Հարգելի խմբագիրներ,
ԲՈԿ-ի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկվելու համար խնդրում ենք մինչև ս․թ․ դեկտեմբերի 30-ը bok.journals@gmail.com էլ․ փոստին ուղարկել դիմում ԲՈԿ-ի նախագահի անունով, որի հետ միասին անհրաժեշտ է առցանց լրացնել նաև Ձեր պարբերականի էլ․ փոստին ուղարկված Google Forms ձևաթուղթը, որտեղ ներկայացվելու է Ձեր պարբերականի մասին անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։
Ցանկում չընդգրկված կամ նոր դիմող պարբերականների համար դիմումի մեջ պետք է նշվի պարբերականի էլ փոստը, որին ուղարկված ԲՈԿ-ի Google Forms ձևաթուղթը նույնպես պետք է լրացնել մինչև ս․թ․ դեկտեմբերի 30-ը։
Բացի այդ, և՛ ցանկում առկա, և՛ նոր դիմող պարբերականների համար խնդրում ենք bok.journals@gmail.com էլ․ փոստին ուղարկվող դիմումին կցել 2022 թվականի համարների գրախոսությունների էլեկտրոնային տարբերակները՝ խմբավորված արխիվացված (zip) ֆայլում։
Հարգանքով՝
Բարձրագույն որակավորման կոմիտե