Հայաստանի ազգային ագրարային համալսարան (Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում)

Հարցեր
  1. Հեղուկը և նրա հատկությունները` խտություն, սեղմելիություն, հիդրոմեխանիկական ճնշում, մակերևույթային և ծավալային ուժեր:
  2. Հիդրոստատիկական ճնշում, ճնշման երեք գաղափար, հիդրոստատիկական ճնշման հատկությունը:
  3. Հեղուկի հավասարակշռության հիմնական դիֆերենցիալ հավասարումները:
  4. Կաթիլային հեղուկի հավասարակշռությունը ծանրության ուժի դաշտում, ճնշման էպյուրներ, Պասկալի օրենքը:
  5. Հեղուկի ճնշման ուժը հարթ պատի վրա, ճնշման կենտրոն: Հեղուկի ճնշան ուժը կոր մակերևույթի վրա, ճնշման մարմնի ծավալ:
  6. Արքիմեդի օրենքը, մարմնի լողալու պայմանները, կանգունակություն: Հեղուկի հարաբերական հավասարակշռությունը:
  7. Ուսումնասիրության երկու մեթոդները, ստացիոնար և ոչ ստացիոնար շարժումներ:
  8. Անխզելիության հավասարումը եռաչափ շարժման դեպքում: Կենդանի կտրվածք, միջին արագություն, ելք:
    Անխզելիության հավասարումը միաչափ շարժման համար:
  9. Կենդանի կտրվածք, միջին արագություն, ելք: Անխզելիության հավասարումը միաչափ շարժման համար:
  10. Բեռնուլիի հավասարումը: Բեռնուլիի հավասարման երկրաչափական և էներգետիկական մեկնաբանությունները:
  11. Էներգիայի կորուստը լամինար շարժման ժամանակ: Պուազելի բանաձևը:
  12. Արագությունների բաբախումը տուրբուլենտ շարժման դեպքում:
  13. Շեզիի բանաձևը: Էներգիայի տեղական կորուստները:
  14. Արտահոսում հաստատուն ճնշման տակ; Արտահոսման գործակիցների մեծությունները բարակ պատով կլոր անցքի և գլանական կցափողի համար:
  15. Ճնշումային հավասարաչափ շարժման հավասարումը: Էներգիայի կորուստի հաշվային բանաձևերը (Դարսի-Վեյսբախի և Շեզիի):
  16. Խողովակների զուգահեռ միացումը: Երեք ավազանների խնդիրը:
  17. Ջրմուղի ցանցի հիդրավլիկական հաշվարկը (1-ին և 2-րդ տիպի խնդիրները):
  18. Ոչ ստացիոնար շարժման հավասարումը, իներցիոն էջքը և նրա իմաստը: Ոչ ստացիոնար շարժումը հաստատուն տրամագծի խողովակում:
    Հիդրավլիկական հարվածի երևույթը:
  19. Խողովակաշարերի պաշտպանությունը հիդրավլիկական հարվածից (հիդրավլիկական հարվածի մարիչներ):
  20. Բեռնուլիի հավասարումը իդեալական գազի համար: 28 Կենդանի կտրվածքի և արագության կապը:
  21. Հավասարաչափ շարժման հավասարումը: Ջրանցքների հաշվարկի բնորոշ խնդիրներրը: Հիդրավլիկական նպատակահարմար կտրվածք:
    Փակ կտրվածքի առանձնահատկությունները: Թույլատրելի արագությունները ջրանցքում:
  22. Տեսակարար էներգիան վերագրած կենդանի կտրվածքի ամենացածր կետին: Կրիտիկական խորությունը և նրա որոշելը:
  23. Անհավասարաչափ ստացիոնար շարժման հավասարումը: Բուռն և հանդարտ շարժում: Կրիտիկական թեքություն:
  24. Բարակ պատով ջրաթափ: Մոտեցման արագության ազդեցությունը: Սուզված և չսուզված ջրաթափեր: Գործնական կողատեսքի ջրաթափ:
  25. Լայն շեմքով ջրաթափ: Հորանային ջրաթափ: Մարգարիտկա:
  26. Բնակավայրի հաշվային ջրապահանջի որոշումը` ջրապահանջի նորմեր և ջրաօգտագործման ռեժիմ:
  27. Ջրաղբյուրներ, ստորերկրյա և մակերևութային ջրաղբյուրներ և դրանց որակական գնահատումը:
  28. Ջրատարների և ջրմուղի ցանցերի հիդրավլիկական հաշվարկը` տրամագծերի ընտրությունը, ջրի ճնշման կորուստների որոշումը (տեսական
    հիմունքնեը):
  29. Ջրահեռացման սխեմաներ և համակարգեր: Ջրահեռացման ցանցի կառուցվածքը, ծրագծման ձևերը և հաշվարկային ելքերի որոշումը:
    Ջրահեռացման ցանցերի հաշվարկի սկզբունքները` հաշվարկային պարամետրերի որոշումը:
  30. Մթնոլորտային կեղտաջրերի հեռացումը` ցանցի սխեմաները, կառուցվածքը և հաշվային ելքերի որոշումը: Կեղտաջրերի կազմը և որակական
    ցուցանիշները,կեղտաջրերի ազդեցությունը ջրավազանների ջրի որակի վրա:
  31. Ջրամատակարարման համակարգերում օգտագործվող խողովակներ և ձևավոր մասեր, ցանցերի մասավորումը: Ջրընդունիչ կառուցվածքների
    առանձնահատկությունները լեռնային գետերից ջուր վերցնելու դեպքում:
  32. Ստորերկրյա ջրաղբյուրների ջրընդունիչներ` դրանց դասակարգումը և կոնստրուկցիաները: Սանիտարական պահպանության գոտիների
    կազմակերպումը ջրամատակարարման համակարգերում:
  33. Ջրի մաքրման կայանի տեխնոլոգիական սխեման, կառուցվածքների ֆունկցիոնալ նշանակությունը: Ջրի կոագուլավորումը` գործընթացի
    նկարագիրը, խառնարաններ, ռեակցիայի խուցեր:
  34. Ջրի նստեցման օրինաչափությունները` պարզարանների տիպերը և դրանց աշխատանքի սկզբունքը: Հիդրավլիկական խոշորություն:
  35. Ջրի ֆիլտրումը: Ֆիլտրման գործընթացի նկարագիրը, պաշտպանական գործողության ժամանակամիջոց և ֆիլտրի աշխատանքի տևողությունը
    ըստ սահմանային ճնշման մեծության: Ֆիլտրող նյութեր` դրանց նկատմամբ ներկայացվող պահանջներ և գնահատման պարամետրերը:
  36. Դանդաղ գործողության ֆիլտրեր` կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը: Ջրի ախտահանումը` ախտահանման եղանակները, ախտահանումը
    քլորի միջոցով:
  37. Ջրի մշակման նորագույն տեխնոլոգիաներ` համի, հոտի վերացում, մեմբրանային ֆիլտրում (միկրոֆիլտրում, նանոֆիլտրում): Ջրի փափկեցումը` մեթոդները,սարքավորումները և հաշվարկի սկզբունքները:
  38. Արտադրական ձեռնարկությունների ջրամատակարարման համակարգերը ու սխեմաները և դրանց առանձնահատկությունները:
  39. Կեղտաջրերի և նստվածքների մշակման մեթոդները, կեղտաջրերի մաքրման սխեմայի ընտրությունը:Կեղտաջրերի մեխանիկական մաքրման կառուցվածքները` ճաղավանդակներ, ավազորսիչներ, պարզարաններ:
  40. Փոքր բնակավայրերից և առանձին օբյեկտների ջրահեռացումը, ոռոգման դաշտեր, կենսաբանական լճակներ:
  41. Թերմոդինամիկայի առաջին օրենքի մեկնաբանությունը: Իդեալական գազի վիճակի հավասարումը և թերմոդինամիկական պրոցեսներ:
    Թերմոդինամիկայի II օրենքը և նրա մաթեմատիկական արտահայտությունը:
  42. Էնտրոպիա: Կառնոյի հակադարձելի, անհակադարձելի և հակառակ ցիկլեր: Ջրային գոլորշու P-V, T-S, I-S դիագրամներ:
  43. Ջերմահաղորդականություն: Ջերմային ճառագայթման հիմնական օրենքները: Ջերմափոխանցում:
  44. Ջերմության կորուստը շինարարական կոնստրուկցիաներով: Ջերմության ծախսը լուսամուտների և արտաքին դռների ճեղքերով ներհոսող օդի
    տաքացման վրա:
  45. Ջերմային էներգիայի աղբյուրները և նրանց սկզբունքային սխեմաները (ՋԷԿ-եր և կաթսաներ):
  46. Ջրային ջերմամատակարարման համակարգեր: Բաց ջերմամատակարարման համակարգեր: Ջերմային ցանցերի հիդրավլիկական հաշվարկը
    (պյեզոմետրական գիծ, պոմպային ենթակայան):
  47. Ջեռուցման համակարգի սկզբունքային սխեման, աշխատանքի սկզբունքը: Երկխողովականի և միախողովականի համակարգերի սխեմաները:
    Բնական և արհեստական (պոմպային) շրջանառությամբ ջրային ջեռուցման համակարգեր: Ընդարձակման բաք:
  48. Օդափոխության նշանակությունը և համակարգերի դասակարգումը, սկզբունքային սխեմաները: Խոնավ օդի դիագրամները:
    Օդի վիճակի պարամետրերը:
  49. Օդի քանակի որոշման եղանակները: Օդափոխության երեք խնդիրները:
  50. Կաթսայի ջերմային հաշվեկշիռը: Կաթսայի օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ): Էկոնոմայզեր:
  51. Օդի սառեցման կայանքների սխեմաները և նրանց հաշվարկի սկզբունքները: Ջերմային պոմպերը և նրանց բնութագրերը:
    Արևային ջրատաքացման սարքերը:
  52. Փակուղային և օղակային ցանցերի հաշվարկման մեթոդիկաներ: Ցածր և միջին (բարձր) ճնշման պողպատյա և պոլիէթիլենային գազատարների
    հիդրավլիկական հաշվարկներ: Գազաբաշխիչ կայանի դերը գազամատակարարման համակարգում:
  53. Ճանապարհային երթևեկության հետազոտումները: Հետազոտման մեթոդների դասակարգումը և բնութագրերը:
  54. Միատարր տրանսպորտային հոսքի ձևավորումը: Երթևեկության արագության ռեժիմի օպտիմալացումը:
  55. Ձայնի տարածումը համասեռ միջավայրում: Ձայնային ալիքները գազերում և պինդ մարմիններում: Ձայնային ալիքի ֆիզիկական բնութագրերը:
    Ալիքային դիմադրություն:
  56. GIS-երը որպես կառավարման խնդիրների լուծման միջոց: GIS-երի կիրառումը համայնքի կառավարման գործընթացում:
  57. GPS համակարգերի աշխատանքի սկզբունքը: Բարձր ճշտության GPS սարքեր:
  58. Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը շին. արտադրությունում որակի հսկման խնդիրնե-րում (Control, Ultrasonic):
  59. AutoCAD ծրագրային փաթեթի դերը նախագծային աշխատանքներում:
  60. ՀՀ տարածքին բնորոշ արտակարգ իրավիճակների առաջացման պատճառները և առանձնահատկությունները:
  61. Ճանապարհների վտանգավոր տեղամասերը: Ճանապարհային պայմանների հետ կապված պատահարների առաջացման պատճառները և
    նրանց նախականխման ուղիները:
  62. Կազմակերպչական միջոցառումների դերը երթևեկության անվտանգության բարձրացման մեջ:
    Ավտոմոբիլների երթևեկության արագությունների կառավարումը:
  63. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ: Նրանց դասակարգումը: Ճանապարհային լուսացույցեր:
    Տեսակները, տեղաբաշխման և տեղադրման սկզբունքները:
  64. Ճանապարհային գծանշում: Տեսակները և նշանակումը: Հորիզոնական գծանշման կիրառումը ճանապարհային տարբեր պայմաններում:
  65. Ճանապարհային երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգեր: Համակարգի դասակարգումը, կառուցվածքը և
    երթևեկության կառավարման մեթոդները:
  66. Տրանսպորտային հոսքերի մոդելավորում: Մոդելավորման արդիականությունը, նպատակը և խնդիրները:
  67. Ձայնամեկուսիչ նյութերի բնութագրերը: Առաձգականության դինամիկ մոդուլ: Կորուստների գործակից:
  68. Շենքերի ծածկերի մեկուսացումը կառուցվածքային և հարվածային ձայնից: Հարվածային ձայնի փոխանցման վրա ազդող գործոնները:
  69. Քաղաքներում աղմուկի աղբյուրների ակուստիկ բնութագրերը և դրանց հաշվառումը շենքերի նախագծման ժամանակ:
  70. Արտադրական աղմուկի դեմ պայքարի հիմնական եղանակները: Ակնկալվող աղմուկի հաշվարկը և դրա իջեցման անհրաժեշտ միջոցառումների
    ընտրությունը:
  71. Աղմուկի տարածումը փակ սենյակներում: Աղմուկի ազդեցությունը մարդու վրա, սահմանային թույլատրելի աղմուկների նորմավորումը:
  72. Տրանսպորտային աղմուկի հետ պայքարի ճարտարապետահատակագծային միջոցառումները: Ռեվերբերացիայի ժամանակ Սեբինի բանաձևը:
  73. GIS-երի կիրառումը քաղաքային տնտեսության ջրամատակարարման գործում: GIS-երի կիրառումը քաղաքի տրանսպորտային տնտեսության
    կառավարման գործընթացներում:
  74. GPS նավիգացիոն համակարգերի դերը կառավարման խնդիրներում: GIS-երի կիրառումը անշարժ գույքի օբյեկտի գնահատման, համայնքային
    զարգացման խնդիրների լուծման ժամանակ:
  75. Անշարժ գույքի հասկացությունը: Անշարժ գույքի առանձնահատկությունները: Անշարժ գույքի կենսական ցիկլը: Անշարժ գույքի շուկայի կառուցվածքը:
    Անշարժ գույքի շուկայի մասնակիցները:
  76. Անշարժ գույքի կառավարման հիմնական սկուզբունքները: Անշարժ գույքի կառավարման գործընթացի վարում:
  77. Անշարժ գույքի գնահատման գործընթացը: Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման մեթոդների ընտրությունը:
    Անշարժ գույքի կադաստրային գնահատումը:
  78. Քաղաքային տարածքի քաղաքաշինական արժեքը: Քաղաքային տարածքների գոտեվորման չափանիշները:
    Անշարժ գույքի արժեքի վրա ազդող գործոնները:
  79. Երկրատեղեկատվական համակարգեր, էությունը և կիրառման ոլորտները: Երկրատեղեկատվական համակարգերի դերը քաղաքաշինության
    կառավարման խնդիրներում: Երկրատեղեկատվական համակարգերի ծրագրային ապահովումը (ArcGIS):
  80. Ցանցային տեխնոլոգիաների դերը շին. արտադրության կառավարման և վերահսկման խնդիրներում:
  81. Գրասենյակների կապակցումը համացանցում օգտագործելով VPN տեխնոլոգիան: WI-FI տեխնոլոգիայի էությունը և կիրառումը քաղաքաշինության
    բնագավառում: Աշխատանք Microsoft Office Word ծրագրի հետ:
  82. Աղյուսակների կազմում MS Excel ծրագրում: Աշխատանք Microsoft Office PowerPoint ծրագրի հետ: MS PowerPoint ծրագրում ներկայացումների
    պատրաստում: Աշխատանք Microsoft Office Outlook Express ծրագրի հետ: Corel Draw 12 ծրագրային փաթեթը:
  83. Ինտերնետ ցանցի էությունը: Տարբեր անունով կամ ձևաչափերով նիշքերի որոնում ինտերնետ ցանցում: Ծրագրերի որոնում և բեռնավորում
    ինտերնետ ցանցից: Նիշքերի որոնում և բեռնավորում ինտերնետ ցանցից: Էլեկտրոնային փոստի օգտագործում:
  84. Արտակարգ իրավիճակների դասակարգման հիմնական ձևերը: Արտակարգ իրավիճակների դասակարգման սխեման:
    Արտակարգ իրավիճակների հիմնական փուլերի առանձնահատկությունները: «Տարերային աղետ» հասկացողության էությունը:
  85. Երկրաշարժի առաջացման երկրաչափական հասկացողությունները: Երկրաշարժի հիմնական սեյսմիկ գոտիները: Երկրաշարժի
    ուժգնության գնահատման ձևերը:
  86. Բնակչության սեյսմիկ պաշտպանության հիմնական հասկացողությունները: Սեյսմիկ պաշտպանության գլխավոր խնդիրները:
    Երկրաշարժի ալիքների հիմնական առանձնահատկությունները:
  87. Սողանքը որպես տարերային աղետի ձև: Սողանքների առաջացման հիմնական պատճառները:
  88. Բնական հրդեհի դասակարգման հիմնական տեսակները: Անտառային հրդեհների դասակարգման հիմնական տեսակները:
  89. Համաճարակների առաջացման հիմնական պայմանները և ձևերը:
  90. Տեխնածին աղետների դասակարգման հնարավոր ձևերը ըստ գործունեության ձևերի: ԹԽՍ-ի հասկացողությունը և կիրառման ոլորտները: