Արտակ Ղազարյանի հրապարակումները
Հոդված
Մասնավոր մեղադրանքի գործերի և տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությոնից ազատելու ինստիտուտների հարաբերակցությունը
No. 2 (80) Էջ. 73-85 (2018)
URL: http://www.ysu.am/faculties/Law/state_and_law/2018_2(80).pdf
Նկարագրություն: Հոդվածում քննարկվում է «մասնավոր մեղադրանքի գործերի» և տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտների հարաբերակցությունը՝ փորձելով պարզել՝ արդյոք դրանք ունեն ընդհանուր արմատներ, թե մեկը մյուսից բոլորովին անկախ ինստիտուտներ են:
Մասնավոր անձի կողմից իրականացվող մեղադրանքի մոդելների պատմական զարգացումը
No. 1 (83) Էջ. 65-74 (2019)
URL: http://www.ysu.am/faculties/Law/state_and_law/2019_1(83).pdf
Նկարագրություն: Հոդվածում քննարկվում է մասնավոր անձի կողմից իրականցվող երկու տեսակ մեղադրյալի՝ մասնավոր և ժողովրդական մեղադրանքների հարաբերակցությունը: Հեղինակը հանրային և մասնավոր մեղադրանքների տարանջատման հիմքում դրսևորում է այլ մոտեցում՝ ոչ թե հիմք ընդունելով քրեական հետապնդման սուբյեկտին, այլ՝ նրա կողմից պաշտպանվող շահը, ըստ այդմ էլ՝ ժողովրդական մեղադրանքը դիտարկվում է իբրև հանրայինի տարատեսակ:
Դեպքի վայրի զննության տեղի և դերի հստակեցման հարցի մասին
No. 7 Էջ. 27-35 (2019)
URL: https://www.edupolice.am/images/00_2019_news/orenqipatvar/Orenqi_patvar_7.pdf
Նկարագրություն: Հոդվածում քննարկվում է դեպքի վայրի զննության քննչական գործողության կատարման խնդիրները: Պատասխան է տրվում այն հարցին, արդյո՞ք հարուցված քրեական գործով կարելի է կատարել այդ քննչական գործողությունը, թե պետք է կատարվի զննության այլ տարատեսակները: Հեղինակը պատասխանում է նաև այն հարցին, թե չհարուցված քրեական գործով բնակարանը, որը հանդիսանում է դեպքի վայր ինչ ռեժիմով պետք է զննվի:
Դատախազության նկատմամբ վստահության պաշտպանության սահմանադրական սկզբունքը
No. 2(30) Էջ. 1-20 (2019)
URL: https://www.academia.edu/40875623/%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5…
Նկարագրություն: Իրավաքաղաքական ուսմունքների պատմության, տարբեր փիլիսոփաների ու իրավաբանների հայացքների ուսումնասիրության հիման վրա հոդվածում վերարժևորվում է հասարակական վստահությանը դերը հանրային կյանքի կազմակերպման, հասարակական-պետական ինստիտուտների բնականոն գործունեության ապահովման հարցում. մարդու և պետության միջև վստահությունը դիտարկվում է իբրև պետականության գոյության նախապայման: Բացահայտվում է հանրային իրավունքում վստահության պաշտպանության սահմանադրական սկզբունքի էությունը: Այս սկզբունքի լույսի ներքո քննարկվում են դատախազության միասնականության և դատախազի գործունեության ինքնուրույնության հարցերը, լուսաբանվում է դատախազի գործունեության ապանձնավորման դոկտրինը, դատախազական գործունեության հետևողականության հարցերը: Հոդվածում առանձին վերլուծվում են գլխավոր դատախազի հրապարակային խոստման բնույթն ու նշանակությունը, վեր են հանվում այն չափանիշները, որոնց հիման վրա այդպիսի խոստումը առաջացնում է այն կատարելու իրավաբանական պարտականություն: Անդրադարձ է կատարվում նաև դատախազության ներհամակարգային հակասությունների անթույլատրելիության հարցերին՝ մասնավորապես քննարկվում են դատախազական խմբի անդամների միջև դիրքորոշումների հակասության հրապարակայնացման անթույլատրելիությունը, բացահայտվում է դատախազության պաշտոնական հաղորդագրությունների իրավական բնույթը:
Մասնավոր անձի կողմից իրականցվող մեղադրանքը անգլոամերիկյան քրեադատավարական համակարգում (Մեծ բրիտանիա (Անգլիա, Ուելս), ԱՄՆ)
No. 8 Էջ. 27-42 (2019)
Մեղադրական (մրցակցային) քրեական դատավարության երկու տեսությունները
No. 9 Էջ. 91-115 (2020)
URL: https://www.edupolice.am/images/00_2020/updated_information/gitakan/vostikan_li…
Նկարագրություն:
Հոդվածը նվիրված է մրցակցային քրեական դատավարության իդեալական տիպին: Հեղինակը փորձ է արել մրցակցային դատավարության վերաբերյալ գիտական հայացքները խմբավորել երկու ընդհանու տեսությունների մեջ կոչելով դրանք՝ «Մեղադրական (մրցակցային) ձևի» և «Մեղադրական (մրցակցային) ձևի և բովանդակության միահյուսման» տեսություններ:
Հեղինակը առանձին-առանձին բացահայտում է այդ երկու տեսություննրում մրցակցային դատավարության վերաբերյալ խիստ, շատ դեպքերում նաև տրամագծորեն միմյանց հակառակ հայացքները, որոնք իրենց հերթին «փոխում են» դատավարության էական հատկանիշները: Այսպես, օրինակ, «Մեղադրական (մրցակցային) ձևի» տեսության շրջանակներում մրցակցային է դիտարվկում այն դատավարությունը, որտեղ գործում է նյութական (օբյեկտիվ) ճշմարտության սկզբունքը: Այս սկզբունքի գործունեությունն իր հերթին «ակտիվացնում է» դատարանին՝ նրան դարձնելով ապացուցման սուբյեկտ և կողմերի կամքից անկախ «ճշմարտություն բացահայտող»: Այստեղից էլ ինքնաբերաբար դատավարության առարկան դառնում է անցյալում կատարված արարքը և ոչ թե ներկայացված քրեական հայցը:
«Մեղադրական (մրցակցային) ձևի և բովանդակության միահյուսման» տեսության շրջանակներում, նշված հարցերը բոլորովին այլ լուծում են ստանում: Հեղինակը ներկայացնում է, որ այս տեսության շրջանակներում նյութական (օբյեկտիվ) ճշմարտության սկզբունքը բացառվում է, և դատավարության ընթացքի ու առարկայի տնօրինությունը ամբողջությամբ կողմերին է վերապահվում: Այս ամենի արդյունքում՝ դատարանը դառնում է խիստ «պասիվ», փոխվում է դատավարության առարկան. այս տեսության շրջանակներում այն դիտարկվում է ոչ թե կատարված արարքը, այլ՝ ներկայացված քրեական հայցը:
Հեղինակը հոդվածում առանձին անդրադառնում է նաև մի շարք այլ, գիտական հետաքրքրություն ներկայացնող հարցերին (օրինակ՝ խոստովանությունը (մեղադրանքի ընդունումը) մի տեսության շրջանակներում իբրև ապացույցի տեսակ, մյուս տեսության շրջանակներում՝ իբրև քրեական հայցի տնօրինման ակտ (այն ընդունելու
Ժողովրդական ﬔղադրանքի նշանակությունը քրեական դատավարությունում
No. 116 Էջ. 16-21 (2020)
URL: http://www.prosecutor.am/myfiles/files/magazine/116.pdf
Նկարագրություն:
Հոդվածը նվիրված է մասնավոր անձի կողմից իրականցվող մեղադրանքի տեսակին՝ ժողովրդական մեղադրանքին, դրա նշանակությանը: Հեղինակը մեղադրանքի այս տեսակի նշանակությունը դիտարկում է երկու՝ հասարակական-քաղաքական և իրավական-տեխնիկական հարթություններում:
Հասարակական-քաղաքական հարթությունում ժողովրդական մեղադրանքի նշանակությունը դիտարկվում է ժողովրդավարության դրսևորման, քրեական դատավարությունը քաղաքականապես «չեզոքացնելու» և դատավարության հանդեպ հանրային վստահության, ինչպես նաև հանրության քաղաքացիական իրավագիտակցությունը ամրապնդման միջոց լինելու լույսի ներքո: Ինչ վերաբերում է ժողովրդական մեղադրանքի իրավական-տեխնիկական նշանակությանը, ապա, ըստ հեղինակի, այն կարող է հանդիսանալ քրեական հետապնդման արդյունավետության բարձրացման գործուն միջոց՝ պետական մեղադրանքի հետա տարատեսակ զուգակցումներով:
Հոդվածը արժեքավոր է նաև նրանով, որ մեղադրանքի այս տեսակը, դրա նշանակություն հարցերի քննարկումը հայկական դատավարագիտության մեջ վերլուծվում են առաջին անգամ:
Մասնավոր անձի կողմից իրականցվող մեղադրանքը մայրցամաքային քրեադատավարական համակարգի երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա)
No. 2 Էջ. 64-70 (2020)
URL: http://geopolitika.am/dir/wp-content/blogs.dir/1/files/2020_2_64_70.pdf
Նկարագրություն: Հոդվածում քննարկվում են մայրցամաքային քրեադատավարական համակարգի երկրներում մասնավոր անձի կողմից իրականցվող մեղադրանքի հարցերը: Հեղինակը, մասնավորապես վերլուծում է Ֆրանսիայում և Գերմանիայում մասնավոր անձի կողմից իրականցվող հետապնդման ներդրման դոկտրինալ հայացքները, ինչպես նաև դրանց ազդեցությունը տվյալ երկնրենրի պոզիտիվ իրավունքի վրա:
«Մասնավոր դելիկտի» տեսությունը,և դրա արտահայտությունները մասնավոր մեղադրանքի գործերի կազմակերպման նախագծային կարգավորումների վրա
No. 3 Էջ. 39-46 (2020)
URL: http://geopolitika.am/dir/wp-content/blogs.dir/1/files/2020_3_39_46.pdf
Նկարագրություն:
Հոդվածը նվիրված է մասնավոր մեղադրանքի գործերի ինստիտուտին և այն հիմնավորող տեսություններից մեկին՝ «մասնավոր դելիկտի» տեսությունը: Հոդվածը տեսական հետաքրքրություն է ներկայացնում հատկապես այն առումով, որ հեղինակը նախ՝ գերմանացի դասական իրավաբանների (Օ.Մևես, Կ.Գ.Գեյբ,Հ. Զաքարիա), այնպես էլ ռուս մինչհեղափոխական գիտնականների (Ն.Ռոզին,Ի. Ֆոյնիցկի) հայացքների հիման վրա բացահայտում է տվյալ տեսության էությունը, իսկ այնուհետև՝ վեր է հանում տեսության, թերևս «չգիտակցված» որոշակի «արտահայտություններ» արդեն, ինչպես ժամանակակից քրեադատավարական գրականությունում, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից մեկում:
Հոդվածում քննարվկող տեսության էությունից բխող եզրահանգումներ անելով հեղինակը հստակորեն ուրվագծում է այդ տեսության վրա հիմնված մասնավոր մեղադրանքի գործերով մեղադրանքի կազմակերպման յուրահատկությունները, մասնավորապես՝ այդ տեսակ գործերով հանրային մարմինների կողմից մեղադրանքը պաշտպանելու անհնարինությունը, պատժելու իրավունքը (jus puniendi) ոչ թե պետությանը, այլ՝ հանցանքից տուժողին պատկանելը, այդ գործերով տուժողի՝ քրեական հետապնդման հարուցման և իրացման, այն դադարեցնելու անվերապահ ազատություն, ինքնագործունեության հնարավորությունը, այդպիսի մեղադրանքը միայն «մաքուր» մրցակցային դատավարությունում կառուցելու հնարավորությունը և այլն:
Սակայն այնուհետև, հենվելով հանցագործության հանրային-իրավական նշանակության ներկա ժամանակների ընկալումների վրա հեղինակը իրավացի քննադատության է ենթարկում նշված տեսությունը, այն դիտարկելով իբրև ժամանակավրեպություն:
Հոդվածը արժևորվում է նաև նրանով, որ հեղինակը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծային կարգավորումներում «բացահայտում է» քննադատված տեսության արտացոլանքներ և առաջարկներ անում դրանք շտկելու ուղղությամբ:
Գիրք
Մինչդատական վարույթի կազմակերպման մոդելները (պատմական և համեմատաիրավական վերլուծություն)
Էջ. 118, (2019)
URL: https://www.academia.edu/43603458/%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5…
Նկարագրություն:
Քրեական դատավարության մոդելների (ձևերի, տիպերի) հստակ տարանջատման և դրանցից յուրաքանչյուրի հատկանիշների առանձնացումը քրեական դատավարության տեսության կարևորագույն ուղություններից մեկն է: Ընդ որում՝ մոդելների մասին ճիշտ պատկերացումը հնարավորություն է տալիս հստակորեն և առանց ներքին հակասականության կառուցել ինչպես քրեական դատավարությունը, այնպես էլ դրա՝ մինչդատական վարույթը: Եվ ընդհակառակը՝ մոդելների ձևախեղումը կհանգեցնի քրեական դատավարության կազմակերպման ձևախեղման, որպես արդյունք բերելով գործնականում անլուծելի թվացող մի շարք խնդիրների:
Աշխատանքում ընթերցողը կբացահայտի թե ինչպես է կազմակերպվում քրեական դատավարության մինչդատական վարույթը մեղադրական, ինկվիզիցիոն և խառը տիպի դատավարության մոդելներում:
Աշխատանքում քննվում է 1864թ. ցարական ռուսաստանի քրեական դատավարության կանոնադրությամբ քրեական մինչդատական վարույթի կազմակերպման հարցերը, ի ցույց դրվում ավանդական մայրցամաքային քրեական դատավարության մոդելից արդեն իսկ նկատվող առանցքային տարբերությունները այդ ժամանակ, որոնք էլ հետագայում արդեն հիմք են հանդիսանում խորհրդային (հետխորհրդային) մինչդատական վարույթի խիստ ձևախեղված կանոնակարգման՝ լի ներքին հակասականությամբ:
Ընթերցողը կբացահայտի քրեական գործի հարուցման փուլի ծագման, զարգացման և խնդիրների առաջացման ակունքները, կգտնի այդ հիմնախնդիրների լուծման բանալին: