Պաշտպանության գործընթացի ուղեցույց

 

Ատենախոսության հրապարակային պաշտպանությունը կազմակերպելու համար հայցորդը դիմում է իր մասնագիտությանը համապատասխանող գիտական քարտուղարին: Դիմելիս հայցորդը պարտավոր է ունենալ ատենախոսության թեման հաստատած գիտական կազմակերպության եզրակացությունը:

 

1. Գրանցվել  www.degrees.hesc.am  կայքում, գրանցման համար կարող եք հետևել հետևյալ հրահանգներին Բեռնել

2. Պաշտպանությունը կազմակերպելու համար հայցորդը մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարին է ներկայացնում`

  • ատենախոսությունը պաշտպանության ընդունելու մասին դիմումը, Բեռնել

  • ատենախոսության տպագիր (3 օրինակ) և էլեկտրոնային տարբերակները,

  • ատենախոսության նախնական քննարկման համար պահանջվող փաստաթղթերը (ձև 2):  Բեռնել

Դիմումի լրացված ֆայլն ու ատենախոսության էլեկտրոնային տարբերակը (Word 2003-2007) ուղարկել գիտական քարտուղարի աշխատանքային էլեկտրոնային փոստին (տես մասնագիտական խորհուրդներ):

 

3. Տվյալ մասնագիտության թվանիշով խորհրդի կազմ չլինելու դեպքում հայցորդը կարող է դիմել գործող խորհուրդ ունեցող կազմակերպություն՝ խորհրդի նոր կազմ ստեղծելու համար:  

 

4. Գիտական քարտուղարը` ստուգելով փաստաթղթերի ամբողջականությունը, 3 աշխատանքային օրվա ընթացքում ատենախոսության ֆայլն ու դիմումը ուղարկում է խորհրդի հաստատմանը:  

 

5. Ստանալով խորհրդի հաստատումը` գիտական քարտուղարը ատենախոսության մեկական օրինակ տալիս է մասնագետներին, ովքեր 15 օրվա ընթացքում ատենախոսության վերաբերյալ ներկայացնում են եզրակացություններ: Բեռնել

  

6. Մասնագետների տրամադրած եզրակացությունների հիման վրա կայացվում է ատենախոսությունը պաշտպանության ընդունելու վերաբերյալ որոշում, որն ատենախոսության էլեկտրոնային տարբերակի հետ միասին ուղարկվում է ԲԿԳԿ defense@hesc.am էլեկտրոնային հասցեին:Բեռնել  

 

7. Դրական եզրակացություն ստանալու դեպքում հայցորդի ատենախոսության պաշտպանությունը կազմակերպվում է խորհրդում:

  

8.  Մասնագիտական խորհուրդը նշանակում է պաշտոնական ընդդիմախոսներ,  առաջատար կազմակերպություն, պաշտպանության օր, թույլատրում սեղմագրի տպագրությունը:

  

9. Հայցորդը պաշտպանության օրվանից առնվազն 30 օր առաջ առաքում է սեղմագրերը Բեռնել, ատենախոսության 1 և սեղմագրերի 2 օրինակ հանձնում այն կազմակերպության գրադարանին, որտեղ գործում է խորհուրդը: