ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻՆ

 

Հարգելի խմբագիրներ,

         ԲՈԿ-ի 2024 թվականի գիտական պարբերականների ցուցակում ընդգրկվելու համար պարտադիր են լինելու կայքում հրապարակված բոլոր չափանիշները։ Ուստի հորդորում ենք 2023 թվականի բոլոր համարները տպագրելիս խստորեն հետևել ԲՈԿ-ի հրապարակած 1-ից 20-րդ չափանիշներին։

         Հիշեցնենք, որ համաձայն 19-րդ չափանիշի՝ ԲՈԿ-ի համար ընդունելի պարբերականների ցուցակում ընդգրկվելու նպատակով պարբերականը պետք է բավարարի բոլոր չափանիշներին, ունենա առնվազն 1 տարվա տպագրման փորձ և դիմում ներկայացնի ԲՈԿ։

         Ընդ որում, առնվազն մեկ չափանիշի չբավարարելը հիմք է ԲՈԿ-ի կողմից պարբերականը ցուցակում չընդգրկելու համար։