Sasun Baghdasaryan's publications

Sort By
Year
Publication year (field_publication_year)

Publication: Article

Պաշտպանության կազմակերպման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում

pp. 162-169 (2018)

Description: Գիտական հոդվածը նվիրված է պետության (Հայաստանի Հանրապետություն) պաշտպանության գործառույթին և պետական մարմինների իրավասության առանձնահատկություններին: Աշխատանքում նաև կարևոր նշանակություն է տրված պետության և հասարակության փոխհարաբերություններին` երկրի պաշտպանության կազմակերպման գործընթացում: Որպես նորմատիվ իրավական բազա հետազոտված են ինչպես նախկին, այնպես էլ գործող և նոր ընդունված իրավական ակտերը (Սահմանադրություն, օրենքներ և այլն):


Պաշտպանության ոլորտի իրավական կարգավորման ուկառավարման սկզբունքները պետության կառուցակարգի սահմանադրական հիմունքների համակարգում

No. 2 pp. 84-100 (2019)

Description: Հոդվածում հեղինակը, տարանջատելով պաշտպանության գործառույթի կառավարման մակարդակները, վերլուծելով պատերազմի օրենքների վրա խարսխված ռազմական կառավարման սկզբունքները, դրանք համադրելով պետական կառավարման ընդհանուր սկզբունքների հետ, եզրակացնում է, որ պաշտպանության գործառույթի սահմանադրական կարգավորման հիմքերը ստեղծելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոլորտի առանձնահատկությունները: Ելնելով կառավարման տեսության պահանջներից, վերին մակարդակի կառավարման (ընդհանուր) սկզբունքները պետք է հարմարացվեն ստորին մակարդակի (ռազմական կառավարման ու պատերազմի վարման) սկզբունքներին, այլ ոչ թե հակառակը: Այս շատ կարևոր խնդիրը նրբորեն պետք է կենսագործվի սահմանադրական կարգավորման համակարգում՝ նպատակ ունենալով չառաջացնել կոլիզիաներ տարբեր մակարդակների կառավարման սկզբունքների միջև, հարմարացնել վերին մակարդակի սկզբունքները ռազմական և զինված պայքարի օրենքների վրա խարսխված ստրատեգիական ու տակտիկական սկզբունքներին, դրանք ներդաշնակորեն ինտեգրել պետական կառավարման սահմանադրական ընդհանուր սկզբունքների համակարգում:


ՀՀ զինված ուժերի բարձրագույն կառավարման համակարգի հիմնախնդիրները

No. 10/243-244 pp. 18-28 (2019)

Description: Հոդվածում հեղինակը հիմնավորում է, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտպանական ոլորտի խաղաղ կառավարման համակարգը վերանայման և վերակազմավորման կարիք ունի, որի ընթացքում պահպանելով կառավարման կենտրոնացվածությունը՝ պետք է փորձել գտնել այնպիսի լուծումներ, որոնք ռազմաստրատեգիական խնդիրների լուծմանը կապահովեն պետության գլխի, օրենսդիր մարմնի մասնակցությունը, իհարկե, չվնասելով երկրի պաշտպանության շահերին:


Պետության պաշտպանության առնչությամբ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների սահմանափակման պրոբլեմը

No. 3(101) pp. 80-88 (2019)

Description: Հոդվածում հեղինակը հիմնավորում է, որ սահմանադրական կարգավորումը պետք է խարսխվի երկրի ու ժողովրդի, նրա պետության առանձնահատկությունների վրա: Այդ առանձահատկությունները և անկախության շրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը թելադրում են, որ երկրի պաշտպանությունը պետք է դիտարկվի պետության կարևորագույն սահմանադրական խնդիր, որից ելնելով անհրաժեշտ է մարդու իրավունքների սահմանափակման օրինաչափ շահ կամ նպատակ ճանաչել նաև «պաշտպանությունը», հատկապես, որ «պետական անվտանգություն» հասկացությունը բանավեճային ու շատ կողմերով անորոշ է:


Երկրի պաշտպանության գործառույթի կենսագործման կառուցակարգի առանձնահատկությունները

No. 114 pp. 67-74, 87 (2019)

Description: Երկրի պաշտպանության պետական կառավարման բովանդակությունը, իրականցման ձևերը և մեթոդները, ենթագործառույթները, կառուցվածքը, պայմանավորված են զինված ուժերի կազմակերպման ու զինված պայքարի (պատերազմի) վարման սոցիալ-պատմական օրինաչափություններով: Պաշտպանության գործառույթի ներգործության օբյեկտում գլխավոր դերակատարը զինված ուժերն են՝ իրենց բնորոշ կազմակերպագործառութային առանձնահատկություններով, ինչն էլ հենց գործառույթի գլխավոր առանձնահատկությունն է: Բանակը գործառույթի իրականացման հիմնական, առաջնային նշանակության կազմակերպական (նաև իրավականացված) ձևն է: Պաշտպանական հարաբերությունների պետական կառավարումը (պետական մարմինները), առանց մարտունակ բանակի անզոր կառույցներ են, հետևաբար գործառույթի իրականացման արդյունավետության ցուցիչը մարտունակ բանակն է, այլ ոչ թե դրա քաղաքական-իրավական կառավարման ու կարգավորման իմիտացիան:


Պետության պաշտպանությունը որպես սահմանադրական գործառույթ

No. 11-12/245-246 pp. 34-41 (2019)

Description: Հեղինակը վերլուծելով պետության գործառույթների տեսության բոլոր վարկածները (արևմտյան, սոցիալիստական, հետխորհրդային), բոլոր հայեցակարգերը (ավանդական և ազատական-իրավաբանական) եզրակացնում է, որ երկրի պաշտպանության գործառույթն ունի ազգային-հասարակական պահանջմունքներով պայմանավորված հիմքեր: Դրա կենսագործման միջազգային իրավական հիմքը պետության անհատական ինքնապաշտպանության իրավունքն է: Երկրի պաշտպանության գործառույթը մշտական-հարատև (այլ ոչ թե ժամանակավոր), համապետական (այլ ոչ թե վարչատարածքային), համասոցիալական (այլ ոչ թե դասակարգային) հիմնական գործառույթ է: Պաշտպանությունը օբյեկտիվորեն լինելով հասարակական խնդիր, ի տարբերություն այլ գործառույթների, վերապահված է կամ պատվիրակված է միայն հասարակության լիիշխան հատուկ քաղաքական կազմակերպությանը՝ պետությանը, նրա մենաշնորհն է, ինչը գործառույթին հաղորդում է կայունություն, մշտականություն, կազմակերպվածություն: Պաշտպանական գործառույթի բնույթը պահանջում է գործողությունների մշտական ու միասնական, համակարգված ու կենտրոնացված իրականացում, կենսագործման նպատակային կառուցակարգ, ինչը կարող է ապահովել միայն պետությունը, զերծ պահելով իրականացումը տատանումներից ու վարիվերումներից:


Արագացված օրենսդրման կառուցակարգը պատերազմական իրավիճակում

No. 1-2/247-248 pp. 25-31 (2020)

Description: Հոդվածում հեղինակը, վերլուծելով և համադրելով ռազմաստրատեգիական կառավարման ու օրենսդրման առանձնահատկությունները, գտնում է, որ արագացված օրենսդրման կառուցակարգը պատերազմական իրավիճակում իրավական ու սահմանդարական քաղաքականության հրատապ խնդիր է: Քննարկելով հարցը համաշխարհային փորձի համատեքստում առաջարկվում է ընտրել և ամրագրել պատերազմական իրավիճակի համար նախատեսված օրենսդրման պարզեցված և արագ ընթացակարգ, ինչը որպես ինստիտուտ երաշխիք է հնարավոր պատերազմական իրադրության մեջ օրենսդրման կառուցակարգը իրավիճակին ադեկվատ գործող դարձնելու համար, ունենալ արագ արձագանքող, իրավիճակի համար անհրաժեշտ օրենսդրական լուծումներ: Այդ ինստիտուտը կապահովի ռազմաստրատեգիական, օպերատիվ և տակտիկական կառավարման սկզբունքներին համապատասխանող երկրի պաշտպանության օրենսդրական կարգավորումը, չի առաջացնի հակաժողովրդավարական ռեժիմի կամ տարատեսակ չարաշահումների ու խախտումների սպառնալիքներ ու վտանգներ:


Publication: Thesis

Պաշտպանության ոլորտում հարաբերությունների սահմանադրական կարգավորման իրավական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում