Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (Մանկաբարձություն և գինեկոլոգիա)

Հարցեր
  1. Կանանց կոնսուլտացիաների դերը հղիության եվ ծննդաբերության բարդությունների կանխարգելման մեջ: Բարձր ռիսկի խմբեր, հղիների վարման առանձնահատկությունները:
  2. Վնասակար գործոնների ազդեցությունը սաղմի եվ պտղի վրա (հիպօքսիա, ինֆեկցիա, ճառագայթում): Բլաստո-էմբրիո-ֆետոպաթիաներ: Ճգնաժամային (կրիտիկական) շրջանների նշանակությունը սաղմի եվ պտղի զարգացման մեջ:
  3. Իմպլանտացիա, օրգանոգենեզ, պլացենտացիա:
  4. Դաշտանային ցիկլ (սեռական), նյարդաէնդոկրին կարգավորումը:
  5. Հղիության էնդոկրինոլոգիան, պլացենտայի հորմոնների ֆունկցիան:
  6. Պլացենտայի, պտղաթաղանթների, պորտալարի կազմությունը եվ ֆունկցիաները:
  7. Հարպտղաջրեր. կազմը, ֆիզիոլոգիական նշանակությունը, հետազոտման մեթոդները:
  8. Պերինատալ ֆարմակոլոգիա: Պտղի հիպօքսիայի, հիպոտրոֆիայի եվ ինֆեկցիայի բուժումը:
  9. Հղիության տեվողությունը, ծննդաբերության ժամկետի որոշումը: Պտղի կյանքի եվ մահվան որոշումը:
  10. Կնոջ կոնքը մանկաբարձական տեսանկյունից: Փոքր կոնքի չափսերը:
  11. Պտղի վիճակի հետազոտության ժամանակակից մեթոդները (ԿՏԳ, ՈՒՁՀ, հորմոնային հետազոտություններ):
  12. Ծննդաբերություն, սկսման պատճառները, նախանշաններ: Ծննդաբերական արտամղող ուժեր:
  13. Ծննդաբերության կենսամեխանիզմը ծոծրակային առաջադրության առաջային տեսակի դեպքում: Ծննդաբերական ուռուցք, գլխի կոնֆիգուրացիան:
  14. Ծննդաբերության կլինիկական ընթացքը, վարումը, ցավազրկումը:
  15. Ծննդաբերության կենսամեխանիզմը ծոծրակային առաջադրության հետին տեսակի դեպքում: Կեֆալոհեմատոմա:
  16. Պտղի կոնքային առաջադրություններ. դասակարգումը, ախտորոշումը: Հղիության եվ ծննդաբերության ընթացքը: Կանանց կոնսուլտացիայում հսկողության առանձնահատկությունները:
  17. Ծննդաբերության կենսամեխանիզմը կոնքային առաջադրության դեպքում: Ձեռքային օժանդակությունը: Կեսարյան հատումը, որպես պերինատալ հիվանդության ու մահացության նվազեցման միջոց:
  18. Բազմապտուղ հղիություն, ախտորոշումը, հղիության ընթացքի ու վարման առանձնահատկությունները:
  19. Ծննդաբերության ընթացքի առանձնահատկությունները բազմապտուղ հղիության դեպքում: Ծննդաբերության վարումը, կանխատեսումը պտուղների համար:
  20. Պտղի ներարգանդային հիպօքսիա. պատճառները, ախտորոշումը, բուժումը:
  21. Ադապտացիայի խանգարումները նորածնային շրջանում. շնչական խանգարումների համախտանիշ, ուղեղային խանգարումների համախտանիշ, դեղնուկային համախտանիշ:
  22. Նորածինների ասֆիքսիա. պատճառները, վերակենդանացումը, ինտենսիվ բուժումը: Նորածինների վիճակի գնահատումը ըստ Աբգարի:
  23. Ընկերքային շրջան: Պլացենտայի անջատման նշանները, ֆիզիոլոգիական արյունակորուստ, ծննդաբերության վարումը երրորդ շրջանում:
  24. Բնականոն հետծննդյան շրջան:
  25. Հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդները:
  26. Գեստոզ(հղիների նեֆրոպաթիա), էթիոպաթոգենեզը, կլինիկական ընթացքը, բուժումը, ազդեցությունը պտղի վրա:
  27. Էկլամպսիա. կլինիկական բուժումը: Կանանց կոնսուլտացիայի դերը ՕՊՀ-գեստոզի ծանր ձեվերի կանխարգելման մեջ:
  28. Հղիության կրելախախտ:
  29. Ինքնաբեր վիժում. դասակարգումը, էթիոլոգիան, մանակաբարձական տակտիկան:
  30. Վաղաժամ ծննդաբերություն. ընթացքի ու վարման առանձնահատկությունները, ազդետությունը պտղի վրա: Սովորույթային կրելախախտով կանանց մասնագիտացված օգնության կազմակերպումը:
  31. Գերհաս հղիություն, ուշացած ծննդաբերությսւն: Ազդետությունը պտղի վրա: Մանկաբաձական տակտիկան: Կանանց կոնսուլտացիայի պարտականությունները գերհասության կանխարգելման մեջ:
  32. Հղիությունն ու ծննդաբերությունը ըստ ռեզուս գործոնի իմունաբանական անհամատեղելիության դեպքում: Ծննդկանների սենսիբիլիզացիայի կանխարգելումը:
  33. Առաջադիր պլացենտա. էթիոլոգիան, դասակարգումը, կլինիկական բուժումը, կանխարգելումը:
  34. Տրոֆոբլաստային հիվանդություններ: Բշտիկային զանգված: Կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  35. Արգանդի կծկողական գործունեության ֆիզիոլոգիան ու պաթոլոգիան: Ծննդաբերական գործունեության անոմալիաների դասկարգումը, պատճառները:
  36. Ծննդբերական ուժերի թուլություն. էթիոլոգիան, բուժումը: Ծննդաբերության ելքը մոր եվ պտղի համար:
  37. Ոսկրային կոնքի անոմալիաները. դասակարգումը, ախտորոշումը, ծննդաբերության կենսամեխանիզմը:
  38. Կլինիկական նեղ կոնք. բնորոշումը, ախտորոշումը, ծննդաբերության կանխորոշումը եվ վարումը:
  39. Տափակ կոնքեր. բնութագիրը, ծննդաբերության կենսամեխանիզմը, ծննդաբերության ընթացքի ու վարման առանձնահատկությունները, ազդեցությունը պտղի վրա:
  40. Ծննդաբերության ընթացքի ու վարման առանձնահատկությունները նեղ կոնքի դեպքում: Բարդությունները մոր եվ պտղի համար: Կանանց կոնսուլտացիայի խնդիրները բարդությունների կանխարգելման մեջ:
  41. Բնականոն տեղակայված պլացենտայի վաղաժամ շերտազատումը: Կուվելերի արգանդ: Էթիոլոգիան, կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  42. Ընկերքային շրջանի արյունահոսություններ. պատճառները, ախտորոշումը, բուժումը:
  43. Վաղ հետծննդյան շրջանի արյունահոսություններ. պատճառները, ախտորոշումը, բուժումը:
  44. Արգանդի պատռվածք: Արգանդի պատռվածքի տեսությունները(Բանդլ, Իվանով, Վերբով, Բակշեն): Դասակարգումը:
  45. Արգանդի սպառնացող եվ կայացած պատռվածք: Կլինիկան, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  46. Սպիի տեղում արգանդի պատռվածքի առանձնահատկությունները: Սպիի լիարժեքության գնահատումը: Հղի կնոջ հսկողությունը կանանց կոնսուլտացիայում եվ ստացիոնարում:
  47. Հետծննդյան ինֆեկցիոն հիվանդություններ: Դասակարգումը, էթիոլոգիան: Հետծննդյան էնդոմետրիտ, կլինիկան, բուժումը:
  48. Հետծննդյան մանկաբարձական պերիտոնիտ: Պերիտոնիտի ընթացքի առանձնահատկությունները կեսարյան հատումից հետո: Կլինիկան, բուժումը, կանխարգելումը:
  49. Գեներալիզացված սեպտիկ հետծննդյան ինֆեկցիա. սեպտիցեմիա, սեպտիկոպիեմիա, սեպտիկ շոկ: Էթիոպաթոգենեզը, կլինիկան, բուժումը, կանխարգելումը:
  50. Հարպտղաջրերով էմբոլիա. կլինիկան, բուժումը, կանխարգելումը:
  51. Իսթմիկո-ցերվիկալ անբավարարություն. ախտորոշումը, բուժական տակտիկան:
  52. Առաջադիր պլացենտայի եվ բնականոն տեղակայված պլացենտայի վաղաժամ շերտազատման տարբերակիչ ախտորոշումը:
  53. Դիսկորդինացված ծննդաբերական գործունեություն, արգանդի վզիկի դիստոցիա. ծագման պատճառները, ախտորոշումը, , բուժումը:
  54. Կեսարյան հատում. ցուցումներն ու պայմանները:
  55. Արգանդի խոռոչի պատերի ձեռքային ստուգումը. ցուցումները, տեխնիկան, բարդությունները եվ դրանց պրոֆիլակտիկան:
  56. Պերինեոտոմիա, էպիզիոտոմիա: Ցուցումները:
  57. Պտղաթաղանթների հատում. ցուցումները, տեխնիկան:
  58. Պտղի միջաձիգ եվ թեք դրություններ: Ախտորոշումը, ծննդաբերության վարումը: Կանանց կոնսուլտացիայի խնդիրները բարդությունների կանխարգելման մեջ:
  59. Հղիների տոքսիկոզներ, դասակարգումը: Վաղ տոքսիկոզներ, կլինիկան, բուժումը, ազդեցությունը սաղմի վրա:
  60. Հետծննդյան թարախասեպտիկ հիվանդություններ:
  61. Գինեկոլոգիական հիվանդությունների ընդհանուր եվ հատուկ հետազոտության մեթոդները: Գործիքային հետազոտության մեթոդները գինեկոլոգիայում: Ռենտգենաբանական եվ գերձայնային հետազոտման մեթոդները գինեկոլոգիայում:
  62. Բակտերիալ- տոքսիկ շոկը իգական սեռական օրգանների, սեպտիկ բորբոքային պրոցեսների դեպքում: Պաթոգենեզը, կլինիկան, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  63. Դաշտանային ցիկլ: Դաշտանային ցիկլի խանգարումների դասակարգումը: Դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ(էթիոլոգիան, պաթոգենեզը, կլինիկան, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը, կանխատեսումը):
  64. Անպտուղ ամուսնություն: Կանանց չբերության եվ արական ամլության պատճառները: Հետազոտման համակարգը եվ մեթոդները անպտուղ ամուսնության դեպքում: Կանանց չբերության ձեվերը: Ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  65. Ամենոռեայի ձվարանային եվ արգանդային ձեվերը: Էթիոլոգիան, պաթոգենեզը, կլինիկական ձեվերը, տարբերակիչ ախտորոշումը:
  66. Վիրիլ համախտանիշ: Դասակարգումը, կլինիկան, ախտորոշումը:
  67. Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ: Էթիոլոգիան, պաթոգենեզը, կլինիկական ձեվերը, ախտորոշումը, բուժումը:
  68. Անդրոգենիտալ համախտանիշ: Էթիոլոգիան, պաթոգենեզը, կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  69. Տրոֆոբլաստային հիվանդություններ: Բշտիկային զանգված: Խորիոնէպիթելիոմա: Էթիոլոգիան, կլինիկան, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը:
  70. Հիպոթալամիկ համախտանիշ: Էթիոլոգիան, պաթոգենեզը, կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  71. Սեռական էնդոմետրիոզ: Դասակարգումը, ախտորոշումը, կլինիկան, բուժումը:
  72. Արտաարգանդային հղիություն: Էթիոլոգիան, պաթոգենեզը, դասակարգումը, կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  73. Կլիմակտերիկ համախտանիշ: Պաթոգենեզը, կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  74. Արգանդի միոմա: Էթիոլոգիան, պաթոգենեզը, դասակարգումը, կլինիկան, ախտորոշումը, կոնսերվատիվ եվ օպերատիվ բուժման մեթոդները:
  75. Պոստկաստրացիոն համախտանիշ: Պաթոգենեզը, կլինիկան, բուժումը:
  76. Հետծննդյան նյարդա-էնդոկրին համախտանիշներ (Շիխանի, Չիարի-Ֆրոմելի համախտանիշներ, Իցենկո-Կուշինգի հիվանդության տիպով ընթացող հիպոթալամիկ համախտանիշ):
  77. Ձվարանների կիստոմաներ: Կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  78. Ներքին սեռական օրգանների անկանոն դրություններ եվ զարգացման արատներ: Էթիոլոգիան, , դասակարգումը, կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  79. Արգանդի վզիկի քաղցկեղ: Էթիոլոգիան, դասակարգումը, կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  80. Արգանդի մարմնի քաղցկեղ: Էթիոլոգիան, դասակարգումը, կլինիկան, ախտորոշումը, բուժուման մեթոդները:
  81. Ձվարանների չարորակ ուռուցքներ: Էթիոլոգիան, դասակարգումը, կլինիկան, ախտորոշումը, բուժուման մեթոդները, կանխարգելումը:
  82. Չզարգացող հղիություն: Էթիոլոգիան, կլինիկան, ախտորոշումը, բուժումը: Վիրահատության նախապատրաստումը, կանխարգելումը:
  83. Արգանդի միոմա: Էթիոլոգիան, պաթոգենեզը, դասակարգումը, կլինիկան, ախտորոշումը, կոնսերվատիվ եվ օպերատիվ բուժման մեթոդները:
  84. Իգական սեռական օրգանների տրիխոմոնիազ: Կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  85. Հասարակ գենիտալ հերպես: Կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  86. Էնդոսկոպիկ հետազոտության մեթոդները: Կոլպոսկոպիա: Հիստերոսկոպիա: Լապարոսկոպիա:
  87. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հայտնաբերման ալգոռիթմ:
  88. Ինֆեկցված աբորտ: Կլինիկական դրսեվորումները, բուժումը, կանխարգելումը: Ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցները:
  89. Ամենոռեա: Էթիոլոգիան, պաթոգենեզը, ախտահարման մակարդակները, կլինիկական ձեվերը: Կենտրոնական ծագման ամենոռեա(կեղեվային, հիպոթալամիկ, հիպոֆիզար): Նոզոլոգիական ձեվերը:
  90. Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսները: Էթիոլոգիան, պաթոգենեզը, կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  91. Անհապաղ օգնություն պահանջող գինեկոլոգիական հիվանդություններ (ներքին արյունահոսություն, միոմատոզ հանգույցի սնուցման խանգարում, ձվարանի ուռուցքի ոլորում, փոքր կոնքի թարախային բորբոքային պրոցեսներ): Կլինիկան, ախտորոշումը, բուժման սկզբունքները:
  92. Ձվարանների կիստաներ: Կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  93. Ձվարանների հորմոն արտադրող ուռուցքներ: Կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  94. Իգական սեռական օրգանների միկոպլազմոզ եվ խլամիդիոզ: Հարուցիչները, կլինիկական դրսեվորումները, ախտորոշման միջոցները, բուժումը:
  95. Սեռական օրգանների կանդիդամիկոզ: Կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
  96. Անպտուղ ամուսնության անդրոլոգիական պատճառների հետազոտում եվ շտկումը:
  97. Հակաբեղմնավորիչ հորմոնների օգտագործումը գինեկոլոգիական հիվանդությունների բուժման եվ կանխարգելման նպատակով:
  98. Նախադաշտանային համախտանիշ: Պաթոգենեզը, կլինիկան, բուժումը:
  99. Հիպերպրոլակտինեմիան գինեկոլոգիական պրակտիկայում (օրգանական եվ ֆունկցիոնալ ձեվերը, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը):
  100. Ներքին սեռական օրգանների ոչ սպեցիֆիկ բորբոքային հիվանդություններ (էնդոմետրիտ, սալպինգոօֆորիտ,պարամետրիտ, պելվիոպերիտոնիտ): Կլինիկան, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը: