Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Ֆիզիոլոգիան որպես փորձարարական գիտություն։
- Մարսողությունը բերանի խոռոչում, ծամում, կլլում
- Մարսողությունը ստամոքսում
- Մարսողությունը բարակ աղիներում
- Լյարդի մարսողական և ոչ մարսողական գործառույթները
- Մարսողությունը հաստ աղիքում, կղազատում
- Բջիջը որպես նյութափոխանակության ֆիզիոլոգիական գործընթացների միավոր
- Ընկալիչների տեսակները, հարմարումը
- Ջերմային հաշվեկշիռ, ջերմության կարգավորումը և ախտաֆիզիոլոգիան
- Բջջաթաղանթի ուղիներով անցնող պոտենցիալից կախված հոսանքները, իոնային անցուղիներ և պոմպեր
- Միջին ուղեղի կառուցվածքա-գործառական բնութագիրը
- Գործողության պոտենցիալի ծագման մեխանիզմը և փուլային վերլուծությունը
- Կենսաբանության մեջ կառավարման շղթաների հիմնական տարրերը, դինամիկ և ստատիկ վարքը
- Հանգստի պոտենցիալի առաջացման իոնային մեխանիզմը
- Նյարդային համակարգի ծայրամասային բաժին
- Էլեկտրատոն և խթան
- Վեգետատիվ նյարդային համակարգի ողնուղեղա-գլխուղեղային և ուղեղաբնային բաժիններ
- Արյան հոսքը, զտումը, միզագոյացման սկզբունքները երիկամներում
- Երկարատև ապաբևեռացման ընթացքում իմպուլսային լիցքերի գոյացումը
- Լիմբիական համակարգ և վարք
- Ջրային և էլեկտրալիտային բալանսը և խանգարումները
- Քիմիական սինապսային հաղորդում։ Սինապսների փոխազդեցությունը
- Մակուղեղի առջևի բլթի համակարգեր
- Միզուղիներ, մեզի խտության կարգավորումը
- Մկանային կծկման մոլեկուլային մեխանիզմը և կարգավորումը, մկանի էներգետիկան
- Սեռական ռեֆլեքսներ
- Օրգանիզմի հարմարումը ֆիզիկական և ոչ ֆիզիկական բեռնավորվածության հանդեպ
- Հարթ մկանների կառուցվածքա-գործառական առանձնահատկությունները
- Վահանագեղձ
- Դիրքի և շարժման նյարդային կարգավորումը
- Հարվահանաձև գեղձեր
- Էկոլոգիական ֆիզիոլոգիա՝ հարմարում բարձրությանը, բարձր և ցածր ճնշմանը, ստորջրյա սուզմանը, աղմուկին և վիբրացիային
- Աշխատունակության սահմանները, հոգնածություն և հյուծվածություն, աշխատունակության և պիտանիության թեստեր
- Շարժողական համակարգերի ընկալիչները․ մկանաթելեր և ջղային օրգաններ
- Մակերիկամների կեղևային շերտի հորմոններ
- Սննդանյութերի բաղադրությունը, սնման նորմեր
- Ողնուղեղային շարժողական ռեֆլեքսներ
- Հավելյան/ սփռուն/ ներզատական համակարգեր
- Սննդանյութերի յուրացումը, սննդային օրաբաժնի կազմում, մարմնի քաշի և մակերեսի հաշվարկներ
- Ուղեղաբնի շարժողական կենտրոնները
- Արական վերարտադրողական համակարգի հորմոնային կարգավորումը
- Ենթաստամոքսային գեղձ
- Ուղեղիկի կառուցվածքա-գործառական բնութագիրը
- Արյան ձևավոր տարրեր՝ էրիթրոցիտներ, արյան խմբեր, ռեզուս գործոն
- Իգական վերարտադրողական համակարգի հորմոնային կարգավորումը
- Հիմնային կորիզներ/ գանգլիաներ/
- Արյան ձևավոր տարրեր՝ լեյկոցիտներ
- Սեռական հասունացում և դաշտանադադար
- Մակարդման արյունականգ, հակամակարդիչ մեխանիզմներ
- Սեռական վարք, հղիություն, ծննդաբերություն և կրծքով կերակրում
- ԿՆՀ Ինտեգրատիվ գործառույթների տեղայնացումը և որոշակիացումը
- Արյան ձևավոր տարրեր՝ թրոմբոցիտներ
- Նյութերի տեղափոխումը բջջի ներսում
- Քուն և արթուն վիճակ
- Արյան պլազման և արյան պաշտպանիչ գործառույթները
- Մակերիկամների ուղեղային շերտի հորմոններ
- Գիտակցության և խոսքի նյարդաֆիզիոլոգիական առնչությունները
- Սրտային ցիկլի փուլերի վերլուծությունը, սրտամկանի դրդունակությունը և հաղորդականությունը
- Մեծ կիսագնդերի կեղևի դաշտերը։ Սոմատովիսցերալ պրոեկցիոն դաշտերը կեղևում և աֆերենտ մուտքի հսկողություն
- Կալցիումի և ֆոսֆորի հավասարակշռության հոմեոստազը
- Պլաստիկություն, ուսուցում, հիշողություն
- Հիպոթալամուսի կառուցվածքա-գործառական բնութագիրը
- Նյարդային համակարգը տեղեկատվության տեսության տեսանկյունից
- Արյան մակրո- և միկրոշրջանառություն, արյան ճնշում, անոթազարկ
- Ծարավ և քաղց
- Սրտի կծկումների էներգետիկան և հարմարվածությունը տարբեր ծանրաբեռնվածություններին
- Ընդհանուր օբյեկտիվ , սուբյեկտիվ, ինտեգրատիվ զգայական ֆիզիոլոգիա
- Արյունատար անոթների տեսակները, անոթային համակարգի գործառական կազմակերպումը, արյան հոսքի և ծավալի չափումը
- Մակուղեղի հետին բլթի համակարգեր
- Վիսցերալ զգայունություն, պրոպրիոռեցեպցիա
- Մաշկային մեխանոռեցեպցիա, թերմոռեցեպցիա
- Ավշային համակարգի գործառույթները, ավշաշրջանառություն
- Ճակատային բլթերի գործառույթները
- Արյան շրջանառությունը առանձին օրգաններում և ախտաբանական վիճակներում
- Տեղեկատվության տեսություն, տեղեկատվության չափանիշները հոգեբանության մեջ
- Էլեկտրական սինապսային հաղորդում
- Թալամուսի կառուցվածքա-գործառական բնութագիրը
- Ներշնչման և արտաշնչման մեխանիզմը
- Թոքային օդափոխություն և գազափոխանակություն, պերֆուզիա և օքսիգենացում
- Լսողական վերլուծիչ
- Նոցիցեպցիա, ցավային և հակացավային համակարգեր, ցավի արգելակում
- Հյուսվածքների գործառական բնութագիրը
- Տեսողական վերլուծիչ, լույսի և մթության ընկալման նյարդաֆիզիոլոգիան և հոգեֆիզիկան
- Թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումը արյան միջոցով, թթվահիմնային հավասարակշռություն
- Հյուսվածքային շնչառություն, կարգավորումը և թթվածնային քաղց
- Շնչառական ռիթմի կենտրոնական ծագումը և շնչառության կարգավորումը
- Քիմիական զգացողությունների բնութագիրը, համի և հոտի զգայություն
- Նյութափոխանակության չափանիշները և չափման եղանակները, ախտորոշիչ նշանակությունը
- Անդաստակային վերլուծիչ
- Սոմատովիսցերալ տեղեկատվության հաղորդումը ողնուղեղում