Մահմուդ Ֆիրուզի Մողադդամի հրապարակումները
Հոդված
Հատոր. 1 No. 22 Էջ. 340-346 (2015)
Նկարագրություն:
Մանկական գրականությունը գրավոր ստեղծագործությունների ամբողջականություն է, որն ուղեկցվում է նկարազարդումներով` երեխաների զվարճացնելու և ուղղորդելու համար: Այս ժանրը ներառում է ստեղծագործությունների լայն շրջանակ, այդ թվում` համաշխարհային գրականության ճանաչված դասակաները, պատկերազարդ գրքերը, հեշտ ընթեռնելի պատմվածքները` գրված բացառապես մանուկների համար, հեքիաթները, օրորոցայինները, առակները, ժողովրդական երգերը, բանավոր կերպով փոխանցված նյութերը: Մանկական գրականությունը` որպես առանձին և անկախ գրականության ճյուղ, առաջին անգամ դրսևորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին: Արդեն 20-րդ դարի ընթացքում, նրա զարգացումն այնքան հարուստ ու բեղմնավոր էր, որ արդարացրեց վերջինիս պահանջը` ճանաչում և հարգանք ձեռք բերելու առումով:
«Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմնախնդիրները» (Գիտական հոդվածների ժողովածու), Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան, Երևան
No. 4 Էջ. 64-72 (2016)
URL: http://kantegh.asj-oa.am/2264/1/64.pdf
Նկարագրություն:
Հոդվածը նվիրված է իրանցի գրող և երգիծաբան Հուշանգ Մորադի
Քերմանիի 39 պատմվածքներից բաղկացած «Մաջիդի պատմվածքների» վերլուծությանը: Հեղինակը եզրակացնում է, որ Մարկ Տվենի և Մորադի Քերմանիի ստեղծագործությունները վերցված են նշված մեծանուն գրողների կյանքից, և այս երկու գրողների ակնառու ընդհանրությունը փաստորեն հենց
այն է, որ երկուսն էլ գրի են առել իրենց սեփական պատմությունը:
No. 2 Էջ. 41-51 (2017)
URL: http://kantegh.asj-oa.am/2325/1/41.pdf
Նկարագրություն: Հոդվածը նվիրված է Իրանի մանկական գրականության ուսումնասիրությանը: Ուսումնասիրության առարկա է դարձել մասնավորապես մինչսահմանադրական հեղափոխությանը նախորդող շրջանի՝ VII – XX դարերի մանկական գրականությունը:
No. 2 Էջ. 52-62 (2017)
URL: http://kantegh.asj-oa.am/2326/1/52.pdf
Նկարագրություն:
Հոդվածը նվիրված է մանկական գրականության ուսումնասիրությանը՝ Իրանի
սահմանադրական շրջանից հետո: Ուսումնասիրության առարկա է դարձել մասնավորապես սահմանադրությանը հաջորդող երրորդ սերնդի մանկական գրականությունը, որն ընդգրկում է 1980-2010 թվականները:
No. 1 Էջ. 39-49 (2017)
URL: http://kantegh.asj-oa.am/2294/
Նկարագրություն:
Հոդվածը նվիրված է մանկական գրականության ուսումնասիրությանը Իրանի
սահմանադրական շրջանից հետո: Ուսումնասիրության առարկա է դարձել մասնավորապես սահմանադրությանը հաջորդող առաջին սերնդի մանկական գրականությունը, որն ընդգրկում է 1920-1950-ական թվականները:
«بررسی تطبیقی مؤلفه ها و جلوه هایی بیم و امید اگزیستانسیالیستی در آثار مارک تواین و هوشنگ مرادی کرمانی »
Հատոր. 7 No. 3 Էջ. 150-172 (2019)
URL: https://clrj.modares.ac.ir/article-12-22261-fa.html
Նկարագրություն:
Մարկ Տվենի և Հուշանգ Մորադի Քերմանիի ստեղծագործություններում էքզիստենցիալ վախի և հույսի պարամետրերի ու դրսևորումների վերաբերյալ համեմատական ուսումնասիրություն
Սույն հետազոտության շրջանակներում, գրական տեքստի իմաստային ընկալման և վերլուծության նպատակով, փորձ է արվում հիմնվելով էքզիստենցիալ տեսությունների վրա, ուսումնասիրվել վախի ու հույսի դրսևորումներն ու առնչվող առանձին գործոնները մանկական գրականության ոլորտում հայտնի երկու հեղինակներ Հուշանգ Մորադի Քերմանիի և Մարկ Տվենի ստեղծագործություններում, և պատասխանել հետևյալ հիմնահարցերին. նշված երկու հեղինակների ստեղծագործություններում պատմվածքի կերպարների պրագմատիզմը, համեմատական գրականության տեսանկյունից, վախի ու հույսի ինչպիսի՞ դրսևորումներ է արտահայտում, և ինչպե՞ս կարելի է դրանք վերլուծել ու պարզաբանել էքզիստենցիալ տեսության շրջանակներում: Էքզիստենցիալիզմը փիլիսոփայական միտք է, որն ազդեցություն է գործել գրական քննության վրա և նախադրյալներ պատրաստել բազմաթիվ տեսությունների ի հայտ գալու համար: Ժան Պոլ Սարտրը գրի առնելով «Ի՞նչ է գրականությունը» գիրքը, ներկայացնում է պարտավորված գրականության համար խարտիա, իսկ Հայդեգերը հիմնադրում է արդի փիլիսոփայության հերմենևտիկան և ավանդական հայացքներն անշուք ներկայացնում այդ շրջանակներում: Այսպիսով, համաձայն Սարտրի դեկարտյան և Հայդեգերի հակադեկարտյան մտքի, ձևավորվում են Հայդեգերյան ու Սարտրյան գրական էքզիստենցիալիզմի երկու տեսակները: Սույն հետազոտությունը համեմատական մոտեցմամբ վերլուծության է ենթարկել էքզիստենցիալ վախի ու հույսի էական տարրերը: Արդյունքները ցույց են տալիս, որ չնայած Հուշանգ Մորադի Քերմանիի ու Մարկ Տվենի ատեղծագործություններն ավելի շուտ ուսումնասիրել են ռեալիստական տեսանկյունից, սակայն կարելի է այդ ստեղծագործություններում գտնել նաև պրագմատիզմի ու էքզիստենցիալ հայացքների վրա հիմնված վախն ու հույսը: