ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 56-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2023 թվականի փետրվարի 15-ի «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար 2023 թվականին ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակը հաստատելու վերաբերյալ» N 56-Ա հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները` 1) Հրամանի վերնագրից, 1-ին կետից և Հավելված 1-ի վերնագրից հանել «2023 թվականին» բառերը, 2) Հրամանի 3-րդ կետում «2023» թիվը փոխարինել «2026» թվով:
Files