Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Լեզուն որպես լեզվաբանության առարկա: Լեզվի գործառույթները:
- Լեզուն որպես համակարգ: Լեզվի ներքին կառուցվածքը: Լեզվի մակարդակները և նրա հիմնական միավորները:
- Լեզու և մտածողություն: Ճանաչողական մոտեցումը ժամանակակից լեզվաբանության մեջ:
- Լեզվի հասարակական բնույթը: Լեզու և հասարակություն: Լեզու և հաղորդակցություն: Հաղորդակցման նպատակների արտացոլումը լեզվում: Լեզու և մշակույթ: Լեզու և անհատականություն:
- Լեզվի զարգացման փուլերը: Լեզվի ծագման խնդիրը: Լեզուների բազմազանության խնդիրը:
- Լեզվաբանական գիտակարգեր: Լեզվաբանությունը և հարակից գիտությունները:
- Ընդհանուր հնչյունաբանության տեղը լեզվաբանական գիտակարգերում. դրա առարկան և խնդիրները: Լեզվի հնչյունային նկարագրման արտաբերական հիմունքները: Լեզվի հնչյունային նկարագրման ակուստիկ հիմունքները: Համընդհանուր հնչյունային դասակարգումները:
- Կարևորագույն հնչութային հասկացությունները և դրանց մեկնաբանումը տարբեր հնչութաբանական դպրոցներում:
- Հատույթային հնչյունային միջոցները, դրանց գործառույթները:
- Հնչյունային համալիրների տեսակները և դրանց հարաբերությունը: Վերհատույթային հնչյունական միջոցները, դրանց գործառույթները և հնչյունային միավորները:
- Խոսքի հնչյունային վերլուծության մեթոդները՝ բաշխումային հասկացություններ, հնչույթային դասեր:
- Ձևույթի հասկացությունը: Ձևույթների դասակարգումը: Ձևույթ և բառաձև: Հնչաբառ:
- Քերականական իմաստների արտահայտման միջոցները աշխարհի լեզուներում: Քերականական իմաստի և քերականական կարգի հասկացությունները: Քերականական կարգերի ընդհանուր դասակարգումը:
- Բառափոխություն և բառակազմություն: Ձև, բառույթ, հարացույց:
- Գոյականի հիմնական քերականական կարգերը լեզուներում:
- Բայի հիմնական քերականական կարգերը լեզուներում:
- Լեզուների ձևաբանական տիպաբանություն (պատմական ակնարկ և արդի խնդիրներ):
- Շարահյուսության տեղը լեզվի նկարագրման տեսության մեջ: Շարահյուսություն և ձևաբանություն, շարահյուսություն և իմաստաբանություն (իմաստաբանական շարահյուսություն): Շարահյուսության հիմնական միավորները:
- Խոսույթ (կապակցված խոսք):
- Պրոպոզիցիայի ստորոգական – փաստարկային կառուցվածքը:
- Նախադասության շարահյուսական վերլուծություն:
- Ասույթի հաղորդակցական կառուցվածքը:
- Նախադասության տիպաբանություն:
- Սերող քերականության միավորները: Մինիմալիստական տեսություն:
- «Իմաստ» հասկացության տարբեր ըմբռնումները: «Իմաստ» հասկացությունը լեզվական նշանի տարբեր կաղապարներում:
- Բառիմաստային մակարդակի համակարգված կառուցվածքը: Բառիմաստային դաշտը և դրա միավորների հարաբերակցությունը:
- Իմաստի բաղադրիչային վերլուծություն. ընդհանուր սկզբունքներ, զարգացման փուլեր և կոնկրետ մեթոդների կիրառման օրինակներ:
- Ժամանակակից պատկերացումներ աշխարհի լեզուների ծագումնաբանական պատկերացումների մասին: Հիմնական լեզվաընտանիքներ:
- Փիջին-կրեոլ լեզուների ծագումը, տարածումը, գործառման հիմնական առանձնահատկությունները:
- Լեզվական տարածքի ընդհանուր բնութագիրը. հիմնական ծագումնաբանական խմբեր, լեզուների հիմնական տիպաբանական առանձնահատկությունները:
- Պատմահամեմատական լեզվաբանության առարկան, լեզուների «ծագումնաբանական ծառի տեսությունը, ալիքների տեսությունը»: «Նախալեզվի» հասկացությունը: Վերականգնման մեթոդներ (արտաքին և ներքին վերականգնում): Բառային վերականգնում: Լեզվաբանական հնէաբանություն: Լեզվաբանական վերականգնման դերը:
- Ստուգաբանության հիմնական խնդիրները: Ստուգաբանական բառարաններ:
- Լեզուների ծագումնաբանական դասակարգման սկզբունքները: Ծագումնաբանական դասակարգման ավանդական մեթոդները: Լեզվական ընտանիք, լեզվական միություն:
- Պատմահամեմատական լեզվաբանության վիճակագրական մեթոդները:
- Պատմահամեմատական լեզվաբանության դերը լեզվաբանության մեջ: Բառային վիճակագրություն և լեզվաժամանակագրություն: Լեզուների հեռավոր ցեղակցության խնդիրը պատմահամեմատական լեզվաբանության մեջ: Վերականգնման և զուգադրականության ավանդական մեթոդների կիրառումը վաղ նախալեզվական իրավիճակներում:
- Հնդեվրոպական նախահայրենիք, հնդեվրոպերենի ճյուղավորումը (տարամիտումը): Հնդեվրոպական հիմնական լեզվախմբերի ընդհանուր բնութագիրը:
- Հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության առաջին փորձերը: Հայերենը որպես հնդեվրոպական լեզու, հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի՝ որպես իրանական լեզու լինելու վարկածը. հայերենի հնդեվրոպական առանձին լեզվաճյուղ լինելու տեսությունը (Հ. Հյուբշման): Հայերենի հիմնական և կողմնակի հնդեվրոպական շերտերի վարկածը:
- Տիպաբանության առարկան և տեղը: Մասնավոր և ընդհանուր տիպաբանություն: Լեզվական տիպի հասկացությունը: Տիպաբանությունը և ընդհանրույթները: Իմպլիկատիվ ընդհանրույթներ: Ֆրենկվենտալիաներ: Նախատիպերը տիպաբանության մեջ:
- Լեզվական կառուցվածքի պատճառաբանվածությունը (նպատակայնությունը): Լեզվական ձևի պատկերանշանայնության սկզբունքը:
- Քերականացումը և ապաքերականացումը լեզվի զարգացման ընթացքում:
- Տիպաբանության տեսակները՝ ձևաբանական, շարահյուսական, կառուցվածքային, իմաստային, ձևական: Տարաժամանակյա տիպաբանություն:
- Լեզվական փոխառությունների ուղղություննեը:
- Լեզվի մասին ուսմունքի ծագումը: Լեզվաբանական ավանդույթներ:
- Ունիվերսալ (ընդհանրական) քերականություններ:
- Պատմահամեմատական լեզվաբանության ձևավորումը: Վ.Ֆոն Հումբոլդտը և տիպաբանության ձևավորումը: Տիպաբանության կազմավորման հիմնական փուլերը:
- Հոգեբանական ուղղությունը լեզվաբանության մեջ: Երիտքերականներ և երիտքերականություն:
- Կառուցվածքային լեզվաբանության հիմնական ուղղությունները 20-րդ դարում: Ֆունկցիոնալիզմը լեզվաբանության պատմության մեջ:
- Լեզվի նկարագրության ձևային մեթոդների զարգացումը լեզվաբանության պատմության մեջ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը: