Organization
Speciality
Questions
- Հասկացողություն կենսապոլիմերների, կենսառեգուլյատորների և մետաբոլիտների մասին (պրե- և պրոմետաբոլիտներ, առաջնային և երկրորդային մետաբոլիտներ):
- Քիմիական կապի տեսակները և ատոմների փոխազդեցությունը օրգանական մոլեկուլներում:
- Սպիտակուցի առաջնային կառուցվածքի որոշումը: N- և C-ծայրային ամինաթթվային մնացորդների որոշման մեթոդները:
- Պեպտիդների կառուցվածքն ու դասակարգումը: Պեպտիդային կապ և պեպտիդային սինթեզի ստրատեգիան:
- Կենսօրգանական միացությունների հետազոտման մեթոդները (ՄՄՌ, քրոմտոգրաֆիա՝ իոնափոխանակային, ԲԱՀՔ, ԳՀՔ և այլն):
- Դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ, նրանց մակրոմոլեկուլյար կառուցվածքը: Չարգաֆի կանոնը: Ռիբոնուկլեինաթթուներ, տեսակները և քիմիական սպեցիֆիկությունը:
- Ամինաթթուների կառուցվածքը, անվանակարգությունը, ստերեոքիմիան և ֆիզիկո-քիմիական հատկությունները: Էնանտիոմերներ և դիաստերեոմերներ:
- Հասկացողություն ֆերմենտների ակտիվ կենտրոնի մասին: Դիքսոնի մոդելը: Հիդրոլազա ֆերմենտի ազդեցության մեխանիզմը:
- Պորֆիրիններ և մետաղապորֆիրիններ, նրանց կենսաբանական ֆունկցիաները:
- Կենսօրգանական միացությունների հետազոտման ռենտգենկառուցվածքային, մասսպեկտրոսկոպիկ, օպտիկական պտույտի դիսպերսիայի և շրջանային դիքրոիզմի մեթոդները:
- Ամինաթթուների սինթեզի մանրէաբանական և կենսատրանսֆորմացիոն մեթոդները:
- Ֆերմենտատիվ ռեակցիաների կինետիկան: Միխաելիս-Մենտենի հավասարումը, ֆերմենտ սուբստրատային կոմպլեքս, ռեակցիայի արագության կախումը սուբստրատի և ֆերմենտի կոնցենտրացիայից:
- Օրգանական միացությունների տարածական կառուցվածքը, կոնֆիգուրացիա և կոնֆորմացիա: Հասկացողություն ստերեոիզոմերների մասին: Ռացեմիզացիա և էպիմերիզացիա:
- Մոնոսախարիդների կառուցվածքը և կոնֆորմացիան: Կարբոնիլային, սպիրտային և գլիկոզիդային հիդրօքսիլ խմբերի ռեակցիաները:
- Միոգլոբին և հեմոգլոբին: Հեմինի և գլոբինի քիմիան: Հեմոգլոբինի մոլեկուլի կառուցվածքը և ֆիզիոլոգիական ֆունկցիաները:
- Ռացեմատ ամինաթթուներ, բաժանման քիմիական և էնզիմատիկ մեթոդները: Ամինաթթուների բնական սինթեզը, բիոմիմետիկա:
- Սպիտակուցների սինթեզը: Հասկացողություն տրանսկրիպցիայի և տրանսլյացիայի մասին:
- Լիպիդների դասակարգումը, անջատումն ու կառուցվածքային էլեմենտները: Հագեցած և չհագեցած ճարպաթթուներ, դրանց անջատման մեթոդները:
- Հասկացություն քիրալության, պրոքիրալության և աքիրալության մասին, ասիմետրիկ սինթեզ:
- Ամինաթթուների որակական ռեակցիաները՝ Ռուէմանի ռեակցիա: ամինաթթուների ստացման խառը քիմիա-էնզիմատիկ և քիմիական եղանակները:
- Մոնոշաքարների ֆիզիկական հատկությունները, օպտիկական պտույտը անալիզի մեթոդները: Ամինաշաքարներ և դեզօքսիշաքարներ:
- Ամինաթթուների ֆունկցիոնալ խմբերի՝ α-NH2 α-COOH խմբերի պաշտպանման մեթոդները: Ֆունկցիոնալ խմբերի ակտիվացումն ու պեպտիդային կապի առաջացումը:
- Ֆերմենտների սպեցիֆիկությունը և տեսակները՝ բացարձակ, խմբակային և ստերեոքիմիական:
- Ցիտոքրոմներ: A, B, C, D խմբերի ցիտոքրոմներ: Դրանց կառուցվածքը, կոնֆորմացիան և կենսաբանական ֆունկցիաները:
- Ամինաթթուների բաժանման իոնափոխանակային մեթոդները, էլեկտրոֆորեզ: Ամինաթթուների որակական և քանակական անալիզի մեթոդները: Քիրալային անալիզ:
- Պեպտիդների սինթեզը պոլիմերային հենքի վրա (Մերիֆիլդի պինդֆազային սինթեզ): Գլուտաթիոն և ինսուլին, դրանց սինթեզն ու կենսաբանական նշանակությունը:
- Տերպեններ, բնութագրումը և կենսաբանական նշանակությունը:
- Պեպտիդային սինթեզի ակտիվացված էսթերների և կարբոդիիմիդային մեթոդները: Գլյուկագոն և գաստրին կենսաբանակն սինթեզն ու նշանակությունը:
- α-քիմոտրիպսինի, ացետիլխոլինհիդրոլազի, կրեատինկինազի ակտիվ կենտրոնի կառուցվածքը:
- Պոլինուկլեոտիդներ, կառուցվածքը, միջնուկլեոտիդային կապի բնույթը, նուկլեոտիդային հաջորդականության որոշման եղանակները:
- Նուկլեինաթթուների բաղադրիչ մասերի կենսասինթեզը՝ պիրիմիդինային և պուրինային ռիբոնուկլեոտիդներ:
- Ածխաջուր-սպիտակուցային կոմպլեքսներում կապերի բնույթը: Գլիկոպրոտեիններ:
- Հագեցած և չհագեցած ճարպաթթուների սինթեզը:
- Ֆոսֆոլիպիդներ, բնական ֆոսֆոլիպիդների ձևերը, սինթեզի մեթոդները: Կարդիոլիպինը և նրա ածանցյալները:
- Աստիճանական պեպտիդային սինթեզ: Օքսիտոցինի սինթեզ: Ֆրագմենտների կոնդենսումը պեպտիդային սինթեզում:
- Ֆերմենտատիվ ռեակցիաների արագության կախվածությունը արտաքին ֆակտորներից (ջերմաստիճան, միջավայրի pH և այլն):
- Ֆերմենտների նախորդների ակտիվացումը, նախաֆերմենտներ: Կոշլանդի հիպոթեզը:
- Մոնոնուկլեոտիդների սինթեզը: Նուկլեոտիդների և նուկլոզիդների կոնֆորմացիան՝ ցիս, տրանս, էնդո, էկզո:
- Պոլիսախարիդներ, կրախմալ, գլիկոգեն կենսասինթեզը և կենսաբանական ֆունկցիաները:
- Սպիտակուցային և ոչ սպիտակուցային ամինաթթուներ: Սինթեզի առանձնահատկությունները, դրանց կենսաբանական և կիրառական նշանակությունը:
- Ածխաջրերի կատաբոլիզմը: Պենտոզֆոսֆատային օքսիդացման ցիկլը:
- Ֆոսֆոլիպիդների քիմիական և ֆիզիկական հատկությունները:
- Ոչ սպիտակուցային ամինաթթուներ, սինթեզի եղանակներն ու կիրառական նշանակությունը:
- Ֆրագմենտների կոնդենսումը պեպտիդային սինթեզում: Val5-անգիոտենզին պեպտիդի սինթեզը:
- Լիպոպրոտեիդներ, դրանց կենսաբանական դերը: Թաղանթի կառուցվածքը, քիմիական բաղադրությունը:
- Պեպտիդային շղթայի սելեկտիվ հիդրոլիզի մեթոդները՝ քիմիական և ֆերմենտատիվ:
- ԴնԹ-ի ռեպլիկացիան: Ռիբոսոմային-ՌՆԹ, մատրիցային-ՌՆԹ, փոխադրիչ-ՌՆԹ, ֆունկցիաները:
- Քլորոֆիլներ, տեսակները և կենսասինթեզը:
- Մոնոգլիցերիդների և դիգլիցերիդների սինթեզը, ֆունկցիոնալ խմբերի պաշտպանումը:
- Պեպտիդային բնույթի հակաբիոտիկներ՝ գրամիցիդիններ, տիրացիդիններ, կառուցվածքն ու կենսաբանական ֆունկցիաները:
- Ամինաթթուների կառուցվածքը, անվանակարգումը և ստերեոքիմիան: Իզոելեկտրիկ կետ:
- Հագեցած ածխածնի ատոմի մոտ նուկլեոֆիլային տեղակալման SN1 և SN2 ռեակցիաներ:
- Ֆիբրիլյար և գլոբուլյար սպիտակուցներ, դրանց կառուցվածքի որոշման մեթոդները:
- Ֆերրիցիտոխրոմների կառուցվածքը, ակտիվ կենտրոնի կապերը:
- Պոկման ռեակցիաներ՝ E1, E2, E1CB:
- Ամինաթթուների բնական սինթեզի մեխանիզմը: Պիրիդօքսալային կատալիզի հիմնական դրույթները:
- Միոգլոբինի կառուցվածքը, ֆիզիոլոգիական ֆունկցիաները, կենսասինթեզը:
- Ամինաթթուների իզոելեկտրիկ կետի և դիսոցման հաստատունների որոշման եղանակները: Մեթիոնինի սինթեզի խառը քիմիաէնզիմատիկ մեթոդը:
- Պեպտիդային բնույթի հակաբիոտիկներ: էնիատիններ,կառուցվածքը և կենսաբանական ֆունկցիան:
- Օլիգոսախարիդների քիմիական մոդիֆիկացման եղանակները, իզոմերիզացիան և էպիմերիզացիան:
- Մետաղի իոնի դերը ֆերմենտատիվ կատալիզում: Ինհիբիտորներ և ակտիվատորներ, նրանց ազդեցության մեխանիզմը:
- Մոնոշաքարների, օլիգոշաքարների և բազմաշաքարների կենսասինթեզը: Ածխաջրերի կատաբոլիզմը:
- Պարզ եթերային կապերով լիպիդների կենսասինթեզը: Լիպոպրոտեիդների կենսաբանական դերը:
- Թաղանթի կառուցվածքը, քիմիական բաղադրությունը: Կենսաբանական թաղանթի մոլեկուլյար կառուցվածքը:
- Հասկացողություն նուկլեոպրոտեիդների մասին: Դեզօքսիռիբոնուկլեոտիդներ, ռիբոսոմներ:
- Ակտիվ կենտրոնը կազմող ցիստեինի սուլֆհիդրիլային, սերինի հիդրօքսիլ, հիստիդինի իմիդազոլային ֆունկցիոնալ խմբերի կապը ֆերմենտի ակտիվության հետ:
- Հասկացողություն ստերեոիզոմերների մասին: Ռացեմիզացիա և էպիմերիզացիա:
- Աստիճանական պեպտիդային սինթեզ: Օքսիտոցինի սինթեզ: Ֆրագմենտների կոնդենսումը պեպտիդային սինթեզում:
- Միոգլոբինի կառուցվածքը, ֆիզիոլոգիական ֆունկցիաները, կենսասինթեզը:
- Նախաֆերմենտներ: Ֆերմենտների սպեցիֆիկությունը (Կոշլանդի հիպոթեզը):
- Լիպիդներ, ֆոսֆոլիպիդների կառուցվածքային էլեմենտները, հագեցած ճարպաթթուներ:
- Ցիկլիկ պեպտիդների սինթեզը: Գրամիցիդին –C պեպտիդի սինթեզը:
- Հասկացություն քիրալության, պրոքիրալության և աքիրալության մասին, ասիմետրիկ սինթեզ:
- Մոնոշաքարների, օլիգոշաքարների և բազմաշաքարների կենսասինթեզը: Ածխաջրերի կատաբոլիզմը:
- Հեմոգլոբինի կառուցվածքը, ֆիզիոլոգիական ֆունկցիաները, կենսասինթեզը: