ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն (Կենսօրգանական քիմիա)

Մասնագիտություն
Հարցեր
  1. Ամինաթթուներ. անվանակարգումը, հատկությունները, ստերեոքիմիան
  2. Օլիգոռիբոնուկլեոտիդների սինթեզը: Նուկլեոտիդների հաջորդականության որոշման մեթոդները (Սենգերի և Մաքսամ-Գիլբերտի)
  3. Պրոտեոլիպիդներ
  4. Ամինաթթուների սինթեզի մեթոդները՝ մանրէաբանական, էնզիմատիկ, խառը քիմիա –– էնզիմատիկ, ասիմետրիկ
  5. ՌՆԹ և ԴՆԹ ֆերմենտատիվ սինթեզը և նրանց ֆունկցիաները
  6. Լիպիդների կենսաբանական ֆունկցիաները
  7. Ամինաթթուների բաժանման մեթոդները (մեխանիկական, քիմիական, էնզիմատիկ)
  8. Գենի սինթեզի օրինակները: Գենետիկական կոդռադիկալներ:
  9. Կենսաբանական մեմբրանների մոլեկուլային կառույցը, մոդելները և հիմնական տիպերը, մեմբրանների բաղադրամասերը
  10. Պեպտիդներ (կառուցվածքը, դասակարգումը), պեպտիդային կապ, սինթեզը
  11. Նուկլեինաթթուների երկրորդային և երրորդային կառուցվածքները: Սինթեզ դեպի ԴՆԹ և հակառակ տրանսկրիպցիա (ռեվերտազա)
  12. Մեմբրանային սպիտակուցների և լիպիդների ընդհանուր բնութագիրը, օրինակներ (ԱՏՖ-ազներ, ռոդոպսին): Մեմբրանային ֆերմենտների լիպիդային կախվածությունը
  13. Ամինաթթուների հիմնական ֆունկցիոնալ խմբերի՝ α-NH2 և α-COOH, պաշտպանական մեթոդները
  14. Պատկերացում կլոնիրացման մասին: Նշանակությունը կենսատեխնոլոգիայի համար
  15. Ցիտոխրոմ P450, ադենիլատցիկլազային համակարգ: Մեմբրանային փոխանցման հիմունքները: Պասիվ և ակտիվ
  16. Ֆունկցիոնալ խմբերի ակտիվացումը և պեպտիդային կապի առաջացումը, -COOH և -NH2 խմբերի ակտիվացման մեթոդները
  17. Ռիբոսոմները որպես սպիտակուցի սինթեզի վայր: Տրանսլյացիայի սպիտակուցային գործոնները
  18. Իոնոֆորներ (վալինոմիցին, նիգերիցին), կանալների մոդելները, գրամիցիդին A: Տրանսպորտային ԱՏՖ-ազներ: Միջբջջային կոնտակտներ
  19. Պեպտիդների քիմիական սինթեզը և ռացեմիզացիայի պրոբլեմը: Ցիկլիկ պեպտիդների սինթեզը, պոլիկոնդենսացիա
  20. Նուկլեոպրոտեիդներ, կառուցվածքը և ֆունկցիաները: Սպիտակուցների կենսասինթեզը
  21. Արհեստական մեմբրաններ (մոնոմոլեկուլային շերտեր, հարթ երկշերտ մեմբրաններ, լիպոսոմներ, վեզիկուլներ): Մեմբրանների վերակառուցումը
  22. Պեպտիդային բնույթի հակաբիոտիկներ; էնիատիններ, ալկալոիդներ, կառուցվածքը և կենսաբանական ֆունկցիաները
  23. Մոնոսախարիդներ, կառուցվածքը, անվանակարգումը, կոնֆորմացիան և կոնֆիգուրացիան: Մոնոսախարիդների հատկությունները (կարբոնիլային, սպիրտային և գլիկոզիդային հիդրօքսիլային խմբերի ռեակցիաները)
  24. Նյարդային բջջի մեմբրանները, միտոխոնդրիաներ: Գրգռող և սինապտիկ մեմբրանները: Մեդիատորներ
  25. Սպիտակուցներ, տարածվածությունը, կենսաբանական ֆունկցիաները
  26. Օլիգոսախարիդներ, անվանակարգումը, սինթեզի եղանակները: Օլիգոսախարիդների ուսումնասիրության մեթոդները՝ քիմիական, ֆիզիկաքիմիական, էնզիմատիկ
  27. Նեյրոտոքսինները որպես նյարդային իմպուլսի անցկացման ինհիբիտորներ: Պատկերացում ռեցեպցիայի մասին: Հոտ և համ
  28. Սպիտակուցային կոմպլեքսներ, գլիկոպրոտեիններ, լիպոպրոտեիններ, նուկլեոպրոտեիններ, քրոմո- և մետաղապրոտեիններ
  29. Բուսական և կենդանական օլիգոսախարիդներ
  30. Ադենիլատցիկլազային համակարգ և հորմոնների ռեցեպցիաները: Խոլինոռեցեպտորներ
  31. Սպիտակուցների սինթեզը և ամինաթթվային կազմի որոշումը
  32. Պոլիսախարիդներ, անվանակարգումը, կառուցվածքի ուսումնասիրության մեթոդները (քիմիական, ֆիզիկաքիմիական, էնզիմատիկ):
  33. Իմունային համակարգի ռեցեպտորներ
  34. Սպիտակուցների կառուցվածքը և դասակարգումը (հոմոմեր և հետերոմեր սպիտակուցներ): Սպիտակուցների առաջնային կառուցվածքը, նրա որոշումը, պոլիպեպտիդային շղթայի ֆրագմենտացիայի (մասնատման) քիմիական և էնզիմատիկ մեթոդները
  35. Բուսական պոլիսախարիդներ (ցելուլոզա, օսլա, ամիլազա, ամիլոպեկտին): Կենդանական պոլիսախարիդներ (գլիկոգեն, խիտին, գլիկոզամինոգլիկաններ): Նրանց կենսաբանական ֆունկցիաները
  36. Ստերոիդային հորմոններ, նրանց կենսասինթեզը և նրանց կենսաբանական դերը
  37. Դիսուլֆիդային կապերի թվի և դիրքի որոշումը
  38. Մոնոսախարիդների, օլիգոսախարիդների և պոլիսախարիդների կենսասինթեզը
  39. Սեռական հորմոններ (կորտիզոն, հիդրոկորտիզոն, այդոստերոն)
  40. Ամինաթթվային հաջորդականության ուսումնասիրության մասս- սպեկտրոմետրական մեթոդը
  41. Բակտերիաների լիպոպոլիսախարիդներ և պեպտիդագլիկաններ
  42. Ընդհանուր պատկերացում ստերոիդների ազդեցության մեխանիզմի մասին
  43. Սպիտակուցների տարածական կառուցվածքը՝ երկրորդային, երրորդային և չորրորդային: Սպիտակուցի α-սպիրալային և β-ծալքային կառուցվածքը
  44. Գլիկոպրոտեիններ և պրոտեոգլիկաններ
  45. Պրոստագլանդիններ և պրոստացիկլիններ, տրոմբօքսաններ և լեյկոտրիեններ, նրանց կառուցվածքը, կենսասինթեզը արախիդոնային թթվից և կենսաբանական դերը
  46. Շրջանային դիքրոիզմը որպես պեպտիդների և սպիտակուցների երկրորդային կառուցվածքի որոշման մեթոդ լուծույթներում: Մոտեցումներ պեպտիդների և սպիտակուցների կոնֆորմացիայի ուսումնասիրությանը լուծույթներում
  47. Ածխաջրածնային շղթաների կառուցվածքը և նրանց կենսաբանական ֆունկցիաները: Արյան պլազմայի գլիկոպրոտեիններ
  48. Ցածրամոլեկուլային կենսակարգավորիչներ: Ֆերոմոններ, բոմբիկոլ
  49. Սպիտակուցների չորրորդային կառուցվածքը: Ուսումնասիրության մեթոդները
  50. Ածխաջուր-սպիտակուցային կոմպլեքսները, մոլեկուլների չափսերի և ձևերի որոշման մեթոդները
  51. Յուվենիլային և հակայուվենիլային հորմոններ
  52. Սպիտակուցների քիմիական ձևափոխությունները, նրանց ֆունկցիոնալ խմբերի հիմնական ռեակցիաները
  53. Գլիկոզիդային կապի հիդրոլիզը՝ թթվային, հիմնային և ֆերմենտատիվ: Ածխաջուր սպիտակուցային կոմպլեքսներում և կապի բնույթը
  54. Պեպսիցիդներ: ԴԴՏ, ֆոսֆորօրգանական պեստիցիդներ, քրիզանտեմաթթվի ածանցյալներ: Նրանց կենսաբանական դերը և կիրառությունը
  55. Ֆերմենտներ, նրանց կառուցվածքը, իզոֆերմենտներ, կոֆերմենտներ և ապոֆերմենտներ, նրանց ակտիվության որոշման մեթոդները: Ֆերմենտատիվ ռեակցիաների կինետիկան, արագության հաստատունները
  56. Պորֆիրիններ, իզոմերիան և ֆիզիկաքիմիական հատկությունները: Նրանց վերականգնված ձևերը
  57. Հերբիցիդներ, նրանց կենսաբանական դերը և կիրառությունը
  58. Միխաէլիս-Մենտենի տեսությունը: Սուբստրատներ և ինհիբիտորներ, ինհիբացման մեթոդները
  59. Մետաղապորֆիրիններ, նրանց կենսաբանական ֆունկցիաները, անջատման և բաժանման մեթոդները
  60. Վիտամիններ, նրանց նշանակությունը և որպես կոֆերմենտներ (B1, B2, B3, B6, B12 և B15) օրինակների վրա
  61. Ֆերմենտի ակտիվ կենտրոնի կառուցվածքը՝ α-խիմոտրիպսին, ացետիլխոլինէսթերազա ֆերմենտների ազդեցության մեխանիզմները
  62. Պորֆիրինների սինթեզի մեթոդները
  63. Վիտամին C, քիմիական սինթեզը, նիկոտինաթթու: A, E, H, K, H խմբի վիտամիններ
  64. Իմոբիլիզացված ֆերմենտներ: Իմունոգլոբուլինների կառուցվածքը, նրանց կապը կառուցվածքի ֆունկցիաների միջև
  65. Հեմոգլոբին, կառուցվածքը և ֆիզիոլոգիական ֆունկցիաները: Հեմոգլոբինի կենսասինթեզը և կատաբոլիզմը
  66. Բույսերի աճի կարգավորիչներ. ինդոլիլքացախաթթու, աուկսիններ, գիբբերիլիններ, աբսցիզային թթու: Նրանց կառուցվածքը և կենսաբանական դերը
  67. Հակագեն-հակամարմին կոմպլեքսը: Պատկերացում օրգանիզմի իմունային համակարգի մասին
  68. Ցիտոխրոմներ: A, B, C և D խմբերի ցիտոխրոմները, կառուցվածքը, կոնֆորմացիան, ակտիվ կենտրոնը և կենսաբանական ֆունկցիաները
  69. Հակաբիոտիկներ. պենիցիլիններ, ցեֆալոսպորիններ, դրանց կառուցվածքը և ազդեցությունը
  70. Պեպտիդա-սպիտակուցային հորմոններ: Ընդհանուր պատկերացումներ հիպոտալամուսի, հիպոֆիզի և ենթաստամոքսային գեղձի հորմոնների կառուցվածքի և ֆունկցիաների մասին
  71. Քլորոֆիլներ և նրանց տեսակները, նրանց սինթեզը և կենսասինթեզը
  72. Ընդհանուր պատկերացումներ ստրեպտոմիցինների, պոլիենային մակրոլիդների (ամֆոտերիցին B, նիստատին) մասին, նրանց կառուցվածքը, հատկությունները և կիրառությունը
  73. Ադենիլատցիկլազային համակարգը որպես թիրախ պեպտիդո-սպիտակուցային հորմոնների գործունեության համար: Պրո- և պրե- պրոհորմոններ
  74. Ճարպաթթուներ, նրանց հիմնական ձևերը, հատկությունները: Ճարպաթթուների անջատման մեթոդները, կառուցվածքային և տարածական իզոմերիան, նրանց սինթեզը
  75. Սուլֆամիդներ, հակապիրետիկներ, ասպիրին, տրանկվիլիզատորներ
  76. Կառուցվածքային սպիտակուցներ: Կոլագեն, էլաստին, ֆիբրոին, կերատին
  77. Լիպիդներ, նրանց դասակարգումը, անջատումը: Չեզոք լիպիդներ (ճարպեր), մոմեր
  78. Ալկոլոիդներ. նրանց դասակարգումը, կառուցվածքը և կենսաբանական ազդեցությունը
  79. Նուկլեինաթթուներ, կառուցվածքը, դասակարգումը: Նուկլեինաթթուների բաղադրիչ մասերը, պիրիմիդինային և պուրինային հիմքեր և նրանց տաուտոմերիան
  80. Լիպիդների անվանակարգումը, ստերեոքիմիան և սինթեզը
  81. Խինին, ստրիխնին, α-տուբոկուրարինխլորիդ (ընդհանուր պատկերացումներ նրանց կառուցվածքի և ազդեցության մասին)
  82. Նուկլեոզիդներ, նրանց կառուցվածքը, գլիկոզիդային կապի կոնֆիգուրացիան
  83. Ֆոսֆոլիպիդներ: բնական ֆոսֆոլիպիդների տեսակները և հատկությունները
  84. Թմրանյութեր և նրանց ազդեցության գործոնները (մարիխուանա, մորֆին, հերոին՝ ընդհանուր պատկերացումներ)
  85. Դեզօքսիռիբոնուկլեոզիդների, ռեբոնուկլեոզիդների սինթեզը (պիրիմիդինային և պուրինային)
  86. Գլիկոֆոսֆոլիպիդներ, նրանց ամինաթթվային և պեպտիդային ածանցյալները
  87. Ադրենալին, նորադրենալին, կատեխոլամիններ, ացետիլխոլին: Ն- և մխոլինոմիմետիկներ (պիլոկարպին)
  88. Նուկլեոտիդների և նուկլեոզիդների կոնֆորմացիան՝ ցիս-, տրանս-, էնդո, էկզո-
  89. Լիպոպրոտեիդներ և նրանց կենսաբանական դերը
  90. Անտիխոլինէսթերազային նյութեր (ֆոսֆակոլ, ֆիզոստիգմին)
  91. Մոնոնուկլեոտիդներ, կառուցվածքը և սինթեզը
  92. Նշանակիր լիպիդների սինթեզը, մեմբրանագիտության մեջ նրանց կիրառման մեթոդների համեմատական բնութագիրը
  93. Տոքսիններ, միտոտոքսիններ, ալֆատոքսիններ (ֆալլոիդին, ամանիտիններ, փսիլոցիբին): Ծովային օրգանիզմների տոքսիններ (սաքսիտոքսին, տետրոդոտոքսին, պալիտոքսին)
  94. Պոլինուկլեոտիդներ, դասակարգումը, կառուցվածքը, սինթեզը
  95. Կենսաբանական թաղանթի մոլեկուլյար կառուցվածքը
  96. Միջատների տոքսիններ (պեդերին, խինոններ), գորտերի և դոդոշների տոքսիններ (բուֆոտոքսին, պատրախոտոքսին, պումիլիտոքսին): Ընդհանուր պատկերացումներ նրանց կառուցվածքի և ազդեցության մասին: Օգտագործումը որպես նյարդային հաղորդականության մեխանիզմը ուսումնասիրելու միջոցներ (իոնական ուղիներ)