Հ Ր Ա Մ Ա Ն № 166-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 61-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2022 թվականի մարտի 9-ի «Ատենախոսությունների հիմնական արդյունքները և դրույթները հրատարակելու համար Բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող չափանիշները հաստատելու և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 86-Ա հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 61-Ա հրամանի հավելվածով հաստատված Ատենախոսությունների հիմնական արդյունքները և դրույթները հրատարակելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող չափանիշների 19-րդ կետից հանել «Յուրաքանչյուր տարվա համար ցուցակը վերանայվում է:» նախադասությունը:                                                                                                                                                       

Files