ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ (Լազերային ֆիզիկա)

Մասնագիտություն
Հարցեր
  1. Քվանտային էլեկտրոնիկայի հիմնական հասկացությունները: Ինքնաբերական և հարկադրական անցումներ: Այնշտայնի գործակիցներ: Կոհերենտություն, “փուլ-քվանտների թիվ” անորոշությունների առնչություն, “էներգիա–ժամանակ” անորոշությունների առնչություն: Գծի լայնություն, բնական լայնություն, լայնական և երկայնական ռելաքսացիաների ժամանակներ, լորենցյան գիծ, գաուսային գիծ:
  2. Կլանում և ուժեղացում, ատոմական մակարդակների բնակեցվածության շրջում, ուժեղացման գործակից: Կլանման լայնական կտրվածք:
  3. Հարկադրական անցումների քվանտամեխանիկական նկարագրումը: Շրյոդինգերի հավասարումը և դրա լուծումը երկմակարդականի համակարգերի համար խոտորումների տեսությամբ: Անցման հավանականություններ և դրանց կապը Այնշտայնի գործակիցների հետ:
  4. Ատոմն էլեկտրամագնիսական դաշտում: Փոխազդեցության վերլուծումն ըստ բազմաբևեռների: Էլեկտրական երկբևեռային, էլեկտրական քառաբևեռային և մագնիսական երկբևեռային փոխազդեցություններ:
  5. Էլեկտրական երկբևեռային անցում: Կլանում, դիսպերսիա և հագեցում: Ընկալունակություն. թենզորական հատկություններ:
  6. Խտության մատրիցի սահմանումը և դրա հատկությունները: Խտության մատրիցի էվոլյուցիան, Նեյմանի հավասարումը: Փակ համակարգի էվոլյուցիան: Երկայնական և լայնական ռելաքսացիա: Երկմակարդակ մոդել: Հագեցման երևույթ: Բլոխի հավասարումները:
  7. Քվանտային ուժեղարար և գեներատոր: Վազող ալիքի ուժեղացումը, փոքր ազդանշանի ուժեղացումը, թողանցման շերտ, աղմուկներ: Իմպուլսային ռեժիմ: Ելքային առավելագույն էներգիա և հզորություն: Գեներացման հաճախություն:
  8. Ռեզոնատորներ: Ֆրենելի թիվ: Ռեզոնատորի բարորակություն: Ռեզոնատորային մոդեր:
  9. Գաուսյան փնջեր: Համակիզակետ ռեզոնատոր: Ռեզոնատորների կայունությունը: Կայուն ռեզոնատորների տեսակները: Անկայուն ռեզոնատորներ: Բաշխված հետադարձ կապ:
  10. Ատոմների և ճառագայթման փոխազդեցությունը քվանտային էլեկտրադինամիկայում: Էլեկտրամագնիսական դաշտի և էլեկտրոնի ալիքային ֆունկցիայի քվանտացումը: Քվանտային ներդաշնակ տատանակ, զրոյական տատանումների էներգիա: Փոխազդեցության համիլտոնիան, երկրորդային քվանտացում:
  11. Ազատ էլեկտրոնային լազերներ: Ճառագայթման ալիքի երկարությունը և համաժամացումը գերռելյատիվիստական փնջի համար:
  12. Կիսահաղորդչային լազերներ: Թույլատրելի վիճակների գոտիներ, միջգոտիական օպտիկական անցումներ: Ֆերմիի քվազիմակարդակներ և շրջման պայման: Ճառագայթման հաճախությունների տիրույթ:
  13. Ներկանյութային լազերներ: Ներկանյութերի սպեկտրային լյումինեսցենտային բնութագրերը: Էներգիական մակարդակների սխեմա: Ալիքի երկարության կառավարում:
  14. Գազային լազերներ: Գազային ակտիվ միջավայրի առանձնահատկությունները: He-Ne լազերներ, էներգիական մակարդակների սխեմա:
  15. Գազային, մոլեկուլային լազերներ: CO2, ազոտային և էքսիմերային լազերներ: CO2 լազերի գեներացման սպեկտրի առանձնահատկությունները:
  16. Իոնային լազերներ, մետաղական գոլորշիներով լազերներ: Ազոտային և պղնձի լազերներ, էներգիական մակարդակների սխեմա և գեներացման պարամետրեր:
  17. Միամոդ լազերի ճառագայթման գծի սպեկտրային լայնություն: Ինքնաբեր ճառագայթումով պայմանավորված աղմուկներ լազերներում: Ուժգնության և փուլի ֆլուկտուացիաներ:
  18. Պինդմարմնային լազերներ: Քրոմի իոնի էներգիական մակարդակները կորունդում, սուտակե լազերներ: Նեոդիմի իոնի էներգիական մակարդակները, նեոդիմային լազերներ: Լազերային ապակի:
  19. Անհամասեռ լայնացմամբ ուժեղացման գծով լազերի մոդերի համաժամացում: Իմպուլսների տևողությունը և հաջորդման ժամանակը մոդերի համաժամացման պրոցեսում: Ակտիվ և պասիվ համաժամացում: Ֆեմտովայրկենային լազերների իմպուլսների ստացումը:
  20. Լազերների ժամանակային, սպեկտրային և էներգիական համեմատական բնութագրերը:
  21. Ազատ գեներացման ռեժիմ: Լազերի ռեզոնատորի բարորակության մոդուլում. էլեկտրաօպտիկական մոդուլում, պտտվող պրիզմայի մեթոդ, ներկանութերի օգնությամբ պասիվ մոդուլման մեթոդ:
  22. Ոչ գծային ընկալունակության մեխանիզմները. աններդաշնակ տատանակի մոդելը, էլեկտրոնային ոչ գծայնություն, ջերմային, էլեկտրաստրիկցիոն և կողմնորոշային մեխանիզմներ:
  23. Քառակուսային երևույթներ: Երկրորդ հարմոնիկի գեներացումը տրված դաշտի մոտավորությամբ: Փուլային համաժամացման ուղղության որոշումը: Կոհերենտության երկարություն: Տրոհումային անկայունության երևույթ: Լույսի պարամետրական գեներատորներ:
  24. Կոհերենտ լուսային փնջերի դինամիկ ինքնադիֆրակցիայի երևույթ: Ալիքային ճակատի շրջում:
  25. Ոչ գծայնություն և հետադարձ կապ: Ներռեզոնատորային ոչ գծային տարրեր: Օպտիկական երկկայունություն և անկայունություններ:
  26. Առանձնացված ալիքներ. սոլիտոններ: Սոլիտոնները որպես մասնիկներ: Օպտիկական սոլիտոնների ձևավորումը. ոչ գծային սեղմման և դիսպերսային ճապաղման մրցակցությունը և հաշվեկշիռը: Շրյոդինգերի հավասարման միասոլիտոնային և բազմասոլիտոնային լուծումները:
  27. Լույսի ստիպողական ցրման ընդհանուր բնութագիրը: Մանդելշտամ-Բրիլյուենի ստիպողական ցրում: Լուսային և ձայնային ալիքների կարճեցված հավասարումներ: Փուլային համաժամացման պայման: Ստիպողական ցրման շեմ:
  28. Խորանարդային երևույթներ: Ոչ գծային դիսպերսիա և կլանում: Կեռի օպտիկական երևույթը: Բևեռացման հարթության պտտումը ոչ գծային միջավայրում: Լուսային փնջերի ինքնազդեցությունը: Ինքնակիզակետման հավասարումը պարաբոլային մոտավորությամբ: Ինքնակիզակետման կրիտիկական երկարություն և շեմային հզորություն: Լույսի ինքնախուղավորում: Պարամետրական ցրում:
  29. Ստիպողական համակցված ցրում: Դասական և քվանտային մոդելներ: Մղման ալիքի և ստոքսյան բաղադրիչի լայնույթների կարճեցված հավասարումները: Ստիպողական համակցված ցրման ուժեղացման գործակիցը:
  30. Հագեցման սպեկտրադիտում: Բևեռացման սպեկտրադիտում:
  31. Դոպլերյան լայնացումից զերծ երկֆոտոն կլանման սպեկտրադիտում:
  32. Բազմաֆոտոնային իոնացում: Գերարագ երևույթներ:Գերկարճ լազերային իմպուլսները լույսի ցրման սպեկտրադիտման մեջ: Գերգրգռված վիճակների լազերային սպեկտրադիտում: Բազմաֆոտոնային իոնացում: Գերարագ երևույթներ:
  33. Ոչ գծային միջավայրի նյութական հավասարումները: Երևութաբանական ոչ գծային ընկալունակություններ: Թենզորական հատկություններ: Հիմնական քառակուսային և խորանարդային երևույթները: