Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցաշար
Մարքեթինգ
Հարցեր
- Մարքեթինգի գաղափարական հիմքերը։
- Մարքեթինգի գործընթացի իրականացումը: Ռազմավարական մարքեթինգ: Օպերացիոն մարքեթինգ: Մարքեթինգի ծրագիր: Արձագանքման և առաջարկի ռազմավարական մարքեթինգ։
- Մարքեթինգի գործընթացի դերը շուկայական տնտեսությունում: Փոխանակման գործարքների կազմակերպում: Կոմունիկացիոն հոսքերի կազմակերպում։
- Մարքեթինգի գործընթացի դերը առաջնայնությունների փոփոխման մեջ: Կողմնորոշում դեպի ապրանքը: Պասիվ մարքեթինգ։
- Կողմնորոշում դեպի վաճառքները: Օպերացիոն մարքեթինգ։
- Կողմնորոշում դեպի գնորդը: Ռազմավարական մարքեթինգ։
- Գլոբալիզացիայի հետևանքները: Միջազգային միջավայրերի տիպաբանություն: Մարքեթինգի գլոբալիզացիայի առավելությունները: Մարքեթինգի գլոբալիզացիայի ծախքերը։
- Գլոբալ շուկաների բարդացումը: Շուկան որպես գնորդների էկոհամակարգ: Շուկայի խաղացողները սպառողական էկոհամակարգում: Կառավարման նոր մոդելը՝ «սպառողին առաջարկվող լուծումների» մեթոդը։
- Շուկայական կողմնորոշումը և գործունեության արդյունքները: Մարքեթինգային միջավայրի զսպող էֆեկտը: Միջֆունկցիոնալ կողմնորոշման միջնորդական էֆեկտը։
- Մարքեթինգի կազմակերպման նոր մոդելը: Մարքեթինգային ստորաբաժանման ավանդական կազմակերպումը: Մարքեթինգի մասնագետների նկատմամբ վստահության դեֆիցիտ: Թույլ շուկայական կողմնորոշման ծախքերը: Դեպի շուկան կողմնորոշված ընկերությունների բնութագրերը: Կազմակերպման միջֆունկցիոնալ ձևերը։
- Բազային պահանջմունքի հասկացությունը: Բազային պահանջմունքների կայունությունը: Հարաբերական բնական պահանջմունքների հագեցման անհնարինությունը: Պահանջմունքերի արտահայտման մակարդակը: Իրական և կեղծ պահանջմունքներ։
- Անհատական սպառողի մոտիվացիան: «Խթան-արձագանք» տեսությունը: Գրգիռի համադրույթը: Բարեկեցությունը և գրգիռի օպտիմալ մակարդակը: Խթանման պահանջմունքը: Հաճույքի պահանջմունքը: Անհատի բարեկեցության որոշիչները։
- Պահանջմունքների բազմաչափ կառուցվածքը: Պահանջմունքների դասակարգումն ըստ Մյուրեի: Մասլոուի պահանջմունքների հիերարխիան: Մ. Ռոկիչի արժեքների սանդղակը: «Միջոց-արդյունք» շղթայի մոդելը: Սպառման արժեքների Շեթի-Նյումենի-Գրոսի տեսությունը։
- Գործարար (B2B) սպառողի մոտիվացիան: Գործարար շուկաների առանձնահատկությունները: Գործարար գնորդը որպես գնումային կենտրոն: Գործարար գնորդի բազային պահանջմունքները։
- Գնորդի տարբեր դերերը։
- Ապրանքի գնման գործընթացը սպառողական (B2C) շուկաներում: Գնման գործընթացի փուլերը: Սահմանափակ ռացիոնալության սկզբունքը: Ընկալվող ռիսկի կարևորությունը: Տեղեկատվության արժեքը: Տեղեկատվության աղբյուրները։
- Արտադրական նշանակության ապրանքի գնման գործընթացը: Գնման գործընթացի փուլերը: Արդյունաբերական մատակարարումների շղթան և դրա տիպիկ կառուցվածքը։
- Ապրանքը որպես օգուտների համախմբություն: Հիմնական (բազային) ծառայությունը կամ օգուտը: Ծայրամասային ծառայություններ։
- Սպառողների հետ փոխհարաբերությունների կառավարում (CRM – Customer Relationship Management): Սպառողների հետ փոխհարաբերությունների կառավարման սահմանումը: Գնորդի և մատակարարի փոխհարաբերությունների կառավարումը գործարար շուկաներում։
- Սպառողի վարքագիծը գնումը կատարելուց հետո: Չբավարարված գնորդների վարքագիծը։
- Բավարարվածության/անբավարարվածության գնահատման մեթոդները: Սպառողների բավարարվածության վերլուծությունը: Բավարարվածության կամ անբավարարվածության նկատմամբ արձագանքի ոճերը։
- Բավարարվածության և հավատարմության կապը: Ապրանքային նշանի նկատմամբ հավատարմության կոնցեպցիան։
- Մարքեթինգային տեղեկատվական համակարգի կառուցվածքը: Ներքին հաշվետվողականության համակարգը: Գործարար դիտարկման համակարգը: Մարքեթինգային հետազոտությունների համակարգը։
- Մարքեթինգային հետազոտությունները և գիտական մեթոդը: Գիտական գիտելիքի բնութագրերը: Մենեջերի և հետազոտողի փոխազդեցությունը: Հետազոտական գործընթացի փուլերը: Մարքեթինգային հետազոտությունների տիպերը։
- Զոնդավորող հետազոտությունների նպատակը: Հիպոթեզերի մշակումը: Երկրորդային տվյալների կիրառումը: Ֆոկուս խմբեր: Պրոեկտիվ մեթոդներ: Զոնդավորող հետազոտությունների սահմանափակումները։
- Նկարագրական հետազոտությունների նպատակները: Առաջնային տեղեկատվության հավաքագրման եղանակները: Հարցաթերթերի կազմման կանոնները: Ընտրանքի կազմման մեթոդները: Հարցումների անցկացման ժամանակ հանդիպող խնդիրները: Տվյալների հավաքագրումից դեպի գիտելիք։
- Պատճառային հետազոտությունների նպատակները: Փորձարկման սահմանումը և պլանների տեսակները: Համատեղ վերլուծություն (conjoint analysis): Կառուցվածքային հավասարումների մոդելավորում: Նեյրոնային ցանցերի տեխնոլոգիա։
- Ռազմավարական հատվածավորման գործընթացի փուլերը: Մակրոսեգմենտացիոն վերլուծություն: Բազային շուկայի որոշումը առաջարկվող լուծման դիրքերից: Բազային շուկայի կոնցեպտուալացում: Շուկայի սահմանների որոշում:
- Մակրոսեգմենտավորման ցանցի կառուցում: Ստացված հատվածների նշանակելիության վերլուծություն: Մակրոսեգմենտավորման ցանցի թեստավորում: Նոր սեգմենտների փնտրում: Շուկայի սահմանների փոփոխություն։
- Միկրոսեգմանտացիոն վերլուծությունը սպառողական շուկաներում: Նկարագրական կամ սոցիալ-ժողովրդագրական հատվածավորում: Հատվածավորում ըստ օգուտների: Վարքագծային հատվածավորում: Սոցիոմշակութային հատվածավորում կամ հատվածավորում ըստ կենսակերպի։
- Միկրոսեգմենտացիոն վերլուծությունը գործարար (B2B) շուկաներում: Նկարագրական հատվածավորում: Հատվածավորում ըստ օգուտների: Վարքագծային հատվածավորում։
- Արդյունավետ հատվածավորման պայմանները: Տարբերակված արձագանք: Ադեկվատ չափեր: Չափելիություն: Հասանելիություն: Իրատեսականություն։
- Պահանջարկի վերլուծության բազային կոնցեպցիաները: Ընդլայնվող և չընդլայնվող առաջնային պահանջարկ: Առաջնային պահանջարկը որպես արձագանքման ֆունկցիա: Շուկայի բացարձակ և ընթացիկ պոտենցիալները։
- Սպառողական ապրանքների նկատմամբ առաջնային պահանջարկի կառուցվածքը:
- Սպառողական ծառայությունների նկատմամբ պահանջարկը: Ծառայությունների դասակարգումը: Ծառայությունների եզակի հատկությունները։
- Արտադրական նշանակության ապրանքների նկատմամբ պահանջարկը։
- Աճի հնարավորությունների վերլուծությունները գոյություն ունեցող շուկայում: Դիստրիբյուցիայի խզումները: Օգտագործման խզումները: Ապրանքաշարի խզումները։
- Ապրանքի կենսապարբերաշրջանի մոդելը: Ապրանքի կենսապարբերաշրջանի մոդելի դետերմինանտները: Ապրանքային շուկայի կենսապարբերաշրջանի մոդելը: Ապրանքի կենսապարբերաշրջանի մոդելի ռազմավարական եզրահանգումները: Ներդրման փուլ: Աճի փուլ: Տուրբուլենտության փուլ: Հասունության փուլ: Անկման փուլ։
- Ապրանքի կենսապարբերաշրջանի մոդելը որպես կոնցեպտուալ կառուցվածք: Ապրանքի կենսապարբերաշրջանի իրական կորերի բազմազանությունը: Ապրանքի «երիտասարդացման ռազմավարությունները»: Աճի և շահույթի ավելացման նպատակների հավասարակշռումը։
- Մրցակիցների փոխկախվածության աճը: Մրցակցային առավելության հասկացությունը: Որակի վրա հիմնված մրցակցային առավելություն։
- Ինքնարժեքի վրա հիմնված մրցակցային առավելություն (ներքին մրցակցային առավելություն): Կայուն մրցակցային առավելության ձեռք բերումը։
- Առանցքային հմտությունների վրա հիմնված մրցակցային առավելություններ: Օպերացիոն և ռազմավարական մրցակցային առավելություն։
- Մրցակցության շարժիչ ուժերը ճյուղում: Շուկայի նոր մասնակիցների ի հայտ գալու վտանգը: Փոխարինող ապրանքների վտանգը: Գնորդների շուկայական ուժը: Մատակարարների շուկայական ուժը: Մրցակիցների նույնականացումը։
- Շուկայական ուժի վրա հիմնված մրցակցային առավելություն: Մաքուր (կատարյալ) մրցակցություն: Օլիգոպոլիա: Մոնոպոլիստական (ոչ կատարյալ) մրցակցություն: Մոնոպոլիա: Մրցակցության դինամիկան։
- Ինքնարժեքի գծով առաջատարության վրա հիմնված մրցակցային առավելություն: Փորձի օրենքի սահմանումը: Փորձի էֆեկտների աղբյուրները: Փորձի օրենքի մաթեմատիկական ներկայացումը: Փորձի օրենքի ռազմավարական հետևանքները: Փորձի օրենքի սահմանափակումները։
- Բազային շուկայի գրավման ռազմավարությունները: Շուկայի կենտրոնացված ընդգրկման ռազմավարություն: Շուկայի ամբողջական գրավման ռազմավարություն: Խառը ռազմավարություն: Հիպերհատվածավորում և կոնտրհատվածավորում: Առաջնային հատվածների ընտրությունը:
- Դիրքավորման ռազմավարության հետ կապված որոշումներ: Դիրքավորման սահմանումը: Դիրքավորման բազայի ընտրություն: Մրցակիցների նկատմամբ բրենդի դիրքավորման եղանակները: Ընտրված դիրքավորման հավաստիությունը։
- Վարքագծային արձագանքը դիրքավորման նկատմամբ: «Ճանաչում-զգացմունք-գործողություն» հիերարխիան: Ֆուտի, Քոունի և Բելդինգի ներգրավվածության մատրիցան: Ընկալման ատրիբուտիվ քարտեզներ: Դիրքավորման փոփոխման ռազմավարություններ։
- Արժեքի շղթայի դերը դիֆերենցման վերլուծության մեջ: Ձգտումը դեպի դիֆերենցում: Շուկայական իշխանության չափումը։
- Գլոբալ շուկայի հատվածների նույնականացում: Երկրների կլաստերիզացիա: Տարբեր երկրներում ունիվերսալ հատվածների սպասարկումը: Տարբեր երկրներում տարբեր հատվածների սպասարկումը: Ունիվերսալ հատվածներ։
- Ապրանքային պորտֆելի վերլուծություն: Բոստոնի խորհրդատվական խմբի «շուկայի աճ/շուկայի մասնաբաժին» մատրիցա: Բազմագործոնային պորտֆելային մատրիցա: SWOT – վերլուծություն: Պորտֆելային վերլուծության գործնական կիրառությունը։
- Բազային ռազմավարության ընտրությունը: Ռազմավարության երկու մոտեցումները: Բազային ռազմավարությունները գոյություն ունեցող շուկաներում: Բազային ռազմավարությունների հետ կապված ռիսկերը։
- Աճի հնարավորությունների գնահատում: Ինտենսիվ աճ: Ինտեգրատիվ աճ: Դիվերսիֆիկացիայի տրամաբանական հիմնավորումը: Մասնատված տեխնոլոգիական ինովացիաների ազդեցությունը։
- Մրցակցային ռազմավարության ընտրությունը: Շուկայի առաջատարի ռազմավարություններ: Հավակնորդի ռազմավարություններ: Հետևորդի ռազմավարություններ: Շուկայական խորշերի բնակիչների ռազմավարություններ։
- Միջազգային զարգացման ռազմավարություններ: Շուկաների միջազգայնացման փուլերը: Միջազգային զարգացման նպատակները և ձևերը:
- Ինովացիաների ռազմավարական դերը: Ինովացիաների տարրերը և տեսակները։
- Նոր ապրանքների գաղափարների գեներացումը: Ֆունկցիոնալ վերլուծության մեթոդները: Կրեատիվ խմբեր և ուղեղներ գրոհի մեթոդը: Սպառողների պահանջները որպես նոր ապրանքների գաղափարների աղբյուր։
- Նոր ապրանքների համար գաղափարների ընտրությունը։
- Նոր ապրանքի կոնցեպցիայի մշակումը: Ապրանքի կոնցեպցիայի սահմանումը: «Կանաչ» ապրանքի կոնցեպցիայի մշակում: Նոր ապրանքի կոնցեպցիայի ստուգում: Համատեղ վերլուծության կիրառումը։
- Բիզնես-վերլուծություն և մարքեթինգային ծրագրերի մշակում: Վաճառքների ծավալների կանխատեսում: Վաճառքի ծավալների տիպիկ կորեր: Կանխատեսում՝ սպառողական պանելների օգնությամբ։
- Սպառողների կողմից ապրանքի ընդունման գործընթացը: Ինովացիայի տարածման (դիֆուզիայի) գործընթացի տևողությունը։
- Նոր ապրանքների գնային ռազմավարությունները: «Սերուցքի քաշման» գնային ռազմավարություն: Շուկա ներթափանցման գնային ռազմավարություն։
- Բրենդինգի ռազմավարական դերը: Բրենդի էությունը: Ապրանքային նշանների նշանակությունը։
- Մակնիշային ապրանքը որպես հատկանիշների համախմբություն: Պբյեկտիվ բնութագրեր: Ատրիբուտներ և դրանց նշանակությունը: Ատրիբուտի առկայության ընկալվող աստիճանը (որակ): Կոնկրետ ատրիբուտի արժեքավորությունը։
- Ապրանքային նշանի ֆունկցիաները: Սպառողի համար առևտրային մակնիշի գործառույթները սպառողական շուկաներում: Արտադրողի համար առևտրային մակնիշի գործառույթները սպառողական շուկաներում: Առևտրային մակնիշի գործառույթները գործարար շուկաներում։
- Բրենդ-մենեջմենթի հիմնական կոնցեպցիաները: Բրենդի դիրքավորումը: Առևտրային մակնիշի ինքնությունը և իմիջը: Մակնիշային կապիտալի կոնցեպցիան։
- Հաջողված առևտրային մակնիշի ստեղծումը: Առևտրային մակնիշների ճարտարապետությունը: Առևտրային մակնիշի անվանումը և լոգոտիպը: Հաջողված առևտրային մակնիշների բնութագրերը։
- Բրենդի կենսապարբերաշրջանը: Առևտրային մակնիշի ւնդլայնման և ձգման ռազմավարությունները: Համատեղ բրենդինգի ռազմավարությունները։
- Բրենդինգի միջազգային ռազմավարությունները: Միջազգային և գլոբալ բրենդների առավելությունները: Լոկալ բրենդների առավելությունները: Ազդեցությունը միջազգային դիրքավորման ռազմավարությունների վրա: Մակնիշային պորտֆելի կառավարումը։
- Իրացման կապուղիների տնտեսական դերը: Իրացման գործառույթները և բաշխման հոսքերը: Իրացման կապուղիների անհրաժեշտությունը:
- Իրացման կապուղիների այլընտրանքային կառուցվածքները: Միջնորդների տեսակները: Իրացման կապուղիների կոնֆիգուրացիաները: Առևտրային ընկերությունների միջև մրցակցության տեսակները։
- Իրացման կապուղու կառուցվածքի վրա ազդող գործոնները: Ապրանքի բնութագրերը: Ընկերության բնութագրերը։
- Ուղղահայաց մարքեթինգային համակարգեր: Կորպորատիվ ուղղահայաց մարքեթինգային համակարգեր: Պայմանագրային ուղղահայաց մարքեթինգային համակարգեր: Ադմինիստրատիվ կարգավորվող ուղղահայաց մարքեթինգային համակարգեր։
- Շուկայի ընդգրկման ռազմավարություններ: սպառողական ապրանքների դասակարգումը: Ինտենսիվ իրացում: Սելեկտիվ իրացում: Էքսկլյուզիվ իրացում և ֆրանչայզինգային համակարգեր։
- Կոմունիկացիոն ռազմավարությունները իրացման կապուղում: Հրման ռազմավարություններ: Ձգման ռազմավարություններ։
- Իրացման ծախսերի վերլուծություն: Առևտրային վերադիրներ: Գների տարբեր տեսակները: Իրացման ծախսերի համեմատումը:
- Մանրածախ ցանցում տեղի ունեցող փոփոխությունները: Մանրածախ առևտրականների իշխանությունը: Սպառողների գնումային վարքագծի փոփոխությունները։
- Մանրածախ առևտրականների դիֆերենցման ռազմավարությունները: Խանութի մուլտիատրիբուտիվ ռազմավարությունը: Խանութի դիրքավորման այլընտրանքային ռազմավարություններ: Մասնավոր առևտրային մակնիշների ստեղծումը: Դիստրիբյուտորների ռազմավարական նպատակները։
- Բրենդներ արտադրողների չորս հիմնական ռազմավարությունները: Ձգման ռազմավարությունների այլընտրանքային տարբերակները: Առևտրային մարքեթինգ։
- Սպառողի կողմից գնի ընկալումը: Գնի շուկայական սահմանումը: Գնային լուծումների կարևորությունը: Գնագոյացման այլընտրանքային նպատակները։
- Ինքնարժեքի վրա հիմնված գնագոյացման մեթոդներ: Ինքնարժեքից բխող գնի կոնցեպցիաներ։
- Դեպի պահանջարկը կողմնորոշված գնագոյացման մեթոդներ: Գնային էլաստիկության կոնցեպցիան: Պահանջարկի էլաստիկության վրա հիմնված օպտիմալ գին: Գնի նկատմամբ զգայունության գնահատման մեթոդներ:
- Գնագոյացում՝ հիմնված ապրանքի արժեքավորության վրա: Ճկուն գնային ռազմավարություններ: Գնագոյացումը ծառայությունների ոլորտում: Օնլայն շուկաներում գների անհատականացում։
- Դեպի մրցակցությունը կողմնորոշված գնագոյացման մեթոդներ: Մրցակիցների վարքագծի կանխատեսում: Գնագոյացումը ինֆլյացիայի պայմաններում: Գնային առաջատարություն։
- Գնագոյացում ապրանքաշարի շրջանակներում: Կանիբալացման էֆեկտի վտանգավորությունը: Խաչաձև էլաստիկության կոնցեպցիան: Շահութաբերության վերլուծության կիրառումը ապրանքաշարի շրջանակներում գնագոյացման ժամանակ: Ապրանքաշարի շրջանակներում գնագոյացման ռազմավարությունները։
- Մարքեթինգային հաղորդակցությունների բնույթը և դերը: Մարքեթինգային հաղորդակցությունների համալիրը: Հաղորդակցությունների գործընթացը։
- Անձնական և ոչ անձնական հաղորդակցություններ: Հաղորդակցությունների վրա կատարվող ծախսերը։
- Անձնական վաճառքներ կամ անձնական հաղորդակցություններ: Առևտրային անձնակազմի նպատակները և խնդիրները: Առևտրային անձնակազմի նոր դերը: Գործարքային վաճառքների և հարաբերությունների վրա հիմնված վաճառքների միջև տարբերությունները: Առևտրային անձնակազմի կազմակերպումը և թվաքանակի որոշումը։
- Գովազդային հաղորդակցության հետ կապված որոշումներ: Գովազդային տեղեկատվության արժեքավորությունը: Գովազդային հաղորդակցության ձևերը: Կոնցեպտուալ գովազդի նախադրյալները: Գովազդի այլընտրանքային նպատակները:
- Իրացման խթանման հետ կապված որոշումներ: Իրացման խթանման նպատակները և մեթոդները: Խթանման ազդեցությունը իրացման վրա։
- Հասարակության հետ կապերի (PR) նպատակները և մեթոդները: Հովանավորչություն։
- Մարքեթինգային պլանավորում: Ռազմավարական պլանի ընդհանուր կառուցվածքը: Ռազմավարական պլանավորման դերը։
- Մարքեթինգի ռազմավարական պլանի կառուցվածքը: Առաքելության ձևակերպում: Ներքին աուդիտ. շուկայի գրավչության և ընկերության մրցունակության վերլուծություն։
- Մարքեթինգային նպատակներ և ծրագրեր: Նպատակների սահմանում: Ճիշտ ընտրված նպատակների բնութագրերը։
- Ռազմավարական ուղու ընտրությունը: Գործողությունների այլընտրանքային ծրագրեր: Ռազմավարության շարադրում: Ռազմավարական այլընտրանքի ընտրության չափանիշները։
- Մարքեթինգային ծրագրի մշակումը: Մարքեթինգային բյուջեի մշակումը և համաձայնեցումը: