Հարգելի՛ գործընկերներ,
Օրերս ԲՈԿ-ի կողմից բացահայտվել է գրագողության դեպք, երբ ասպիրանտը տպագրել էր հոդված, որի բովանդակությունն ամբողջությամբ վերցված էր այլ աղբյուրից առանց հղման։ Նշված հոդվածը տպագրվել էր ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված պարբերականում, ինչը խմբագրակազմի էական բացթողման հետևանք է։
Այդ պատճառով ԲՈԿ-ը չի ընդգրկելու նշված պարբերականը գալիք տարվա ցուցակում։
Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար ԲՈԿ-ը հորդորում է պարբերականների գլխավոր խմբագիրներին և խմբագրական խորհուրդների անդամներին՝ պատշաճ ուշադրություն դարձնել տպագրվող նյութերի գրախոսման գործընթացին և ապահովել պարբերականում հրապարակվող նյութերի գիտական նորույթը, նյութերում առկա փոխառված մտքերի ու պնդումների համար հղումների առկայությունը։
Հարգանքով՝
ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտե