Բինգյոլ Ամիրյանի հրապարակումները
Հոդված
Հատոր. 15 No. 2 Էջ. 189-194 (2018)
DOI: https://d4c50301-bb27-4f18-87f4-01386afa4c39.filesusr.com/ugd/fd4391_6cdef08e89…
Նկարագրություն: Փոքր բիզնեսի զարգացման խնդիրները նոր շուկայական տնտեսությունների առաջնահերթ մարտահրավերներից են: Խոշոր բիզնեսի ճնշող ներկայությունը ներքին շուկաներում ճնշում է փոքրի զարգացման գրեթե բոլոր հնարավորությունները : Փոքր բիզնեսի գոյատևման և զարգացման համար անհրաժեշտ է արդյունավետության և հնարամտության բարձր մակարդակ : Այդ նպատակով պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել բիզնեսի ստեղծած արժեքը , քանի որ դրա դինամիկ աճը միայն հնարավորություն կտա գործել նաև ապագայում : Այդ նպատակով սույն հոդվածում քննարկվում են փոքր բիզնեսի արժեքի գնահատման արդի խնդիրները և կարծրատիպերը : Բիզնեսի արժեքի կիրառության օրինակով պարզաբանվում է դրա գնահատման անհրաժեշտությունը :
No. 3 Էջ. 58-66 (2019)
DOI: http://alternative.am/wp-content/uploads/2019/10/%D5%8D%D5%A5%D5%BA%D5%BF%D5%A5…
Նկարագրություն: Ամբողջ աշխարհում ներդրումներ են կատարվում մեծածավալ տվյալների և բիզնեսի վերլուծական լուծումների ոլորտում: Հոդվածում փորձ է արվել ներկայացնել մեծածավալ տվյալների ու բիզնեսի արժեքի միջև կապի առկայությունը, մեծածավալ տվյալների հավաքագրման նպատակով իրականացվող ներդրումների միտումներն աշխարհում, քննարկվել են նաև ՀՀ բանային համակարգում բիզնեսի արժեքի աճի վրա մեծածավալ տվյալների ազդեցության ուղղությունները: Ներկայացվել են բանկային գործունեության արդյունքում հավաքագրված տվյալների կիրառության նպատակահարմար եղանակներ:
Հատոր. 1 No. 2 Էջ. 182-191 (2019)
URL: https://www.rea.ru/
DOI: https://www.rea.ru/ru/org/branches/erevan/PublishingImages/Pages/%D0%A1%D0%B1%D…
Նկարագրություն: Հոդվածում ներկայացվել է բիզնեսի արժեքի գնահատման P/E գործակիցը, դրա հաշվարկման մոտեցումներն ու գործնական կիրառությունը ՀՀ բանկային հատվածի օրինակով: Վերլուծությունն իրականացվել է հիմք ընդունելով բանկերի բաժնետիրական կապիտալի, բաժնետոմսերի, շահույթի, դիվիդենտների ցուցանիշները: Աշխատանքում ներկայացվել են նաև նշված գործակցի առաջարկվող այլընտրանքային տարբերակները: Հարկ է նշել, որ վերլուծության արդյունքում ստացված մեծությունները էականորեն կարող են տարբերվել ընկերության շուկայական արդարացի արժեքից, իսկ ստացված արդյունքները կրում են գիտահետազոտական վարժության արդյունքների բնույթ:
Հատոր. 55 No. 3 Էջ. 130-139 (2019)
URL: https://asue.am/am/science/banber/2018-year/messenger-of-asue-2019-n3
DOI: https://asue.am/upload/files/science/banber/2019-year-3/10.pdf
Նկարագրություն:
Տնտեսավարման ներկայիս պայմաններում ցանկացած բիզնես իր գործունեության ընթացքում ելնելով տարբեր շարժառիթներից ունենում է գնահատման անհրաժեշտություն, դա կարող է պայմանավորված լինել ինչպես արտաքին և ներքին գործոններով, այնպես էլ անցումային գործընթացներով: Բիզնեսի արժեքի իրատեսական և օբյեկտիվ գնահատում իրականացնելու և արժանահավատ արժեք որոշելու նպատակով հարկ է սահմանել տնտեսագիտական առաջադրանքը, գնահատման ենթակա արժեքի և իրավունքների տեսակները, ինչպես նաև տեղեկանալ գնահատման արդյունքների օգտագործման նպատակին:
Հոդվածում քննարկվում են բիզնեսի արժեքի գնահատման տնտեսագիտական բովանդակությունը, բիզնեսի գնահատման գործնական նշանակությունն ու նպատակների շրջանակը, օբյեկտները և սուբյեկտները ինչպես նաև բիզնեսի արժեքի գնահատման հիմնական մոտեցումներն ու մեթոդները: Հոդվածում իրականացվել է նաև գնահատման մեթոդների դասակարգում և դրանց առանձնահատկությունների, կիրառականություն, առավելությունների և թերությունների նկարագրություն:
No. 1 Էջ. 314-320 (2020)
DOI: http://alternative.am/wp-content/uploads/2020/04/%D5%84%D5%A1%D6%80%D5%BF-2020-…
Նկարագրություն:
Բիզնեսի արժեքի աճի հիմնախնդրի լուծման ուսումնասիրության ժամանակ կարևոր է արժեքի աճի գործոնային վերլուծության իրականացումը և այնպիսի գործոնների բացահայտումը, որոնք հնարավորություն կտան ընկերություններին երկարաժամկետ հատվածում հասնել արժեքի դրական տեղաշարժերի:
Մարդկային ռեսուրսներն ունեն առանցքային դեր բիզնեսի արժեքի ձևավորման, կառավարման և աճի գործում: Հոդվածում ներկայացվել է բիզնեսի արժեքի վրա մարդկային ռեսուրսների ազդեցության որոշման
մատրիցային մոդելավորումը համաձայն հավատարմության և հոսունության ցուցանիշների:
Հատոր. 57 No. 1 Էջ. 80-90 (2020)
URL: https://asue.am/am/messenger-of-asue-2020-n1
DOI: https://asue.am/upload/files/science/banber/2020-year-1/2020.6.pdf
Նկարագրություն:
Բիզնեսի արժեքի գնահատումը ենթադրում է բիզնեսի արտաքին և ներքին միջավայրի գործոնների վերլուծություն և գնահատում, հարկ է նշել, որ արտաքին միջավայրի գործոններն ուսումնասիրելիս կարևորվում է համակարգային ռիսկի գործոնն արտահայտող բետա գործակցի գնահատումը, որը հնարավորություն է տալիս դիտարկելու բիզնեսը որպես շուկայական համակարգի ինքնուրույն տարր, որն այնուամենայնիվ փոխկախված է շուկայից ու դրա միտումներից: Թեպետ ներկայումս կան տարբեր ընկերություններ և գործակալություններ, որոնք հրապարակում են այս կամ այն շուկայի համար գնահատված բետա գործակիցի մեծությունը, այնուամենայնիվ զարգացող երկրների առանձին շուկաների, ինչպես նաև առանձին բիզնեսների համար գործակցի գնահատումը պահանջում է էական ջանքեր:
Հոդվածում փորձ է արվել գնահատել բետա գործակիցը ՀՀ բանկային համակարգի օրինակով՝ նախ որոշակի ընկերության և բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների կիրառությամբ, իրականացվել է զարգացող երկրների բանկային համակարգում բետա գործակցի մեծության համեմատական ուսումնասիրություն և տվյալների համադրություն, ինչպես նաև առաջարկվել է գնահատման նոր մոտեցում, որը ենթադրում է գործակցի գնահատումը միկրոտնտեսական, ճյուղային և մակրոտնտեսական ցուցանիշների կիրառություն: