Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Միջուկային էներգետիկ կայանքներ)

Հարցեր
  1. Թերմոդինամիկայի II օրենքը և էնտրոպիան
  2. Գազերի և շոգու հոսման պրոցեսը փողրակներում։ Արտահոսման պրոցեսը և ձայնի արագությունը
  3. Գազերի և գոլորշիների դրոսելման պրոցեսը. Ջոուլ-Թոմսոնի էֆեկտը
  4. Սեղմման պրոցեսները մխոցավոր կոմպրեսորներում
  5. Ջերմային շարժիչների ցիկլերի վերլուծության թերմոդինամիկական մեթոդները. էնտրոպիական և ՕԳԳ-ի մեթոդները
  6. Գազատուրբինային տեղակայանքի 8 ցիկլը ջերմության իզոբար մատուցմամբ, ցիկլի արդյունավետության բարձրացման մեթոդները
  7. Շոգեուժային տեղակայանքի Ռենկինի ցիկլը, նրա արդյունավետության բարձրացման մեթոդները, ռեգեներատիվ ցիկլ
  8. Ջերմաֆիկացիոն ցիկլեր, շոգեգազային ցիկլեր
  9. Միջուկային էներգետիկական տեղակայանքներ, ատոմային էլեկտրակայանների ցիկլեր
  10. Սառնարանային մեքենաների ցիկլեր, շոգեկոմպրեսորային սառնարանային մեքենաների ցիկլեր
  11. Ջերմության հաղորդման երեք հիմնական ձևերը, դրանց առանձնահատկությունները, հիմնական հաշվարկային բանաձևերը
  12. Ջերմության հաղորդումը ջերմահաղորդականությամբ։ Ստացիոնար ջերմահաղորդականությունը երկրաչափական պարզ տեսք ունեցող համակարգերում
  13. Ջերմության հաղորդման պրոցեսների ինտենսիվացումը։ Մակերևույթների կողավորումը որպես ջերմության հաղորդման ինտենսիվացման տարբերակներից մեկը։
  14. Կողավորված մակերևույյթներ, դրանց հաշվարկը
  15. Կոնվեկտիվ ջերմափոխանակություն, դրա հիմնական հավասարումները և լուծման ուղղությունները
  16. Ջերմատվությունը հեղուկների ագրեգատային վիճակի փոփոխության դեպքում
  17. Ագրեգատային վիճակի փոփոխության դեպքում ջերմատվության պրոցեսի ինտենսիվացման հիմնական ուղիները
  18. Ճառագայթային ջերմափոխանակության հիմնական օրինաչափությունները, հաշվարկային հավասարումները
  19. Ջերմափոխանակության ապարատներ, կիրառության ոլորտները, դասակարգումը, հիմնական կառուցվածքները
  20. Ջերմափոխանակության ապարատների ջերմային հաշվարկը
  21. Ջերմափոխանակության ապարատների ստուգողական և նախագծային հաշվարկների հիմնական առանձնահատկությունները
  22. Ջերմափոխանակության ապարատների աշխատանքի գնահատման հիմնական ցուցանիշները, դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները
  23. Միջուկային ուժեր և միջուկի կապի էներգիա։ Զանգվածի թերություն (արատ)
  24. Միջուկային ռեակցիաներ։ Միջուկների բաժանման պրոցեսը։
  25. Միջուկային տրոհման տեսակները։ Ռադիոակտիվություն
  26. Բաժանման բեկորներ, ակնթարթային և ուշացող նեյտրոններ, բաժանման էներգիա։ Շղթայական միջուկային ռեակցիա
  27. Նեյտրոնների դիֆուզիան։ Դիֆուզիայի հավասարումը։ Նեյտրոնների ցրումը և դանդաղեցումը
  28. Նեյտրոնների բազմացման արդյունավետ գործակից։ Ռեակտորի կրիտիկականության հավասարումը
  29. Ռեակտորների թունավորումը քսենոնով և սամարիումով
  30. Վառելիքի այրման խորություն։ Ռեակտորի աշխատաժամանակը։ Միջուկային վառելիքի վերարտադրությունը։
  31. Ռեակտիվություն։ Ռեակտորի պարբերություն
  32. Միջուկային ռեակտորի աշխատանքի սկզբունքը և կառուցվածքը
  33. Ջերմանջատման բաշխումը ռեակտորի ակտիվ գոտում
  34. Մնացորդային ջերմանջատում
  35. Միաֆազ ջերմակրով հովացվող հետերոգեն ռեակտորների ջերմային հաշվարկի մեթոդաբանությունը
  36. Ջերմաստիճանների բաշխումը ըստ ջերմանջատիչ հավաքածուի (ՋԱՀ) բարձրության
  37. Ջերմաստիճանների բաշխումը ըստ ջերմանջատիչ տարրի (ՋԱՏ) կտրվածքի
  38. Գնդաձև ՋԱՏ-երով բարձր-ջերմաստիճանային ռեակտորի ջերմահիդրավլիկական հաշվարկի մեթոդը
  39. Եռացող ռեակտորների ջերմահիդրավլիկական հաշվարկի մեթոդը
  40. Ջրաջրային ռեակտորներ
  41. Գրաֆիտային դանդաղեցուցիչով ռեակտորներ
  42. Ծանր ջրային ռեակտորներ
  43. Արագ նեյտրոններով ռեակտորներ
  44. Առաջնային ջերմակրերին ներկայացվող պահանջները և դրանց հատկությունները
  45. ԱԷԿ-ի շոգեգեներատորներին ներկայացվող պահանջները, դրանց կառուցվածքային սխեմաները
  46. ԱԷԿ-ի շոգեգեներատորների 10 կառուցվածքները տարբեր առաջնային ջերմակրերի դեպքում
  47. ԱԷԿ-ի շոգեգեներատորներում ընթացող երկֆազ հոսքի շարժման հիմնական բնութագրերը և առանձնահատկությունները
  48. ԱԷԿ-ի շոգեգեներատորների տաքացման մակերևույթների ջերմաստիճանային ռեժիմը և ջերմային խոտորման նշանակությունը
  49. ԱԷԿ-ի շոգեգեներատորներում երկրորդային ջերմատարի շրջանառության կազմակերպման սխեմաները և հաշվարկի սկզբունքները
  50. Ջերմափոխանակությունը շոգեգեներատորներում
  51. Էներգիայի փոխակերպումը տուրբինի աստիճանում
  52. Սեղմելի հեղուկի շարժման հիմնական հավասարումները
  53. Տուրբինի հիմնական հանգույցները (ռոտոր, իրան, առանցքակալներ, կցորդիչներ, կիպացումներ, լիսեռապտտման հարմարանք)
  54. Հարաբերական ներքին և թիակային ՕԳԳ-ները
  55. Ատոմային էլեկտրակայանների տուրբինների առանձնահատկությունները
  56. Էլեկտրաէներգիայի և ջերմության համակցված արտադրության համար նախատեսված շոգետուրբիններ` հակաճնշումային և շոգու կարգավորվող առումներով շոգետուրբիններ
  57. Գազատուրբինային կայանքների սխեմաները և իրական ցիկլերը։ Գազային տուրբինների առանձնահատկությունները
  58. ԱԷԿ-ների դասակարգումը
  59. Կոնդենսացիոն ԱԷԿ-ի ջերմային շահավետությունը և հաշվեկշիռը
  60. Սնող ջրի ռեգեներատիվ տաքացման շահավետությունը
  61. Շոգու և ջերմության ծախսերը սնող ջրի ռեգեներատիվ տաքացմամբ տուրբոտեղակայանքներում
  62. Գազազրկիչ և սնող տեղակայանքներ
  63. ԱԷԿ-ների գոլորշացուցիչ տեղակայանքները, դրանց կառուցվածքը, ջերմային հաշվարկը և միացման սխեմաները
  64. ԱԷԿ-ի կոնդենսացիոն տեղակայանքները, դրանց սխեմաները
  65. Կոնդենսատորի ջերմային հաշվեկշիռը, հովացման բազմապատիկը
  66. ԱԷԿ-ում տեխնիկական ջրի սպառիչները։ Ուղղահոս և շրջապտուտային ջրամատակարարման համակարգեր
  67. Շրջապտուտային ջրամատակարարման համակարգերի տեսակները և դրանց աշխատանքի սկզբունքը
  68. ԱԷԿ-ների օդափոխության համակարգերը (օդափոխության համակարգերի նշանակությունը, տեխնոլոգիական օդափոխության նախագծման հիմունքները)
  69. ԱԷԿ-ի շինարարական հրապարակի ընտրումը և գլխավոր հատակագիծը
  70. ԱԷԿ-ի գլխավոր մասնաշենքը և սարքավորումների հարմարադասավորումը
  71. Կարծր, հեղուկ և գազային ռադիոակտիվ թափոնների վնասազերծման սխեմաները
  72. ԱԷԿ-ի շահագործման ռեժիմները
  73. ԱէԿ-ների դուրս բերումը շահագործումից
  74. Միջուկային ռեակտորներում օգտագործվող նյութերը, դրանց կազմը և ֆիզիկաքիմիական հատկությունները
  75. Մետաղների բյուրեղային ցանցի կառուցվածքը և դեֆեկտները
  76. Միջուկային ռեակտորներում օգտագործվող մետաղների հրակայունությունը, ճառագայթակայունությունը և դրանց համատեղելիությունը
  77. Ճառագայթումը և ամրության բնութագրերը
  78. Աշխատանքի ընթացքում մետաղների ձեռքբերովի ակտիվությունը
  79. Ջերմակրերի ֆիզիկա-քիմիական հատկությունները և ճառագայթման ազդեցությունը դրանց վրա։ Ջերմակրի ռադիոլիզը
  80. Ջրային միջավայրում մետաղների կոռոզիայի ընդհանուր հիմունքները։ Ջրածնային և թթվածնային ապաբևեռացում
  81. Ճառագայթման ազդեցությունը կոռոզիոն պրոցեսների վրա, դիստրուկցիոն, ֆոտոռադիացիոն և ռադիոլիզային էֆեկտները
  82. ՋՋԷՌ տեսակի ռեակտորներով ԱԷԿ-ի առաջին և երկրորդ կոնտուրների ջրաքիմիական ռեժիմները
  83. Ուրանի և նրա համաձուլվածքների ֆիզիկա-քիմիական հատկությունները, ուրանի ճառագայթային աճը և գազային փխրունությունը
  84. ԱԷԿ-ների միջուկային անվտանգության հիմնական սկզբունքները և գործառույթները
  85. «Խորությամբ» պաշտպանության սկզբունքը և խոչընդոտ- 12 ների թվարկումը
  86. Եզակի խափանման սկզբունքը, դրա գործնական կիրառումը
  87. ՋՋԷՌ-440 ռեակտորներով էներգաբլոկի անվտանգության համակարգերը և դրանց աշխատանքի սկզբունքը
  88. ՋՋԷՌ – 440 ռեակտորներում կառավարման և պաշտպանիչ համակարգի աշխատանքի սկզբունքը, կառուցվածքը և ազդանշանների թվարկումը
  89. ՋՋԷՌ – 440 ռեակտորների հզորության կարգավորման սխեմաները և հիմնական կարգավորիչները
  90. Վթարները ԱԷԿ-ում և վթարային իրավիճակների վերլուծություն
  91. ՋՋԷՌ – 440 ռեակտորների ռեժիմները՝ բնականոն շահագործման ռեժիմների խախտմամբ
  92. Ճառագայթման կլանված բաժնեչափ և դրա հզորությունը
  93. Ճառագայթման էքսպոզիցիոն բաժնեչափ, գամմա-հաստատուն և գամմա-համարժեք
  94. Ճառագայթահարման համարժեք բաժնեչափ։ Ճառագայթահարման սահմանային թույլատրելի մակարդակներ։
  95. Իոնացնող ճառագայթման կենսաբանական ազդեցությունը
  96. Ռադիոնուկլիդների թափանցումը օրգանիզմ։ Օրգանիզմում դրանց բաշխումը և ազդեցությունը ներքին ճառագայթահարման դեպքում
  97. Ճառագայթային հիվանդություններ
  98. Իոնացնող ճառագայթման գրանցման մեթոդները
  99. Գազապարպումային հաշվիչներ և դրանց բնութագրերը
  100. Սցինտիլյացիոն հաշվիչների աշխատանքի սկզբունքը