Ստյոպա Պետոյանի հրապարակումները
Հոդված
No. 1 Էջ. 68-82 (2019)
Նկարագրություն: Կովկասի հայոց բարեգործական ընկերության Շուշիի մասնաճյուղի գործունեության մեջ նշանակալի դեր է ունեցել գրադարան-ընթերցարանը, որը հայ հասարակությանը հաղորդակից էր դարձնում ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային գրականությանը: Պարբերական հրատարակությունների շնորհիվ ընթերցարանը եղել է տեղի հասարակության համար տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը: Գրադարան-ընթերցարանն իր գործունեության կարճ ժամանակահատվածում (1889 թ. մարտի 10 ‒ 1900 թ. հունվարի 1) կարողացել է դառնալ Շուշիի կրթական-մշակութային կարեւորագույն կենտրոն: Ընթերցարանից օգտվում էին հասարակության լայն շերտերը: