Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (Հայոց լեզու)

Մասնագիտություն
Հարցեր
  1. Հայոց լեզվի պատմության փուլերը:
  2. Արդի գրական լեզվի արևելահայ և արևմտահայ տարբերակները:
  3. Հնչյունաբանություն. հնչյուն և հնչույթ:
  4. Հնչյունների դասակարգումը և բնութագիրը:
  5. Հնչյունափոխություն, նրա տեսակները:
  6. Ուղղագրություն և ուղղախոսություն:
  7. Բառագիտություն. բառ, բառույթ և բառաձև:
  8. Իմաստաբանություն և իմաստափոխություն:
  9. Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի:
  10. Ժամանակակից հայերենի բառապաշարը և նրա հարստացման միջոցները՝ ներքին և արտաքին:
  11. Բառակազմություն. բառաբարդում և ածանցում:
  12. Բարդության տեսակները:
  13. Ժամանակակից հայերենի բառապաշարն ըստ գործածության ոլորտների:
  14. Ժամանակակից հայերենի բառապաշարի պատմական շերտերը. գործուն և ոչ գործուն բառապաշար:
  15. Դարձվածաբանություն: Ժամանակակից հայերենի դարձվածային միավորների դասակարգումը:
  16. Հայ բառարանագրություն: Բառարանների տեսակները:
  17. Քերականական իմաստ և ձև: Քերականական կարգեր:
  18. Բառի ձևաբանական կառուցվածքը, ձևույթներ: Հիմք և վերջավորություն:
  19. Խոսքի մասերի դասակարգման սկզբունքները:
  20. Խոսքի մասերը հայերենում, նրանց դասակարգումն ըստ նյութական, ձևաբանական և շարահյուսական հատկանիշների:
  21. Գոյական անուն, գոյականի խոսքիմասային առանձնահատկությունները և իմաստային- քերականական տեսակները:
  22. Գոյականի թվի, հոլովի, առկայացման քերականական կարգերը, նրանց արտահայտման միջոցները:
  23. Ածական անունը որպես խոսքի մաս, ածականի տեսակները, կազմությունը, քերականական առանձնահատկությունները:
  24. Թվական անուն. տեսակները:
  25. Դերանունների խոսքիմասային առանձնահատկությունները, դերանունների տեսակները, հոլովումը և փոխանվանական գործածությունը:
  26. Բայը որպես խոսքի մաս, նրա իմաստային, բառակազմական ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները:
  27. Բայի անդեմ և դիմավոր ձևերը: Հայերենի դերբայները և նրանց դասակարգումը:
  28. Բայի դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը և նրանց արտահայտությունը:
  29. Դիմավոր բայեր, բայի եղանակները:
  30. Անկանոն բայեր և նրանց խոնարհումը:
  31. Հայերենի չթեքվող խոսքի մասերը (մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն):
  32. Չթեքվող խոսքի մասերի ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները:
  33. Շարահյուսության առարկան, շարահյուսական առավելագույն և նվազագույն միավորները:
  34. Լեզու և խոսք. նրանց փոխհարաբերության հարցը հայ լեզվաբանության մեջ:
  35. Շարահյուսական կապակցության միջոցները և եղանակները:
  36. Բառակապակցություններ. տեսակները:
  37. Նախադասությունը որպես լեզվական միավոր: Ստորոգում և հնչերանգ:
  38. Նախադասության տեսակներն ըստ հնչերանգի:
  39. Նախադասության կառուցվածքի տեսակները:
  40. Նախադասության անդամ. գլխավոր և երկրորդական անդամներ, նրանց տեսակները, արտահայտությունը և քերականական ձևավորումը:
  41. Նախադասության գլխավոր անդամների լրացումները:
  42. Գոյականական և բայական անդամների լրացումներ. տեսակները:
  43. Միակազմ նախադասության տեսակները և ձևավորման առանձնահատկությունները:
  44. Բարդ նախադասության կառուցվածքը և տեսակները:
  45. Երկրորդական նախադասությունների բնույթը, նրանց կառուցվածքը և տեսակները:
  46. Բարդ ստորադասական նախադասության փոխակերպումը պարզի:
  47. Տեքստի ըմբռնումը, տեսակները և հիմնական բնութագրիչները:
  48. Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք:
  49. Պարբերույթը և նրա ոճական արժեքը:
  50. Կետադրություն. կետադրության դերը գրավոր խոսքում, տեսակները:
  51. Գրաբարը որպես հին գրական լեզու:
  52. Գրաբարի հնչյունական համակարգը. հնչյունափոխություն:
  53. Գրաբարի երկբարբառները և եռաբարբառները, նրանց հետագա փոփոխությունը:
  54. Գրաբարի հոլովումը և նրա կազմությունը:
  55. Ներքին և արտաքին, պարզ և խառը հոլովումները գրաբարում:
  56. Դերանվանական հոլովումը և նրա առանձնահատկությունները գրաբարում:
  57. Գրաբարի ածականները. ածականի համեմատության աստիճանները:
  58. Գրաբարի դերբայները, կազմությունը և փոփոխությունները:
  59. Պարզ և բաղադրյալ ժամանակները գրաբարում:
  60. Գրաբարի անկանոն և պակասավոր բայերը և նրանց խոնարհումը:
  61. Գրաբարի դերբայները, նրանց գործածությունը:
  62. Գրաբարի նախդիրները. շարադասություն, համաձայնություն:
  63. Բարբառների պատմական զարգացման ընթացքը հայոց լեզվի պատմության տարբեր շրջաններում:
  64. Հայ բարբառների աշխարհագրական, հնչյունաբանական, ձևաբանական (տիպաբանական) և բազմահատկանիշ դասակարգումները:
  65. Հայ բարբառների հիմնական ճյուղերի հնչյունաբանական, ձևաբանական, շարահյուսական առանձնահատկությունները:
  66. Արարատյան, Թիֆլիսի, Ղարաբաղի, Պոլսի, Կարնո, Վանի բարբառների ընդհանուր բնութագիրը, նրանց ընդհանրությունները և տարբերությունները գրական լեզվի համեմատությամբ:
  67. Հայերենը հնդեվրոպական առանձին ճյուղի լեզու:
  68. Հայոց լեզվի ցեղակցական կապերը, նրա դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ:
  69. Հայոց գրերի ստեղծման պատմական պայմանները:
  70. Հունաբան հայերենը և նրա ստեղծման ժամանակը:
  71. Միջին հայերենի կազմավորումը: Միջին հայերենը պետական, գրական և գիտական լեզու:
  72. Միջին հայերենի հնչյունական համակարգը, հնչյունական նոր երևույթները, հնչյունափոխություն և ուղղագրական տարբերությունները գրաբարից:
  73. Միջին հայերենի բառապաշարը, բառապաշարի շերտերը, փոխառություններ, նրանց բնույթը և աղբյուրները:
  74. Միջին հայերենի ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները:
  75. Լատինաբան հայերենը և նրա բնույթը:
  76. Աշխարհաբարի առաջացումը և զարգացումը 17-18-րդ դարերում:
  77. Հայոց ազգային լեզվի գրական կանոնարկումը:
  78. Գրաբարի, միջին հայերենի և բարբառների նպաստը ազգային լեզվի կազմավորման մեջ:
  79. Հայ ժողովրդի կյանքում կատարված փոփոխությունները 19-րդ դարի սկզբում:
  80. Գրապայքարը և նրա փուլերը:
  81. Ոճաբանության առարկան և խնդիրները:
  82. Ոճի սահմանումը և դասակարգման սկզբունքները:
  83. Հնչյունաբանական ոճաբանություն: Առձայնույթ, բաղաձայնույթ և հանգ:
  84. Բառային ոճաբանություն: Հայերենի բառապաշարի գործառական-ոճական դասակարգումը:
  85. Բառապաշարի շերտերը և նրանց ոճական արժեքը:
  86. Իրադրական ոճեր: Անհատական ոճեր:
  87. Հայերենի գործառական ոճերը և նրանց յուրահատկությունները:
  88. Լեզվական նորմի ըմբռնումը. լեզվական նորմ և ոճական նորմ:
  89. Լեզվի պատկերավորման և արտահայտչական միջոցները:
  90. Քերականական ոճաբանություն, քերականական կարգերի ոճական արժեքը: