ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն (Կենդանաբանություն. մակաբուծաբանություն. էկոլոգիա)

Հարցաշար
Էկոլոգիա
Հարցեր
  1. Կենդանի նյութի կազմավորման մակարդակները, հատկությունները և ֆունկցիաները: Գրգռականությունը որպես կենդանի նյութի կարևորագույն և համընդհանուր հատկություն, դրա դրսևորումները կենդանի օրգանիզմների տարբեր խմբերում:
  2. Կենդանիների ընդհանուր բնութագիրը: Կենդանիների դերը երկրագնդի էկոհամակարգերում: Կենդանիների երկրաբանական նշանակությունը:
  3. Կենդանիների բազմազանությունը և դասակարգման ընդհանուր սկզբունքներն ու խնդիրները: Կենդանական աշխարհի հիմնական ‎ֆիլոգենետիկ ճյուղերը և ընդհանուր դասակարգումը: Կենդանական աշխարհի ընդհանուր ֆիլոգենետիկ ծառը:
  4. Երկրագնդի կենդանաշխարհագրական բաժանումը: Կենդանաշխարհագրական շրջանները:
  5. Հասկացություն լանդշաֆտների մասին: Հայաստանի վերընթաց լանդշաֆտային գոտիները:
  6. Կենդանիների գոյության միջավայր: Օրգանիզմների հարմարողականությունը միջավայրի պայմաններին:
  7. Օրգանիզմների վրա էկոլոգիական գործոնների ազդեցության ընդհանուր օրինաչափությունները (օպտիմումի կանոն, էկոլոգիական տոլերանտություն, գործոնների փոխազդեցություն, սահմանափակող գործոններ):
  8. Կենսացիկլերը և միջավայրի պայմանների սեզոնայնությունը` ձմեռային և ամառային քուն, դիապաուզա, չու, այլն: Լուսապարբերականություն:
  9. Կենդանիների հիմնական կերային խմբերը` բուսակեր, գիշատիչ, սապրո‎ֆագ, նեկրո‎ֆագ և այլն: Կենդանիների տրո‎ֆոէներգետիկ դերի քանակական գնահատումը էկոհամակարգերում:
  10. Կենդանիների տարածումը պայմանավորող գործոնները: Հասկացություն արեալի մասին: Էնդեմիկ, ռելիկտային, կոսմոպոլիտ կենդանատեսակներ:
  11. Արեալի ձևավորման երկրաբանական նախադրյալները: Արեալների ձևերը: Արեալների Էվոլյուցիոն փոփոխությունները:
  12. Կենդանիների հաղորդակցման ձևերը պոպուլյացիայում՝ տեսողության, լսողության, հոտառության, հպումների միջոցով: Վարքը և հարմարվածությունը:
  13. Վարքի տեսակները՝ բնածին և ձեռքբերովի, անհատական և խմբային վարք:
  14. Կենդանիների կերային և տարածական փոխհարաբերություններով պայմանավորված վարքի առանձնահատկությունները:
  15. Վերարտադրողական վարք: Բեղունություն և սերնդի պահպանում: Սերնդի խնամք:
  16. Բնական պաշարները և դրանց դասակարգումը: Ռեսուրսների ճգնաժամ: Էկոլոգիական անվտանգություն:
  17. Վնասակար և օգտակար կենդանիներ: «Վնասատու» հասկացության համեմատական բնույթը: Վնասատուների դեմ պայքարի բացասական հետևանքները: Պայքարի անվտանգ միջոցներ` հասկացություն կենսաբանական պայքարի մասին: Գիշատիչների և մակաբույծների դերը կենսաբանական պայքարում:
  18. Կենդանիները որպես մարդու առողջության ռիսկի գործոն: Միջավայրի համաճարակային տարրերով աղտոտվածության խնդիրները և դրանց լուծման ուղիները:
  19. Օտարածին և ինվազիվ տեսակներ՝ տարբերությունները և վտանգները բնիկ տեսակների համար: Կենդանիների կլիամայավարժեցում` արդյունքները և հետևանքները: Հայաստանում կլիամայավարժեցրած կենդանիները:
  20. Կենսաբազմազանությունը որպես կենսոլորտի հիմք: Կենդանական աշխարհի արդի վիճակը, պահպանության խնդիրները: Կարմիր գիրք: Հայաստանի Կարմիր գիրքը: Բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ-ներ): Հայաստանի ԲՀՊՏ-ները:
  21. Հայաստանի ‎ֆաունայի ձևավորման պատմությունը, առանձնահատկություններն ու համառոտ բնութագիրը: Կենդանիների տարածումը` կապված ժամանակակից աշխարհագրական և ուղղաձիգ գոտիականության հետ:
  22. Մթնոլորտային օդի պահպանության հիմնախնդիրը համամոլորակային համատեքստում և Հայաստանի Հանրապետությունում:
  23. Ջրային ռեսուրսներն ու դրանց պահպանությունը համամոլորակային համատեքստում և Հայաստանում: Սևանի հիմնախնդիրը:
  24. Հողային ծածկույթը և նրա պահպանության հիմնախնդիրները համամոլորակային համատեքստում և Հայաստանում:
  25. Անտառային էկոհամակարգերի պահպանության խնդիրները համամոլորակային համատեքստում ևՀայաստանում:
  26. Էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների կիրառումը:
  27. Շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված առողջապահական հիմնախնդիրները համամոլորակային համատեքստում և Հայաստանի Հանրապետությունում :
  28. Բնության և հասարակության փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները: Նոոսֆերայի իդեալական և կայուն զարգացման հիմնախնդիրը:
  29. Էկոլոգիայում կիրառվող ուսումնասիրության ավանդական և ժամանակակից մեթոդները: Աշխարհագրական Տեղեկատվական Համակարգերի (GIS) կիրառությունը էկոլոգիական հիմնախնդիրների ուսումնասիրության գործում:
  30. Միջազգային համագործակցությունը էկոլոգիական հիմնախնդիրների լուծման ուղիների շուրջ: Կազմակերպություններ և միջազգային համաձայնագրեր:
  31. Օրգանական աշխարհի զարգացման ապացույցները՝ հնէաբանական, ձևաբանական, սաղմնաբանական, բջջաբանական, կենսաքիմիական, կենդանաշխարհագրական: Անցումային ձևեր՝ բրածո և ժամանակակից:
  32. Օրգանական աշխարհի զարգացման հիմնական ուղղությունները (կենսաբանական առաջադիմություն, կենսաբանական հետադիմություն) և ուղիները (արոմոր‎ֆոզ, իիոադապտացիա, դեգեներացիա):
  33. Տեսակը որպես կարգաբանության հիմնական միավոր: Տեսակի չափանիշները: Ներ- և վերտեսակային խմբեր:
  34. Միկրոէվոլյուցիա: Տեսակառաջացման հիմնական ձևերը. դիվերգենտ տեսակառաջացում (սիմպատրիկ և ալոպատրիկ): Հիբրիդացման դերը տեսակառաջացման գործընթացներում:
  35. Պոպուլյացիա: Պոպուլյացիայի գենետիկական և էկոլոգիական բնութագիրը: Էվոլյուցիոն գործընթացները պոպուլյացիայում:
  36. Մակրոէվոլյուցիա: Տարամիտում (դիվերգենցիա), համամիտում (կոնվերգենցիա), էվոլյուցիայի զուգահեռ ընթացք: Ժամանակակից կարգաբանական համակարգը որպես օրգանական աշխարհի զարգացման արտացոլում:
  37. Միաբջիջ և բազմաբջիջ կենդանիներ: Բազմաբջջայնության առաջացման տեսությունները: Բազմաբջջայնության կենսաբանական նշանակությունը:
  38. Կենդանիների համաչափության հիմնական ձևերը, դրանց հարմարողական նշանակությունը: Մետամերիան որպես համաչափության հատուկ ձև:
  39. Բազմացման հիմնական ձևերը (անսեռ, սեռական) և դրանց տարատեսակները: Սեռական պրոցեսի էվոլյուցիա:
  40. Բաժանասեռության և հերմա‎ֆրոդիտիզմի երևույթը, դրանց առավելություններն ու թերությունները, կենսաբանական նշանակությունը:
  41. Սեռական բջիջներ: Կառուցվածքը, ֆունկցիաները: Գամետոգենեզ:
  42. Սեռի որոշման գենետիկական մեխանիզմները՝ քրոմոսոմային, գենոտիպային, ֆենոտիպային:
  43. Բեղմնավորման ձևերը: Զարգացում առանց բեղմնավորման՝ կուսածնություն: Կուսածնության տեսակները և կենսաբանական նշանակությունը:
  44. Բազմացման ձևերի հերթափոխման երևույթը կենդանիների կենսացիկլում, դրա կենսաբանական նշանակությունը:
  45. Օնտոգենեզ: Օնտոգենեզի փուլերը և դրանց բնութագիրը:
  46. Սաղմնային զարգացում: Տրոհում: Գաստրուլացում: Մեզոդերմի առաջացում: Հյուսվածքների ձևավորում: Առաջնային օրգանոգենեզ:
  47. Մարմնի խոռոչի զարգացումը և ձևափոխությունները: Պարենքիմատոզ, առաջնային և երկրորդային խոռոչ ունեցող կենդանիներ: Մարմնի խոռոչի էվոլյուցիան և հիմնական ֆունկցիաները:
  48. Ուսմունք սաղմնային թերթիկների մասին: Կինոբլաստ, ‎ֆագոցիտոբլաստ: Երկշերտ, եռաշերտ կենդանիներ:
  49. Սաղմնային թաղանթներ: Անամնիաներ և ամնիոտներ` նրանց համեմատական բնութագիրը և ներկայացուցիչները:
  50. Կենդանիների ցամաք դուրս գալը և դրա հետ կապված մոր‎ֆոֆունկցիոնալ ձևափոխությունները:
  51. Թռչունների հարմարվածության առանձնահատկությունները` կապված թռիչքի հետ:
  52. Ձկների հարմարվածությունը ջրային կենսակերպին: Ձկների բազմացման առանձնահատկությունները:
  53. Հետսաղմնային զարգացման ձևերը: Զարգացման ուղիղ և անուղղակի ձևեր: Կերպարանափոխություն՝ ձևերը և կենսաբանական նշանակությունը:
  54. Թրթուրային փուլ, թրթուրների ձևերը և կենսաբանական նշանակությունը կենսացիկլում: Նեոտենիա:
  55. Կենդանի օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները: Ներտեսակային փոխհարաբերություններ. մրցակցություն, փոխօգնություն, մակաբուծություն, կանիբալիզմ:
  56. Կենդանի օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները: Միջտեսակային փոխհարաբերություններ. մրցակցություն, սիմբիոզ (մուտուալիզմ, կոոպերացիա, կոմենսալիզմ, ամենսալիզմ, մակաբուծություն):
  57. Կենդանի օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները: Գիշատչություն: Գիշատիչ-զոհ փոխհարաբերությունները և հարմարանքները՝ կապված կենսակերպի հետ:
  58. Մակաբուծության ծագումը և էվոլյուցիան: Մակաբույծների տարածվածությունը բնության մեջ: Մակաբույծների կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված մակաբուծային կենսակերպի հետ:
  59. Մակաբույծի տիրոջ օրգանիզմ մուտք գործելու ուղիները: Մակաբույծների տեսակները ըստ տեղակայման վայրի և մակաբուծության տևողության (էկտո- և էնդոմակաբույծներ, ժամանակավոր և մշտական մակաբույծներ):
  60. Մակաբույծների զարգացումը տիրափոխությամբ: Մակաբույծների տերերի տեսակները /վերջնական, միջնորդ, լրացուցիչ միջնորդ, պահեստային/: Հասկացություն բիո- և գեոհելմինթների մասին:
  61. Էկոլոգիայի տեղն ու դերը գիտությունների համակարգում: Էկոլոգիա գիտության ծագումն ու զարգացումը, ուսումնասիրության օբյեկտը և առարկան, նպատակը և խնդիրները: Էկոլոգիա, բնապահպանություն և ռացիոնալ բնօգտագործում հասկացությունների ընդհանրություններն ու տարբերությունները:
  62. Բնական միջավայր, շրջակա միջավայր և աշխարհագրական միջավայր (երկրորդային բնություն) հասկացությունները, դրանց տարբերությունները: Հասկացություն բնակության միջավայրի մասին: Օրգանիզմների գոյության միջավայրերը և պայմանները. ոչ կենսական՝ անօրգանական միջավայրեր (ջրոլորտ, մթնոլորտ, հող): Կենսական միջավայրեր՝ կենդանի օրգանիզմները որպես կյանքի միջավայր:
  63. Շրջակա միջավայրի որակ: Կենդանի օրգանիզմները որպես կենսաբացահայտիչներ: Կենսաբացահայտման մեթոդներ:
  64. Հասկացություն կենսացենոզի, կենսաերկրացենոզի և էկոհամակարգի մասին: Կենսացենոզի բնութագիրը (տեսակային կազմ, տարածական կառուցվածք): Էկոլոգիական խորշ (մրցակցային բացառման կանոն): Սահմանային էֆեկտ:
  65. Էկոհամակարգեր, դրանց գործունեության սկզբունքներն ու կառուցվածքը: Էներգիայի և նյութերի աղբյուները և փոխանցման ուղիները էկոհամակարգերում: Սննդային շղթաներ՝ արոտային և դետրիտային: Սննդային ցանց: Սննդային մակարդակ:
  66. Նյութերի շրջապտույթը էկոհամակարգում: Պրոդուցենտներ, կոնսումենտներ, ռեդուցենտներ:
  67. Էներգիայի կորուստները սննդային շղթաներում, թվաքանակի և կենսազանգվածի բուրգեր: Էկոհամակարգի արդյունավետությունը: Առաջնային և երկրորդային արտադրանք /արդյունավետություն/: Առաջնային արդյունավետության որոշման մեթոդները:
  68. Ցիկլիկ և ուղղորդված փոփոխությունները էկոհամակարգերում (ֆլուկտուացիա, սուկցեսսիա, էվոլյուցիա): Կենսաբանական համակարգերի էվոլյուցիան և դրանց հետազոտման մակարդակները:
  69. Էկոհամակարգերի բազմազանությունը և տիպերը: Ագրոէկոհամակարգեր:
  70. Էկոհամակարգային ծառայություններ՝ դասակարգումը և արժևորումը:
  71. Ջրային էկոհամակարգեր՝ բնական և արհեստական հիդրոէկոհամակարգեր:
  72. Ջրհավաք ավազան: Ջրհավաք ավազանները որպես բաց համակարգեր: Ջրհավաք ավազանի ազդեցությունը ջրային էկոհամակարգերի վրա:
  73. Լճեր: Լճերի դասակարգումը ըստ ծագման, հանքայնացման, հոսքի ռեժիմի, տեսակարար բիոակտիվության, ջերմաստիճանային ռեժիմի: Ջերմաստիճանային ստրատիֆիկացիա:
  74. Լճերի կենսաբանական դասակարգում: Լճերի գոտիականությունը: Ուղղահայաց և հորիզոնական: Ջրի շարժում: Լճերի բնական և արհեստական ծերացում:
  75. Հայաստանի լճերը և դրանց առանձնահատկությունները:
  76. Գետեր: Լեռնային գետերի առանձնահատկությունները: Բրեդշոուի մոդել: Գետային պրոցեսներ՝ էրոզիա, տեղատարում և կուտակում: Գետային բիոտոպեր:
  77. Հայաստանի գետային էկոհամակարգերը և դրանց արդի վիճակը:
  78. Ճահիճներ: Ճահիճների՝ որպես էկոհամակարգի բնութագիրը: Ճահիճների կենսաբազմազանությունը: Հայաստանի գերխոնավ տարածքները:
  79. Հիդրոբիոնտների սննդառության տիպերը՝ ավտոտրոֆ, հետերոտրոֆ: Սննդային էլեկտիվություն: Կերային ռացիոն՝ ընդհանուր և մասնակի: Սննդառության ինտենսիվություն և սննդի յուրացում:
  80. Հիդրոբիոնտների կենսական ձևերը. Պլանկտոն: Դասակարգումը: Պլանկտոնային օրգանիզմների լողունակությունն ապահովող հարմարանքները: Միգրացիա:
  81. Հիդրոբիոնտների կենսական ձևերը. Նեկտոն: Դասակարգումը: Լողունակությունը: Միգրացիա: Սննդառության առանձնահատկությունները:
  82. Հիդրոբիոնտների կենսական ձևերը. Բենթոս: Դասակարգումը: Հատակային կենդանիների սննդառության և վերարտադրողության առանձնահատկությունները: Բենտոնտների դերը գրունտի ձևավորման պրոցեսում: Պերիֆիտոն:
  83. Խեցգետնի կենսաբանական և պոպուլյացիոն առանձնահատկությունները: Խեցգետնի տարածումը և պոպուլյացիաների արդի վիճակը Հայաստանում:
  84. Կենսոլորտը որպես համամոլորակային էկոհամակարգ: Կենսոլորտի կառուցվածքը և կազմավորման օրինաչափությունները: Կենսոլորտի սահմանները:
  85. Կենսաբազմազանությունը որպես կենսոլորտի հիմք: Կենդանի նյութի հատկություններն ու ֆունկցիաները:
  86. Կենսաերկրաքիմիական ցիկլեր: Պահուստային և փոխանակային ֆոնդեր: Կենսոլորտում նյութերի մեծ և փոքր շրջապտույտները (ածխածնի, թթվածնի, ազոտի, ֆոսֆորի և ծծումբի շրջապտույտներ): Կենսոլորտի էվոլյուցիան:
  87. Հասկացություն նոոսֆերայի մասին: Մարդու ազդեցությունը կենսոլորտի վրա: Մարդը և հասարակությունը որպես սոցիալ-էկոլոգիական փախազդեցության սուբյեկտներ: Սոցիալ-էկոլոգիական փոխազդեցությունը և դրա հիմնական բնութագրիչները:
  88. Մարդու միջավայրը և միջավայրի տարրերը որպես սոցիալ-էկոլոգիական փոխազդեցության սուբյեկտներ: Մարդու միջավայրի բաղադրիչների դասակարգումը: Միջավայրի գործոնների ազդեցությունը մարդու վրա: Մարդու ադապտացիան շրջապատող միջավայրին և նրա փոփոխություններին:
  89. Կենսոլորտի էվոլյուցիան մինչև մարդու ծագումը: Մարդու գործունեության էկոլոգիական հետևանքները տարբեր ժամանակաշրջաններում: Արդյունաբերական և հետարդյունաբերական հասարակություն: Ազգաբնակչության թվաքանակի աճ:
  90. Էկոլոգիական ճգնաժամ: Ռեսուրսների ճգնաժամ: Բնության և հասարակության փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները. նոոսֆերայի իդեալական և կայուն զարգացման հիմնախնդիր: