցուցանիշները։ Կաշվեգալանտերեային ապրանքների փորձաքննությունը
  75. Ոչխարենու մորթիներ և մուշտակային ապրանքներ Ոչխարենու և մուշտակային ապրանքների դասակարգումը։ Հումքի նախնական մշակումը և պահածոյացման եղանակները։ Մազի կառուցվածքը, մազածածկույթ
  76. Արտադրությունում ոչխարենու և մուշտակային ապրանքների սպառողական հատկությունների ձևավորումը։ Մշակման նախապատրաստական գործընթացները, դրանց նշանակությունը։ Դաբաղման մեթոդները, դրանց ազդեցությունը կաշվե նյութի միկրոկառուցվածքի վրա։
  77. Մորթիների ներկում, ներկման եղանակները։
  78. Ոչխարենու և մուշտակային ապրանքների մազածածկույթի վերջնամշակման գործողությունները։ Ոչխարենու և մուշտակային ապրանքների ստանդարտացման առանձնահատկությունները
  79. Ոչխարենու և մուշտակային ապրանքների որակի գնահատման ձևերը, տեսակավորման սկզբունքները։
  80. Ոչխարենու և մուշտակային պատրաստի արտադրանքների դասակարգումը։ Արտադրանքին ներկայացվող հիմնական պահանջները։ Ստանդարտացումը և որակի գնահատումը։
  81. Մորթե արտադրանքի սերտիֆիկացումը և գնահատման ցուցանիշները
  82. Մանվածքային արտադրության տեխնոլոգիա։ Մանվածքային արտադրության փուլերը, թողարկվող մանվածքների նկարագրերը։
  83. Բամբակի մանման արտադրության տեխնոլոգիական գործընթացները և մանման եղանակները։ Բամբակի մանման արտադրությունում օգտագործվող հումքը, խառնուրդների կազմման սկզբունքները
  84. Բամբակի մանման արտադրությունում օգտագործվող մանրաթելային հումքի և դրանցից ստացված մանվածքի հատկությունների փոխկապակցությունը, մանվածքի հատկությունների նախագծումը։ Բամբակի մանման արտադրության մեքենասարքավորումները և դրանց աշխաատանքային սկզբունքը
  85. Բրդի մանման արտադրության տեխնոլոգիական գործընթացները և մանման եղանակները։ Բրդի մանման արտադրությունում օգտագործվող հումքը, բրդի տեսականին, խառնուրդների կազմման սկզբունքները
  86. Բրդի մանման արտադրությունում օգտագործվող մանրաթելային հումքի և դրանցից ստացված մանվածքի հատկությունների փոխկապակցությունը, բրդե մանվածքի հատկությունների նախագծումը
  87. Բրդի մանման արտադրության մեքենասարքավորումները և դրանց աշխատանքի սկզբունքը
  88. Վուշի և այլ ցողունային մանրաթելերի մանումը, մանվածքի ստացման յուրահատկությունները և մեքենասարքավորումները
  89. Քիմիական շտապելային մանրաթելերի մանումը, մանվածքի ստացման յուրահատկությունները և մեքենասարքավորումները
  90. Ոլորման արտադրությունը և դրա տեխնոլոգիական գործընթացները։ Ոլորված թելերի հատկությունները։ Մանվածքի և թելերի նախապատրաստումը ոլորման համար, զույգավորում, զույգավորող մեքենա։ Ոլորման արտադրության մեքենասարքավորումները և դրանց աշխատանքի սկզբունքը։
  91. Ձևավոր ոլորում և ձևավոր թելերի ստացման տեխնոլոգիական գործընթացները։
  92. Կարի թելերի ստացման եղանակները և հիմնական առանձնահատկությունները։ Կարի թելերի արտադրության տեխնոլոգիական գործընթացները, օգտագործվող հումքը և մեքենասարքավորումները
  93. Մեծածավալ թելերի տեսակները և ձևավորման սկզբունքները
  94. Գործվածքային արտադրության փուլերը, թելերին ներկայացվող պահանջները։ Հենքի թելերի նախապատրաստումը գործման համար
  95. Վերափաթաթում, նպատակը և էությունը։ Վերափաթաթող մեքենայի տեխնոլոգիական սխեման, կառուցվածքը և աշխատանքը
  96. Հենում։ Հենման նպատակը և եղանակները։ Հենող մեքենայի տեխնոլոգիական սխեման և կառուցվածքային առանձնահատկությունները
  97. Օսլայում։ Օսլայման նպատակը։ Օսլայի բաղադրությունը և դրան ներկայացվող պահանջները։ Օսլայող մեքենան և կառուցվածքը։
  98. Ասպավորում և հանգուցակապում, իրականացման եղանակները և մեքենասարքավորումները
  99. Միջնաթելի նախապատրաստումը գործման համար. տեխնոլոգիական գործընթացները և մեքենասարքավորումները
  100. Գործվածքային հյուսվածքի պարամետրերը։ Գործվածքային հյուսվածքների դասակարգումը։ Պարզ, փոքր նախշավոր, խոշոր նախշավոր և բարդ հյուսվածքներ
  101. Հարդարման նկար, կառուցման սկզբունքները։ Հարդարման պարամետրերի հաշվարկը։
  102. Գործում։ Գործվածքային հաստոց։ Հաստոցի հիմնական մեխանիզմները և տեխնոլոգիական գործընթացները։
  103. Հենքի թելի և պատրաստի գործվածքի տեղաշարժը գործվածքային հաստոցի վրա
  104. Հենքային կարգավորիչ, կառուցվածքը և աշխատանքը
  105. Գործվածքային հաստոցի նախազգուշացնող և ավտոմատ կառավարման մեխանիզմները
  106. Տրիկոտաժի և չհյուսված տեքստիլ նյութերի արտադրության տեխնոլոգիա Տրիկոտաժե իրերի տեսականու կառուցվածքը և դասակարգումը
  107. Տրիկոտաժային արտադրության հումքը և դրա նախապատրաստումը հյուսման։ Հումքի հատկությունների բնութագիրը։ Հումքի որակի ստուգումը։ Տրիկոտաժը բնութագրող հիմնական ցուցանիշները։
  108. Գուլպայի արտադրման տեխնոլոգիայի առանձնահատկությունները
  109. Տրիկոտաժային հյուսվածքների տեսակները, պարամետրերը և դրանց հիմնական հատկությունները։
  110. Միատակ հենքագործվածքային հյուսվածքներ, դրանց հիմնական հատկությունները
  111. Երկտակ տրիկոտաժ, կառուցվածքը և հիմնական հատկությունները
  112. Լաստիկային հյուսվածքով պաստառներ գործող մեքենաներ, դրանց կառուցվածքային առանձնահատկությունները և աշխատանքի սկզբունքները
  113. Գուլպանասկեղենի արտադրություն, գուլպայի տեսակները և դրանց կառուցվածքը
  114. Տրիկոտաժե վերնահագուստի արտադրություն։ Տրիկոտաժ-կար արտադրության տեխնոլոգիական գործընթացները։
  115. Չհյուսված տեքստիլ նյութերի (ՉՀՏՆ) արտադրությունում օգտագործվող հումքը, թողարկվող արտադրանքի տեսականին։ ՉՀՏՆ արտադրության տեխնոլոգիաները, դրանց բնութագրերը
  116. Մեխանիկական մշակմամբ չհյուսված տեքստիլ նյութերի արտադրություն, հյուսակարման եղանակ, այդ եղանակով արտադրվող նյութերի դասակարգումը, հյուսակարող մեքենայի տեխնոլոգիական սխեման և աշխատանքը, օգտագործվող հյուսվածքների տեսակները
  117. Ասեղնածակման եղանակ, արտադրվող նյութերը, ասեղների տեսականին, ասեղնածակող մեքենայի սկզբունքային սխեման և աշխատանքը։
  118. Պաստառի տեխնոլոգիական պարամետրերը և դրանց կախվածությունը հումքի կազմից ու մեքենայի աշխատանքային ռեժիմից։ Ֆիզիկաքիմիական մշակմամբ չհյուսված տեքստիլ նյութերի արտադրություն
  119. Կարի արտադրության տեխնոլոգիա։ Նյութեր, թակալակարեր և կարեր, դրանց կայացման գործընթացները և ամրությունը։ Կարարտադրանքի մասնիկների սոսնձային, եռակցովի և համակցված միացությունները։ Կարարտադրանքի խոնավաջերմային մշակման գործընթացը, գործելակարգը, գործույթները և մեքենասարքավորումները
  120. Վերնահագուստի հիմնական մասնիկների սկզբնական մշակումը։
  121. Գրպանների, օձիքների, լանջաեզրերի և թևքերի մշակումը։ Գրպանների, օձիքների, լանջաեզրերի և թևքերի հավաքումը։
  122. Կիսաշրջազգեստների և շրջազգեստների արտադրման գործընթացները։ Վերնաշապիկների և անդրավարտիքների արտադրման գործընթացները։
  123. Տրիկոտաժե և մորթե իրերի ու արտադրական հագուստի մշակման առանձնահատկությունները։
  124. Կարարտադրանքի արտադրման գործընթացների ավտոմատացման և համալիր մեքենայացման հիմնական ուղղությունները։ Կարարտադրանքի որակը բնորոշող գործոնները և տեխնիկական ուղղությունները։ Կարարտադրանքի ձևանների մակերեսի որոշման եղանակները, մասնիկների և դասավորվածքի պատրաստումը։
  125. Գործվածքի առանձին կտորների խելամիտ օգտագործման եղանակները, նյութերի ծախսի նորմավորումը և հաշվարկը։ Նյութերի կտրատման եղանակները և սարքավորումները, ձևող մեքենաներ։
  126. Տեքստիլ նյութերի ձևման ոչ հպումային եղանակները։ Նյութերի նախապատրաստման և ձևման գործընթացները, գործվածքների բեռնաթափումը և տեղափոխումը, որակի վերահսկումը
  127. Գործվածքի փռումը, փռվածքի և կարարտադրանքի մասնիկների կտրումը։ Ձևման արտադրության եզրափակիչ գործույթները։ Նախապատրաստական և ձևման արտադրության տեխնոլոգիական գործընթացների նախագծման խնդիրները և կարգը։
  128. Կարի արտադրամասերի տեխնոլոգիական գործընթացների նախագծման խնդիրները և կարգը։ Կարարտադրանքի արտադրման տեխնոլոգիական գործընթացների բարելավումը։
  129. Կաշվի և մորթու արտադրության տեխնոլոգիա։ Թրջում։ Թրջման գործընթացի վրա ազդող գործոնները։ Մազազերծում։ Մազազերծման եղանակները։
  130. Մոխրում։ Մոխրման վրա ազդող գործոնները։ Մոխրազերծում և փափկեցում, դրանց վրա ազդող գործոնները։
  131. Պիկելման և թթվեցման գործընթացներն ու դրանց կարևորությունը կաշվի ու մորթու մշակման համար։
  132. Ճարպազերծում։ Մորթու մազի ճարպազերծման բացատրությունը համաձայն Պ.Ա. Ռեբինդերի։
  133. Դաբաղման գործընթացը և դրա նշանակությունը կաշվի և մորթու կառուցվածքի ձևավորման վրա։ Քրոմային դաբաղման եղանակները։ Ոչխարենու մուշտակի դաբաղման գործընթացի նկարագրությունը։
  134. Վերադաբաղման գործընթացը և դրա նշանակությունը կաշվի մշակման համար։ Տանիդային դաբաղում, դրա նշանակությունը տակացու կաշիների ստացման համար։ Սինթետիկ դաբաղանյութերով դաբաղում։
  135. Կաշվի և մորթու կաշվենյութի ներկման, յուղման գործընթացները։
  136. Մորթիների մազի ներկման և վերջնամշակման գործըթնացները և գործույթները։
  137. Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի տեխնոլոգիա։ Ձևման ժամանակ նյութերի խելամիտ օգտագործումը։ Կոշիկի վերնամասի և տակացուի համար նյութի մակերեսի օգտագործման տոկոսի որոշումը։ Հիմնական նյութերի ծախսի և անհրաժեշտ նորմերի սահմանումը։
  138. Ձևանմուշների դասավորումը նյութերի ձևման ժամանակ և այդ գործընթացում համակարգչային տեխնիկայի օգտագործումը։ Նյութերի կտրումը և եղանակները։
  139. Խոնավության ազդեցությունը կոշիկի և կաշվե նյութերի հատկությունների վրա։ Կոշիկի վերնամասի և տակացուի խոնավացումը և չորացումը. եղանակները, օգտագործվող սարքավորումները
  140. Կոշիկի ջերմախոնավային մշակումը և սարքավորումները։
  141. Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի մասնիկների ձևավորման եղանակները։ Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի մասնիկների ամրացման մեխանիկական եղանակները։ Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի մասնիկների ամրացման սոսնձային եղանակները։
  142. Հարակցության տեսությունները, սոսնձային ամրացման ֆիզիկական հիմունքները և տեխնոլոգիան։ Կոշիկի և կաշվե նյութերի սոսնձային միացությունների մեխանիկական ամրությունը։
  143. Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի մասնիկների և հանգույցների պատրաստումը բարձր հաճախությամբ հոսանքներով։ Կաշվե արտադրանքի արտադրության ձուլման եղանակները
  144. Կոշիկի արտադրության մամլառետինացման եղանակը
  145. Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի վերջնամշակումը, արտադրության տեխնոլոգիական գործընթացների նախագծման խնդիրները և կարգը
  146. Կոշիկի և կաշվեգալանտերեային արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացումը։