Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում)

Հարցաշար
Միկրոէկոնոմիկա
Հարցեր
  1. Միկրոէկոնոմիկայի ուսումնասիրության մեթոդները տնտեսական ինտեգրման և զարգացման արդի փուլում։
  2. Սպառողի վարքագծի տեսությունը,նախընտրություններ:Աքսիոմների համակարգը: Մեկնաբանություններ:
  3. Բացահայտ նախընտրությունների հայեցակարգը: Բացահայտ նախընտրությունների ուժեղ և թույլ աքսիոմները: Մեկնաբանություններ:
  4. Դուոպոլիա:Կուռնոյի և Ստակելբերգի հավասարակշռություն:
  5. Օգտակարության ֆունկցիաներ ,դրանց հատկությունները:
  6. Սպառողի վարքագծի ուսումնասիրությունը և մոդելավորումը կարդինալիստական հիմնադրությունների հիման վրա:
  7. Սպառողի վարքագծի ուսումնասիրությունը և մոդելավորումը օրդինալիստական հիմնադրությունների հիման վրա:
  8. Ռիսկ և անորոշություն: Որոշումների ընդունումը ռիսկի պայմաններում:
  9. Արտադրողի վարքագծի տեսությունը: Մասշտաբի հատույցը:
  10. Գիտատեխնիկական առաջընթացի արտադրական գործընթացներում: Գիտատեխնիկական առաջընթացի տիպերը:
  11. Կատարյալ մրցակցային շուկայում երակարաժամկետ հավասարակշռության գոյությունը:
  12. Ռեսուրսների արդյունավետ բաշխումը: Արտադրական հնարավորությունների սահմանային կորը։
  13. Բնական մենաշնորհը և դրա պետական կարգավորումը։
  14. Օլիգոպոլիա, օլիգոպոլիայի մոդելներ, գնային պատերազմներ:
  15. Խաղերի տեսության կիրառությունը օլիգոպոլ շուկայում ռազմավարական որոշումներ կայացնելիս։
  16. Կարտելի ձևավորումը: Գների կայունացումը և պահանջարկի բեկյալ կորը: Գնային առաջնորդ։
  17. Մենաշնորհ մրցակցային շուկա։ Մենաշնորհ մրցակցային շուկայական կառուցվածքի առանձնահատկությունները:
  18. Պահանջարկ,առաջարկ և հավասարակշռություն:Սարդոստայնի մոդելը:
  19. Ընդհանուր հավասարակշռություն և ռեսուրսների արդյունավետ բաշխում։
  20. Ձեռնարկությունը որպես տնտեսական գործունեության ինքնուրույն սուբյեկտ և նյութական արտադրության հիմնական օղակ:
  21. Հողային ռենտան և դրա տնտեսագիտական մեկնաբանությունները:
  22. Կոբ-Դուգլասի,Լեոնտյևի և հաստատուն փոխարինման առաձգականությունով արտադրական ֆունկցիաներ,դրանց հատկությունները:
  23. Ձեռնարկության ծախսերի մինիմալացումը,Լագրանժի ֆունկցիան:
  24. Գնագոյացումը մրցակցային շուկայում:Ճյուղային հավասարակշռություն:
  25. Գնագոյացման քաղաքականությունը ձեռնարկություններում:
  26. Հարկերի ազդեցությունը հավասարակշիռ իրավիճակի պայմաններում:Հարկային բեռի բաշխումը արտադրողների և սպառողների միջև:
  27. Հակամենաշնորհային քաղաքականության էությունը և ուղղությունները:
  28. Գերիշխող դիրքի չարաշահումների պետական կարգավորման խնդիրները ՀՀ-ում:
  29. Անբարեխիղճ մրցակցության պետական կարգավորման խնդիրները ՀՀ-ում:
  30. Բնական մենաշնորհների պետական կարգավորուման խնդիրները ՀՀ-ում:
  31. Մենաշնորհ մրցակցաթյուն և հասարակական բարեկեցություն։
  32. Ընդհանուր տնտեսական հավասարակշռության տեսությունը։ Մասնակի և ընդհանուր հավասարակշռություն:
  33. Խոշորամասշտաբ ,միջին,փոքր և գերփոքր ձեռնարկություններ,դրանց զուգակցման խնդիրները:
  34. Ձեռնարկության ներքին միջավայրը բնութագրող ցուցանիշները և գործոնները:
  35. Ձեռնարկության արտաքին միջավայրը բնութագրող ցուցանիշները և գործոնները:
  36. ՀՀ ծառայությունների շուկայում առաջարկի ու պահանջարկի ուսումնասիրությունը և գնահատումը:
  37. Ռիսկը ներդրումային որոշումներում։
  38. Արտաքին էֆեկտներ, Քոուզի թեորեմը։
  39. Արտաքին էֆեկտների պետական կարգավորումը:
  40. Հասարակական բարեկեցության չափանիշները: Հասարակական ընտրություն:
  41. Հանրային բարիքներ: Հանրային բարիքների արտադրության օպտիմալ ծավալի որոշումը։
  42. Գիտատեխնիկական առաջընթացը,դրա ազդեցության գնահատումը առաջարկի վրա:
  43. ՀՀ արդյունաբերական շուկայում մասշտաբի էֆեկտը, դրա ազդեցության գնահատումը առաջարկի վրա:
  44. Օգտակարության ֆունկցիան անորոշ իրավիճակների համար: Ռիսկից խուսափելը և ապահովագրությունը:
  45. Առաջարկի վրա ազդող գնային և ոչ գնային գործոնների ազդեցությունը երկարաժամկետ և կարճաժամկետ հավասարակշիռ իրավիճակի վրա:
  46. Պահանջարկի վրա ազդող գնային և ոչ գնային գործոնների ազդեցությունը երկարաժամկետ և կարճաժամկետ հավասարակշիռ իրավիճակի վրա:
  47. Շահույթի մաքսիմալացումը մենաշնորհի պայմաններում: Շուկայի անկատարությունը:
  48. Օլիգոպոլ շուկա։ Շուկայական կառուցվածքի առանձնահատկությունները: Ճյուղ մուտք գործելու արգելքները: Օլիգոպոլիայի տեսակները:
  49. Կարճաժամկետ և երկարաժամկետ ծախսերի ֆունկցիաներ, դրանց հատկությունները։
  50. Հավասարակշռությունը մենաշնորհ մրցակցային շուկայում։ Գնային և ոչ գնային մրցակցություն։
  51. Մրցակցության գնահատման մեթոդները և մոդելները։ Համեմատական վերլուծություն տարբեր շուկայական կառուցվածքների համար։
  52. Մրցակցության պաշտպանության խնդիրները ՀՀ-ում։
  53. Շուկայական կառուցվածքների առանձնահատկությունները ՀՀ տնտեսությունում։
  54. Արդյունաբերական ապրանքների մրցունակության գնահատման ցուցանիշների համակարգը:
  55. Ձեռնարկության ներդրումային գրավչության գնահատումը։
  56. Ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության գնահատման ժամանակակից մեթոդները:
  57. Հավասարակշռությունը մրցակցային աշխատաշուկայում:
  58. Շահույթի մաքսիմալացումը օլիգոպոլիական շուկայի պայմաններում :
  59. Նեյման-Մորգենշտեյնի օգտակարության ֆունկցիան։ Ընտրությունը անորոշության պայմաններում։
  60. Բնական ռեսուրսների շուկաների առանձնահատկությունները: Հողի գինը:
  61. Աշխատուժի նկատմամբ պահանջարկի հիմնավորումը սննդի արդյունաբերության ձեռնարկություններում:
  62. Ընդահանրացված պահանջարկի կորերը ըստ Հիքսի, Մարշալի և Սլուցկու:
  63. Սահմանային ծախսերի և սահմանային եկամտի հարաբերակցության գնահատումը և հավելուրդը:
  64. Ռիսկին չհակվածների համար ակնկալվող օգտակարություն:
  65. Արտաքին էֆեկտներ: Պետական կարգավորումը:
  66. Արտաքին էֆեկտներ: Պիգուի հարկը:
  67. Պարետոյի օպտիմումը փոխանակման տնտեսությունում, անհրաժեշտ պայմաննները։
  68. Գնի փոփոխության եկամտի և փոխարինման էֆեկտների վերլուծությունն ըստ Հիքսի և ըստ Սլուցկու: Սլուցկու հավասարումը։
  69. Գնային խտրականությունը մենաշնորհի պայմաններում: Հասարակական բարեկեցության կորուստը։
  70. Կատարյալ և ոչ կատարյալ շուկաներում երկարաժամկետ հավասարակշռության գոյության համեմատական վերլուծություն։
  71. Մրցակցային հարաբերությունների կարգավորումը ՀՀ հեռահաղորդակցության շուկայում։
  72. Մոնոպսոնիայի և երկկողմ մոնոպոլիայի մոդելները: Աշխատավարձի մակարդակի տարբերությունները և այն որոշող գործոնները:
  73. Արհմիությունների դերը աշխատաշուկայում: Միջին և նվազագույն աշխա¬տավարձի որոշումը:
  74. Կապիտալի նկատմամբ առաջարկը և պահանջարկը կարճաժամկետ և երկարաժամկետ հատ¬վածներում։ Տոկոսադրույքը որպես կապիտալի գին։
  75. Նորարական նախագծերի արդյունավետության գնահատման խնդիրները։ Զուտ բերված արժեք, ետգնման ցուցանիշ, եկամտաբերության ներքին նորմա, ներդրումների շահութաբերություն։
  76. Տրանսակցիոն ծախքերի դասակարգումը, վերլուծությունը և մոդելավորումը:
  77. Ալոկատիվ արդյունավետության և X - արդյունավետության համադրական վերլուծությունն ու գնահատումը։
  78. Արդյունավետություն ըստ Պարետոյի: Անհրաժեշտ պայմանները։ Մեկնաբանություններ։
  79. Ընտրությունը անորոշության պայմաններում: Անորոշություն և ռիսկ:
  80. Անհամաչափ տեղեկատվությամբ շուկաներ: Բարոյական ռիսկ: Շուկայական ազդակներ:
  81. Բարեկեցության տնտեսագիտություն։ Պիգուի բարեկեցության տեսությունը։ Արդյունավետություն և սոցիալական արդարություն։
  82. Ճյուղերի հավասարակշռությունը Լեոնտևի ծախսեր-թողարկում մոդելում։
  83. ՀՀ առևտրի ոլորտի ձեռնարկությունների միկրոտնտեսագիտական հիմնախնդիրները։
  84. Ձեռնարկությունների միկրոտնտեսագիտական հիմնախնդիրները ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններում։
  85. Առևտրի ոլորտի ձեռնարկությունների միկրոտնտեսագիտական հիմնախնդիրները։
  86. Ձեռնարկությունների միկրոտնտեսագիտական հիմնախնդիրները ՀՀ թեթև արդյունաբերությունում։
  87. Ձեռնարկությունների միկրոտնտեսագիտական հիմնախնդիրները ՀՀ շինանյութի արդյունաբերության ոլորտում։
  88. Ձեռնարկությունների միկրոտնտեսագիտական հիմնախնդիրները ՀՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ձեռնարկություններում։
  89. Ձեռնարկությունների միկրոտնտեսագիտական հիմնախնդիրները ՀՀ քիմիական արդյունաբերությունում։
  90. ՀՀ ճշգրիտ մեքենաշինական ձեռնարկությունների միկրոտնտեսագիտական հիմնախնդիրները։
  91. ՀՀ ագրոպարենային ձեռնարկությունների միկրոտնտեսագիտական հիմնախնդիրները:
  92. Փոխհատուցված պահանջարկի կորերը տարբեր տիպի բարիքների համար։