Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան (Ճարտարապետություն)

Մասնագիտություն
Հարցեր
  1. Ճարտարապետության տեսության և պատմության առարկան, դրա տեղը ճարտարապետական գիտության համակարգում և պրակտիկայում:
  2. Ճարտարապետության մասին տեսական ուսմունքների զարգացման պատմությունը (Վիտրուվիոս, Ալբերտի, Վինյոլա, Պալադիո, Բլոնդել, Զեմպեր, Վիոլե լե Դյուկ և ուրիշներ):
  3. Հին Եգիպտոսի ճարտարապետությունը, զարգացման փուլերը, առավել նշանակալից հուշարձանները և համալիրները:
  4. Անտիկ Հունաստանի ճարտարապետությունը, զարգացման փուլերը, առավել նշանակալից հուշարձանները և համալիրները:
  5. Հին Հռոմի ճարտարապետությունը, զարգացման փուլերը, առավել նշանակալից հուշարձանները և համալիրները:
  6. Բյուզանդական ճարտարապետությունը:
  7. Ռոմանական ճարտարապետությունը:
  8. Գոթական ճարտարապետությունը:
  9. Վերածննդի ճարտարապետական իդեալները և դրանց անտիկ ու միջնադարյան ակունքները, քաղաքաշինական գաղափարները և պրակտիկան:
  10. Վաղ Վերածննդի ճարտարապետությունը, առաջատար վարպետների ստեղծագործությունները:
  11. Բարձր Վերածննդի ճարտարապետությունը, առաջատար վարպետների ստեղծագործությունները, ստեղծագործական մեթոդի առանձնահատկությունները:
  12. Ուշ Վերածննդի ճարտարապետությունը, առաջատար վարպետների ստեղծագործությունները:
  13. Բարոկկոյի ճարտարապետությունը, առաջատար վարպետների ստեղծագործությունները, ստեղծագործական մեթոդի առանձնահատկությունները:
  14. 17-19-րդ դարերի ճարտարապետական ոճերը և դրանց պատմական հիմքերը (ռոկոկո, ամպիր, կլասիցիզմ):
  15. Մոդեռն ոճի եվրոպական տարբերակները և դրա առաջատար վարպետները:
  16. 20-րդ դարի արտասահմանյան ճարտարապետության ուղղությունները, Բաուհաուզ, Լե Կորբյուզյեյի ստեղծագործությունները, օրգանական ճարտարապետությունը ԱՄՆ-ում (Ֆ. Լ. Ռայթ) և Ֆինլանդիայում (Ա. Ալթո):
  17. Ժամանակակից ճարտարապետական մտաըմբռնումները և ապագայագիտական գաղափարների ակունքները (Դոկսիադիս, Միս վան դեր Ռոյե, Գրոպիուս, Լուիս Կան, Օսկար Նիմեյեր, Քենձո Թանգե և ուրիշներ):
  18. Հայ ճարտարապետության ուսումնասիրման տեսության, հայրենի և օտար գիտնականների (Ն. Մառ, Հ. Ստրիժիգովսկի, Թ. Թորամանյան, Հ. Օրբելի և ուրիշներ) ներդրումը հայ ժողովրդի ճարտարապետական ժառանգության ճանաչման և գնահատման ասպարեզում:
  19. Հայ ճարտարապետության տեսության և պատմության հիմնահարցերը:
  20. Հայկական լեռնաշխարհի անտիկ քաղաքները հելլենիստական քաղաքաշինության համատեքստում:
  21. Քրիստոնեական աշխարհընկալումն ու քրիստոնեական տաճարի հորինվածքը:
  22. Վաղմիջնադարյան հայ ճարտարապետության հորինվածքային, կառուցողական և գեղարվեստական բնութագրիչները, ժամանակագրական հատկանիշները, զար•ացման ընթացքը:
  23. Հայկական ճարտարապետության զարգացած միջնադարի դպրոցները (Անի-Շիրակ, Լոռի-Գուգարք, Սյունիք, Արցախ, Վասպուրական):
  24. Միջնադարյան նշանավոր հայ ճարտարապետների ստեղծա•ործությունները, ժամանակակից հեղինակների աշխատությունները դրանց վերաբերյալ:
  25. Առևտրաարհեստագործական քաղաքների և վանքային համալիրների զարգացումը Զաքարյանների իշխանության ժամանակ:
  26. Հայկական Վերածննդի ճարտարապետությունը: Անիի քաղաքացիական և եկեղեցական շինությունները:
  27. Ճարտարապետական-կառուցողական ավանդույթների ժառանգորդության և հաղորդակցության դրսևորումը հայ ճարտարապետության տարբեր փուլերում:
  28. Հայկական ճարտարապետության ավանդը համաշխարհային ճարտարապետության զարգացման գործընթացում:
  29. Ճարտարապետական ժառանգության պահպանության արդի խնդիրները:
  30. Հուշարձանների վերականգնման գիտամեթոդական հիմքերը:
  31. Արտադրական ձեռնարկությունների գլխավոր հատակագծերի նախագծման սկզբունքները, կառուցապատման տեսակները:
  32. Միահարկ և բազմահարկ արտադրական շենքերի բնութագրերը, դրանց հատակագծային լուծման եղանակները և կիրառության բնագավառը, առանձնահատկությունները, պահեստավորման եղանակները:
  33. Պատերի ֆունկցիան, դասակարգումը, բնութագրական հատկանիշները:
  34. Քաղաքացիական և արդյունաբերական շենքերի մեծաթռիչք ծածկերի տիպերը:
  35. Հասարակական շենքերի բաղադրիչ տարրերը, հատակագծման համակարգերը և հորինվածքային սկզբունքները:
  36. Տարբեր կլիմայական գոտիներում բնակարաններին ներկայացվող պահանջները:
  37. Սրահավոր տների կիրառության բնագավառը, ծավալահատակագծային լուծումները:
  38. Սեկցիոն տների տիպերը, բնակարանների հատակագծային լուծումները տարբեր տիպերի սեկցիաներում:
  39. Մենատների և բլոկացված տների նախագծման սկզբունքները, դրանց ծավալահատակագծային լուծումները:
  40. Ընտանիքների սոցիալ-ժողովրդագրական կազմը որպես բնակարանի կազմակերպման գործոն:
  41. Շենքերի կոնստրուկտիվ համարգերը, դրանց կիրառության բնագավառը:
  42. Բարդ տեղանքի կառուցապատման սկզբունքները, կիրառվող բնակելի տների տիպերը:
  43. Բնակելի և հասարակական շենքերում էվակուացիայի կազմակերպման եղանակները, նորմատիվ պահանջները:
  44. Տեսանելիության պայմանները հասարակական շենքերում, դահլիճների հատակի պրոֆիլների երկրաչափական կառուցման եղանակները:
  45. Հակաերկրաշարժային միջոցառումները շենքերում:
  46. Տարածական պլանավորման փաստաթղթերի համակարգը:
  47. Տարածական պլանավորման նպատակը, խնդիրները և տեսակները:
  48. Բնակելի կառուցապատման հիմնական տեխնիկա-տնտեսական ցուցանիշները:
  49. Կառուցապատման առանձնահատկությունները ակտիվ երկրաշարժային գոտում:
  50. Քաղաքաշինական նախագծում և բնապահպանման խնդիրներ:
  51. Վերակառուցվող միջավայրի քաղաքաշինական վերլուծությունը:
  52. Տարածքների ֆունկցիոնալ գոտևորումը:
  53. Բնակավայրերի փողոցային ցանցը և ընդհանուր օգտագործման տարածքները:
  54. Քաղաքների բնակելի գոտու ճարտարապետահատակագծային կազմակերպման հիմնական սկզբունքները:
  55. Բնակավայրերի կանաչապատման հիմնական սկզբունքները:
  56. Քաղաքների կենտրոնների ֆունկցիոնալ դերը և ճարտարապետական հորինվածքային կազմակերպման սկզբունքները:
  57. Բնակավայրերի կառուցապատման համար տարածքների ընտրության սկզբունքները:
  58. Հասարակական կառուցապատման գոտիները քաղաքների հատակագծային կառուցվածքում:
  59. Արտադրական գոտիների տեղաբաշխման սկզբունքները:
  60. Տարածքային հատակագծման արդի խնդիրները Հայաստանի Հանրապետությունում:
  61. Հին և նոր միջավայրերի ներդաշնակության խնդիրները պատմական բնակավայրերում:
  62. Բնական գործոնների ազդեցությունը քաղաքաշինական նախագծման վրա:
  63. Կայուն քաղաքաշինության սկզբունքները։
  64. Ատենախոսության էությունը և նորույթը: