Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցաշար
Մակաբուծություն
Հարցեր
- Կենդանի նյութի կազմավորման մակարդակները, հատկությունները և ֆունկցիաները: Գրգռականությունը որպես կենդանի նյութի կարևորագույն և համընդհանուր հատկություն, դրա դրսևորումները կենդանի օրգանիզմների տարբեր խմբերում:
- Կենդանիների ընդհանուր բնութագիրը: Կենդանիների դերը երկրագնդի էկոհամակարգերում: Կենդանիների երկրաբանական նշանակությունը:
- Կենդանիների բազմազանությունը և դասակարգման ընդհանուր սկզբունքներն ու խնդիրները: Կենդանական աշխարհի հիմնական ֆիլոգենետիկ ճյուղերը և ընդհանուր դասակարգումը: Կենդանական աշխարհի ընդհանուր ֆիլոգենետիկ ծառը:
- Միաբջիջ և բազմաբջիջ կենդանիներ: Բազմաբջջայնության առաջացման տեսությունները: Բազմաբջջայնության կենսաբանական նշանակությունը:
- Երկրագնդի կենդանաշխարհագրական բաժանումը: Կենդանաշխարհագրական շրջանները:
- Հասկացություն լանդշաֆտների մասին: Հայաստանի վերընթաց լանդշաֆտային գոտիները:
- Կենդանիների գոյության միջավայր: Օրգանիզմների հարմարողականությունը միջավայրի պայմաններին: Շրջակա միջավայրի որակ: Կենդանի օրգանիզմները որպես կենսաբացահայտիչներ:
- Օրգանիզմների վրա էկոլոգիական գործոնների ազդեցության ընդհանուր օրինաչափությունները (օպտիմումի կանոն, էկոլոգիական տոլերանտություն, գործոնների փոխազդեցություն): Կենսաձևեր։
- Կենսացիկլերը և միջավայրի պայմանների սեզոնայնությունը` Կենսացիկլերը և միջավայրի պայմանների սեզոնայնությունը` ձմեռային և ամառային քուն, դիապաուզա, չու, այլն: Լուսապարբերականություն:
- Կենդանիների հիմնական կերային խմբերը` բուսակեր, գիշատիչ, սապրոֆագ, նեկրոֆագ և այլն: Կենդանիների տրոֆոէներգետիկ դերի քանակական գնահատումը էկոհամակարգերում:
- Կենդանիների տարածումը պայմանավորող գործոնները: Սահմանափակող գործոն: Հասկացություն արեալի մասին: Էնդեմիկ, ռելիկտային, կոսմոպոլիտ կենդանատեսակներ: Արեալների ձևերը: Արեալների Էվոլյուցիոն փոփոխությունները:
- Կենդանիների հաղորդակցման ձևերը պոպուլյացիայում՝ տեսողության, լսողության, հոտառության, հպումների միջոցով: Վարքը և հարմարվածությունը:
- Վարքի տեսակները՝ բնածին և ձեռքբերովի, անհատական և խմբային վարք:
- Կենդանիների կերային և տարածական փոխհարաբերություններով պայմանավորված վարքի առանձնահատկությունները:
- Վերարտադրողական վարք: Բեղունություն և սերնդի պահպանում: Սերնդի խնամք:
- Բնական պաշարները և դրանց դասակարգումը: Ռեսուրսների ճգնաժամ: Էկոլոգիական անվտանգություն:
- Վնասակար և օգտակար կենդանիներ: «Վնասատու» հասկացության համեմատական բնույթը: Վնասատուների դեմ պայքարի բացասական հետևանքները: Պայքարի անվտանգ միջոցներ` հասկացություն կենսաբանական պայքարի մասին: Գիշատիչների և մակաբույծների դերը կենսաբանական պայքարում:
- Օտարածին և ինվազիվ տեսակներ՝ տարբերությունները և վտանգները բնիկ տեսակների համար: Կենդանիների կլիամայավարժեցում` արդյունքները և հետևանքները: Հայաստանում կլիամայավարժեցրած կենդանիները:
- Կենդանիները որպես մարդու առողջության ռիսկի գործոն: Միջավայրի համաճարակային տարրերով աղտոտվածության խնդիրները և դրանց լուծման ուղիները:
- Կենսաերկրաքիմիական ցիկլեր: Կենսական տարրերի շրջապտույտը Կենսոլորտում (ածխածնի, թթվածնի, ազոտի, ֆոսֆորի և ծծումբի շրջապտույտներ): Կենդանի օրգանիզմների դերը այդ գործընթացներում:
- Կենսաբազմազանությունը որպես կենսոլորտի հիմք: Կենդանական աշխարհի արդի վիճակը, պահպանության խնդիրները: Կարմիր գիրք: Հայաստանի Կարմիր գիրքը: Բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ-ներ): Հայաստանի ԲՀՊՏ-ները:
- Հայաստանի ֆաունայի ձևավորման պատմությունը, առանձնահատկություններն ու համառոտ բնութագիրը: Կենդանիների տարածումը` կապված ժամանակակից աշխարհագրական և ուղղաձիգ գոտիականության հետ:
- Մթնոլորտային օդի պահպանության հիմնախնդիրը համամոլորակային համատեքստում և Հայաստանի Հանրապետությունում:
- Ջրային ռեսուրսներն ու դրանց պահպանությունը համամոլորակային համատեքստում և Հայաստանում: Սևանի հիմնախնդիրը:
- Հողային ծածկույթը և նրա պահպանության հիմնախնդիրները համամոլորակային համատեքստում և Հայաստանում:
- Անտառային էկոհամակարգերի պահպանության խնդիրները համամոլորակային համատեքստում և Հայաստանում:
- Շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված առողջապահական հիմնախնդիրները համամոլորակային համատեքստում և Հայաստանի Հանրապետությունում :
- Բնության և հասարակության փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները: Նոոսֆերայի իդեալական և կայուն զարգացման հիմնախնդիրը:
- Մակաբուծաբանության ուսումնասիրության ավանդական և ժամանկից մետոդները: Մոլեկուլային մակաբուծաբանություն: Աշխարհագրական Տեղեկատվական Համակարգերի (GIS) կիրառությունը մակաբուծաբանության հիմնախնդիրների ուսումնասիրության գործում:
- Միջազգային համագործակցությունը էկոլոգիական հիմնախնդիրների լուծման ուղիների շուրջ: Կազմակերպություններ և միջազգային համաձայնագրեր:
- Օրգանական աշխարհի զարգացման ապացույցները՝ հնէաբանական, ձևաբանական, սաղմնաբանական, բջջաբանական, կենսաքիմիական, կենդանաշխարհագրական: Անցումային ձևեր՝ բրածո և ժամանակակից:
- Օրգանական աշխարհի զարգացման հիմնական ուղղությունները /կենսաբանական առաջադիմություն, կենսաբանական հետադիմություն/ և ուղիները /արոմորֆոզ, իիոադապտացիա, դեգեներացիա/:
- Տեսակը որպես կարգաբանության հիմնական միավոր: Տեսակի չափանիշները: Ներ- և վերտեսակային խմբեր:
- Միկրոէվոլյուցիա: Տեսակառաջացման հիմնական ձևերը. Դիվերգենտ տեսակառաջացում (սիմպատրիկ և ալոպատրիկ): Հիբրիդացման դերը տեսակառաջացման
- Պոպուլյացիա: Պոպուլյացիայի գենետիկական և էկոլոգիական բնութագիրը: Էվոլյուցիոն գործընթացները պոպուլյացիայում:
- Մակրոէվոլյուցիա: Տարամիտում (դիվերգենցիա), համամիտում (կոնվերգենցիա), էվոլյուցիայի զուգահեռ ընթացք: Ժամանակակից կարգաբանական համակարգը որպես օրգանական աշխարհի զարգացման արտացոլում:
- Կենդանիների համաչափության հիմնական ձևերը, դրանց հարմարողական նշանակությունը: Ասիմետրիայի երևույթը էմբրիոգենեզում: Մետամերիան որպես համաչափության հատուկ ձև:
- Բազմացման հիմնական ձևերը (անսեռ, սեռական) և դրանց տարատեսակները: Սեռական պրոցեսի էվոլյուցիա:
- Բաժանասեռության և հերմաֆրոդիտիզմի երևույթը, դրանց առավելություններն ու թերությունները, կենսաբանական նշանակությունը:
- Սեռական բջիջներ: Կառուցվածքը, ֆունկցիաները: Գամետոգենեզ:
- Սեռի որոշման գենետիկական մեխանիզմները՝ քրոմոսոմային, գենոտիպային, ֆենոտիպային:
- Բեղմնավորման ձևերը: Զարգացում առանց բեղմնավորման՝ կուսածնություն: Կուսածնության տեսակները և կենսաբանական նշանակությունը:
- Բազմացման ձևերի հերթափոխման երևույթը կենդանիների կենսացիկլում, դրա կենսաբանական նշանակությունը:
- Օնտոգենեզ: Օնտոգենեզի փուլերը և դրանց բնութագիրը:
- Սաղմնային զարգացում: Տրոհում: Գաստրուլացում: Մեզոդերմի առաջացում: Հյուսվածքների ձևավորում: Առաջնային օրգանոգենեզ:
- Մարմնի խոռոչի զարգացումը և ձևափոխությունները: Պարենքիմատոզ, առաջնային և երկրորդային խոռոչ ունեցող կենդանիներ: Մարմնի խոռոչի էվոլյուցիան և հիմնական ֆունկցիաները:
- Ուսմունք սաղմնային թերթիկների մասին: Կինոբլաստ, ֆագոցիտոբլաստ: Երկշերտ, եռաշերտ կենդանիներ:
- Սաղմնային թաղանթներ: Անամնիաներ և ամնիոտներ` նրանց համեմատական բնութագիրը, ներկայացուցիչները:
- Հետսաղմնային զարգացման ձևերը: Զարգացման ուղիղ և անուղղակի ձևեր: Աճի տեսակները (իզոմետրիկ, ալոմետրիկ):
- Կերպարանափոխություն՝ ձևերը և կենսաբանական նշանակությունը: Թրթուրային փուլ, թրթուրների ձևերը և կենսաբանական նշանակությունը կենսացիկլում: Նեոտենիա:
- Կենդանիների ցամաք դուրս գալը և դրա հետ կապված մորֆոֆունկցիոնալ ձևափոխությունները:
- Թռչունների հարմարվածության առանձնահատկությունները` կապված թռիչքի հետ:
- Ձկների հարմարվածությունը ջրային կենսակերպին: Ձկների բազմացման առանձնահատկությունները:
- Կենդանի օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները: Ներտեսակային փոխհարաբերություններ. մրցակցություն, փոխօգնություն, մակաբուծություն, կանիբալիզմ:
- Կենդանի օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները: Միջտեսակային փոխհարաբերություններ. մրցակցություն, սիմբիոզ (մուտուալիզմ, կոոպերացիա, կոմենսալիզմ, ամենսալիզմ, մակաբուծություն):
- Կենդանի օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները: Գիշատչություն: Գիշատիչ-զոհ փոխհարաբերությունները և հարմարանքները՝ կապված կենսակերպի հետ:
- Մակաբուծությունը որպես կենդանի օրգանիզմների փոխհարաբերույթունների ձև: Մակաբուծության ծագումը և էվոլյուցիան: Հասկացություն հիպերմակաբուծության մասին: Մակաբույծների կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված մակաբուծային կենսակերպի հետ:
- Մակաբույծների տարածվածությունը բնության մեջ: Մակաբույծի տիրոջ օրգանիզմ մուտք գործելու ուղիները: Տիրոջ օրգանիզմում մակաբույծի տեղափոխությունը և տեղակայումը տարբեր օրգաններում:
- Մակաբույծների տեսակները ըստ տեղակայման վայրի և մակաբուծության տևողության /էկտո- և էնդոմակաբույծներ, ժամանակավոր և մշտական մակաբույծներ/:
- Մակաբույծների զարգացումը տիրափոխությամբ: Մակաբույծների տերերի տեսակները /վերջնական, միջնորդ, լրացուցիչ միջնորդ, պահեստային/: Հասկացություն բիո- և գեոհելմինթների մասին:
- Աշխարհագրական գործոնների և լանդշաֆտա-կլիմայական պայմանների ազդեցությունը մակաբույծների ֆաունայի վրա: Մակաբուծաֆաունայի հասակային և սեզոնային փոփոխությունները:
- Տերը որպես մակաբույծի բնակության միջավայր: Մակաբույծի և տիրոջ փոխհարաբերությունները: Իմունիտետի երևույթը մակաբուծային հիվանդությունների ժամանակ: Տիրոջ օրգանիզմի իմունակենսաբանական վիճակի ազդեցությունը ինվազիոն հիվանդությունների ընթացքի վրա:
- Սերունդների հերթափոխությունը մակաբույծների կենսակերպում: Մակաբույծների բազմացումը, կյանքի տևողությունը, նրանց քանակը կարգավորող գործոնները:
- Մակաբույծների զարգացման ցիկլերը և շրջանառությունը կենսացենոզներում:
- Մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանությունը: Ինվազիայի էքստենսիվությունը և ինտենսիվությունը: Սուպերինվազիա և ռեինվազիա:
- Մակաբուծային հիվանդությունների սեզոնայնությունը: Ինվազիայի ընթացքը տիրոջ զարգացման տարբեր հասակային փուլերում:
- Երիզորդների թրթուրային ձևերը և նրանց կառուցվածքը:
- Մակաբուծային հիվանդությունների բնական օջախականությունը: Մարդկանց և կենդանիների տրանսմիսիվ հիվանդությունները:
- Մակաբուծային հիվանդությունների ախտորոշման եղանակները:
- Մակաբուծային հիվանդությունների հասցրած վնասները և դրանց գնահատումը: Մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի հիմնական սկզբունքները և կանխարգելիչ միջոցառումներ (կարանտին, պայքարի ագրոտեխնիկական և քիմիական եղանակներ):
- Մարդու մակաբուծային հիվանդությունները (տրեմատոդոզներ, ցեստոդոզներ, նեմատոդոզներ) և համաճարակաբանական դասակարգումը:
- Մարդկանց հելմինթոզները (տրեմատոդոզներ, ցեստոդոզներ, նեմատոդոզներ), պայքարի ու կանխարգելման եղանակները:
- Տենիիդոզներ, որոնց դեպքում մարդը համարվում է հարուցչի վերջնական տեր:
- Տենիիդոզներ, որոնց դեպքում շները և մյուս մսակերները համարվում են հարուցչի վերջնական տեր:
- Նախակենդանիներով հարուցվող պարազիտոզները. Արմատամտրակավորների մակաբույծ ներկայացուցիչները, զարգացման առանձնահատկությունները, հարուցվող հիվանդությունները և պայքարի միջոցները:
- Նախակենդանիներով հարուցվող պարազիտոզները. թարթիչավոր նախակենդանիների մակաբույծ ներկայացուցիչները, զարգացման առանձնահատկությունները, հարուցվող հիվանդությունները և պայքարի միջոցները:
- Նախակենդանիներով հարուցվող պարազիտոզները. սպորավոր նախակենդանիների մակաբույծ ներկայացուցիչները, զարգացման առանձնահատկությունները, հարուցվող հիվանդությունները և պայքարի միջոցները /կոկցիդիոզներ, տոքսոպլազմոզ, սարկոցիստոզ:
- Մալարիա՝ հարուցիչները, համաճարակաբանությունը, համաճարակային արդի վիճակը աշխարհում և Հայաստանում:
- Կենդանիների պարազիտոզները: Որոճողների հելմինթոզներ՝ ֆասցիոլոզներ, դիկրոցելիոզ, օպիտորխոզ:
- Կենդանիների պարազիտոզները: Որոճողների հելմինթոզներ՝ էխինոկոկոզ, ցենուրոզ, ցիստիցերկոզ:
- Կենդանիների պարազիտոզները: Խոզերի տրիխինելոզ, ասկարիդոզ:
- Կենդանիների պարազիտոզները: Թռչունների ասկարիդոզ, հետերակիդոզ:
- Կենդանիների պարազիտոզները: Մսակերների տոքսոկարոզ և տոքսոկարիդոզ, ցեստոդոզներ:
- Կենդանիների պարազիտոզները: Ձկների օպիսթորխոզ, դիպլոստոմոզ, լիգուլոզ:
- Կենդանիների պարազիտոզները: Մեղուների վարոաթոզ և նոզեմատոզ:
- Արյան մակաբուծային հիվանդությունները և արոտային տզերի դերը ինվազիաների փոխանցման գործում:
- Կենդանիների ակարոզներ /պսորոպտոզ, սարկոպտոզ, խորիոպտոզ, դեմոդեկոզ, կնեմիդոկոպտոզ/:
- Միջատները որպես մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ և հարուցիչների փոխանցողներ:
- Ֆիտոհելմինթների և բույսերի փոխհարաբերությունները: Ֆիտոնեմատոդների ձևաբանությունը և կառուցվածքային առանձնահատկությունները, կարգաբանությունը:
- Ֆիտոնեմատոդոզների տարածվածությունը բնության մեջ, հասցրած վնասները: Ֆիտոնեմատոդների դեմ պայքարի հիմունքները: