Organization
Speciality
Questions
- Քվանտային էլեկտրոնիկայի հիմնական հասկացությունները: Սպոնտան և հարկադրական անցումներ: Էյնշտեյնի գործակիցներ:
- Կլանում և ուժեղացում, ատոմական մակարդակների բնակեցվածության ինվերսիա, ուժեղացման գործակից: Կլանման լայնական կտրվածք:
- Ատոմը էլեկտրամագնիսական դաշտում: Փոխազդեցության վերլուծումը ըստ մուլտիպոլների:
- Էլեկտրական դիպոլային, էլեկտրական քվադրուպոլ և մագնիսական դիպոլային փոխազդեցություններ:
- Էլեկտրական դիպոլային անցումը. կլանում, դիսպերսիա և հագեցում: Ընկալունակություն:
- Ընկալունակության թենզորական հատկությունները:
- Ռեզոնատորներ: Ֆրենելի թիվը: Ռեզոնատորի բարորակությունը:
- Ռեզոնատորային մոդեր: Երկայնական և լայնական մոդեր:
- Ազատ գեներացիայի ռեժիմ:
- Լազերի ռեզոնատորի բարորակության մոդուլյացիա. Էլեկտրաօպտիկական մոդուլյացիա, պտտվող պրիզմայի մեթոդ, ներկանյութերի օգնությամբ պասիվ մոդուլյացիայի մեթոդ:
- Լազերների ժամանակային, սպեկտրային և էներգետիկ համեմատական բնութագրերը:
- Գազային լազերներ: Գազային ակտիվ միջավայրի առանձնահատկությունները He – Ne լազերներ, էներգետիկ մակարդակների սխեմա:
- Պինդմարմնային լազերներ: Քրոմի իոնի էներգետիկ մակարդակների կորունդում, ռուբինային լազերներ: Նեոդիմի իոնի էներգետիկ մակարդակները, նեոդիմային լազեր:
- Ներկանյութային լազերներ: Ներկանյութերի սպեկտրալ լյումինեսցենտային բնութագրերը: Էներգետիկ մակարդակների սխեմա: Ալիքի երկարության կառավարումը:
- Ոչ գծային միջավայրի նյութական հավասարումները: Ֆենոմենոլոգիական ոչ գծային ընկալունակություններ:
- Ոչ գծային ընկալունակությունների թենզորական հատկություններ:
- Հիմնական քառակուսային և խորանարդային երևույթները:
- Ոչ գծային ընկալունակության մեխանիզմները. անհարմոնիկ օսցիլյատորի մոդելը՝ էլեկտրոնային ոչգծայնություն:
- Ոչ գծային ընկալունակության մեխանիզմները. ջերմային մեխանիզմ:
- Ոչ գծային ընկալունակության մեխանիզմները. կողմնորոշումային մեխանիզմ:
- Քառակուսային երևույթներ: Երկրորդ հարմոնիկի գեներացիան տրված դաշտի մոտավորությամբ:
- Երկրորդ հարմոնիկի գեներացիայի փուլային սինքրոնիզմի ուղղության որոշումը: Կոհեենտության երկարություն:
- Տրոհումային անկայունության երևույթ: Փուլային սինքրոնիզմի ուղղության որոշումը: Լույսի պարամետրական գեներատորներ:
- Ոչ գծային դիսպերսիա և կլանում:
- Կերի օպտիկական երևույթը: Բևեռացման հարթության պտտումը ոչ գծային միջավայրում:
- Լուսային փնջերի ինքնազդեցությունը: Ինքնակիզակետման կրիտիկական երկարություն և շեմային հզորություն: Լույսի ինքնականալավորում:
- Ոչգծայնություն և հետադարձ կապ: Ներռեզոնատորային ոչ գծային տարրեր: Օպտիկական բիստաբիլություն և անկայունություններ:
- Ստիպողական կոմբինացված ցրում: Մղման ալիքի և ստոքսյան բաղադրիչի ամպլիտուդների կարճեցված հավասարումները: Ուժեղացման գործակիցը ստիպողական կոմբինացված ցրման ժամանակ:
- Կոմբինացված ցրման ակտիվ սպեկտրոսկոպիա: Նրա առավելությունները: