ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ (Երաժշտական արվեստ)

Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
  1. Հայ հոգևոր երգարվեստը 5-7-րդ դարերում:
  2. Ռենեսանսի պատմական կատեգորիան՝ կարոլինգյան ռենեսանս, XII դարի ռենեսանս, Վերածնության դարաշրջան: Երաժշտական Վերածննդի վերաբերյալ հիմնական գրականությունը:
  3. Սոնատայնության սկզբունքը երաժշտության մեջ:
  4. Հայ հոգևոր երգարվեստը 7-8-րդ դարերում:
  5. Բարոկկոյի դարաշրջանը երաժշտական մշակույթում՝ պատմական փուլերը և գեղարվեստական անհատականությունները:
  6. Լադ: Լադերի համակարգը: Լադի հիմնախնդիրը հարմոնիայի տեսության մեջ:
  7. Տաղերի արվեստի սկզբնավորումը և զարգացումը:
  8. Յո.Ս.Բախի ժառանգության ընկալումը 1750-2010թթ.: Հիմնական աշխատությունները բախագիտության բնագավառում:
  9. Ինտերվալային համակարգերի սեռերը /պենտատոնիկա, դիատոնիկա, քրոմատիկա, միկրոքրոմատիկա և այլն/:
  10. Գրիգոր Նարեկացու տաղերը:
  11. Բեթհովենագիոտւթյունը 19-20-րդ դարերում:
  12. Հայ ժողովրդական երգարվեստի հիմնական ժանրերը: Վիպական և պատմական երգեր: Աշխատանքային երգեր: Քնարական երգեր: Ծիսական երգ-երաժշտությունը Հայաստանում:
  13. Հայ հոգևոր երգարվեստը 10-14-րդ դարերում:
  14. Ռոմանտիկ կոմպոզիտորների գրական ժառանգությունը:
  15. Համահնչյունը որպես հարմոնիայի սպեցիֆիկ գործոն, համահնչյունների հիմնական տեսակները: Կոնսոնանս և դիսոնանս:
  16. Ներսես Շնորհալին որպես երաժիշտ և երգահան:
  17. Երաժշտական դրամայի պրոբլեմը 19-րդ դարում:
  18. Մոդուլյացիա: Մոդուլյացիա և շեղում:
  19. Աշուղների արվեստը, Սայաթ-Նովա:
  20. Սիմֆոնիկ պոեմ` ժանրի պատմությունն ու գեղագիտությունը:
  21. Հարմոնիա և ձևակառուցում: Կադենցիաներ: Դասական երաժշտական ձևերի հարմոնիկ կառուցվածքի սկզբունքները:
  22. Նոր հայկական ձայնագրության գյուտը և նրա նշանակությունը:
  23. Էքսպրեսիոնիզմը 20-րդ դարի գեղարվեստական մշակույթում:
  24. Ք.Քուշնարյանի տեսությունը հայ երաժշտության լադային համակարգի մասին:
  25. Տիգրան Չուխաճյանի ստեղծագործության պատմական նշանակությունը: Երաժշտագիտական գրականությունը Չուխաճյանի մասին:
  26. Երաժշտագիտական գրականությունը Գլինկայի մասին:
  27. Պոլիֆոնիա: Կոնտրապունկտ: Բազմաձայնության զարգացման հիմնական փուլերը Միջնադարում և Վերածնության դարաշրջանում:
  28. Քրիստափոր Կարա-Մուրզայի ստեղծագործական դիմանկարը:
  29. Երաժշտագիտական գրականությունը Մ.Պ.Մուսորգսկու մասին: Օպերաների նորարարական նշանակությունը:
  30. Խիստ ոճի կոնտրապունկտը և դրա ավանդույթները 18-20-րդ դդ. երաժշտության մեջ:
  31. Մակար Եկմալյանի ստեղծագործական դիմանկարը:
  32. Երաժշտագիտական գրականությունը Ն.Ա.Ռիմսկի-Կորսակովի մասին:
  33. Հայ երաժշտության կվարտային հնչյունաշարի հիմնական համակարգերը: Հիպոդորիական-էոլական համակարգ, դորիական մինոր: Իոնական-միքսոլիդիական մաժոր:
  34. Կոմիտասի ստեղծագործության պատմական նշանակությունը:
  35. Երաժշտագիտական գրականությունը Պ.Ի.Չայկովսկու մասին:
  36. Մեսսա: Դրա տեսակների դասակարգումը: Վերածննդի դարաշրջանի վարպետնեևրի մեկնաբանման սկզբունքները:
  37. Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական դիմանկարը: «Ալմաստ»:
  38. Ռուսական սիմֆոնիզմի զարգացման ուղիները 19-րդ դարում:
  39. Իմիտացիոն պոլիֆոնիա: Իմիտացիոն ձևերի դասակարգումը: Մեկնաբանման առանձնահատկությունները տարբեր դարաշրջաններում:
  40. Արմեն Տիգրանյանի ստեղծագործական դիմանկարը: «Անուշ» և «Դավիթ Բեկ»:
  41. Ուշ ռոմանտիզմը, պոստռոմանտիզմը և նեոռոմանտիզմը երաժշտության մեջ:
  42. Ֆուգայի բաղադրիչների /թեմա, պատասխան, հակաշարադրանք, ինտերմեդիա/ բնութագիրը: Դրանց էվոլյուցիան ֆուգայի զարգացման պատմության մեջ:
  43. Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործական դիմանկարը: Ռ.Մելիքյանը և ազգային կամերային-վոկալ երաժշտության զարգացումը:
  44. Ս.Վ.Ռախմանինով: Գրական ժառանգությունը: Երաժշտագիտական գրականությունը Ռախմանինովի մասին:
  45. Ֆուգան և դրա զարգացման հիմնական փուլերը:
  46. Արամ Խաչատրյանի ստեղծագործության պատմական նշանակությունը:
  47. Ա.Ն.Սկրյաբինի ստեղծագործական էվոլյուցիան:
  48. Բարդ /բազմաթեմային/ ֆուգան և դրա տարատեսակները:
  49. Երաժշտական թատրոնը Հայաստանում (1930-1960թթ.):
  50. Ի.Ֆ.Ստրավինսկի: Գրական ժառանգությունը: Երաժշտագիտոական գրականությունը Ստրավինսկու մասին:
  51. Ս.Ի.Տանեևի աշխատությունները:
  52. Սիմֆոնիկ երաժշտության զարգացումը Խորհրդային Հայաստանում:
  53. Երաժշտագիտական գրականությունը Ս.Ս.Պրոկոֆևի մասին:
  54. Պրելյուդիան և ֆուգան 19-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործության մեջ:
  55. Ալեքսանդր Հարությունյան, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան:
  56. Երաժշտագիտական գրականությունը Դ.Դ.Շոստակովիչի մասին:
  57. Պրելյուդների և ֆուգաների ցիկլերը 20-րդ դարի երաժշտության մեջ:
  58. Էդգար Հովհաննիսյան, Ավետ Տերտերյան:
  59. Ռոմանտիզմի հասկացությունը երաժշտական գիտության մեջ:
  60. Ակորդ: Ակորդի կատեգորիայի պատմական էվոլյուցիան: Ակորդի հասկացությունը 20-րդ դարի երաժշտական-տեսական գրականության մեջ: