Speciality
Questions
- Հայոց լեզվի պատմության փուլերը:
- Արդի գրական լեզվի արևելահայ և արևմտահայ տարբերակները:
- Հնչյունաբանություն. հնչյուն և հնչույթ:
- Հնչյունների դասակարգումը և բնութագիրը:
- Հնչյունափոխություն, նրա տեսակները:
- Ուղղագրություն և ուղղախոսություն:
- Բառագիտություն. բառ, բառույթ և բառաձև:
- Իմաստաբանություն և իմաստափոխություն:
- Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի:
- Ժամանակակից հայերենի բառապաշարը և նրա հարստացման միջոցները՝ ներքին և արտաքին:
- Բառակազմություն. բառաբարդում և ածանցում:
- Բարդության տեսակները:
- Ժամանակակից հայերենի բառապաշարն ըստ գործածության ոլորտների:
- Ժամանակակից հայերենի բառապաշարի պատմական շերտերը. գործուն և ոչ գործուն բառապաշար:
- Դարձվածաբանություն: Ժամանակակից հայերենի դարձվածային միավորների դասակարգումը:
- Հայ բառարանագրություն: Բառարանների տեսակները:
- Քերականական իմաստ և ձև: Քերականական կարգեր:
- Բառի ձևաբանական կառուցվածքը, ձևույթներ: Հիմք և վերջավորություն:
- Խոսքի մասերի դասակարգման սկզբունքները:
- Խոսքի մասերը հայերենում, նրանց դասակարգումն ըստ նյութական, ձևաբանական և շարահյուսական հատկանիշների:
- Գոյական անուն, գոյականի խոսքիմասային առանձնահատկությունները և իմաստային- քերականական տեսակները:
- Գոյականի թվի, հոլովի, առկայացման քերականական կարգերը, նրանց արտահայտման միջոցները:
- Ածական անունը որպես խոսքի մաս, ածականի տեսակները, կազմությունը, քերականական առանձնահատկությունները:
- Թվական անուն. տեսակները:
- Դերանունների խոսքիմասային առանձնահատկությունները, դերանունների տեսակները, հոլովումը և փոխանվանական գործածությունը:
- Բայը որպես խոսքի մաս, նրա իմաստային, բառակազմական ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները:
- Բայի անդեմ և դիմավոր ձևերը: Հայերենի դերբայները և նրանց դասակարգումը:
- Բայի դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը և նրանց արտահայտությունը:
- Դիմավոր բայեր, բայի եղանակները:
- Անկանոն բայեր և նրանց խոնարհումը:
- Հայերենի չթեքվող խոսքի մասերը (մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն):
- Չթեքվող խոսքի մասերի ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները:
- Շարահյուսության առարկան, շարահյուսական առավելագույն և նվազագույն միավորները:
- Լեզու և խոսք. նրանց փոխհարաբերության հարցը հայ լեզվաբանության մեջ:
- Շարահյուսական կապակցության միջոցները և եղանակները:
- Բառակապակցություններ. տեսակները:
- Նախադասությունը որպես լեզվական միավոր: Ստորոգում և հնչերանգ:
- Նախադասության տեսակներն ըստ հնչերանգի:
- Նախադասության կառուցվածքի տեսակները:
- Նախադասության անդամ. գլխավոր և երկրորդական անդամներ, նրանց տեսակները, արտահայտությունը և քերականական ձևավորումը:
- Նախադասության գլխավոր անդամների լրացումները:
- Գոյականական և բայական անդամների լրացումներ. տեսակները:
- Միակազմ նախադասության տեսակները և ձևավորման առանձնահատկությունները:
- Բարդ նախադասության կառուցվածքը և տեսակները:
- Երկրորդական նախադասությունների բնույթը, նրանց կառուցվածքը և տեսակները:
- Բարդ ստորադասական նախադասության փոխակերպումը պարզի:
- Տեքստի ըմբռնումը, տեսակները և հիմնական բնութագրիչները:
- Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք:
- Պարբերույթը և նրա ոճական արժեքը:
- Կետադրություն. կետադրության դերը գրավոր խոսքում, տեսակները:
- Գրաբարը որպես հին գրական լեզու:
- Գրաբարի հնչյունական համակարգը. հնչյունափոխություն:
- Գրաբարի երկբարբառները և եռաբարբառները, նրանց հետագա փոփոխությունը:
- Գրաբարի հոլովումը և նրա կազմությունը:
- Ներքին և արտաքին, պարզ և խառը հոլովումները գրաբարում:
- Դերանվանական հոլովումը և նրա առանձնահատկությունները գրաբարում:
- Գրաբարի ածականները. ածականի համեմատության աստիճանները:
- Գրաբարի դերբայները, կազմությունը և փոփոխությունները:
- Պարզ և բաղադրյալ ժամանակները գրաբարում:
- Գրաբարի անկանոն և պակասավոր բայերը և նրանց խոնարհումը:
- Գրաբարի դերբայները, նրանց գործածությունը:
- Գրաբարի նախդիրները. շարադասություն, համաձայնություն:
- Բարբառների պատմական զարգացման ընթացքը հայոց լեզվի պատմության տարբեր շրջաններում:
- Հայ բարբառների աշխարհագրական, հնչյունաբանական, ձևաբանական (տիպաբանական) և բազմահատկանիշ դասակարգումները:
- Հայ բարբառների հիմնական ճյուղերի հնչյունաբանական, ձևաբանական, շարահյուսական առանձնահատկությունները:
- Արարատյան, Թիֆլիսի, Ղարաբաղի, Պոլսի, Կարնո, Վանի բարբառների ընդհանուր բնութագիրը, նրանց ընդհանրությունները և տարբերությունները գրական լեզվի համեմատությամբ:
- Հայերենը հնդեվրոպական առանձին ճյուղի լեզու:
- Հայոց լեզվի ցեղակցական կապերը, նրա դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ:
- Հայոց գրերի ստեղծման պատմական պայմանները:
- Հունաբան հայերենը և նրա ստեղծման ժամանակը:
- Միջին հայերենի կազմավորումը: Միջին հայերենը պետական, գրական և գիտական լեզու:
- Միջին հայերենի հնչյունական համակարգը, հնչյունական նոր երևույթները, հնչյունափոխություն և ուղղագրական տարբերությունները գրաբարից:
- Միջին հայերենի բառապաշարը, բառապաշարի շերտերը, փոխառություններ, նրանց բնույթը և աղբյուրները:
- Միջին հայերենի ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները:
- Լատինաբան հայերենը և նրա բնույթը:
- Աշխարհաբարի առաջացումը և զարգացումը 17-18-րդ դարերում:
- Հայոց ազգային լեզվի գրական կանոնարկումը:
- Գրաբարի, միջին հայերենի և բարբառների նպաստը ազգային լեզվի կազմավորման մեջ:
- Հայ ժողովրդի կյանքում կատարված փոփոխությունները 19-րդ դարի սկզբում:
- Գրապայքարը և նրա փուլերը:
- Ոճաբանության առարկան և խնդիրները:
- Ոճի սահմանումը և դասակարգման սկզբունքները:
- Հնչյունաբանական ոճաբանություն: Առձայնույթ, բաղաձայնույթ և հանգ:
- Բառային ոճաբանություն: Հայերենի բառապաշարի գործառական-ոճական դասակարգումը:
- Բառապաշարի շերտերը և նրանց ոճական արժեքը:
- Իրադրական ոճեր: Անհատական ոճեր:
- Հայերենի գործառական ոճերը և նրանց յուրահատկությունները:
- Լեզվական նորմի ըմբռնումը. լեզվական նորմ և ոճական նորմ:
- Լեզվի պատկերավորման և արտահայտչական միջոցները:
- Քերականական ոճաբանություն, քերականական կարգերի ոճական արժեքը: