ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (Ազգագրություն (ազգաբանություն))

Questions
  1. «Էթնիկ հանրություն» հասկացությունն արդի գիտության մեջ:
  2. Էթնիկ հանրությունների կառուցվածքաբանական առումները (ներքին և արտաքին կառուցվածքաբանություն: Էթնոլեզվախմբեր, էթնոլեզվա¬ընտանիքներ, ենթաէթնիկ խմբեր և այլն):
  3. Էթնիկ հանրությունների պատմական տիպերը:
  4. Էթնիկ գործընթացներն արդի աշխարհում և դրանց տիպաբանության հիմնախնդիրները:
  5. Էթնիկ հանրությունների դասակարգման սկզբունքներն արդի գիտության մեջ:
  6. «Էթնոս» և «մշակույթ» հասկացությունների փոխառնչակցությունների խնդիրը:
  7. Ազգագրության կապն այլ գիտությունների հետ:
  8. Ազգագրական գիտության ձևավորումը 19-րդ դարում և հիմնական ուղղությունները:
  9. «Ավանդույթ», «նորույթ» և «վերապրուկ» հասկացություններն ազգագրության մեջ:
  10. Աշխարհի բնակչության էթնոլեզվական դասակարգման սկզբունքներն արդի գիտության մեջ:
  11. Էթնիկ կոնֆլիկտները և դրանց տիպաբանության հիմնախնդիրները արդի գիտության մեջ:
  12. Էթնիկ գիտակցության և էթնիկ ինքնության ուսումնասիրության հիմնախնդիրներն ազգագրության մեջ:
  13. Քաղաքակրթությունների ուսումնասիրության հիմնախնդիրներն արդի գիտության մեջ:
  14. Էվոլյուցիոնիստական և նեոէվոլյուցիոնիստական տեսություններն ազգագրության մեջ:
  15. Դիֆուզիոնիստական տեսություններն ազգագրության մեջ:
  16. Սոցիոլոգիական տեսություններն ազգագրության մեջ:
  17. Էթնոհոգեբանական տեսություններն ազգագրության մեջ:
  18. Ստրուկտուրալիստական տեսություններն ազգագրության մեջ:
  19. Ֆունկցիոնալիստական դպրոցն ազգագրության մեջ:
  20. Էթնոհոգեբանական տեսություններն ազգագրության մեջ:
  21. Մշակութային ռելյատիվիստական տեսություններն ազգագրության մեջ:
  22. Էթնոսի նորագույն տեսություններն ազգագրության մեջ (պրիմորդիալիզմ, ինստրումենտալիզմ, կոնստրուկտիվիզմ):
  23. Խորհրդային դպրոցն ազգագրության մեջ:
  24. Ամերիկյան դպրոցը պատմական ազգաբանության մեջ:
  25. Պատմահամեմատական և արեալային հետազոտության մեթոդներն ազգագրության մեջ:
  26. Ազգագրական դաշտային հետազոտությունների մեթոդները:
  27. Արդիականության ուսումնասիրության ազգագրական տեսանկյունները:
  28. Կիրառական ազգագրական հետազոտությունները
  29. Քաղաքի ազգագրական ուսումնասիրության մեթոդներն ու հիմնախնդիրները:
  30. Գյուղի ազգագրական ուսումնասիրության մեթոդներն ու հիմնախնդիրները:
  31. «Մշակույթ» հասկացությունն արդի գիտության մեջ:
  32. Մշակույթի կառուցվածքաբանական առումները` երկմասն, եռամասն, քառամասն:
  33. «Ռասա» հասկացությունն արդի գիտության մեջ:
  34. Եվրոպոիդ մեծ ռասան և նրա ստորաբաժանումները:
  35. Մոնղոլոիդ մեծ ռասան և նրա ստորաբաժանումները:
  36. Նեգրավստրալոիդ մեծ ռասան և նրա ստորաբաժանումները:
  37. Հնդեվրոպական էթնիկ հանրություններ:
  38. Աֆրասիական էթնիկ հանրություններ:
  39. Ալթայան էթնիկ հանրություններ:
  40. Ուրալյան էթնիկ հանրություններ:
  41. Ավստրոասիական էթնիկ հանրություններ:
  42. Ավստրոնեզական էթնիկ հանրություններ:
  43. Նիգեր-կորդոֆանյան էթնիկ հանրություններ:
  44. Հնդկացիական էթնիկ հանրություններ:
  45. Կովկասյան էթնիկ հանրություններ:
  46. Աբխազա-ադըղական էթնիկ հանրություններ:
  47. Վայնախա-դաղստանյան էթնիկ հանրություններ:
  48. Հարավ-Արևմտյան Ասիայի բնակչության էթնոլեզվական բնութագիրը:
  49. Վրացիների էթնոմշակութային բնութագիրը:
  50. Ադրբեջանցիների էթնոմշակութային բնութագիրը:
  51. Հայոց էթնոմշակութային և մարդաբանական բնութագիրը:
  52. Ազգագրական գիտելիքը միջնադարյան հայ պատմագրությունում:
  53. Ազգագրական նյութերը 19-րդ դարի հայ գեղարվեստական գրականությունում:
  54. Ե. Լալայանի և «Ազգագրական հանդեսի» դերը հայ ազգագրության զարգացման գործում:
  55. Գ. Սրվանձտյանցի ազգագրական գործունեությունը:
  56. Խ. Աբովյանի ազգագրական ժառանգությունը:
  57. «Էմինյան ազգագրական ժողովածուի» դերը հայ ազգագրության զարգացման գործում:
  58. Ստ. Լիսիցյանի ազգագրական գործունեությունը:
  59. Հայոց երկրագործական մշակույթը:
  60. Հայոց անասնապահական մշակույթը:
  61. Հայոց արհեստագործական մշակույթը:
  62. Հայոց ավանդական բնակարանային համալիրները և դրանց տեսակները:
  63. Հայոց ավանդական ուտեստի համակարգը:
  64. Հայ ժողովրդական տարազի համալիրների ընդհանուր բնութագիրը:
  65. Հայոց ավանդական ընտանիքը և ընտանիքի ձևերը:
  66. Ազգակցական հարաբերությունների համակարգերը հայոց մեջ:
  67. Հայոց հեթանոսական դիցարանը:
  68. Հայ ժողովրդական տոները:
  69. Հայոց հումանիտար մշակույթի ընդհանուր բնութագիրը:
  70. Անցումային շրջանի հայ հասարակության էթնոմշակութային բնութագիրը:
  71. ՀՀ ազգային փոքրամասնությունները և նրանց տեղաբաշխվածությունը:
  72. Սփյուռքահայ գաղթօջախների էթնոմշակութային բնութագիրը:
  73. Արցախյան հիմնախնդրի ազգագրական ուսումնասիրության հիմնական առումները:
  74. Էթնոսոցիոլոգիական հետազոտությունների մեթոդները հայ ազգագրությունում: